Պատմություն

Կազմակերպության առաքելությունն է`

Նպաստել եւ աջակցել ՀՀ-ում ընթացող քաղաքացիական հասարակության, ժողովրդավար երկրի ու համայնքի զարգացման ու կայացման գործընթացին, մարդու իրավունքների ճանաչմանը և պաշտպանությանը, ժուռնալիստների մասնագիտական իրավունքների և շահերի պաշտպանությանը, խոսքի, տեղեկատվության, մամուլի, արտահայտման ազատության պաշտպանությանը, բազմակարծությանը, կոռուպցիայի նվազմանը, թրաֆիկինգի դեմ պայքարին, ժուռնալիստիկայի եւ կինոֆոտոարվեստի զարգացմանը:

 2008թ. Ցայգ ՀԸ-ն հետ համատեղ իրականացվել է Կոռուպցիայի դեմ պայքարը և ԶԼՄ-ները ծրագիրը: Անցկացվել են կոռուպցիոն դրսևորումները և դրա դեմ պայքարի միջոցները թեմայով հեռուստադեբատներ, որոնք վերաբերում են տարբեր ոլորտներում, այդ թվում առողջապահական, կրթական համակարգում առկա կոռուպցիոն դրսևորումներին: 2009թ.Սախարովի անվան ՄԻՊ հայկական կենտրոնի աջակցությամբ  իրականացրել է ԵՂԻՐ ԻՐԱԶԵԿ ծրագիրը, որն ուղղված է համայնքային խնդիրների, ՏԻՄ-ների գործունեության իրազեկմանը:

 2009թ.-ից Կազմակերպությունն ակտիվ գործունեություն է ծավալել երիտասարդության, մասնավորապես ուսանողության շրջանում, իրականացրել է ՙԵրիտասարդների հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները՚, ՙ Երիտասարդների դերը և մասնակցությունը համայնքային խնդիրների լուծմանը՚թեմաներով դեբատ-երկխոսություններ, սեմինար-դասընթացներ` ՙԼրագրողական հետաքննություն՚, ՙՏեղեկատվության ազատության մասին՚ ՀՀ օրենքը թեմաներով և ՙԵրաշխիք՚ Քաղաքացիական Հասարակության Կենտրոն ՀԿ-ի հետ համատեղ հակակոռուպցիոն ՙԵրիտասարդությունը կարող է՚ ծրագիրը:

  2009թ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի աջակցությամբ իրականացրել է ՚ԵՂԻ°Ր ԻՐԱԶԵԿՙ ծրագիրը: Սկզբնական դրամաշնորհը ICCԳ-EED / SG 2009, Gyumri-15 տրամադրվել է ICCԳ կազմակերպության կողմից ֆինանսավորվող թիվ AM 017011 ծրագրի շրջանակներում Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության Հայկական կենտրոնին: Այս խորագրով ՙՑայգ՚ ՀՌԸ-ում պատրաստվել է 4 հեռուստաքննարկում, անցկացվել1 սեմինար-քննարկում:

2011թ. “ԵՂԻ’Ր ԻՐԱԶԵԿ” ծրագիրն իրականացվում է “Գյումրու առաջընթաց քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն” հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Քաունթերփարթ Հայաստանի, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող “Պետական մարմինների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջև համագործակցություն” ծրագրի շրջանակներում: Ծրագրի նպատակն է բարձրացնել հասարակական իրազեկությունը ՏԻՄ-ի գործունեության, համայնքային խնդիրների և դրանց լուծման գործընթացի, համայնքի համար կարեւոր որոշումների մասին, նպաստել դրանց հրապարակայնությանը, խթանել այդ գործընթացում հասարակության մասնակցությանը: Ծրագիրն իրենից ներկայացնում է հասարակական երկխոսություն հեռուստաեթերում, ուր հնարավորություն ունենցան իրենց տեսակետներն արտահայտել հասարակության տարբեր շերտերը:

 2013թ. ԱՄՆ Քաունթերփարթ ինտերնեյշնլ Հայաստանի և ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ իրականացնում է “ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ` հանուն քաղաքացիական հասարակության զարգացման” ծրագիրը, որի նպատակն է` նպաստել ՏԻՄ-ի օրենքների կիրառմանը Գյումրի համայնքում, ապահովել ավագանու նիստերի թափանցիկությունը, նպաստել մաս-նակցային որոշումների կայացմանը, համայնքի բնակչության իրազեկմանը, փոխա-դարձ հաշվետվողականությանը, մասնակցային պլանավորման և բյուջետավորման մշակույթի կայացմանը ՏԻՄ-երի և բնակիչների միջև: Առաջիկա 2 տարիներին կազմակերպությունը նպատակ ունի ստեղծել բանավեճի ակումբ, կազմակերպել և իրականացնել մարդու իրավունքների ճանաչմանը և պաշտպանությանը, ժուռնալիստների մասնագիտական իրավունքների և շահերի պաշտպանությանը, խոսքի, տեղեկատվության, մամուլի, արտահայտման ազատության պաշտպանությանը ուղղված ասուլիսներ և հեռուստաբանավեճեր, հեռուստառադիոհաղորդաշարեր:

2014թ. ” Ծխախոտի դեմ պայքար Շիրակի մարզում” Ծրագրի նպատակը՝բարձրացնել հանրության իրազեկությունը ծխելու վնասակար հետևանքների մասին, նպաստ»լ հասարակության մեջ ծխելու վնասակար հետևանքների ՝ որպես հասարակության սպառնալիքի ընկալման ձևավավորմանը և արմատավարմանը, բարձրացն»լ հակածխախոտային օրենսդրության մասին քաղաքացին»րի իրազ»կությունը, հասարակական վայրերում ծխախոտի օգտագործման կանխարգ»լմանը, խթան»լ այդ գործընթացում քաղաքացին»րի մասնակցությունը:Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:

2014թ. ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ և Քաունթերփարթի-Հայաստանյանի աջակցությամբ  իրականացրել է Քաղաքային տրանսպորտի կառավարման եւ սպասարկման որակի բարձրացում` հանուն ուղեւորների շահերի պաշտպանության ծրագիրը:Ծրագրի նպատակն է`Գյումրի քաղաքի տրանսպորտային միջոցների կանոնավոր մշտադիտարկման, հանրային իրազեկման, քաղաքացիական հասարակության մասնակցային որոշումերի կայացման միջոցով և շահառուների կարծիքների հիման վրա բարձրացնել բնակչության տեղեկացվածությունը հանրային ծառայությունների, մասնավորապես տրանսպորտային ծառայության գործունեության մասին, խթանել քաղաքացիների ակտիվությունը և մասնակցությունը այս ոլորտում որոշումներ կայացնելու գործընթացին,  բարելավել քաղաքային տրանսպորտի որակը, այս ծառայության գործունեության, մրցույթների անցկացման թափանցիկությունը, ապահովել այս ծառայությունից օգտվողների իրավունքների պաշտպանությունը: Այս նպատակով կազմակերպության կողմից ստեղծված Հանրային խորհրդի կողմից

2015թ, լրացման փուլում է..