Խոսափող

#Քննարկում «Կումայրի» արգելոց-թանգարանի վերականգման հեռանկարը դեռևս անորոշ է»

📌Գյումրու պատմական միջուկի վերականգնման ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկվեցին 2017 թվականին, երբ մեկնարկեց «Կումայրի» պատմական կենտրոնի զարգացման բիզնես ծրագիրը: Ծրագիրն ընդգրկում էր «Կումայրի» արգելոց-թանգարանի կենտրոնական հատվածի փորձնական մի հատված, որտեղ նախատեսվում էր շենքերը վերականգնել որպես հասարակական նշանակության օբյեկտներ (հյուրանոց, ռեստորան, խանութ և այլն) և բարեկարգել փողոցներ: Ծրագրի իրականացման նպատակով ստեղծվեց ներդրումային հիմնադրամ, որի ֆինանսավորմամբ էլ վերականգնվեց մի քանի պատմական կառույց, արդիականացվեց եվ հիմնանորոգվեց մի քանի փողոց: Մինչդեռ «Կումայրի» արգելոց-թանգարանի տարածքում հաշվառվում է 1600-ից ավելի ճարտարապետական հուշարձան, որոնց վերականգնման կամ պահպանման հեռանկարները դեռ մշուշոտ են: Ի՞նչ ճակատագիր է սպասվում դրանց, ի՞նչ ծրագրեր կան նախատեսված առաջիկայում: Բոլոր հարցերի պատասխանները՝ քննարկման ընթացքում:
———————————————– —————-
Ուղիղ հեռարձակում 🔴 

 Բանախոսներ՝
 Ինգա Ավագյան – «Կումայրի» արգելոց-թանգարանի տնօրենի ժպ
 Պարույր Զաքարյան – «Կումայրի» արգելոց-թանգարանի աշխատակից
Կարեն Մխիթարյան – ՀՀ ԱԻՆ «ՍՊՏԾ» ՊՈԱԿ-ի հյուսիսային տարածաշրջանային կենտրոնի պետ
🔗Համակարգող՝ Մարինե Դերբինյան

#Քննարկում «Գյումրու փողոցաշինական աշխատանքները, որակն ու ժամկետները»

#Gyumri #street #construction
—————————————————————-
📌 Գյումրիում նախորդ տարվանից սկսված ՎԶԵԲ-ի վարկային միջոցներով իրականացվող փողոցաշինական աշխատանքները դեռ ընթացի մեջ են: Փողոցների քանդման և հիմնային աշխատանքներին հիմա արդեն հաջորդում է ասֆալտապատումը: Պատվիրատուն, կրկին բարձրաձայնում է առկա թերությունների մասին և խոստանում պատրաստ փողոցները չընդունել մինչև թերությունները չշտկվեն: Իսկ առկա թերությունների մասին տեխնիկական եզրակացությունը դեռ չի ստացվել:
—————————————————————-
Ուղիղ հեռարձակում 🔴

 Բանախոսներ՝

Կնյազ Մանասյան – Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ
 Խաչատուր Խնձրցյան – ՇՄ ճանապարհաշինության և տրանսպորտի վարչության պետ
 Վարդգես Սամսոնյան – Գյումրու քաղաքապետարանի Կոմունալ ծառայություն բյուջետային հիմնարկի տնօրեն
 Վաչե Մալաքյան – ՀՀ ՃՈ 2-րդ գումարտակի , 2-րդ վաշտի հրամանատար
🔗Համակարգող՝ Մարինե Դերբինյան

#Քննարկում «Սպանդանոցների անհրաժեշտությունն ու կառուցելու անհնարինությունը»

📌 2019 թ. օգոստոսի 1-ից հանրային սննդի կետերի, իսկ 2020 թ. հունվարի 15-ից արդեն սննդի շղթայի բոլոր օպերատորների համար թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջը կդառնա պարտադիր: Կանցնի՞ արդյոք Շիրակի մարզը սպանդանոցային մորթի, ինչ ռեսուրս եւ հնարավորություններ ունի մարզը: Ո՞ր համայքներում են տեղակայված կամ տեղակայվելու անասնասպանդանոցներն ու ովքե՞ր են տերերը:
———————————————————————–
Ուղիղ հեռարձակում 🔴


 Բանախոսներ՝
 Արմինե Անդրյան – ՀՎԿԱԿ Շիրակ մասնաճյուղի համաճարակաբան
 Անդրանիկ Նալբանդյան – ՇՄ Գյուղատնտեսության բաժնի պետ
 Վարդան Իկիլիկյան – Ազատանի համայնքապետ
🔗Համակարգող՝ Արմենուհի Մինասյան

#Քննարկում «Ներառական դպրոց առանց ներառական նախակրթարանի»

#Քննարկում «Ներառական դպրոց առանց ներառական նախակրթարանի»

📌Ներառական կրթությունը կրթական այնպիսի ծրագիր է, որը բացառում է ամեն տեսակ խտրականություն երեխաների նկատմամբ, ապահովում է հավասար վերաբերմունք բոլոր մարդկանց հանդեպ, կրթական համակարգում ստեղծում է ուրույն պայմաններ առանձնահատուկ կրթական կարիքներ ունեցող անձանց համար: Այս հստակ ձեւակերպումը, սակայն, նույնքան սահուն եւ հարթ ընթացք չունի Շիրակի մարզի եւ Գյումրու դպրոցներում: Չհարմարեցված շենք-շինություններ, անպատրաստ մասնագետներ, բրայլյան համակարգից գաղափար չունեցող մանկավարժներ եւ նույն համակարգով տարրական դասարանն ավարտած ու փաստի առաջ կանգնած գյումրեցի երեխաներ: Ներառական կրթություն՝ առանց ներառման:
———————————————————————–
Ուղիղ հեռարձակում 🔴

#Inclusive #school #education

ℹ Բանախոսներ՝
➡ Լիլիթ Գորգինյան ՇՄ աշխատակազմի ընտանիքի, կանանց եւ երեխաների պաշտպանության բաժնի պետ
➡ Համազասպ Խոցանյան Գյումրու թիվ 8 դպրոցի տնօրեն
➡ Հասմիկ Պետրոսյան բժիշկ

#Քննարկում «Սպիտակի երկրաշարժի օջախային ակտիվ գոտին եւ մարզի վթարային ու կիսափուլ դպրոցները»

#Քննարկում «Սպիտակի երկրաշարժի օջախային ակտիվ գոտին եւ մարզի վթարային ու կիսափուլ դպրոցները» թեմայով :
——————————————————————–
Ընդամենը 15 օր առաջ, սեպտեմբերի 10-ին, ժամը 20:22-ին ՀՀ-ում գրանցված 4.8 մագնիտուդով երկրաշարժը զգացվեց Շիրակի, Լոռու, Արագածոտնի, Տավուշի, Կոտայքի մարզերում եւ Երեւանում: Գյումրիում գրանցված մինչեւ 5 բալ ուժգնության ցնցումներն ուղեկցվեցին որոտացող ամպի ձայնով: Զոհեր եւ ավերածություններ չեղան, հաջորդ օրը սական Շիրակի մարզպետի հանձնարարականով մարզի վթարային դպրոցներում դադարեցվեցին դասերը՝ հնարավոր վտանգը կանխելու եւ տեղերում խնդիրներն ուսումնասիրելու նպատակով: Ի՞նչ օջախային գոտի է ակտիվ եւ ի՞նչ սեյսմիկ ֆոն կա այս պահին: Ինչպե՞ս են վթարավտանգ դպրոցները դիմակայում աղետին: Որքանո՞վ է երեխաների անվտանգությունը վտանգված:
——————————————————————–
Ուղիղ հեռարձակում 🔴


Բանախոսներ՝
 Կարեն Մխիթարյան ՀՀ ԱԻՆ «ՍՊՏԾ» ՊՈԱԿ-ի հյուսիսային տարածաշրջանային կենտրոնի պետ
 Մուրադ Տիգրանյան ՀՀ ԱԻՆ «ՍՊՏԾ» ՊՈԱԿ-ի հյուսիսային տարածաշրջանային կենտրոնի կառույցների սեյսմոկայունության բաժնի պետ
 Հասմիկ Հակոբյան Հովունիի դպրոցի տնօրեն
 Գայանե Մկրտչյան Կապսի դպրոցի փոխտնօրեն
🔗Համակարգող՝ Արմենուհի Մինասյան

#Քննարկում «Ստամբուլյան կոնվենցիա. պարտադրա՞նք, թե՝ անհրաժեշտություն»

🔴


#istanbul #convention
Տեւական ժամանակ Հայաստանում ամենատարբեր հարթակներում եւ շրջանակներում քննարկվում է «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» կոնվենցիան, որն առավելապես հայտնի է որպես Ստամբուլյան կոնվենցիան: Հասարակության տարբեր շերտեր տարբեր կերպ են արձագանքում այս կոնվենցիայի վավերացման կամ մերժման գործընթացներին: Արդյո՞ք պետք է, որ Հայաստանը եւս վավերացնի այս կոնվենցիան, մեր երկրի համար սա պարտադրա՞նք է, թե անհրաժեշտություն: Ի՞նչ կշահի մեր երկիրը կոնվենցիայի վավերացմամբ , եւ ի՞նչ կկորցնի մերժման պարագայում:
_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _
 Բանախոսներ՝
 Արմեն Ներսիսյան «Ազգային արժեք ակումբ»-ի անդամ
 Հայկ Հարությունյան փաստաբան
 Արմեն Սարկավագ Իսահակյան – ՀԱԵ Յոթ Վերք եկեղեցու սարկավագ
🔗Համակարգող՝ Արմենուհի Մինասյան

#Քննարկում ՝ «Գյումրու գիշերօթիկների լուծարման ռիսկերը»

#Քննարկում ՝ «Գյումրու գիշերօթիկների լուծարման ռիսկերը» թեմայով :
🔴


————————————————————————-
 Կառավարությունն առաջարկել է Գյումրիում երկու գիշերօթիկ լուծարել: Փակվելու ճանապարհին են «Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1» եւ «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ» հաստատությունները: Հստակ հանձնարարական կա՝ սեպտեմբերի 1-ից չընդունել նոր երեխաներ:
 Գիշերօթիկների լուծարումը շատերի կարծիքով ոչ թէ երեխաներին ընտանիք կվերադարձնի, ինչպես կառավարությունն է հիմնավորում իր քայլն, այլ հակառակը, գիշերօթիկներում ներկա պահին խնամվող երեխաներին կնետի ուղիղ փողոց՝ հանցագործության, մուրացիկության եւ թափառական կյանքի հորձանուտը:
————————————————————————-
 Բանախոսներ՝
 Գինուշ Զատիկյան «Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատության» տնօրեն
 Անահիտ Կարապետյան «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության» տնօրեն
🔗Համակարգող՝ Արմենուհի Մինասյան

🔴 Live Ուղիղ՝ «Ինքնափլուզումներ Գյումրիում. վթարային շենքերը կանգնած են մահանում»

#Քննարկում ՝«Ինքնափլուզումներ Գյումրիում. վթարային շենքերը կանգնած են մահանում»:
_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _
88-ի աղետից 30 տարի անց դեռ քաղաքում կան փլատակներ, որոնք յուրաքանչյուր պահի թարմացնում են գյումրեցու տեսած կորստի ցավը, կան վթարային եւ վթարավտանգ շենք-շինություններ, որոնց բնակիչները կանգնած են փլատակների տակ մնալու իրական վտանգի առաջ: Ինչու՞ ինքնափլուզվող բազմաբնակարանների ամրացման համար կառավարությունը տասնամյակներ շարունակ միջոցներ չի հատկացնում: Ե՞րբ են դրանք վերջին անգամ հետազոտվել եւ սեյսմիկ տեսանկյունից վտանգավորության ի՞նչ աստիճանի են հասել:
_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _
Ուղիղ հեռարձակում 🔴


ℹ Բանախոսներ`
➡ Մկրտիչ Ասատրյան – Շիրակի մարզպետարանի Քաղաքաշինության վարչության ճարտարապետաշինարարական բաժնի գլխավոր մասնագետ
➡ Կարեն Մխիթարյան ՀՀ ԱԻՆ «ՍՊՏԾ» ՊՈԱԿ-ի հյուսիսային տարածաշրջանային կենտրոնի պետ
➡ Լեվոն Հովսեփյան ՀՀ ԱԻՆ Շիրակի մարզային Փրկարարական վարչության պետի տեղակալ, բնակչության պաշտպանության բաժնի պետ, փոխգնդապետ
🔗Համակարգող՝ Արմենուհի Մինասյան
#Debate #Gyumri #Emergency #Buildings