Խոսափող

Գյումրիում դեռ 96 տնակային ավան կա, 2858 ժամանակավոր կացարան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով ստեղծված աշխատանքային խումբն աստիճանաբար ի մի է բերում ունեցած տեղեկատվությունը: Ներկա պահին Գյումրիում առկա է 2858 ժամանակավոր կացարան: Դրանցից, ըստ Գյումրու քաղաքապետարանի նախնական տվյալների, 700-ից 800-ը քարաշեն են, 300 տնակ ընդհանրապես փակ դներ են: Ներկա պահին Գյումրիում դեռեւս 96 տնակային ավան կա:

Անկախ առկա թվերից, թե առաջիկայում Գյումրիում անօթեւանության խնդիրն ինչպե՞ս է կարգավորվելու, անհայտ է: Շատ տարբերակներ են քննարկվում: Երկխոսության մեդիա կենտրոնում կայացած քննարկման ժամանակ Շիրակ կենտրոն հկ նախագահ Վահան Թումասյանն առաջարկեց սկսել  փակ դռների հարցի լուծումից: Նաեւ ասաց, վտանգավոր գործընթաց է լինելու: «Ասենք գնացել ենք եւ հանձնաժողովը որոշել է տնակը քանդել: Էդ տնակում հնարավոր է մի երկու իր լինի, տերը մեկ էլ գա, դատի տա, թե անտիկվար շկաֆս ո՞ւր ա կամ վնասվել է: Շատ բարդ հարց է սա: Կարծում եմ, պետք է լինի հանձնաժողով, որը կգնահատի այդ փակ դռներով տնակի ամբողջական արժեքը՝ սկսած ներսի  գույքով եւ ամեն մանրուք հաշվի առնելով, էդ գումարը տիրոջ անունով բացված հաշվին քցենք, տնակը քանդենք, տարածքը հեռացնենք»,- ասաց Վահան Թումասյանը:

Գյումրեցի անօթեւանների համար բնակարաննե՞ր կկառուցեն, թե՞ Բնակարանի գնման վկայագիր   կտրամադրեն, դեռ պարզ չէ: Գյուղերում ամեն ինչ հստակ է: Գյուղաբնակ  անօթեւաններին  բնակարանի փոխհատուցման երկու տարբերակ կառաջարկվի՝ ԲԳՎ կամ գումարային փոխհատուցում:  Խոսքը Շիրակի մարզի գյուղական բնակավայրերի 148 անօթեւան ընտանիքի մասին է: «Մի քանի ամիս առաջ մենք բոլորին ծանուցում էինք ուղարկել, գնացել մեկ-մեկ հարցրել ենք ԲԳՎ են ուզոմ, թե ցանկանում են, որ տուն կառուցվի: 148-ից 90-ն ուզեցին ԲԳՎ, մնացածն ուզեցին տուն կառուցել: Հիմա, որ արդեն հնարավոր է, որ հենց վկայագրերը տրվեն, նորից նույն հարցումն արեցինք նույն 148 մարդու հետ: Նույն թերթիկները տարանք, մարդը գրեց, որ ուզում է վկայագիրը, համայնքի ղեկավարն էլ կնիքը խփեց: Մինչեւ մենք նախնական հարցում չանենք, ոչինչ չենք առաջարկում, իսկ առաջ ուրիշ ձեւի էր, մենք գրում էինք, բայց կառավարությունն այլ բան էր որոշում: Ոնց որ եղավ Մարալիկի շենքը, նախագիծը եկավ՝ ազատ բնակարանները հանձնել համայնքի ղեկավարին, բայց կառավարության որոշումը եղավ ազատ բնակարանները հանձնել ՊՆ-ին: Իսկ հիմա մարդն ինքն է որոշում, թե պետությունն իրեն ինչ տա»,- ասաց քննարկմանը ներկա Շիրակի մարզպետարանի քաղշինվարչության բնակարանային և ենթակառուցվածքների գործունեության բաժնի պետ Տիգրան Հարությունյանը:

Անօթեւանին տրվող վկայագրի արժեքը հաշվարկվում է կադաստրային մարմնի ցուցիչով: Ներկա պահին Շիրակի մարզում բնակարանների շուկայական գներն աճել են, սակայն կադաստրային գինը՝ իջել: Եթե նախկինում  3 սենյականոցի համար վկայագրով հատկացվում էր 7 մլն 100 հազար դրամ, այսօր արդեն նախագծով հաշվարկվում է 6 մլն 100 հազար դրամ:

Ա․ Մինասյան

©progressgyumri.am Armenian News/Analyses:

Tel: +37498 691-690; E-mail: progressgyumri@gmail.com ; progressgyumri@mail.ru

 

 

«Կհրաժարվե՞ն բուհերը հայոց լեզու, հայ գրականություն և հայոց պատմություն առարկաների պարտադիր ներառումից»

📌ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը փոփոխություն է նախատեսում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում, համաձայն որի բուհերում հայոց լեզու, հայ գրականություն և հայոց պատմություն առարկաները չեն լինելու պարտադիր ուսուցման առարկաներ: ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը վստահ է, որ աշակերտները 12-ամյա կրթության ընթացքում բավարար գիտելիք են ստանում այդ առարկաներից եւ բուհական ծրագրերում դրանց մեծ մասի կրկնությունն ազդում է ինչպես տվյալ մասնագետի, այլ նաեւ մասնագիտական ծրագրի բովանդակության եւ որակի վրա:
————————–————————–————–
Ուղիղ հեռարձակում 🔴

Բանախոսներ՝
 Արմեն Հայրապետյան ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի տնօրեն
 Երվանդ Սերոբյան ՇՊՀ ռեկտորի պարտականությունները կատարող
 Արտաշես Բոյաջյան ազգագրագետ
🔗Արմենուհի Մինասյան

#Քննարկում «Ինչու՞ է լուծարվում Գյումրու հաշմանդամների եւ ծերերի տուն-ինտերնատը»

📌 ՀՀ կառավարության` «Գյումրու տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու մասին որոշման նախագծով շահառուներին մատուցվող շուրջօրյա խնամքի ծառայությունները արտապատվիրվելու են ոչ պետական կազմակերպության: Արդեն մի քանի օր է այս լուրն ինտերնատում բողոքի մեծ ալիք է բարձրացրել, խուճապի մեջ գծել առաջիկայում գործազուրկների շարքերը համալրող աշխատակիցներին եւ տագնապ առաջացրել շահառուների շրջանում՝ ընդհուպ մինչեւ հացադուլ: Ինչու՞ է նման որոշում կայացվել, ինչի՞ համար են ինտերնատի աշխատակիցները Շահերի պաշտպանության կոմիտե ստեղծել, եւ ինչու՞ է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը գրել. «Տեղեկությունները, թե «Գյումրու տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տարեց խնամյալները դուրս են հանվելու խնամքի տնից, կեղտոտ մանիպուլյացիայի հետևանք են և չեն համապատասխանում իրականությանը»:
————————–————————–————–
Ուղիղ հեռարձակում 🔴 


 Բանախոսներ՝
 Արմեն Սարուխանյան Գյումրու հաշմանդամների եւ ծերերի տուն-ինտերնատի տնօրենի ժպ
 Գեւորգ Սուլուկյան իրավաբան
 Արսեն Ավագյան Գյումրու հաշմանդամների եւ ծերերի տուն-ինտերնատի աշխատակից
ցանկը ենթակա է լրացման
🔗Արմենուհի Մինասյան

#Քննարկում «Գյումրու դպրոցների դասագրքային ֆիզկուլտուրան. ուսուցիչներ՝ առանց մարզադահլիճների»

📌 Մարզադահլիճներից ուղիղ անցում դասագրքային ֆիզկուլտուրային: Հանրակրթական դպրոցի ուսումնական պլանով առարկային հատկացվում է շաբաթական 3 դասաժամ: Գյումրու դպրոցների մեծ մասը, սակայն չունեն ֆիզկուլտուրայի դահլիճներ, բայց ունեն ֆիզկուլտուրայի ուսուցիչներ: Ինչպե՞ս են անցկացվում այդ դասաժամերը առանց մարզադահլիճների դպրոցներում, ուսուցիչներն ինչպես են վարձատրվում իրենց թերի աշխատանքի դիմաց եւ լուծման ի՞նչ ելքեր են առաջարկվում:
——————————————————————–
Ուղիղ հեռարձակում 🔴

ℹ Բանախոսներ՝
➡Գեւորգ Լոռեցյան ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ
➡ Վաչագան Վարդանյան ՇՄ մշակույթի եւ սպորտի բաժնի պետ
➡ Արմինե Խաչատրյան Գյումրու վերականգնողական կենտրոնի կինեզոթերապիստ
➡ Գագիկ Ասլանյան Մարզիչ-մանկավարժ
🔗Արմենուհի Մինասյան

#Քննարկում «Կումայրի» արգելոց-թանգարանի վերականգման հեռանկարը դեռևս անորոշ է»

📌Գյումրու պատմական միջուկի վերականգնման ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկվեցին 2017 թվականին, երբ մեկնարկեց «Կումայրի» պատմական կենտրոնի զարգացման բիզնես ծրագիրը: Ծրագիրն ընդգրկում էր «Կումայրի» արգելոց-թանգարանի կենտրոնական հատվածի փորձնական մի հատված, որտեղ նախատեսվում էր շենքերը վերականգնել որպես հասարակական նշանակության օբյեկտներ (հյուրանոց, ռեստորան, խանութ և այլն) և բարեկարգել փողոցներ: Ծրագրի իրականացման նպատակով ստեղծվեց ներդրումային հիմնադրամ, որի ֆինանսավորմամբ էլ վերականգնվեց մի քանի պատմական կառույց, արդիականացվեց եվ հիմնանորոգվեց մի քանի փողոց: Մինչդեռ «Կումայրի» արգելոց-թանգարանի տարածքում հաշվառվում է 1600-ից ավելի ճարտարապետական հուշարձան, որոնց վերականգնման կամ պահպանման հեռանկարները դեռ մշուշոտ են: Ի՞նչ ճակատագիր է սպասվում դրանց, ի՞նչ ծրագրեր կան նախատեսված առաջիկայում: Բոլոր հարցերի պատասխանները՝ քննարկման ընթացքում:
———————————————– —————-
Ուղիղ հեռարձակում 🔴 

 Բանախոսներ՝
 Ինգա Ավագյան – «Կումայրի» արգելոց-թանգարանի տնօրենի ժպ
 Պարույր Զաքարյան – «Կումայրի» արգելոց-թանգարանի աշխատակից
Կարեն Մխիթարյան – ՀՀ ԱԻՆ «ՍՊՏԾ» ՊՈԱԿ-ի հյուսիսային տարածաշրջանային կենտրոնի պետ
🔗Համակարգող՝ Մարինե Դերբինյան

#Քննարկում «Գյումրու փողոցաշինական աշխատանքները, որակն ու ժամկետները»

#Gyumri #street #construction
—————————————————————-
📌 Գյումրիում նախորդ տարվանից սկսված ՎԶԵԲ-ի վարկային միջոցներով իրականացվող փողոցաշինական աշխատանքները դեռ ընթացի մեջ են: Փողոցների քանդման և հիմնային աշխատանքներին հիմա արդեն հաջորդում է ասֆալտապատումը: Պատվիրատուն, կրկին բարձրաձայնում է առկա թերությունների մասին և խոստանում պատրաստ փողոցները չընդունել մինչև թերությունները չշտկվեն: Իսկ առկա թերությունների մասին տեխնիկական եզրակացությունը դեռ չի ստացվել:
—————————————————————-
Ուղիղ հեռարձակում 🔴

 Բանախոսներ՝

Կնյազ Մանասյան – Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ
 Խաչատուր Խնձրցյան – ՇՄ ճանապարհաշինության և տրանսպորտի վարչության պետ
 Վարդգես Սամսոնյան – Գյումրու քաղաքապետարանի Կոմունալ ծառայություն բյուջետային հիմնարկի տնօրեն
 Վաչե Մալաքյան – ՀՀ ՃՈ 2-րդ գումարտակի , 2-րդ վաշտի հրամանատար
🔗Համակարգող՝ Մարինե Դերբինյան

#Քննարկում «Սպանդանոցների անհրաժեշտությունն ու կառուցելու անհնարինությունը»

📌 2019 թ. օգոստոսի 1-ից հանրային սննդի կետերի, իսկ 2020 թ. հունվարի 15-ից արդեն սննդի շղթայի բոլոր օպերատորների համար թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջը կդառնա պարտադիր: Կանցնի՞ արդյոք Շիրակի մարզը սպանդանոցային մորթի, ինչ ռեսուրս եւ հնարավորություններ ունի մարզը: Ո՞ր համայքներում են տեղակայված կամ տեղակայվելու անասնասպանդանոցներն ու ովքե՞ր են տերերը:
———————————————————————–
Ուղիղ հեռարձակում 🔴


 Բանախոսներ՝
 Արմինե Անդրյան – ՀՎԿԱԿ Շիրակ մասնաճյուղի համաճարակաբան
 Անդրանիկ Նալբանդյան – ՇՄ Գյուղատնտեսության բաժնի պետ
 Վարդան Իկիլիկյան – Ազատանի համայնքապետ
🔗Համակարգող՝ Արմենուհի Մինասյան

#Քննարկում «Ներառական դպրոց առանց ներառական նախակրթարանի»

#Քննարկում «Ներառական դպրոց առանց ներառական նախակրթարանի»

📌Ներառական կրթությունը կրթական այնպիսի ծրագիր է, որը բացառում է ամեն տեսակ խտրականություն երեխաների նկատմամբ, ապահովում է հավասար վերաբերմունք բոլոր մարդկանց հանդեպ, կրթական համակարգում ստեղծում է ուրույն պայմաններ առանձնահատուկ կրթական կարիքներ ունեցող անձանց համար: Այս հստակ ձեւակերպումը, սակայն, նույնքան սահուն եւ հարթ ընթացք չունի Շիրակի մարզի եւ Գյումրու դպրոցներում: Չհարմարեցված շենք-շինություններ, անպատրաստ մասնագետներ, բրայլյան համակարգից գաղափար չունեցող մանկավարժներ եւ նույն համակարգով տարրական դասարանն ավարտած ու փաստի առաջ կանգնած գյումրեցի երեխաներ: Ներառական կրթություն՝ առանց ներառման:
———————————————————————–
Ուղիղ հեռարձակում 🔴

#Inclusive #school #education

ℹ Բանախոսներ՝
➡ Լիլիթ Գորգինյան ՇՄ աշխատակազմի ընտանիքի, կանանց եւ երեխաների պաշտպանության բաժնի պետ
➡ Համազասպ Խոցանյան Գյումրու թիվ 8 դպրոցի տնօրեն
➡ Հասմիկ Պետրոսյան բժիշկ

#Քննարկում «Սպիտակի երկրաշարժի օջախային ակտիվ գոտին եւ մարզի վթարային ու կիսափուլ դպրոցները»

#Քննարկում «Սպիտակի երկրաշարժի օջախային ակտիվ գոտին եւ մարզի վթարային ու կիսափուլ դպրոցները» թեմայով :
——————————————————————–
Ընդամենը 15 օր առաջ, սեպտեմբերի 10-ին, ժամը 20:22-ին ՀՀ-ում գրանցված 4.8 մագնիտուդով երկրաշարժը զգացվեց Շիրակի, Լոռու, Արագածոտնի, Տավուշի, Կոտայքի մարզերում եւ Երեւանում: Գյումրիում գրանցված մինչեւ 5 բալ ուժգնության ցնցումներն ուղեկցվեցին որոտացող ամպի ձայնով: Զոհեր եւ ավերածություններ չեղան, հաջորդ օրը սական Շիրակի մարզպետի հանձնարարականով մարզի վթարային դպրոցներում դադարեցվեցին դասերը՝ հնարավոր վտանգը կանխելու եւ տեղերում խնդիրներն ուսումնասիրելու նպատակով: Ի՞նչ օջախային գոտի է ակտիվ եւ ի՞նչ սեյսմիկ ֆոն կա այս պահին: Ինչպե՞ս են վթարավտանգ դպրոցները դիմակայում աղետին: Որքանո՞վ է երեխաների անվտանգությունը վտանգված:
——————————————————————–
Ուղիղ հեռարձակում 🔴


Բանախոսներ՝
 Կարեն Մխիթարյան ՀՀ ԱԻՆ «ՍՊՏԾ» ՊՈԱԿ-ի հյուսիսային տարածաշրջանային կենտրոնի պետ
 Մուրադ Տիգրանյան ՀՀ ԱԻՆ «ՍՊՏԾ» ՊՈԱԿ-ի հյուսիսային տարածաշրջանային կենտրոնի կառույցների սեյսմոկայունության բաժնի պետ
 Հասմիկ Հակոբյան Հովունիի դպրոցի տնօրեն
 Գայանե Մկրտչյան Կապսի դպրոցի փոխտնօրեն
🔗Համակարգող՝ Արմենուհի Մինասյան