Խոսափող

#Քննարկում «Ստամբուլյան կոնվենցիա. պարտադրա՞նք, թե՝ անհրաժեշտություն»

🔴


#istanbul #convention
Տեւական ժամանակ Հայաստանում ամենատարբեր հարթակներում եւ շրջանակներում քննարկվում է «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» կոնվենցիան, որն առավելապես հայտնի է որպես Ստամբուլյան կոնվենցիան: Հասարակության տարբեր շերտեր տարբեր կերպ են արձագանքում այս կոնվենցիայի վավերացման կամ մերժման գործընթացներին: Արդյո՞ք պետք է, որ Հայաստանը եւս վավերացնի այս կոնվենցիան, մեր երկրի համար սա պարտադրա՞նք է, թե անհրաժեշտություն: Ի՞նչ կշահի մեր երկիրը կոնվենցիայի վավերացմամբ , եւ ի՞նչ կկորցնի մերժման պարագայում:
_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _
 Բանախոսներ՝
 Արմեն Ներսիսյան «Ազգային արժեք ակումբ»-ի անդամ
 Հայկ Հարությունյան փաստաբան
 Արմեն Սարկավագ Իսահակյան – ՀԱԵ Յոթ Վերք եկեղեցու սարկավագ
🔗Համակարգող՝ Արմենուհի Մինասյան

#Քննարկում ՝ «Գյումրու գիշերօթիկների լուծարման ռիսկերը»

#Քննարկում ՝ «Գյումրու գիշերօթիկների լուծարման ռիսկերը» թեմայով :
🔴


————————————————————————-
 Կառավարությունն առաջարկել է Գյումրիում երկու գիշերօթիկ լուծարել: Փակվելու ճանապարհին են «Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1» եւ «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ» հաստատությունները: Հստակ հանձնարարական կա՝ սեպտեմբերի 1-ից չընդունել նոր երեխաներ:
 Գիշերօթիկների լուծարումը շատերի կարծիքով ոչ թէ երեխաներին ընտանիք կվերադարձնի, ինչպես կառավարությունն է հիմնավորում իր քայլն, այլ հակառակը, գիշերօթիկներում ներկա պահին խնամվող երեխաներին կնետի ուղիղ փողոց՝ հանցագործության, մուրացիկության եւ թափառական կյանքի հորձանուտը:
————————————————————————-
 Բանախոսներ՝
 Գինուշ Զատիկյան «Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատության» տնօրեն
 Անահիտ Կարապետյան «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության» տնօրեն
🔗Համակարգող՝ Արմենուհի Մինասյան

🔴 Live Ուղիղ՝ «Ինքնափլուզումներ Գյումրիում. վթարային շենքերը կանգնած են մահանում»

#Քննարկում ՝«Ինքնափլուզումներ Գյումրիում. վթարային շենքերը կանգնած են մահանում»:
_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _
88-ի աղետից 30 տարի անց դեռ քաղաքում կան փլատակներ, որոնք յուրաքանչյուր պահի թարմացնում են գյումրեցու տեսած կորստի ցավը, կան վթարային եւ վթարավտանգ շենք-շինություններ, որոնց բնակիչները կանգնած են փլատակների տակ մնալու իրական վտանգի առաջ: Ինչու՞ ինքնափլուզվող բազմաբնակարանների ամրացման համար կառավարությունը տասնամյակներ շարունակ միջոցներ չի հատկացնում: Ե՞րբ են դրանք վերջին անգամ հետազոտվել եւ սեյսմիկ տեսանկյունից վտանգավորության ի՞նչ աստիճանի են հասել:
_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _
Ուղիղ հեռարձակում 🔴


ℹ Բանախոսներ`
➡ Մկրտիչ Ասատրյան – Շիրակի մարզպետարանի Քաղաքաշինության վարչության ճարտարապետաշինարարական բաժնի գլխավոր մասնագետ
➡ Կարեն Մխիթարյան ՀՀ ԱԻՆ «ՍՊՏԾ» ՊՈԱԿ-ի հյուսիսային տարածաշրջանային կենտրոնի պետ
➡ Լեվոն Հովսեփյան ՀՀ ԱԻՆ Շիրակի մարզային Փրկարարական վարչության պետի տեղակալ, բնակչության պաշտպանության բաժնի պետ, փոխգնդապետ
🔗Համակարգող՝ Արմենուհի Մինասյան
#Debate #Gyumri #Emergency #Buildings

🔴 Live Ուղիղ՝ «Բաց անասնագերեզմանոց Գյումրիում. վտանգներն ու խնդրի լուծման հնարավոր տարբերակները»

#Քննարկում ՝
📢 «Բաց անասնագերեզմանոց Գյումրիում. վտանգներն ու խնդրի լուծման հնարավոր տարբերակները»
_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _
✔ Գյումրու Մսի կոմբինատ կոչվող թաղամասում բաց անասնագերեզմանոց կա: Կենդանիների ոսկորներն ու գանգերն ուղղակիորեն լցված են տարածքում: Սարսափելի տեսարանը հայտնաբերվել է օրերս՝ լրագրողական այցի ժամանակ: Տեղում, սակայն, պարզվել է, որ թաղամասի շատ բնակիչներ են իմացել այդ մասին: Չեն բարձրաձայնել երբեւէ, քանի որ տարածքն ունի սեփականատեր: Ի՞նչ իրական վտանգ են իրենցից ներկայացնում արեւի եւ անձրեւի տակ քայքայվող ոսկորները: Արդյո՞ք Գյումրին էկոաղետի շեմին է:
_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _
Ուղիղ հեռարձակում 🔴

ℹ Բանախոսներ՝
➡ Սարիկ Մինասյան – ԱԺ պատգամավոր
➡ Թամարա Յայլոյան – Փաստաբան
➡ Անահիտ Գրիգորյան – ՇՊՀ բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի դասախոս, կենսաբանական գիտությունների թեկնածու (ԿԳԹ),
➡ Անգին Գրիգորյան – ՇՊՀ բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի դասախոս, կենսաբանական գիտությունների թեկնածու (ԿԳԹ), դոցենտ
🔗Համակարգող՝ Արմենուհի Մինասյան
#DMC #Debate