Քննարկումներ

Live Ուղիղ՝ «Շիրակի գյուղերում անորակ ջուր են խմում»

📅 Արթիկի տարածաշրջանի մոտ 50 գյուղում կա խնդիր կապված ջրի որակի հետ։ Պատճառը Մանթաշի ջրամբարի աղտոտվածությունն է, ինչպես նաեւ ոչ բավարար քլորացումը։ Արթիկի տարածաշրջանի գյուղերում խմելու ջրի որակով պայմանավորված աճել է նաեւ աղիքային ինֆեկցիաների թիվը։ Գյուղերից շատերի սպասարկումը պատկանում է «Վեոլիա ջուր» ընկերությանը։
Թե ինչո՞ւ խնդիրը չի լուծվում, ո՞վ է պատասխանատուն եւ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում՝ քննարկվել է #Երկխոսության_մեդիա_կենտրոն ում;
🔹Ուղիղ հեռարձակում
➡️


➡️Բանախոսներ`
 Վահե Բատոյան – «Վեոլիա ջուր» ընկերության Տեխնիկական տնօրեն
 Արտակ Մալխասյան – «Վեոլիա ջուր» ընկերության Վարձակալության Պայմանագրի կառավարման տնօրեն
 Արայիկ Եղիկյան – «Վեոլիա ջուր» ընկերության <Արեւմուտք> տարածաշրջանային փոխտնօրեն
 Լեւոն Ղուկասյան – «Վեոլիա ջուր» ընկերության ջրի որակի վարչության պետ
 Վարդան Ուռության – ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ «Շիրակ» մասնաճյուղի տնօրեն
📌Համակարգող` Հեղինե Մանուկյան

Live Ուղիղ՝ «Ազգային կառավարիչների դպրոց Գյումրիում»

Ազգային կառավարիչների դպրոց ծրագրի նպատակը ազգային արժեհամակարգը կրող հմուտ կառավարիչների պատրաստումն է։ Մեկամսյա կառավարչական հմտությունների ու ազգային արժեհամակարգին վերաբերող դասընթացներից հետո նախօրոք ընտրված երիտասարդները կանցնեն պրակտիկա Շիրակի մարզպետարանում։ Սա համանուն ծրագրի երկրորդ փուլն է, որն իրականացվում է Գյումրիի Ազգային արժեք ակումբի կողմից։
Ծրագրի նպատակների եւ առաջիկա քայլերի մասին մամուլի ասուլիսով են հանդես եկել Ազգային արժեք ակումբի անդամները, #Երկխոսության_մեդիա_կենտրոն -ում
🔹Ուղիղ հեռարձակում
➡️
➡️Բանախոսներ`
Ազգային Արժեք ակումբի անդամներ
 Արմեն Ներսիսյան
 Վարդան Սրտաշյան
 Տարոն Ասատրյան։
#DMC #Dialogue_Media_Center

Live Ուղիղ՝ «ՀՀ ընտրական օրենսգիրքն ու քաղաքական զարգացումները»

 

📅Ազգային ժողովը հոկտեմբերի 22-ին տապալեց ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթի ընդունումը: Կառավարության ներկայացրած նախագծին կողմ քվեարկեց 56 պատգամավոր, մինչդեռ սահմանադրական օրենքի ընդունման համար անհրաժեշտ է առնվազն 63 ձայն։ Հոկտեմբերի 24-ին, ԱԺ արտահերթ նիստում ձայների 0 կողմ, 1 դեմ, 11 ձեռնպահ հարաբերակցությամբ Նիկոլ Փաշինյանը չընտրվեց վարչապետ։ Յոթ օր անց կանցկացվի նոր ընտրություն, եթե տապալվի նաև երկրորդ ընտրությունը և վարչապետ չընտրվի, ապա Ազգային ժողովն իրավունքի ուժով կարձակվի: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնից հրաժարական է տվել հոկտեմբերի 16-ին, որպեսզի գործող Ազգային ժողովը լուծարվի, և դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվեն: Այժմ նա վարչապետի պաշտոնակատարն է: Թե ինչ զարգացումներ կլինեն առաջիկայում եւ ինչպիսի օրենսգրքով հասարակությունը կգնա դեպի խորհրդարանական ընտորութուններ, քննարկվել է #Երկխոսության_մեդիա_կենտրոն ում,
➡️Բանախոսներ`
 Վարդինե Գրիգորյան- Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ժողովրդավարական ինստիտուտների մոնիթորինգի և զեկուցման համակարգող
 Հայկ Հարությունյան-իրավաբան
 Արթուր Համբարձումյան-քաղաքագետ
📌Համակարգող` Հասմիկ Մխիթարյան
#Dialogue_Media_Center #DMC 

Live Ուղիղ՝ «ՀՀ-ում ստեղծված քաղաքական իրավիճակը և զարգացման հեռանկարները»

📅Թավշյա` սիրո և համերաշխության հեղափոխությունը սկիզբ դրեց հայ հասարակության քրիստոնեա-դեմոկրատական արքետիպի վերածննդին։ Հայաստանն աշխարհում պետք է հայտնի դառնա որպես քրիստոնեություն արտահանող և քրիստոնեական գաղափարները վերարժևորող երկիր։ Մերօրյա քաղաքական դաշտի կայացումը` գաղափարական հենքով, չի կարող ունենալ այլընտրանք։ Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական շարժումն առաջիկայում մասնակցելու է արտահերթվ ԱԺ ընտրություններին։#Երկխոսության_մեդիա_կենտրոն -ում հանդես են եկել մամուլի ասուլիսով:
🔹Ուղիղ/LIVE հեռարձակում
➡️ 


➡️Բանախոսներ`
Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական շարժման նախաձեռնող խմբի անդամներ՝
Լևոն Շիրինյան
Հայկ Սուքիասյան
Վարդան Սրտաշյան

Live Ուղիղ՝ «Հրաժարականի պահանջով»

📅Անի խոշորացաված համայնքում արդեն երկրորդ շաբաթն է բողոքի ակցիաներ են: Ցուցարարները պահանջում են կառավարման համակարգի փոփոխություն, ինչպես նաեւ համայնքի ղեկավար՝ Արտակ Գեւորգյանի հրաժարականը: Բողոքի մասնակիցները փակել են համայնքապետարանի դուռը եւ արդեն մի քանի օր թույլ չեն տալիս աշխատակազմին մուտք գործել կառույց: Հիշեցնենք, որ Անի խոշորացված համայնքի կազմում 17 գյուղական բնակավայր է ընդգրկված: Բնակչությունը բաժանված է երկու հատվածի: Նրանց մի մասն էլ պաշտպանում է Արտակ Գեւորգյանին:
🔹Ուղիղ հեռարձակում  


➡️ Բանախոսներ՝
➡️Եղիկ Դավթյան՝ Անի համայնքի բնակիչ, ցուցարար,
➡️Գեւորգ Շաբոյան՝ Անի համայնքի բնակիչ, ցուցարար, ➡️Արմեն Մարտիրոսյան ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի օգնական,
➡️Արտակ Գեւոգյան՝ Անի համայնքի ղեկավար
📌Համակարգող՝ Հեղինե Մանուկյան

«Գյումրու ճանապարհաշինության ձգձգման պատճառները»

📅«Գյումրու ճանապարհաշինության ձգձգման պատճառները» Գյումրիում 2018 թվականին 4 ուղղությամբ մեկնարկեցին ճանապարհաշինական աշխատանքները: 23.8 միլիոն եվրո արժողությամբ ծրագիրի շրջանակում նախատեսվում է մի քանի հիմնական փողոցի, հրապարակների հիմնովին վերակառուցում: Ժամանակը գնում է, սակայն կատարված աշխատանքները դեռ գոհացնող չեն:
🔹Ուղիղ հեռարձակում


➡️ Բանախոսներ՝
Խաչատուր Խնձրցյան-Շիրակի մարզպետարանի Տրանսպորտի-ճանապարհաշինության բաժնի պետ
Կնյազ Մանասյան-Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ եւ շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ
Արամ Ադամյան-<Մերձմոսկովյան> ԲԲԸ տնօրեն
Լիլիթ Թադեւոսյան-“Ճաննախագիծ” ինստիտուտ ՍՊԸ նախագծող ինժեներ, տեխհսկողության թիմի ինժեներ-տեխհսկիչ
📌Համակարգող՝ Հեղինե Մանուկյան