Հայտարարություններ

#ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ!! ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների վերահսկման նպատակով դիտորդների հավաքագրում:

#ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ!!
ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների վերահսկման նպատակով դիտորդների հավաքագրում:
«Գյումրու առաջընթաց» քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն հասարակական կազմակերպությունը հրավիրում է Շիրակի մարզի ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, ՀԿ-ների ակտիվ անդամներին, երիտասարդներին, կամավորներին և բոլոր նրանց, որոնց համար կարևորվում է բաց, թափանցիկ և արդար ընտրությունների անցկացումը Հայաստանում, մասնակցելու դիտորդների վերապատրաստման դասընթացներին:
Վերապատրաստման արդյունքում, լավագույն մասնակիցները հնարավորություն կունենան որպես դիտորդներ վերահսկելու ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները:
Դասընթացները տեղի կունենան #Երկխոսության_մեդիա_կենտրոն-ում, #Dialogue_Media_Center հասցեն՝ Ա.Մանուկյան 1:
_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _
Դասընթացին դիմելու համար խնդրում ենք ուղարկել Ձեր CV-ն, անձնագրի եւ սոցիալական քարտի պատճեները progressgyumri@mail.ru էլեկտրոնային հասցեին՝ նշելով դիտորդ բառը կամ զանգահարել (098)691-690, (094)070276 հեռախոսահամարին: Հարցերի դեպքում գրեք progressgyumri@mail.ru էլ. հասցեին:Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2018թ-ի նոյեմբերի 20-ը։
#ArmVote2018 #Observer #Parliament #Election

ԳՐԱՆՑՎԵԼ ՈՐՊԵՍ ԴԻՏՈՐԴ

Աստղանիշով * նշված դաշտերը պետք է պարտադիր լրացված լինեն:








«ՀՀ-ում ստեղծված քաղաքական իրավիճակը և զարգացման հեռանկարները»

📅Թավշյա` սիրո և համերաշխության հեղափոխությունը սկիզբ դրեց հայ հասարակության քրիստոնեա-դեմոկրատական արքետիպի վերածննդին։ Հայաստանն աշխարհում պետք է հայտնի դառնա որպես քրիստոնեություն արտահանող և քրիստոնեական գաղափարները վերարժևորող երկիր։ Մերօրյա քաղաքական դաշտի կայացումը` գաղափարական հենքով, չի կարող ունենալ այլընտրանք։ Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական շարժումն առաջիկայում մասնակցելու է արտահերթվ ԱԺ ընտրություններին։ Շարժման անդամները հոկտեմբերի 13-ին, ժամը 14.00-ին #Երկխոսության_մեդիա_կենտրոն -ում հանդես կգան մամուլի ասուլիսով:
➡️Բանախոսներ`
Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական շարժման նախաձեռնող խմբի անդամներ՝
Լևոն Շիրինյան
Հայկ Սուքիասյան
Վարդան Սրտաշյան

Մոնիթորների վերապատրաստման երկօրյա դասընթացներ

Գյումրու առաջընթաց ՔՀԶԿ-ն հրավիրում է Շիրակի մարզի ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, ՀԿ-ների ակտիվ անդամներին, երիտասարդներին, կամավորներին՝ մասնակցելու
📌Մոնիթորների վերապատրաստման երկօրյա դասընթացներին:
Վերապատրաստման արդյունքում, լավագույն մասնակիցները կներգրավվեն ծրագրի կազմակերպչական ու իրականացման գործընթացներում՝ հնարավորություն կունենան իրականացնելու մոնիթորինգներ, մշտադիտարկելու Գյումրու ավագանու գործունեությունը:
➡️Դասընթացները տեղի կունենան
#Երկխոսության_մեդիա_կենտրոն -ում, #Dialogue_Media_Center հասցեն՝ Ա.Մանուկյան 1:
Դասընթացին դիմելու համար խնդրում ենք ուղարկել Ձեր CV-ն և մոտիվացիոն նամակը (ոչ ավել քան 1 էջը) progressgyumri@mail.ru էլեկտրոնային հասցեին։
📌 Մոտիվացիոն նամակը պետք է ներառի տեղեկություններ դիմողի ուսման կամ աշխատավայրի մասին, մասնակցության դիմելու պատճառը և ակնկալիքները դասընթացից։
📌Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2018թ-ի հոկտեմբերի 20-ը է։
Ընտրության արդյունքների վերաբերյալ մասնակիցները կտեղեկացվեն մինչև 2018թ-ի հոկտեմբերի 22-ը։

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ! Փորձագետների բաց մրցույթ 2017

«Գյումրու առաջընթաց» ՔՀԶԿ ՀԿ-ն հայտարարում է՝
 ➡ ծրագրերի մշակման ուղեցույցի,
 ➡ դրամաշնորհների կառավարման ձեռնարկի,
 ➡ ֆինանսական կայունության պլանի,
 ➡ ֆինանսական կառավարման ձեռնարկի մշակման նպատակով փորձագետների բաց մրցույթ:
Տևողությունը` պայմանագրային
Աշխատավայրը` Հայաստան, ք. Գյումրի
Պաշտոնը` փորձագետ
Հաշվետու է ծրագրի ղեկավարին
Հայտարարության սկիզբը` 05.08.2017թ.
Դիմումների վերջնաժամկետ` 15.08.2017թ.
Աշխատանքի նկարագրություն.
Համագործակցելով ծրագրի համակարգողի հետ փորձագետները պատասխանատու են իրականացնելու համար՝
1. Անցկացնել խորհրդատվություններ՝
    ➡ ծրագրերի մշակման ուղեցույցի,
    ➡ դրամաշնորհների կառավարման ձեռնարկի,
    ➡ ֆինանսական կայունության պլանի,
    ➡ ֆինանսական կառավարման ձեռնարկի մշակման նպատակով:
2. Մշակել՝
    ➡ ծրագրերի մշակման ուղեցույցը,
    ➡ դրամաշնորհների կառավարման ձեռնարկը,
    ➡ ֆինանսական կայունության պլանը,
    ➡ ֆինանսական կառավարման ձեռնարկը:
Պահանջվող որակավորումը.
    ✔️ Բարձրագույն կրթություն, գերադասելի է ֆինանսական կառավարման որակավորումը
    ✔️ Առնվազն 3 տարվա փորձագիտական, աշխատանքային փորձ հայաստանյան հասարակական կազմակերպությունների միջավայրում,
    ✔️ Վարչարարկան գրագրության տիրապետում,
    ✔️ Գերազանց կազմակերպական ունակություններ, պլանավորման, համակարգման ունակություններ,
    ✔️ Գրավոր եւ բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ,
    ✔️ Անհատական եւ թիմային աշխատանքի պատրաստակամություն եւ համապատասխան կարողություններ,
    ✔️ Խորհրդատվությունների միջոցով եւ անձնական նախաձեռնությամբ գիտելիքները տրամադրելու պատրաստակամություն:
Լրացուցիչ տեղեկատվություն
   ❗Ծրագրի սկիզբը. 01.08.2017թ.-01.10.2017թ․
Տեւողությունը. 2 ամիս
Ծրագրի մասին. «Ֆինանսական կառավարման կատարելագործված համակարգեր՝ հանուն «Գյումրու առաջընթաց» ՔՀԶԿ» ՀԿ-ի զարգացման։
Ծրագիրը ֆինանսավորվում է ՀԿ կենտրոնի կողմից։
Ծրագրի նպատակն է՝ Նպաստել «Գյումրու առաջընթաց» ՔՀԶԿ» ՀԿ-ի արդյունավետ Ֆինանսական կառավարման կարողության զարգացմանը:

Ցանկացողները կարող են ինքնակենսագրականը (CV) ուղարկել progressgyumri@mail.ru էլ․ հասցեին մինչև 2017թ.-ի օգոստոսի 15-ը՝

կամ գրանցվեք օնլայն՝Expert registered 

  +374 98 691-690

Գյումրի համայնքի ավագանու հերթական նիստ, մարտի 10-ին ժամը 12:00

ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու հերթական նիստի օրակարգ

10 մարտի, 2017թ., սկիզբը՝ ժամը 12:00

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2017 թվականի մարտի 10-ի հերթական նիստի օրակարգը հաստատելու մասին: Զեկուցող՝ Ս.Բալասանյան

2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2016 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության հաստատման մասին: Զեկուցող՝ Լ.Ջիլավյան

2.1hashvetvutyun 2016

3. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 12-ի N 218-Ն որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին: Զեկուցող՝ Լ.Ջիլավյան

3.1byuje 2017 havelvacner

4. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի սեփականություն հանդիսացող գույքի գույքագրման փաստաթղթերի հաստատման մասին: Զեկուցող՝ Լ.Ջիլավյան

4.1 guyqacucak 20.02.2017

5. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մուշ-2 թաղամասում գործող մանկական կենտրոնի ծախսերի մասնակի փոխհատուցման համար «Մուշ զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությանը դրամական միջոցներ հատկացնելու մասին: Զեկուցող՝ Լ.Ջիլավյան

5.1 Mush kentron

6. Հայաստանի Գրողների միության Շիրակի մարզային բաժանմունքին որպես նվիրատվություն դրամական միջոցներ հատկացնելու մասին: Զեկուցող՝ Լ.Ջիլավյան

6.1 grutyun Groxner1683

7. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Գյումրիի զինվորական կոմիսարիատի կարիքների համար հեռուստացույց ձեռք բերելու նպատակով դրամական միջոցներ հատկացնելու մասին: Զեկուցող՝ Լ.Ջիլավյան

7.1 grutyun 1896zinkom

8. Ռուզան Գրիգորյանի ընտանիքին դրամական օգնությունհատկացնելու մասին: Զեկուցող՝ Լ.Ջիլավյան

8.1 dimum15643

9. Սոցիալապես անապահով թվով 168 (հարյուր վաթսունութ) անձանց դրամական օգնություն տրամադրելու մասին: Զեկուցող՝ Լ.Ջիլավյան

9.1 cucak dramakan hunvar 2017

10. Հողամասի նվիրատվություն ընդունելու մասին: Զեկուցող՝ Հ.Գասպարյան

10.1dimum13574

10.1vkayakan Gayi

11. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում սոցիալական աջակցության Գյումրի-2 տարածքային բաժնի տեղակայման նպատակով Շահինյան փողոց N 8 հասցեի անշարժ գույքի վարձակալության ժամկետի երկարաձգմանը համաձայնություն տալու մասին: Զեկուցող՝ Հ.Գասպարյան

11.1 ardir soc

11.2 grutyun1835 Soc

12. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի սեփականություն հանդիսացող Ջիվանու հրապարակ N 1 հասցեի կենտրոնական զբոսայգու հողամասը «Սիմոնյան» կրթական հիմնադրամին անհատույց օգտագործման տրամադրելու մասին: Զեկուցող՝ Հ.Գասպարյան

12.1grutyun2457Simonyan krt

13. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2016 թվականի նոյեմբերի 10-ի N 212-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին: Զեկուցող՝ Հ.Գասպարյան

13.1 karmir xach

14. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասերն աճուրդով օտարելու եւ աճուրդի մեկնարկային գներ ու պայմաններ հաստատելու մասին: Զեկուցող՝ Հ.Գասպարյան

14.1 achurd

15. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի սեփականություն հանդիսացող Շիրակացի փողոց n 11/29 հասցեի  հողամասը մրցույթով կառուցապատման իրավունքով տրամադրելու եւ հողամասի վարձավճարի մեկնարկային չափ սահմանելու մասին: Զեկուցող՝  Հ.Գասպարյան

15.1 vkayakan Shirakacu 11-29

16. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի սեփականություն հանդիսացող առանձնացված հողամասերը մրցույթով կառուցապատման իրավունքով տրամադրելու եւ հողամասերի վարձավճարների մեկնարկային չափեր սահմանելու մասին: Զեկուցող՝ Հ.Գասպարյան

16.1karuc

17. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի սեփականություն հանդիսացող Գորկու (Շիրազի) փողոց N 17 հասցեի կիսանկուղն աճուրդով օտարելու եւ աճուրդի մեկնարկային գին հաստատելու մասին: Զեկուցող՝ Հ.Գասպարյան

18. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 12-ի N 190-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին: Զեկուցող՝ Ա.Գրիգորյան

18.1 grutyunm6167

19. Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմին սեփականության իրավունքով պատկանող թվով չորս տրանսպորտային միջոցների 2017 թվականի գույքահարկի գումարի վճարման նկատմամբ արտոնություն սահմանելու մասին: Զեկուցող՝ Ս.Մինասյան

20. «Հայաստանի կույրերի միավորման Գյումրիի ուսումնա-արտադրական ձեռնարկություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Գյումրի քաղաքի Ղուկասյան 98 եւ Մայակովսկու 144 հասցեներում գտնվող շենքերի եւ շինությունների 2017 թվականի գույքահարկի եւ հողի հարկի գումարների վճարումների նկատմամբ արտոնություններ սահմանելու մասին: Զեկուցող՝ Ս.Մինասյան

20.1 grutyun Kuyreri miav

21. Քաղաքացի Արտակ Վարուժանի Դավթյանին սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցի 2011-2015 թվականների ընթացքում գոյացած գույքահարկի տույժի վճարման նկատմամբ արտոնություն սահմանելու մասին: Զեկուցող՝ Ս.Մինասյան

21.1 dimumArtak

22. Քաղաքացի Մամիկոն Մկրտչի Օհանջանյանին սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցի 2014-2015 թվականների ընթացքում գոյացած գույքահարկի տույժի վճարման նկատմամբ արտոնություն սահմանելու մասին: Զեկուցող՝ Ս.Մինասյան

22.1 dimumMOhanjanyan

22.2 texekanq

23. Քաղաքացի Տիգրան Ռաֆիկի Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցի 2013-2015 թվականների ընթացքում գոյացած գույքահարկի տույժի վճարման նկատմամբ արտոնություն սահմանելու մասին: Զեկուցող՝ Ս.Մինասյան

23.1 dimumTigran

23.2 texekanq

24. Քաղաքացի Սիրանուշ Գառնիկի Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցի 2011-2015 թվականների ընթացքում գոյացած գույքահարկի տույժի վճարման նկատմամբ արտոնություն սահմանելու մասին: Զեկուցող՝ Ս.Մինասյան

24.1 dimumSiranush

24.2 texekanq

25. Քաղաքացի Արմեն Ռոբերտի Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցի 2013-2016 թվականների ընթացքում գոյացած գույքահարկի տույժի վճարման նկատմամբ արտոնություն սահմանելու մասին: Զեկուցող՝ Ս.Մինասյան

25.1dimum15759Armen

25.2 texekanq

26. Քաղաքացի Նորայր Հայկազի Շաբոյանին սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցի 2011-2013 թվականների ընթացքում գոյացած գույքահարկի տույժի վճարման նկատմամբ արտոնություն սահմանելու մասին: Զեկուցող՝ Ս.Մինասյան

26.1 dimum10196Norayr

26.2 texekanq

27. Քաղաքացի Հովհաննես Կարապետի Ջուլֆալակյանին սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցի 2008-2016 թվականների ընթացքում գոյացած գույքահարկի տույժի վճարման նկատմամբ արտոնություն սահմանելու մասին: Զեկուցող՝ Ս.Մինասյան

27.1 dimum782Julf

27.2 texekanq

28. Քաղաքացի Ռուստամ Աղվանի Մահլամյանին սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցի 2015 թվականի ընթացքում գոյացած գույքահարկի տույժի վճարման նկատմամբ արտոնություն սահմանելու մասին: Զեկուցող՝ Ս.Մինասյան

28.1 dimum1316Rustam

28.2 texekanq

29. Քաղաքացի Մամիկոն Եղիշեի Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցի 2014-2016 թվականների ընթացքում գոյացած գույքահարկի տույժի վճարման նկատմամբ արտոնություն սահմանելու մասին: Զեկուցող՝ Ս.Մինասյան

29.1 dimumMamikon

29.2 texekanq

30. Քաղաքացի Արեստակես Ռաֆիկի Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցների 2013-2015 թվականների ընթացքում գոյացած գույքահարկի տույժերի վճարման նկատմամբ արտոնություն սահմանելու մասին: Զեկուցող՝ Ս.Մինասյան

30.1dimum14666Arestakes

30.2 texekanq

31. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի «Գյումրու զբոսայգիներ եւ պուրակներ» համայնքային ոչ առեւտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածությանը համաձայնություն տալու մասին: Զեկուցող՝ Ս.Բալասանյան

31.1 ardir

32. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին: Զեկուցող՝ Ս.Բալասանյան

Ի լրումն ավագանու 10.03.2017թ. նիստի օրակարգի`

33. Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության վաստակավոր արտիստ Աղասի Շաբոյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը Գյումրի քաղաքի Գորկու փողոց N 104 հասցեի շենքի պատին տեղադրելու մասին:

33.1 grutyun 2557

34. Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության վաստակավոր արտիստ Կառլեն Մադոյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը Գյումրի քաղաքի Գոգոլի փողոց N 1/2 հասցեի բնակելի տան պատին տեղադրելու մասին:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ! ՀՀ ԱԺ ընտրությունների վերահսկման նպատակով դիտորդների հավաքագրում

Հայտարարություն

Հայաստանի Հանրապետության ԱԺ ընտրությունների վերահսկման նպատակով

դիտորդների հավաքագրում

«Գյումրու առաջընթաց» քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը «Քաղաքացիական վերահսկողություն և երկխոսություն՝ հանուն ժողովրդավար ընտրությունների» ծրագրի շրջանակներում իրականացնում  է դիտորդների հավաքագրում՝  սույն թվականի ապրիլի 2-ին կայանալիք ԱԺ ընտրությունների վերահսկման նպատակով: Դիտորդական առաքելությունը իրականացվում է համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի և միջազգային նորմերի: «Գյումրու առաջընթաց» քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն» ՀԿ հրավիրում է հատկապես պրոֆեսիոնալ, քաղաքացիական լրագրողներին և բոլոր նրանց, որոնց համար կարևորվում  է բաց, թափանցիկ և արդար ընտրությունների անցկացումը,  ժողովրդավարության հիմնարար սկզբունքների ամրապնդումը Հայաստանում:

Մասնակցության համար կարող եք հետևյալ հղմամբ` http://progressgyumri.am/register-observer լրացնել անհրաժեշտ տվյալները, որից հետո մենք Ձեզ հետ կապ կհաստատենք: Ընտրված մասնակիցները կհրավիրվեն մարտի 18-ին և 19-ին անցկացվելիք վերապատրաստման դասընթացներին: Հարցերի համար գրեք  progressgyumri@mail.ru  էլ. հասցեին՝ նշելով «դիտորդ» բառը կամ զանգահարեք  (098)691-690 հեռախոսահամարին:

ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ 12 օգոստոսի 2016 թվական, սկիզբը`ժ12:00

  ՕՐԱԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ  ԳՅՈՒՄՐԻ  ՀԱՄԱՅՆՔԻ  ԱՎԱԳԱՆՈՒ  ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ 12 օգոստոսի  2016 թվական, սկիզբը`  ժ. 12:00

 

1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ  ԳՅՈՒՄՐԻ  ՀԱՄԱՅՆՔԻ  ԱՎԱԳԱՆՈՒ 2016 ԹՎԱԿԱՆԻ     ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի  ՀԵՐԹԱԿԱՆ  ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ  ՀԱՍՏԱՏԵԼՈՒ  ՄԱՍԻՆ                       (ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ)
2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի  N 219-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ (ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Լ. ՋԻԼԱՎՅԱՆ)
3. ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ  ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Լ. ՋԻԼԱՎՅԱՆ)
4. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ «ԳՅՈՒՄՐՈՒ ՕՐ» ԱՄԵՆԱՄՅԱ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Լ. ՋԻԼԱՎՅԱՆ)

5. ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ  ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ  ՔԱՂԱՔԻ  ՄՈՒՇ-2  ԹԱՂԱՄԱՍՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՄԱՆԿԱԿԱՆ  ԿԵՆՏՐՈՆԻ ԾԱԽՍԵՐԻ  ՄԱՍՆԱԿԻ  ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ  ՀԱՄԱՐ «ՄՈՒՇ  ԶԱՐԳԱՑՄԱՆ  ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ  ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ  ՄԱՍԻՆ(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Լ. ՋԻԼԱՎՅԱՆ)  6. ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԹՎՈՎ 196 (ՀԱՐՅՈՒՐ ԻՆՆՍՈՒՆՎԵՑ) ԱՆՁԱՆՑ  ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ   (ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Լ. ՋԻԼԱՎՅԱՆ)
7.  ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ  «ԱՐՄԻՆԵ» ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՐԻԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՄԱԿԱՐԳԻՉ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԵՎ ՆՎԻՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ  ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ (ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Լ. ՋԻԼԱՎՅԱՆ)8. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ «ԱԼԵՔՍԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԹԵՆԻՍԻ ԵՎ ՍԵՂԱՆԻ ԹԵՆԻՍԻ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ, ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ  ՄԱՍԻՆ (ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Մ.ՂԱԶԱՐՅԱՆ)
9.  2016  ԹՎԱԿԱՆԻ ԱՇԽԱՐՀԻ, ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ  ԽՈՇՈՐ ՄՐՑԱՇԱՐԵՐՈՒՄ ԱՌԱՎԵԼ ԲԱՐՁՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ  ՑՈՒՑԱԲԵՐԱԾ  ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ ԵՎ ՆՐԱՆՑ  ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ   ՄԱՍԻՆ (ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Մ. ՂԱԶԱՐՅԱՆ)
10. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ ԳՅՈՒՄՐԻ-1 ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺՆԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՏԱՐԱԾՔ ՎԱՐՁԱԿԱԼԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ   ՄԱՍԻՆ (ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Հ.ԳԱՍՊԱՐՅԱՆ)
11. ԳՈՒՅՔ ՆՎԻՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ (ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Հ.ԳԱՍՊԱՐՅԱՆ)
12. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ԿԱԶՄՎԱԾ ՀՈՂԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇՌԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ (ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Հ.ԳԱՍՊԱՐՅԱՆ)
13. ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՒ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՄԱՏԵՂ «ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՄԱԿԱՆ ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ  (COMUS)» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՄՇԱԿՎԱԾ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ (ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Հ.ԳԱՍՊԱՐՅԱՆ)
14. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ  ԿՈՇՏՈՅԱՆ  ՓՈՂՈՑ  N 5  ՀԱՍՑԵԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ  ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ  ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՃՈՒՐԴԻ  ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆ  ՀԱՍՏԱՏԵԼՈՒ  ՄԱՍԻՆ (ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Հ.ԳԱՍՊԱՐՅԱՆ)
15. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ԱԽՈՒՐՅԱՆԻ ԽՃՈՒՂԻ  N 2/18 ՀԱՍՑԵՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏԸ  ԵՎ ԴՐԱ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՉԱՓ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Հ.ԳԱՍՊԱՐՅԱՆ)
16. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ԼԵՎՈՆ ՄԱԴՈՅԱՆ ՓՈՂՈՑ      N 188/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՍՏԻՃԱՆԸ  ԵՎ ԴՐԱ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՉԱՓ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Հ.ԳԱՍՊԱՐՅԱՆ)
17. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ  ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՌԻԺԿՈՎԻ ՓՈՂՈՑ N 6/9 ՀԱՍՑԵԻ ՀՈՂԱՄԱՍԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ   ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ՉԱՓ  ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Հ.ԳԱՍՊԱՐՅԱՆ)
18. ԼԵՎՈՆ ՓԱՅԼԱԿԻ ԹՈՐՈՍՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԸ ՀԱՎԵՐԺԱՑՆՈՂ ՀՈՒՇԱՏԱԽՏԱԿ ՏԵՂԱԴՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ  ՄԱՍԻՆ (ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Հ.ԳԱՍՊԱՐՅԱՆ)
19. ՌՈՒԲԵՆ ԳԵՎՈՐԳԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԸ ՀԱՎԵՐԺԱՑՆՈՂ ՀՈՒՇԱՏԱԽՏԱԿ ՏԵՂԱԴՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ (ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Հ.ԳԱՍՊԱՐՅԱՆ)
20. ՃԱՐՏԱՐԱՊԵՏ ՍԱՍՈՒՆ ՍԵԴՐԱԿԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱԳԻՐ  ՓՈՐԱԳՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ  ՄԱՍԻՆ(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Հ.ԳԱՍՊԱՐՅԱՆ)
21. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 06-Ի N 84-Ա  ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Հ.ԳԱՍՊԱՐՅԱՆ)
22. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի N 111-Ա  ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Հ.ԳԱՍՊԱՐՅԱՆ)
23.  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 06-Ի N 83-Ա  ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Հ.ԳԱՍՊԱՐՅԱՆ)
24. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ  ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ ՓՈՂՈՑ 2-ՐԴ ԹԱՂԱՄԱՍ N 27 ՀԱՍՑԵԻ ՀՈՂԱՄԱՍԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ   ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ՉԱՓ  ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Հ.ԳԱՍՊԱՐՅԱՆ)
25. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՒՅՐԵՐԻ ՄԻԱՎՈՐՄԱՆ ԳՅՈՒՄՐԻԻ ՈՒՍՈՒՄՆԱ-ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ՂՈՒԿԱՍՅԱՆ 98 ԵՎ ՄԱՅԱԿՈՎՍԿՈՒ 144 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԵՎ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ  ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ  ՄԱՍԻՆ(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս. ՄԻՆԱՍՅԱՆ)
26. ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ՇԻՐԱԿԻ ԹԵՄԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԹՎՈՎ ՎԵՑ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ  ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ  ԳՈՒՄԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ  ՍԱՀՄԱՆԵԼՈՒ  ՄԱՍԻՆ (ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս. ՄԻՆԱՍՅԱՆ)
27. ՔԱՂԱՔԱՑԻ  ԳԱՅԱՆԵ ԶԱՐԶԱՆԴԻ ԲԱԴԵՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ  ՇԻՆՈՒԹՅԱՆ  2012–2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ  ԳՈՅԱՑԱԾ  ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՏՈՒՅԺԻ ՎՃԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ  ՄԱՍԻՆ (ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս. ՄԻՆԱՍՅԱՆ)
28. ՔԱՂԱՔԱՑԻ  ԽԱՉԱՏՈՒՐ ԱՐՏԱՇԵՍԻ ԵՐԱՆՈՍՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ  ՇԻՆՈՒԹՅԱՆ  2013-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ  ԳՈՅԱՑԱԾ  ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՏՈՒՅԺԻ ՎՃԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ  ՄԱՍԻՆ (ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս. ՄԻՆԱՍՅԱՆ)
29. ՔԱՂԱՔԱՑԻ  ԱԼԵՔՍԱՆ ՊԵՏՐՈՍԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ  ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ  2011-2015 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ  ԳՈՅԱՑԱԾ  ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՏՈՒՅԺԻ ՎՃԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ  ՄԱՍԻՆ(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս. ՄԻՆԱՍՅԱՆ)
30. ՔԱՂԱՔԱՑԻ  ՔԵՐՈԲ ՍԵՐՈԲԻ ՎԱՐԴԵՐԵՍՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ  ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ  2013-2015 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ  ԳՈՅԱՑԱԾ  ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՏՈՒՅԺԻ ՎՃԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ  ՄԱՍԻՆ (ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս. ՄԻՆԱՍՅԱՆ )
31.  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿՈՒՐՍԿԻ ՇՐՋԱՆԻ ԿՈՒՐՍԿ ՔԱՂԱՔՆԵՐԻ ՄԻՋԵՎ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-ԻՆ ԿՆՔՎԱԾ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ (ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ)
32.  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՎ «ԱՌԴԱ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-ԻՆ ԿՆՔՎԱԾ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀՈՒՇԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ (ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ)

Statement on the need to convene a special parliamentary session

During the past few days the country, more specifically the city of Yerevan has been experiencing an increasingly tense situation with unpredictable consequences, pertaining to the armed opposition group titled “Daredevils of Sasoon,” which continues to occupy a Yerevan police station since July 17 and subsequent events.

Thousands of citizens have taken to the streets in support of the “Daredevils of Sasoon” and their demands, because the systematic corruption which dominates the nation, economic injustice, selective justice, incessant emigration, and continuously falsified elections have disillusioned all hopes of positive change in the country. The police of the Republic of Armenia have exercised excessive force and violence by dispersing the voluntary and peaceful gatherings of citizens, detaining hundreds of people, and arresting more active citizens on trumped-up charges.

Despite the continuously worsening situation, for the past eleven days the country’s president has not publicly addressed the people, while the National Assembly and its elected members have been enjoying their summer vacations.

Hereby we, signatories of civil society organizations, condemn the National Assembly’s inexcusable and unacceptable negligence, and call upon the National Assembly to exercise its constitutional right to convene a special parliamentary session in order to discuss the current situation and find peaceful solutions to this problem.

The time to prove that the National Assembly is the rightful representative of the people and that the parliamentary system of government is the most effective in overcoming a crisis is now.

“Araza” BNGO
Open Society Foundations – Armenia
Analytical Center on Globalization and Regional Cooperation
Progress of Gyumri CSDC
Goris Press Club
Eurasia Partnership Foundation
Yerevan Press Club
Ecolur NGO
Foundation Against the Violation of Law NGO
Transparency International Anticorruption Center NGO
Europe in Law Association NGO
Democracy Today NGO
Journalists for Human Rights NGO
Peace Dialogue NGO
Committee to Protect Freedom of Expression
“Khoran Ard” Intellectual Center NGO
Women’s Support Centre
Public Information and Need of Knowledge NGO
Collaboration for Democracy” NGO
Helsinki Citizens’ Assembly Vanadzor Office NGO
Armenian Constitutional Right-protective (ACRPC)
Armenian Progressive Youth NGO
Media Initiatives Center
New Generation Humanitarian NGO
Spitak Helsinki Group NGO
Vstahutyun’ (‘Trust’) healthcare NGO
“TRTU” cultural NGO
Urban Foundation for Sustainable Development
Small and Medium Business Foundation
Armenian Center for Political and International Studies

http://transparency.am/en/news/view/1558

ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԼԵՎՈՆ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Безымянный

Հուլիսի 27-ին ժամը 03:30-ի սահմաններում, Երևանի Խորենացի փողոցում կայացած բազմամարդ հանրահավաքից հետո ոստիկանության Շենգավիթի բաժին է բերման ենթարկվել այդ հավաքի ակտիվ մասնակիցներից մեկը՝ Գյումրու լրագրողների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը։ Ավելի ուշ հարուցվել է քրեական գործ՝ սառը զենք կրելու կասկածանքով, եւ նա ձերբակալվել է։ Բարսեղյանը ենթարկվել է դատաբժշկական փորձաքննության։

Լևոն Բարսեղյանի գտնվելու վայրը գործընկերների և հարազատների համար երկար ժամանակ անհայտ է եղել։ Թեև ոստիկանությունը տեղեկացրել էր, որ նա ազատ է արձակվել առավոտյան 06:30-ին, իրականում դա ապատեղեկատվություն էր. Բարսեղյանը գտնվել է ոստիկանության հսկողության ներքո, տարվել է Գյումրու Կումայրի բաժին և կրկին բերվել Շենգավիթի քննչական բաժին: Իրավապաշտպան գործընկերների համառ գործողությունների շնորհիվ միայն օրվա երկրորդ կեսին ճշտվել է նրա որտեղ լինելը։

Բարսեղյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու հիմք է հանդիսացել նրա անձնական խուզարկությամբ՝ տաբատի գրպանից հայտնաբերված ծալովի դանակը: Նրա փաստաբանի հաղորդմամբ՝ այդ դանակն առաջին անգամ չէ, որ հայտնաբերվում է Լևոն Բարսեղյանի մոտ նմանատիպ իրավիճակներում, երբ ոստիկանությունը նրան բերման էր ենթարկում բողոքի ակցիաներից։ Սակայն ամեն անգամ այդ դանակի առկայությունն արձանագրվել է և անտեսվել, քանի որ չի համապատասխանել սառը զենքի չափանիշներին։

Մենք՝ ներքոստորագրյալներս, համոզված ենք, որ մեր գործընկերոջ նկատմամբ հարուցված քրեական գործը շինծու է, իսկ իբրև սառը զենք որակված դանակի առկայության փաստը՝ ընդամենը նրա ակտիվ հասարակական գործունեության, ինչպես նաև Խորենացի փողոցում տեղի ունեցող հանրահավաքներին մասնակցելու, իսկ վերջին օրը նաև այն վարելու համար Լևոն Բարսեղյանին «պատժելու» պատրվակ է։ Փաստորեն, մեր գործընկերը իրավապահ մարմինների կամայական գործողությունների թիրախավորված զոհ է դարձել քաղաքացիական դիրքորոշման համար։

Հաշվի առնելով վերոնշյալը՝ պահանջում ենք.

–իրավապահ մարմիններից՝ անհապաղ կարճել հարուցված քրեական գործը եւ ազատ արձակել Լեւոն Բարսեղյանին,

–իշխող քաղաքական վերնախավից՝ դադարեցնել բռնությունները ցուցարարների ու ակտիվ քաղաքացիների նկատմամբ, եւ իրավապահների գործողությունները վերադարձնել օրինական դաշտ։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ (ՆԱԽԿԻՆ «ԻՆՏԵՐՆՅՈՒՍ»)

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ԲԱՑ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐ-ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՍԱՄԲԼԵԱՅԻ ՎԱՆԱՁՈՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ «ՀԱՆՐԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳ» ՀԿ

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ԲԱՑ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ

«ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴ» ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԿ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

«ԳՅՈՒՄՐՈՒ ԱՌԱՋԸՆԹԱՑ» քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն> ՀԿ

Հայտարարությունը բաց է միանալու համար Համաձայն