Լրահոս

Ռոբերտ Քոչարյանը չի տիրապետում իրավիճակին

Դեռեւս հայ-ադրբեջանական սահմանում վերջերս տեղի ունեցած ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունն ու լարվածությունը չեն մարել, սակայն հայտնի շրջանակներն արդեն իսկ փորձում են լարումներ առաջացնել ներքաղաքական կյանքում։ Չնայած անգամ ռազմական գործողությունների թեժ օրերին այդ շրջանակների որոշ խմբակներ ու անհատներ չէին դադարում գնալ ներքաղաքական սրացումների, մասնավորապես, փորձելով առճակատումներ առաջացնելով երկրի քաղաքական ու ռազմական ղեկավարությունների միջեւ, որը այլ կերպ, քան քայքայիչ ու պառակտիչ գործունեություն, չի կարելի անվանել։

Ներքաղաքական կյանքի հերթական սրացման փորձը կատարեց Մարտի 1-ի գլխավոր մեղադրյալ, այսօր ազատության մեջ գտնվող Ռոբերտ Քոչարյանը, որն իր ազդեցության ոլորտում գտնվող երեք հեռուստաընկերությունների հետ հարցազրույցում անդրադարձել է ներքին ու արտաքին քաղաքականության մի շարք թեմաների, արդեն ստանդարտ ոճի ու հռետորաբանության մեջ քննադատել Նիկոլ Փաշինյանի իշխանությանը՝ մեղադրելով երկիրը քայքայելու, կործանելու, բոլոր ոլորտներում տապալվելու, ժողովրդին խաբելու մեջ։ Հետո էլ ավելացրել, որ այդ բոլոր «կործանումներից» երկրին ու ժողովրդին «փրկելու» համար պետք է անհապաղ հեռացնել գործող իշխանությանը։ Ընդսմին, շեշտել է փողոցի միջոցով իշխանափոխություն իրականացնելու տարբերակը։ (Երեւի արդեն ներսից պետական հեղաշրջում իրականացնելու հույսները կորցրել են)։

Այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանն ասում է բաներ, որոնք արդեն երկու տարի շարունակ կրկնում են հայտնի շրջանակները՝ ինքն ու իր համախոհները, Սերժ Սարգսյանը, հանրապետականները, Վենետիկյան նկուղներից Սոչիի խոհանոցներ ու անտառներ տեղափոխված Միքայել Մինասյանը (նույն ինքը՝ փեսա Միշիկը) ու նրա ազդեցության ներքո գտնվող մարդիկ ու լրատվամիջոցները ։

Մեկ տարուց ավել այս նույն երգը երգում են դաշնակցականները, Արթուր Վանեցյանը, նախկին մերժված ռեժիմի քաղաքական օրակարգերի դաշտում ստեղծված նոր կուսակցությունները՝ Արթուր Ղազինյանի «Մեկ Հայաստանը» եւ Ավետիք Չալաբյանի «Ազգային օրակարգը»։ Վերջերս այդ խմբակային համերգին միացել են Գագիկ Ծառուկյանն ու իր ԲՀԿ-ն։116430747_386824832289833_7069703111321644074_n

Ի դեպ, նշված ուժերից երեքը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու Վանեցյանի հիմնադրած «Հայրենիք» կուսակցությունը վերջերս ստեղծել են քաղաքական դաշինք նույն՝ իշխանափոխության կարգախոսի ներքո։ Սակայն նկատելի է, որ այդ դաշինքը գործունեության առումով որեւէ գործնական քայլ չի կատարել, որը կարող է կապված լինել Գագիկ Ծառուկյանի ու ԲՀԿ-ի շուրջ կատարվող զարգացումների հետ։ Նկատի ունենք թե՛ Ծառուկյանի հետ առնչվող քրեական գործերը, թե՛ ԲՀԿ-ի քաղաքական ակտիվության նվազումը։ Այս ֆոնի վրա հատկանշելի է ԲՀԿ-ից այս կուսակցության հանգուցային դեմքերից մեկի՝ Սերգեյ Բագրատյանի դուրս գալը, որը կարող է շարունակական գործընթաց լինել՝ այլ գործիչների համանման քայլերի տեսքով։ Ամեն դեպքում, մամուլում նման տեղեկություններ հայտնվել են։

Այսպիսով, ներքաղաքական վիճակի առումով ի՞նչ է ասում Ռոբերտ Քոչարյանը։ Ասում է՝ այսօր երկրում ֆորսմաժորային վիճակ է, ամեն ինչ կարող է շատ արագ փոխվել եւ շատ արագ զարգացում ստանալ. «Խնդիրն այն է, թե ընդդիմությունը ինչպես կվարվի, ընդդիմությունը կկարողանա՞ իր խոսքով հանրությանը համոզել, հանրությունը պատրա՞ստ է մանիպուլյացիաների չենթարկվել այս իրավիճակում»։

Ընդդիմություն ասելով ու՞մ նկատի ունի Ռոբերտ Քոչարյանը։ Իհարկե, ուժերի այն նույն շրջանակը, որը թվարկեցինք վերեւում։ Այսինքն՝ այնպիսի ուժեր եւ նրանց քաղաքական հովանոցի ներքո ստեղծված նոր կուսակցություններ ու տարատեսակ խմբակներ, որոնց երկու տարի առաջ հանրությունը մերժել էր։

«Ընդդիմությունը կկարողանա՞ իր խոսքով հանրությանը համոզել». հռետորական հարց է տալիս Ռոբերտ Քոչարյանը։ Կամ Ռոբերտ Քոչարյանն ինքն էլ չի հավատում, որ այստեսակ ընդդիմությունը կկարողան համոզել հանրությանը, ուղղակի խոսք է՝ ասում է, կամ էլ նա իսպառ կտրված է իրականությունից, եթե հույս ունի, թե իր ասած ընդդիմությունը կկարողանա համոզել ընդդիմությանը։

Ամենայն հավանականությամբ, իրականությանն առավել մոտ է թվում երկրորդ տարբերակը։ Ամեն դեպքում, վերը հիշված հարցազրույցում Քոչարյանի հնչեցրած թեզերը ներքին ու արտաքին քաղաքական իրավիճակի ու գործընթացների զարգացման առումով, հստակորեն ցույց են տալիս, որ Ռոբերտ Քոչարյանը չի տիրապետում իրավիճակին, ինչպես երկու տարի առաջվա իրավիճակին չէր տիրապետում Սերժ Սարգսյանը։

Քոչարյանի պահով այս պնդումն առավել հիմնավոր է, քանի որ նա ինչպես իր պաշտոնավարման շրջանում, առավել եւս հիմա, լավ չի ճանաչել ու ճանաչում հայ հանրությանը, եւ ինչպես կտրված եղել, այդպես էլ կտրված մնացել է ժողովրդի, քաղաքացիների տրամադրություններից ու ցանկություններից։ Սա պատահական չէ, քանի որ ինչպես մի քանի անգամ նշել է հենց ինքը, իր համար կարեւորը ոչ թե ժողովուրդն է, այլ պետական համակարգն ու այդ համակարգը աշխատեցնող չինովնիկները։

© progressgyshme.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgymri@gmail.com; progressgyumri@mail.ru

Հ. Կիրակոսյան

 

 

 

 

 

Հայկական ուժն ու ադրբեջանական ֆիասկոն

Հայաստանն ու հայկական բանակն հերթական անգամ իրենց գերազանցությունն ապացուցեցին Ադրբեջանի նկատմամբ։ Հայ-ադրբեջանական սահմանի՝ տաուշյան հատվածում հուլիսի 12-ից սկսված ադրբեջանական ագրեսիան ու սադրանքը ֆիասկոյի վերածվեց իր բանակի հզորությամբ ու անպարտելիությամբ հոխորտացող Իլհամ Ալիեւի համար, որն արդեն տարիներ շարունակ հայտարարում է ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու մասին, սակայն անգամ լոկալ մարտերում ջախջախիչ պարտություն է կրում։

Այդպես եղավ 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ ադրբեջանական բանակը փորձեց կայծակնային պատերազմի միջոցով, տարբեր ուղղություններով, առաջանալ Արցախի խորքերը, սակայն հանդիպեց հայող բանակի հզոր պատին ու մեծ կորուստներով հետ մղվեց։ Ճիշտ է, ապրիլյանի ժամանակ ադրբեջանցիներին հաջողվեց 800 հեկտար տարածք գրավել, սակայն դա այն չէր, ինչին միտված էր այդ ագրեսիան։ Բացի այդ, ադրբեջանցիների կորուստներն այնքան մեծ էին, որը բնավ համաժեք չէր գրավածին։

2020 թվականի հուլիսյան պատերազմի ժամանակ ադրբեջանցիներին ոչ միայն չհաջողվեց առաջանալ դեպի հայկական դիրքեր, այլ հենց իրենք կորցրեցին դե յուրե ՀՀ-ի տարածքում գտնվող, սակայն դե ֆակտո տարիներով իրենց վերահսկողության տակ գտնվող ու ռազմավարական տեսակետից մեծ նշանակություն ունեցող դիրքեր։ Կորցրեցին նաեւ գեներալ, գնդապետ, հատուկ նշանակության ջոկատայիններ, ԱԹՍ-ներ, ռազմական տեխնիկա։ Այս ամենն էլ ավելի կատարյալ դարձրին Ադրբեջանի կրած ջախջախիչ պարտությունն ու ապրած ֆիասկոն։

Այդ ֆիասկոն շատ ակնառու է երեւում հուլիսի 12-ից մինչ օրս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հրապարակային վարքում, արած անհավասարակշիռ հայտարարություններում, անհասկանալի գործողություններում։ Այդ ամենն իրենց դրսեւորումն է ստանում ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ճակատում։

Ներքին ճակատում իր, սեփական բանակի ու պետության անհաջողությունների համար Ալիեւը մեղադրում է նախկին արտգործնածարար Էլմար Մամեդյարովին ու նրան հեռացնում պաշտոնից, քննադատում է ու դավաճաններ, լրտեսներ անվանում մի շարք դեսպանների, հարձակվում ու որս սկսում ընդդիմադիրների շրջանում, մեղադրանքներ հնչեցնում պատերազմից խուսափող երիտասարդության հասցեին։

Արտաքին ճակատում հունից դուրս եկած Ալիեւը մեղադրանքներ է հնչեցնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հասցեին՝ հայտարարելով, թե այս կառույցը ոչնչի ընդունակ չէ, Թուրքիայի հետ միասին անհաջող փորձեր է կատարում հարցը հանելու ԵԱՀԿ-ի տիրույթից, սակայն արժանանում միջազգային հանրության կոշտ արձագանքին, իր ագրեսիայի համար, բացի Թուքիայից, չստանալով այլ հանգուցային երկրի քաջալերանքը, իր պաշտոնյաների շուրթերով սկանդալային հայտարարություն է անում Հայաստանի ատոմակայանն հրթիռակոծելու մասին, որն արդեն ինքնին հանցագործություն է մարդկության դեմ ու ահաբեկություն։

Այս օրերին Իլհամ Ալիեւը պետական մակարդակով ազգամիջյան բախումներ է հրահրում արտերկրում, որն իր ակնառու դրսեւորումն ստացավ Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում ու մերձմոսկովյան շրջանում։ Այս գործելակերպը անելանելիության մեջ գտնվող մարդու քայլ է։

Ադրբեջանի նախագահն իր երկրի ներսում կանգնած է լուրջ խնդիրների առաջ՝ նավթի գների անկում, դրա հետ կապված՝ սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացում, ջրային դեֆիցիդ, բնակչության դժգոհություններ, որոնք ամեն պահի կարող են վերածվել հակակառավարական ընդզման, որի ականատեսը եղանք օրերս Բաքվում կազմակերպված հանրահավաքի ժամանակ, որը հակահայկական ու պատերազմական բովանդակությունից շատ արագ շուռ եկավ իշխանության դեմ բողոքի ակցիայի։ Ադրբեջանի ժողովուդը Ալիեւից պատասխան է պահանջում, թե բա ու՞ր են այդքան գորվերգված հզոր բանակն ու սպառազինությունները, որոնց համար միլիոնավոր դոլարներ են ծախսվել։

Ի տարբերություն ադրբեջանականի, Հայաստանի իշխանությունն ու բանակը առավել քան ուժեղ դիրքերում են ու վստահ։ Տավուշյան պատերազմում աշխատեց դեռ անցած տարի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հռչակած ռազմավարությունը՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքներ»։

Կառավարության վերջին նիստում իր ունեցած ծրագրային ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայ-ադրբեջանական հարաբերություններում ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում էլ ավելի կոշտացրեց ու հստակեցրեց հայկական կողմի դիրքորոշումը՝ ի ցույց դնելով Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների սնանկությունը, ուղղակիորեն Թուրքիային մեղադրելով տարածաշրջանում ապակայունացնող ուժ լինելու ու տարածքային նկրտումներ ունենալու մեջ, միաժամանակ հստակ հասկացնելով, որ անօգուտ է Հայաստանի ու Արցախի հետ ուժի դիրքերից խոսելու փորձերը, իսկ ամեն մի փորձ Ադրբեջանի համար ավարտվելու է էլ ավելի ծանր պարտությամբ։

Նիկոլ Փաշինյանն առաջ քաշեց 7 պայման, մասնավորապես, Հայաստանի եւ Արցախի ընդհանուր անվտանգության համակարգը պետք է առավել ամրապնդել, Արցախի Հանրապետությունը պետք է դառնա բանակցությունների լիարժեք կողմ, Ադրբեջանը պետք է հրապարակայնորեն հրաժարվի ուժի կիրառումից և վստահելի քայլեր կատարի հակահայկական հռետորաբանությունը դադարեցնելու ուղղությամբ, բանակցությունները պետք է լինեն իմաստալից, Արբեջանին զենք մատակարարող երկրները պետք է հստակ գիտակցեն, որ այդ զենքի օգտագործումը խաղաղ բնակչության դեմ հանցագործություն է, անհրաժեշտ է ներդնել արդյունավետ միջազգային մոնիթորինգ, որը լինի մշտական եւ ունենա ստուգողական մեխանիզմներ, որոնք կարձանագրեն, թե երբ եւ որ կողմն է խախտել հրադադարը: հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով Հայաստանը շարունակելու է աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Մենք վճառականորեն մերժել եւ մերժելու ենք հակամարտության շահարկմամբ  տարածաշրջանը ապակայունացնելու Թուրքիայի փորձերը: Հայկական կողմին պայմաններ դնելու իրավունք տվել է հայկական բանակը։

 

© progressgyshme.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgymri@gmail.com; progressgyumri@mail.ru

Հ. Կիրակոսյան

 

Ձմեռ Պապը շուտով նստավայր կունենա

#Sarapat #Shirak #region

Բնության այս գողտրիկ անկյունում Համայնքների ֆինանսիստների միավորումը Սարապատ խոշորացված համայնքի ղեկավարի հետ ստորագրում է փոքր դրամաշնորհային ծրագրի իրականացման պայմանագիր: Այն առաջինն է քաղաքացու բյուջե նախաձեռնությունների շարքում, որոնք իրականացվելու են Հայաստանի 50 խոշորացված համայնքներում 2020 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին:

Սարապատում արդեն ամեն ինչ թղթին հանձնված ու ծրագրի տեսք ստացած է , շուտով այստեղ հիմնվելու է Ձմեռ Պապիկի նստավայր, որն իր հյուրընկալ հարկի տակ է առնելու զբոսաշրջիկներին ամբողջ տարվա ընթացքում: Սա Շիրակի մարզի երկատարև ձմեռային ամիսների ընթացքում համայնքին զբոսաշրջային գրավչություն հաղորդելու նպատակ ունի:

Խոշորացված համայնքների բնակիչներին իրենց համայնքների զարգացման առաջնահերթությունների սահմանմանը մասնակից դարձնելու նպատակով՝ փորձ է արվում Հայաստանում կիրառել քաղաքացու բյուջե մեթոդը, որն այսօր  մասնակցային բյուջետավորման գործիք է համարվում:

Սարապատում Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Գաղափարն իրագործելու համար կպահանջվի մոտ 3000 եվրո գումար:

Բացի կոմունիկացիայից տարածքն ունենալու է հեռավար կառավարվելու հնարավորություն:

Նոր տեխնոլոգիաներով զինված, ժամանակակից չափորոշիչներին համապատասխանող Ձմեռ պապի կացարանը նախատեսվում է իր առաջին այցելուներին ընդունել այս տարեվերջին`այսինքն դեկտեմբերի 31-ին:

© progressgyshme.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgymri@gmail.com; progressgyumri@mail.ru

#ՄամուլիԱսուլիս «Քաղաքացիների ձայնն ու գործունեությունը Հայաստանի խոշորացված համայնքներում»

«Համայնքների ֆինանիստների միավորում» կազմակերպությունը՝ «Տեղական ժողովրդավարական գործակալությունների ասոցիացիայի» և «Հայաստանի համայնքների միության» հետ համագործակցությամբ և Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ իրականացնում է «Քաղաքացիների ձայնն ու գործունեությունը Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագիրը։ Ծրագրի շրջանակում «Համայնքների ֆինանսիստների միավորում» կազմակերպությունը, Շիրակի մարզի Սարապատ համայնքում, , Սարապատ խոշորացված համայնքի ղեկավարի հետ ստորագրելու է փոքր դրամաշնորհային ծրագրի իրականացման պայմանագիր: Այն առաջինն է քաղաքացու բյուջե նախաձեռնությունների շարքում, որոնք իրականացվելու են Հայաստանի 50 խոշորացված համայնքներում 2020 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին:
——————————————————————
Ուղիղ հեռարձակում
🔴

📖«Այս Սահմանադրության տեքստը ժողովրդի կողմից ընդունված չի» Դ․Իոաննիսյան

📖«Այս Սահմանադրության տեքստը ժողովրդի կողմից ընդունված չի» Դ․Իոաննիսյան
🔴🎥

#Constitution #Reform

© progressgyshme.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgymri@gmail.com; progressgyumri@mail.ru

Հեղափոխության նոր փուլը

Հայաստանում ներքաղաքական կյանքը նոր հուն տեղափոխվեց խորհրդարանի իշխող «Իմ քայլը» դաշինքի կողմից սահմանադրական փոփոխությունների փաթեթն ընդունելուց հետո, որով Սահմանադրական դատարանի երեք դատավորի լիազորությունները դադարեցվում են, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն էլ զրկվում է ՍԴ նախագահի պաշտոնից։ Այդ փաթեթով իշխանությունը կարծես թե լուծում է Սահմանադրական դատարանի՝ արդեն մեկուկես տարի ձգվող ճգնաժամի հարցը։ Չնայած այդ լուծումն այն չէ, ինչ ակնկալվում էր։

ՍԴ-ի հարցի լուծու՞մ, թե նոր ճգնաժամ

Խորհրդարանում սահմանադրական փաթեթի ընդունումը մեծ աղմուկ բարձրացրեց հասարակական-քաղաքական դաշտում։ Մի շարք ուժեր ու իրավաբաններ դա համարում են հակասահմանադրական քայլ, իշխանությանը մեղադրում սահմանադրական կարգը տապալելու, իշխանությունը յուրացնելու մեջ։ Նման հայտարարություններ անողներն հիմնականում նախկին իշխող համակարգի ու դրան սպասարկող շրջանակներն են։ ՍԴ-ից հեռացված դատավորներն էլ դիմադրում են իշխանության քայլերին՝ չընդունելով նրա որոշումները։

Խորհրդարանական ընդդիմությունը՝ ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն, չմասնակցեց փաթեթի ընդունման նիստին՝ այն նույն պատճառաբանությամբ, ինչի շուրջ աղմկում են արտախորհրդարանական ընդդիմադիրները։

ԲՀԿ-ի դիրքորոշումն այս հարցում առավել քան պարզ է։ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարուցված քրեական գործերից հետո այս կուսակցությունն առավել քան է արմատականացրել իր մոտեցումները, ամբողջությամբ տեղափոխվել նախկինների հռետորաբանության տիրույթ, իր շուրջը հավաքել մի քանի կուսակցությունների (ՀՅԴ, Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցություն), որոնց հետ իշխանափոխություն իրականացնելու ծրագրեր է մտածում, ճանապարհային քարտեզներ մշակում։ ԲՀԿ-ն ու իր շուրջ հավաքված ուժերն առայժմ զերծ են մնում հրապարակային դաշտում բուն նախկինների՝ Ռոբերտ Քոչարյանի ու իրեն սատարողների եւ Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի հետ համագործակցելուց։ Ամեն դեպքում, նման հայտարարություններ հնչում են, սակայն սա բնավ չի նշանակում, թե քոչարյանական ու սերժսարգսյանական ուժերն անմասն են տեղի ունեցող գործընթացներին։ Ավելին, առավել հավանական է, որ հենց նրանք են ուղղորդում այդ գործընթացները։106106939_2610227685862162_5056605833970273584_n

«Լուսավոր Հայաստանի» երկդիմի վիճակը

Այս ամբողջ գործընթացներում բավական դժվար ընտրության առաջ է կանգնել «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը։ Մի կողմից՝ լուսավորականներն իշխանությանը մեղադրում են հակասահմանադրական քայլեր անելու մեջ եւ սպառնում, թե իրենք հակաքայլեր են անելու, մյուս կողմից՝ խնդիր ունեն իշխանության դեմ աղմուկ բարձրացրած մյուս՝ հանրության կողմից մերժված ուժերի հետ հրապարակային դաշտում ու գործնական քայլերով համագործակցելու հարցում։

Դա հատկապես ակնառու երեւաց սահմանադրական փոփոխությունների հարցով Սահմանադրական դատարան դիմելու՝ ԲՀԿ-ի նախաձեռնությանը միանալ-չմիանալու ընտրության ժամանակ։ Միանալը կնշանակեր լծվել հակահեղափոխության կառքին, ինչն իսկական ինքնասպանություն կլինի ԼՀԿ-ի համար։ Չմիանալը կնշանակի անսկզբունքայնության դրսեւորում ու Նիկոլ Փաշինյանի գրպանային կուսակցություն լինելու մասին մեղադրանքներ, ինչը այս օրերին հնչեցնում են նախկինները։

«Լուսավոր Հայաստանը» գտավ այս երկու վիճակների միջեւ խուսանավելու ճանապարհը՝ հայտարարելով, թե այս պահին չի դիմի Սահմանադրական դատարան։ Այս որոշումը պատճառաբանվեց ՍԴ-ում Ռոբերտ Քոչարյանի գործը քննելու հանգամանքով՝ հայտարարելով, թե չեն ուզում գործիք դառնալ որոշ անհատների ու ուժերի քաղաքական նպատակներում։ ԼՀԿ-ն չընկավ նաեւ Քոչարյանի ու իր թիմի պատրաստած ծուղակը, երբ վերջիններս հայտարարեցին, թե ՍԴ-ից ետ են վերցնում իրենց դիմումը։

Ամեն դեպքում, «Լուսավոր Հայաստանը» իր քաղաքական դիրքորոշումներն հստակեցնելու ու քաղաքական գործընթացներում ճիշտ տեղում դիրքավորվելու լուրջ մարտահրավերի առաջ է կանգնած։ Այդ դիրքավորումն հատուկ նշանակություն է ձեռք բերում հատկապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ խորհրդարանում վերջին ելույթի համապատկերում։

Քաղաքական դաշտի հեղափոխականացու՞մ

Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում ունեցած իր ելույթում վերադարձավ հեղափոխական հռետորաբանությանը, խոսեց քաղաքական դաշտից նախկինների, նրանց մարիոնետների դուրս մղման մասին։

Նրա ձեւակերպմամբ, այսօր տեղի է ունենում ամենամեծ բարեփոխումը Հայաստանում՝ քաղաքական դաշտի բարեփոխումը. «Նրանք, ովքեր կուլիսներից մարիոնենտների նման կառավարվել են, այլևս Հայաստանի քաղաքական դաշտում տեղ չեն ունենալու։ Եւ նրանք, ովքեր կուլիսներից մարիոնետների են կառավարել, նրանք այս քաղաքական դաշտում տեղ չեն ունենալու։ Եւ թույլ տվեք կանխատեսել՝ հաջորդ խորհրդարանում տեղ են ունենալու միայն ու միայն այն քաղաքական ուժերը, որոնք աներկբա պաշտպանում են 2018 թվականի ոչ բռնի թավշյա հեղափոխության արժեքները։ Այսօր այդ ուժերից էլ կան, որ մեզ քննատադատում են, ամենամեծ քննադատելու տեղն իրենք ունեն և ամենաշատն իրենց քննադատությունից ենք մենք նեղվում»։

Թերեւս նկատի ունի «Քաղաքացու որոշում», «Սասնա ծռեր», Լեւոն Շիրինյանի «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ», «Ժառանգություն», Հայ ազգային կոնգրես եւ այլ կուսակցությունների, որոնք ակտիվորեն մասնակցել են հեղափոխությանը, իսկ այսօր իշխանությանը քննադատում են հեղափոխական արժեքներն ու բարեփոխումները դանդաղորեն կյանքի կոչելու, հստակ ու համարձակ քայլեր չանելու համար։105973468_327716981568946_4896092984761601523_n

Նիկոլ Փաշինյանի՝ քաղաքական դաշտի բարեփոխման մասին հայտարարությունը շատ հանգուցային մոտեցում է։ Սակայն դա միայն հայտարարություններով հնարավոր չէ անել։ Հարկավոր են կոնկրետ քայլեր, որոնք ենթադրում են ոչ միայն պայքար կոռուպցիայի դեմ, անօրինական գույքի վերադարձ, դատաիրավական բարեփոխումներ, այլեւ սահմանադրական ավելի լայն փոփոխություններ, նոր ընտրական օրենսգրքի ընդունում, բիզնեսի ու քաղաքականության տարանջատում, կուսակցությունների մասին օրենքի մշակում։ Հեղափոխությանը մասնակցած ուժերը հենց այս քայլերի դանդաղկոտության համար են քննադատում իշխանությանը։

Հ. Կիրակոսյան

© progressgyshme.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgymri@gmail.com; progressgyumri@mail.ru

«COVID-19-ի մարտահրավերները Շիրակի Մարզում»

Նոր կորոնավիրուսով պայմանավորված ինչպիսի՞ իրավիճակ է Շիրակի մարզում: Առողջապահական համակարգը ինչպե՞ս է դիմակայում COVID-19-ի նետած մարտահրավերներին: Հակահամաճարակային ի՞նչ միջոցառումներ են կազմակերպվում Գյումրիում, բնակչության իրազեկության մակարդակը բարձրացնելու և համավարակի դեմ արդյունավետ պայքար իրականացնելու ուղղությամբ: Աջակցության ինչպիսի՞ ծրագրեր են իրականացվում համավարակից տուժած ոլորտների և խոցելի խմբերի սոցիալական վիճակը բարելավելու ուղղությամբ:
——————————————————————
Ուղիղ հեռարձակում
🔴

Բանախոսներ՝
Արմեն Իսահակյան – Գյումրի կենտրոն ԲԿ տնօրեն
Սամվել Մադոյան – «Հայկական կարմիր խաչ ընկերության» Շիրակի մարզային մասնաճյուղի տնօրեն
Վարդգես Սամսոնյան – Գյումրու քաղաքապետարանի «Կոմունալ ծառայություն բյուջետային հիմնարկ»-ի տնօրենի ժ/պ
🔗Համակարգող՝ Մարինե Դերբինյան

© progressgyshme.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgymri@gmail.com; progressgyumri@mail.ru