Նորություններ

«Սուբվենցիոն ծրագրերով իրականացվող անորակ շինարարության պատճառներն ու խնդիրները»

 «Սուբվենցիոն ծրագրերով իրականացվող անորակ շինարարության պատճառներն ու խնդիրները»
—————————————
ℹ.2023 թվականին մարզում, ըստ պայմանագրային արժեքների, իրականացվել են 6 մլրդ 843 մլն 500 հազար դրամի սուբվենցիոն ծրագրեր, իսկ 2024 թվականի համար ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն է ներկայացվել 36 սուբվենցիայի ամբողջական փաթեթ՝ 156 ենթածրագրերով։ Ծրագրերի ընդհանուր նախահաշվային գումարը կազմում է 9 մլրդ 96 մլն դրամ՝ պետական բյուջեից համաֆինանսավորման չափաբաժինը կազմում 4 մլրդ 889 մլն դրամ՝ 53.8 տոկոս։
ℹ.Սուբվենցիոն ծրագրերի նկատմամբ ինչ ՞ վերահսկողություն են իրականացնում համայնքն ու մարզպետի աշխատակազմը ,ինչ՞ թերություններ ու խնդիրներ են հայտնաբերվել մշտադիտարկման աշխատանքային խմբի շրջայցերի ընթացքում և արդյոք՞ կան տույժերի ենթարկված շինընկերություններ:
ℹ.Ինչ՞ ընթացակարգով են համայնքները հայտարարում սուբվենցիոն ծրագրերի շին մրցույթները,ինչ՞ խնդիրներ կան այս գործընթացում,որոնք՞ են կարգավորման մեխանիզմները և ինչու՞ են շահագործման հանձնվում անորակ փողոցներ ու կառույցներ:
—————————————

Ուղիղ հեռարձակում 🔴 

—————————————
ℹԲանախոսներ՝
➡ Կարեն Բադիշյան – Շիրակի մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ
➡ Գնել Մանուկյան – Ախուրյանի համայնքապետարանի զարգացման ծրագրերի,տուրիզմի, առևտրի,սպասարկման և գովազդի բաժնի պետ
➡ Արթուր Մանուկյան – Ամասիա համայնքի ղեկավարի տեղակալ
➡ Տիգրան Հակոբյան – Աշոցքի համայնքապետարանի «Կոմունալ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն
🔗Համակարգող՝ Ալեքսան Սարգսյան

 

ՀՀ ՊՆ ավտոմեքենայի` մահվան ելքով վթարի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ քննությունը շարունակվում է. ՔԿ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ավտոմեքենայի` ապրիլի 12-ին տեղի ունեցած մահվան ելքով վթարի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ հարցաքննվել են երկու տասնյակից ավելի անձինք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Քննչական կոմիտեն: «2024 թ․ ապրիլի 12-ին ՀՀ ՊՆ հաշվեկշռում գտնվող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման, դրա հետևանքով 4 զինծառայողների մահվան և մի շարք զինծառայողների տարբեր աստիճանների վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 4-րդ մասի (Մարտական, հատուկ կամ տրանսպորտային մեքենա վարելու կամ շահագործելու կանոն խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նշված քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է, ողբերգական ելքով դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ իրականացվում են մեծածավալ քննչական և վարութային գործողություններ։ Մասնավորապես, առգրավվել են ավտոմեքենայի շահագործման պահանջներին, տրանսպորտային միջոցի տեխնիկական ընդհանուր վիճակին, շահագործելիությանը վերաբերող անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։ Հարցաքննվել են երկու տասնյակից ավելի անձինք՝ ինչպես զինծառայողներ, այնպես էլ հրամանատարական կազմի ներկայացուցիչներ, զորամասի տրանսպորտային միջոցների անվտանգության և պահպանության համար պատասխանատուներ։ Նշանակվել են փորձաքննություններ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Այս պահի դրությամբ, քննչական անհրաժեշտ գործողություններ դեռևս հնարավոր չի եղել իրականացնել ավտոմեքենայի վարորդի, ինչպես նաև նրան ուղեկցող՝ շահագործման պատասխանատուի՝ ավտոմեքենայի ավագի հետ՝ վերջիններիս առողջական վիճակով պայմանավորված։ Հաշվի առնելով առկա շահարկումները՝ Քննչական կոմիտեն անհրաժեշտ է համարում տեղեկացնել, որ նախաքննությամբ հերքվել է տվյալ միջադեպը որևէ կրակոցի հետ պայմանավորված լինելու հանգամանքը։ Ըստ քննությամբ ձեռք բերված տվյալների՝ զինծառայողի կողմից ավտոմեքենան վարելը եղել է իրավաչափ, ավտոմեքենայի շահագործումը տվյալ անձին վստահելու հետ կապված անհրաժեշտ ընթացակարգերը, առկա փաստական տվյալներով, ապահովված են եղել։ Նախաքննությունը շարունակում է։ Քննություն է իրականացվում շահագործման համար ավտոմեքենայի կամ դրա դետալների պիտանելիության և շահագործելիության, զինծառայողների փոխադրումը սահմանված պահանջներին և կանոններին համապատասխան իրականացվելու հանգամանքները, ինչպես նաև բուն վթարի առաջացմանը նպաստած օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնները պարզելու ուղղությամբ։ Քննության արդյունքները, թույլատրելիության սահմաններում, ՀՀ քննչական կոմիտեն հընթացս կներկայացնի հանրությանը։

https://www.investigative.am/news/hh-pn-avtomeqenayi-mahvan-elqov-vtari-amboghjakan-hangamanqnery-parzelou-oughghoutyamb-qnnoutyouny-sharounakvoum-e

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Հայաստանի և Ղազախստանի ղեկավարները տարբեր ոլորտներում համագործակցության մի շարք փաստաթղթեր են ստորագրել

Հայաստանը և Ղազախստանը մի շարք փաստաթղթեր են ստորագրել տարբեր ոլորտներում համագործակցության վերաբերյալ։ Երևանում տեղի ունեցած հանդիպումից հետո Ղազախստանի նախագահի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի արդյունքներով Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել են համատեղ հայտարարություն։ Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև միգրացիայի ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը և քաղաքացիների այցելությունների և գտնվելու կարգի մասին համաձայնագիրը ստորագրել են Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլաուն։ Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և Ղազախստանի տրանսպորտի նախարար Մուրատ Կարաբաևը ստորագրել են 2006 թվականի նոյեմբերի 6-ի Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին արձանագրություն և Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության ավիացիոն իշխանությունների միջև փոխըմբռնման հուշագիր։ Ստորագրվել է նաև Հայաստանի Արմավիրի և Ղազախստանի Մանգիստաու մարզերի միջև համագործակցության, ինչպես նաև Հայաստանի Վանաձոր և Ղազախստանի Շիքմենթի քաղաքի միջև համագործակցության և քույր քաղաքներ դառնալու մասին հուշագիր։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Ղազախստանում Հայաստանի դեսպան Բոլատ Իմանբաևը ստորագրել են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Ղազախստանի Հանրապետության զբոսաշրջության և սպորտի նախարարության միջև ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում 2024-2026 թվականների համագործակցության վերաբերյալ ծրագիր։ Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև առևտրատնտեսական համագործակցության համաձայնագիրը և 2024-2025 թվականների ճանապարհային քարտեզը ստորագրել են Հայաստանի Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրացիայի նախարար Արման Շաքքալիևը։ Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության և Ղազախստանի Հանրապետության թվային զարգացման, նորարարությունների և օդատիեզերական արդյունաբերության նախարարության միջև տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիրը ստորագրել են ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը և Ղազախստանի թվային զարգացման, նորարարությունների և օդատիեզերական արդյունաբերության նախարար Բագրատ Մուսինը։ Երևանն ու Աստանան քույր քաղաքներ հռչակելու մասին համաձայնագիրը ստորագրեցին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և Աստանայի քաղաքապետ Ժանիս Կասիմբեկը։

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Վարժական հավաքների ծանուցումը հրապարակային կդառնա․ կառավարությունը հաստատել է նախագիծը

ՀՀ կառավարությունն այսօր Հավանություն է տվել ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Օրենքի նախագծի համաձայն հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների և զինվորական վարժանքների կազմակերպման և անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաև քաղաքացու կողմից դրանց ստացումը հաստատող փաստաթղթերի և հանգամանքների շրջանակը: Ըստ հիմնավորման՝ գործող օրենքով սահմանվել է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա կամ վարժական հավաքների կամ զինվորական վարժանքների կանչվող քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու վերաբերյալ ծանուցումների իրականացումը՝ փաստաթղթային կամ էլեկտրոնային եղանակով, սակայն հստակեցված չեն դրանց պատշաճ տրման ձևաչափերը:

Այդ կապակցությամբ գործնականում քիչ չեն դեպքերը, երբ պատշաճ ծանուցումների չապահովման արդյունքում քաղաքացիները խուսափում են համապատասխան միջոցառումներին ներկայանալուց, իսկ դրա արդյունքում հնարավոր չի լինում լուծել նրանց համապատասխան պատասխանատվության հարցերը: Այդ նպատակով, անհրաժեշտություն է առաջացել հստակ սահմանել քաղաքացիներին տրվող ծանուցումների եղանակները և կարգը, ինչպես նաև քաղաքացու կողմից դրանց ստացումը հաստատող փաստաթղթերի և հանգամանքների շրջանակը: Ինչպես նշել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, օրինագծով առաջարկվում է քաղաքացուն պատշաճ ծանուցման մասին փաստը հաստատող փաստաթուղթ կամ հանգամանք սահմանել, ծանուցագիրն առձեռն հանձնելու դեպքում՝ ծանուցագիրը ստանալու մասին քաղաքացու ստորագրությամբ հաստատված ստացականը, փոստային կապի միջոցով ծանուցման դեպքում ծանուցագիրը ներառող փոստային պատվիրված նամակը քաղաքացու հանձնված լինելը հաստատող փաստաթուղթ կամ էլեկտրոնային հավաստումը:

 

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

ԱԱԾ-ն Ներքին Խնձորեսկի միջադեպի մասին նոր մանրամասներ է հայտնել

2024 թվականի ապրիլի 10-ին Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի «Ներքին Խնձորեսկ» հատվածում տեղի ունեցած միջադեպի առթիվ իրականացված ծառայողական քննության արդյունքում պարզվել է, որ ՀՀ ԱԱԾ ՍԶ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, նշված հատվածում սահմանապահ ծառայություն իրականացնող վերակարգի ավագ Յ.Ք-ն, տեղեկանալով հովվի և նրա հոտի կողմից մոլորվելու հետևանքով Ադրբեջանի տարածքում հայտնվելու և հովվի կողմից Հայաստանի տարածք վերադառնալու հանգամանքի մասին, վերջինիս և վերակարգի մեջ գտնվող սահմանապահ ծառայողների հետ փորձել են հատել ՀՀ պետական սահմանը և վերադարձնել հոտը՝ այդ կերպ խախտելով սահմանապահ ծառայություն կրելու կանոնները, որն անզգուշությամբ պատճառել է էական վնաս, այն է՝ նշված սահմանապահ հատվածում սկսվել է անհարկի հրաձգություն, ակնհայտ վտանգի է ենթարկվել մարդկանց կյանքն ու առողջությունը, նկարագրված գործողություններն առաջացրել են պետության անվտանգության համար սպառնալիք, ինչպես նաև պետական սահմանի նշված հատվածում պատշաճ հսկողության բացակայության վիճակ:

Միջադեպի արդյունքում վիրավորում է ստացել Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության զինծառայող: Ափսոսանք հայտնելով կատարվածի կապակցությամբ՝ միևնույն ժամանակ համապատասխան միջոցներ են ձեռնարկվել ՀՀ ԱԱԾ ՍԶ զինծառայողների կողմից սահմանապահ գործառույթ իրականացնելիս սահմանապահ ծառայություն կրելու կանոնները խստագույնս պահպանելու և նմանատիպ դեպքերը բացառելու նպատակով: Ծառայողական քննության արդյունքներով ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով առերևույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ, իրականացվում է նախաքննություն՝ դեպքի հանգամանքները բացահայտելու, մեղավոր անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար:

https://www.sns.am/hy/news/view/937

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com