Monthly Archives:April 2019

Հայաստանում տեղի ունեցող զարգացումները հեղափոխությունից մեկ տարի անց

Հեղափոխությունից մեկ տարի անց Հայաստանում տեղի ունեցող զարգացումների շուրջ տեսակետներ են հայտնել ԱԺ պատգամավոր, #ԻՄքայլը դաշինքից` Մարիա Կարապետյանը և #Քաղաքացու_ՈրոշումՍԴԿ ԳՄ քարտուղար` Սուրեն Սահակյանը։

Live Ուղիղ՝ «Գյումրու պատմամշակութային արժեք ներկայցնող շինությունների պահպանությունը»

#Քննարկում

📌 Օր օրի պատմամշակութային արժեք ներկայացնող շենք- շինությունները փլուզվում են, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել այդ գործընթացը կանխլու համար:Ո՞վ է պատասխանատու այս ամենի համար:
📌 Ո՞վ է ֆինանսավորելու պատմամշակութային արժեք ներկայացնող այդ շինությունների վերականգնման համար:
📌 Քանի՞ շինություն է վնասված այս պահի դրությամբ, քանի՞սն են փլուզման եզրին:
📌 Գյումրի քաղաքում չկա ստորգետնյա ջրերի ջրահեռացման համակարգ: Սա կար՞ող էլինել շինությունների հիմքերի խարխլման պատճառ:
📌 Կա՞ նախագիծ՝ ուղղված պատմամշակութային ժառանգությունը պահպանելուն:Հին Գյումրու վերականգնման ի՞նչ ծրագիր կա:

🔴 Ուղիղ հեռարձակում

Բանախոսներ՝
 Աշոտ Միրզոյան – Գյումրու բրենդավորման ծրագրի աշխատանքային խմբի անդամ: «City Research Center»-ի տնօրեն, ճարտարապետ
 Լեոնիդ Դավթյան – Քաղաքաշինության ոլորտի փորձագետ, ճարտարապետ
 Վալերիկ Նազարեթյան – «Պատմամշակութային արգելոց-թանգարանի և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Շիրակի մարզային ծառայության պետ
🔗 Համակարգող՝ Լուսինե Մովսիսյան
#DMC #Gyumri #Debate #Discussion

Live Ուղիղ՝ «2018 թ․ ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամփոփիչ զեկույց »

#Մամուլի_Ասուլիս
2018 թ․ ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամփոփիչ զեկույցի ներկայացում
Քննարկումն իրականացվում է «ԱԺ արտահերթ ընտրությունների մոնիտորինգ Շիրակի մարզում» ծրագրի շրջանակներում, Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի ֆինանսական աջակցությամբ:
🔴 Ուղիղ հեռարձակում
 


Բացման խոսք՝
 Հայկ Աբրահամյան՝ Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի
 Հասմիկ Մխիթարյան՝ – Ծրագրի ղեկավար«ԱԺ ահերթ ընտրությունների մոնիտորինգ Շիրակի մարզում» ծրագրի ներկայացում
 Լևոն Բարսեղյան ծրագրի փորձագետ՝ – Գյումրիում հեռարձակվող տեղական ՀԸ-ների նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածի հաղորդումների մոնիտորինգի արդյունքներ
 Արթուր Սաքունց ծրագրի փորձագետ՝
2018 թվականի դեկտեմբերի 9-ի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների կարճաժամկետ դիտորդության ամփոփում Գյումրի քաղաքում
#DMC #OSF #Monitoring #LiveReport #PressConference #Discuss

Ապրիլի 12-ին տեղի ունեցավ Գյումրու ավագանու հերթական նիստը

Ապրիլի 12-ին տեղի ունեցավ Գյումրու ավագանու հերթական նիստը։ Գյումրու ավագանին միաձայն որոշեց հատկացնել 1 միլիոնն ՀՀ դրամ ՀՀ քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների համար և մեկ միլիոն ՀՀ դրամ էլ հատկացնել ապրիլի 30-ից մայիսի 3-ը Ջազի միջազգային օրվա առիթով կազմակերպվող Հայաթ ջազ նախագիծը կազմակերպելու եւ անցկացնելու համար: Գյումրու ավագանու կողմից ընդունվեց որոշում՝ Գյումրի համայնքի սեփականություն հանդիսացող 2000-2004 թվականներին ՀՀ պետական բյուջեի, Լինսի, Հանթսմանի, «Հայաստան» համահայկական հիմնադրամների եւ Ամերիկյան կարմիր խաչի միջոցներով կառուցված բազմաբնակարան շենքերի բաշխված, բայց չսեփականաշնորհված բնակարանները նվիրատվության եղանակով տրամադրել բնակիչներին: