Monthly Archives:June 2019

🔴 LIVE | Ուղիղ «Անցումային արդարադատություն. Իրականացման հնարավորություններն ու բարդությունները»

«Մեդիա կենտրոն» -ի նախաձեռնությամբ #քննարկում «Անցումային արդարադատություն. Իրականացման հնարավորություններն ու բարդությունները» թեմայով:
_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _
🔴 Ուղիղ հեռարձակում


_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _
 Բանախոսներ՝
🔘 Սեյրան Մարտիրոսյան, «Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի» Շիրակի մասնաճյուղի ղեկավար,
🔘 Հայկուհի Հարությունյան, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-նախագահ:
🔗 Համակարգող՝ Լիլիթ Ավագյան

🔴 LIVE | Ուղիղ՝ «Շիրակի մարզի խնդիրները շիրակցի օրենսդիրների դիտակետից»

#Քննարկում՝ «Շիրակի մարզի խնդիրները շիրակցի օրենսդիրների դիտակետից» թեմայով:
📄 Քննարկման ընթացքում անդրադարձ կլինի մարզում մեծ աղմուկ հանած խնդիրներին, կհնչեն դրանց լուծմանն ուղղված առաջարկություններ, կամփոփվի մարզից ընտրված Աժ պատգամավորների 6-ամսյա գործունեությունը:
_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _
🔴 Ուղիղ հեռարձակում
 


#DMC #Parliament #Shirak_region #problems
_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _
Բանախոսներ՝
 Վարդևան Գրիգորյան – ԱԺ պատգամավոր
 Նազելի Բաղդասարյան – ԱԺ պատգամավոր
🔗 Համակարգող՝ Մարինե Դերբինյան

🔴 Live|Ուղիղ «Շիրակի մայր բուհի հնարավոր լուծարումն ու միավորումը»

#Քննարկում «Շիրակի մայր բուհի հնարավոր լուծարումն ու միավորումը» թեմայով:
🎥 Ուղիղ հեռարձակում
🔴

DMC #ՇՊՀ #Shirak#University
_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _
📄 Օրեր առաջ ԱԺ-ում հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն հայտարարել էր, որ Շիրակի պետական համալսարանը գտնվում է շատ վատ վիճակում՝ ոչ թե ֆինանսական, այլ բարոյահոգեբանական առումով և եթե բարոյահոգեբանական իրավիճակը չշտկվի, այն կա՛մ կլուծարվի, կա՛մ էլ կմիավորվի:
📌 Արդյոք բուհի բարոյահոգեբանական վիճակն է վերջինիս հնարավոր լուծարման ու միավորման միակ պատճառը, արդյոք դա է հանգեցրել դիմորդների թվի կրճատմանը, ինչպես է իրականացվելու միավորման գործընթացը։
_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _
Բանախոսներ՝
➡ Կարեն Պետրոսյան – Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար
➡ Երվանդ Սերոբյան – Շիրակի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, գիտական խորհրդի նախագահ
➡ Կարեն Ավագյան – Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ
➡ Սեյրան Մարտիրոսյան – Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ
🔗 Համակարգող՝ Լուսինե Մովսիսյան

🔴 Live Ուղիղ՝ «Նախադպրոցական կրթության համակարգում անհրաժեշտ բարեփոխումները»

Քննարկում՝ «Նախադպրոցական կրթության համակարգում անհրաժեշտ բարեփոխումները» թեմայով :
ՀՀ ԿԳՆ առաջարկում է մրցույթով ընտրել մանկապարտեզների տնօրեններին ու մանկավարժական աշխատողներին. ի՞նչ է սա ենթադրում, արդյո՞ք ընդունելի է: Նախադպրոցական կրթության մասին ՀՀ օրենքի նախագծով էլ նախատեսվում է մանկապարտեզներում ներառական կրթության ծրագրի ներդրումը, արդյո՞ք սա անհրաժեշտ է:
_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _
🔴 Ուղիղ հեռարձակում

Բանախոսներ՝
 Կարինե Մելիքյան – «Հենզել եւ Գրետել » մանկապարտեզ ՀՈԱԿ տնօրեն
 Արեւհատ Տոնոյան – «Թոռնիկ Մանուշակ » մանկապարտեզ ՀՈԱԿ տնօրենի պաշտոնակատար
 Սյուզաննա Հարությունյան – «Գոհար» մանկապարտեզ ՀՈԱԿ տնօրեն
 Ազնիվ Քալաշյան – «Անի-պարտեզ» նախակրթարան ՀՈԱԿ տնօրենի պաշտոնակատար
 Հասմիկ Զոհրաբյան – «Հուսո Առագաստ» մանկապարտեզ ՀՈԱԿ-ի դաստիարակչուհի
🔗 Համակարգող՝ Լուսինե Մովսիսյան
#DMC #pre_school #reforms

Հունիսի 12-ին անցկացվեց Գյումրի համայնքի ավագանու վեցերորդ նստաշրջանի հինգերորդ նիստը

Հունիսի 12-ին անցկացվեց Գյումրի համայնքի ավագանու վեցերորդ նստաշրջանի հինգերորդ նիստը: Օրակարգում 22 հարցեր էին, որոնց գերակշիռ մասը դրամական աջակցության վերաբերյալ էին: Ավագանին քաղաքի բյուջեից տարբեր կազմակերպությունների եւ անհատների ընդհանուր հատկացրեց 74 մլն 367 հազար դրամ: «Շիրակի պատմամշակութային ժառանգությունը, Հայագիտական արդի հիմնահարցեր» 10-րդ միջազգային գիտաժողովի միջոցառման կազմակերպման եւ անցկացման համար Ավագանու անդամներին առաջարկվել էր համայնքի բյուջեից 1 մլն 217 հազար 500 դրամ: Նշված գումարը 4 ձեռնպահ եւ 19 կողմ հարաբերակցությամբ ավագանին Գյումրիում սեպտեմբերի 25-27-ն անցկացվող գիտաժողովի համար հատկացրեց ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնին: Ավագանին, 26 միլիոն ՀՀ դրամ որպես սուբսիդիա հատկացրեց նաև 16 համատիրություններին՝ բազմաբնակարան շենքերում վերանորոգման աշխատանքներ կատարելու նպատակով։ Նիստի ավարտին Գյումրու քաղաքապետն անդրադարձավ քաղաքում ընթացող փողոցաշինական աշխատանքներին, ժամկետներին, ճանապարհների որակին, կենտրոնական հրապարակի վերականգնմանը։

#Քննարկում՝ «Տուրիզմի հեռանկարները Շիրակի մարզում»

#Քննարկում՝ «Տուրիզմի հեռանկարները Շիրակի մարզում» թեմայով:
#DMC #Shirak_region #Tourism
• Ի՞նչ հեռանկարներ ունի Շիրակի մարզը զբոսաշրջության ոլորտում զարգանալու համար:
• Պետական մակարդակով ի՞նչ քայլեր են ձեռնարկվում մարզը տուրիստական առումով գրավիչ դարձնելու ուղղությամբ:
• Արդյո՞ք Շիրակի մարզն ունի բավարար ենթակառուցվածքներ ոլորտում արագ առաջխաղացում գրանցելու համար:
• Ի՞նչ խնդիրներ կան այս առումով:
_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _
🔴 Ուղիղ հեռարձակում
 

Բանախոսներ՝
 Արսեն Վարդանյան – Շիրակի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնի ղեկավար
 Արման Վալեսյան – «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի համակարգող
 Լևոն Մարտիրոսյան – «Տիգրան Տուր» զբոսաշրջային ընկերության նախագահ, ՇՊՀ աշխարհագրության ամբիոնի վարիչ
 Լիզա Գասպարյան – տուրիզմի ոլորտի մասնագետ
 Կարեն Բադիշյան – ՇՄ զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ
🔗 Համակարգող՝ Լուսինե Մովսիսյան

#Մամուլի ասուլիս՝ «Մշակույթն առանց սահմանների»

#Մամուլի_ասուլիս՝ «Մշակույթն առանց սահմանների» խորագրով:
#Armenia #Georgia #dance #fest
_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _
Միջազգային հայ – վրացական ազգային պարի փառատոնն առաջին անգամ կներկայացվի Գյումրիում: Վրաց ազգային պարը կներկայացնեն Վրաստանից ժամանած ավելի քան 200 վրաց պարող – պարուհիներ, հյուրեր: Փառատոնին հայկական պարը կներկայացնեն ավելի քան 150 հայ պարող – պարուհիներ: Երկխոսության Մեդիա կենտրոնում միջոցառումից հետո ասուլիսով հանդես կգան փառատոնի կազմակերպիչները:
_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _
🔴 Ուղիղ հեռարձակում

Բանախոսներ՝
➡ Լուսինե Մոսոյան – «Գյումրի ակումբի» և «Գյումրու զբոսաշրջության ակումբի» հիմնադիր և տնօրեն
➡ Թիմուր Տամիշվիլի – Բեմադիրչ, բալետմայստեր, միջազգային մրցույթ-փառատոնների ղեկավար
🔗 Համակարգող՝ Լուսինե Մովսիսյան