Monthly Archives:December 2019

Ավարտվեց Գյումրու ավագանու յոթերորդ նստաշրջանը

Դեկտեմբերի 10-ին կայացավ Գյումրու ավագանու յոթերորդ նստաշրջանի չորրորդ նիստը, որի օրակարգում ընդգրկվել էր 21 հարց, բոլոր հարցերն ընդունվեցին, միայն տեղական տուրքերի եւ դրույքաչափերի հաստատման հարցն ընդունվեց վերապահումներով, թանգարաններում հաստատվող վճարների հարցը լրացուցիչ քննարկվելու է մի քանի օրից:

Գյումրու ավագանին միաձայն որոշեց հաստատել Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի հաստիքացուցակը, 2020 թվականի հունվարի մեկից դադարելու է գործել աշխատակազմի ներքին աուդիտի բաժինը, բաժնի ծառայությունները մրցութային եղանակով մատուցելու է հաղթող ճանացչված որեւէ մասնավոր ընկերություն: Քանի որ «Թռչունյան տուն» երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատությունը գտնվում է ֆինանսական ծանր վիճակում եւ չի կարող ապահովել ձմռան ամիսների ջեռուցման ծախսերը, Գյումրի համայնքի ավագանին, հիմք ընդունելով հաստատության տնօրեն Սոնա Սիմոնյանի գրությունը, որոշեց մեկ միլիոն ՀՀ դրամ հատկացնելգիշերօթիկին 2019-2020 թվականների ձմռան ամիսներին հաստատությունում ջեռուցման ծախսերը հոգալու նպատակով: Ավագանին Գյումրի համայնքի սեփականություն հանդիսացող Վարպետաց փողոց 101 հասցեի 116,18 քառակուսի մետր նկուղային տարածքից 60.6 քառակուսի մետր տարածքը մեկ տարի ժամկետով մշակութային միջոցառումների, ցուցահանդեսների կազմակերպման նպատակով տրամադրեց «Զանան» սահմանափակ պատասխանատվության ընկերությանը: Տարածքի ամսական վարձավճարի չափ սահմանվել է 59 հազար դրամ:

2019 թվականի աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում չեմպիոն դարձած մարզիկներին եւ նրանց մարզիչներին շնորհվեց դրամական պարգեւներ 17 մլնդրամի չափով, մինչեւ տարեվերջ հատկացված գումարին կավելանա 3 միլիոն դրամ եւս:

Գյումրու ավագանու նիստերը կշարունակեն կայանալ 2020 թվականի փետրվարից:

«Շիրակի բնակիչների ո՞ր իրավունքն է ավելի հաճախ խախտվում»

Շիրակի բնակիչների ո՞ր իրավունքն է ավելի հաճախ խախտվում»․ դեկտեմբերի 10-ը Մարդու իրավունքների օր
#HumanRights #Dectember10
————————–————————–———-
Ուղիղ հեռարձակում
🔴

Բանախոսներ
 Սեյրան Մարտիրոսյան՝ Ա.Դ. Սախարովի անվան իրավապաշտպան կազմակերպության Շիրակի մարզի ղեկավար
 Լևոն Բարսեղյան` Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ
 Մկրտիչ Դավթյան՝ Գյումրու քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման բաժնի գլխավոր մասնագետ
 Թամարա Յայլոյան – փաստաբան

Մամուլի ասուլիս «Քաղաքական իրավիճակի գնահատական և անելիքներ»

#Մամուլի_ասուլիս «Քաղաքական իրավիճակի գնահատական և անելիքներ»
#ՍասնաԾռեր
————————————————————————-
Ուղիղ հեռարձակում 🔴

 Բանախոսներ՝
 Ժիրայր Սէֆիլյան – Սասնա Ծռեր համահայկական շարժման ղեկավար անդամ
 Վարուժան Ավետիսյան – Սասնա Ծռեր համահայկական կուսակցության քարտուղարության համակարգող
 Վարդան Գերավետյան – Սասնա Ծռեր համահայկական կուսակցության անդամ

«Մատչելի միջավայր՝ հաշմանդամություն ունեցող անձանց»

«Մատչելի միջավայր՝ հաշմանդամություն ունեցող անձանց»
#People #with #Disabilities
————————————————————————-
📌 Դեկտեմբերի 3-ը հաշմանդամների միջազգային օրն է: Աշխարհի բնակչության մեկ քառորդն ուղղակիորեն առնչվում է հաշմանդամների հետ: Հենց այդ օրն է, որ հաշմանդամներն առավել քան երբևէ, հիշեցնում ու բարձրաձայնում են իրենց խնդիրների մասին: Ի՞նչ խնդիրների են բախվում հաշմանադամություն ունեցող մարդիկ, ի՞նչպես է կարգավորվում նրանց ինտեգրումը հասարակական-քաղաքական կյանքում, ի՞նչպես է արձագանքում աշխատաշուկան սահմանափակ կարողությունների տեր անձանց կարիքներին: Ի՞նչպես հարմարավետ դարձնել հաշմանդամություն ունեցող մարդկանց կյանքը։
—————————————————–
 Ուղիղ հեռարձակում 🔴


Բանախոսներ՝
 Թամարա Վանոյան – «Էմիլի Արեգակ» բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների եվ երիտասարդների կենտրոնի համակարգող
 Գայանե Գրիգորյան – «Ագաթ» ՀԿ ծրագրերի բաժնի ղեկավար
 Ամալյա Ադամյան – Գյումրու զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն
 Սուրեն Ավդալյան – «Հեշտ կյանք» ՀԿ փոխտնօրեն
🔗Համակարգող՝ Մարինե Դերբինյան