Monthly Archives:March 2020

Գյումրու ավագանին դրամական նվիրատվություններ հատկացրեց

Գյումրու ավագանու նիստի օրակարգում ընդգրկված բոլորն հարցերն էլ այսօր ընդունվեցին։

Ավագանին կողմ քվեարկեց նախորդ տարվա բյուջեի տարեկան հաշվետվությանը, որոշակիորեն փոփոխվեցին ՀՈԱԿ-ների հաստիքացուցակները, արդյունքում ավելացան որոշ աշխատակիցների աշխատավարձեր։

Գյումրու համայնքապետարանը, ավագանու որոշմամբ, առաջիկայում գնելու է մեկ ծառայողական մեքենա՝ 3 մլն 300 հազար դրամի շրջանակում։ Մեքենան նախատեսված է համայնքի ղեկավարի տեղակալներից մեկի համար։ Եղած մեքենան անսարք է։

Ավագանու որոշմամբ սոցիալական աջակցություն հատկացվեց 157 անձի։ ՀՈԱԿ-ներին վերանորոգման եւ այլ աշխատանքների կատարման համար ավագանին որոշեց հատկացնել դրամական նվիրատվություն։

Գյումրի համայնքի թվով 2 մարզադպրոցներին, որպես նվիրատվություն հատկացվեց 200.000 դրամ, որից՝ Գյումրի համայնքի «Արամ Սարգսյանի անվան խաղերի մանկապատանեկան մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը՝ 100.000 դրամ՝ հանրապետական մրցումներին բասկետբոլի թիմերի մասնակցության անդամավճարները հատկացնելու  նպատակով, եւ Գյումրի համայնքի «Ալեքսան Հակոբյանի անվան թենիսի եւ սեղանի թենիսի մանկապատանեկան մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը՝ 100.000 դրամ՝ հանրապետական մրցումներին թենիսի թիմերի  մասնակցության անդամավճարները հատկացնելու նպատակով:

 ©progressgyumri.am Armenian News/Analyses:

Tel: +37498 691-690; E-mail: progressgyumri@gmail.com ; progressgyumri@mail.ru