Monthly Archives:April 2020

Գյումրու կենտրոնական շատրվանն արդիականացնելու են

Գյումրու ավագանու այսօրվա նիստում բոլոր նախագծերն էլ հաստատվեցին։ Ավագանին հավանություն տվեց սուբվենցիոն 5 ծրագրի, որոնք իրականանալու են պետություն-համայնք համաֆինանսավորման արդյունքում։ Գյումրու Վարդանանց հրապարակի շատրվանը դարձյալ վերանորոգվելու է, վերջին անգամ այն վերանորոգվել էր 2013 թվականին՝ համայնքի 33 մլն դրամով։ Այս տարի նախատեսվում է Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակի շատրվանների արդիականացում, այգիներում ու պուրակներում նստարանների, աղբամանների պատրաստում ու տեղադրում եւ հասարակական զուգարանների կառուցում, ծրագրի ընդհանուր արժեքը 189 մլն 541 հազար 700 դրամ է, որից 113 մլն 725 հազար 20 դրամը համաֆինանսավորման տեսքով ներդնելու է համայնքը։ Համայնքի բյուջեից տարբեր խավերի, արտակարգ դրության պայմաններում հայտնված ընտանիքների ավագանին այսօր հատկացրեց 10-20-հազարական ՀՀ դրամ օգնություն։

©progressgyumri.am Armenian News/Analyses:

Tel: +37498 691-690; E-mail: progressgyumri@gmail.com ; progressgyumri@mail.ru