Monthly Archives:June 2020

5-րդ շարասյունը գրոհում է, Փաշինյանը՝ սպառնում արգելել ընտրակեղծարար կուսակցություններին

Եթե Հայաստանում այսօր ընթացող քաղաքական գործընթացները գնահատենք քաղաքական եղանակների ավանդական պատկերացումներով, ապա պետք է փաստենք, որ, իրոք, թեժ քաղաքական ամառ ունենք։ Թեժացման համար, թերեւս, հիմք տվեց հանրապետությունում մեծ ծավալում ստացած համաճարակային իրավիճակը՝ կորունավիրուսը, որ պետությանը, իշխանությանը, ժողովրդին դրել են բավական դժվարին վիճակի մեջ։

Շահարկելով այդ դժվարին վիճակն ու օբյեկտիվ դժվարությունները՝ լուսանցքում գործող մի շարք քաղաքական ուժեր (հիմնականում մերժված շրջանակներն ու դրանց սպասարկուները) սկսեցին խոսել կառավարության հրաժարականի, Նիկոլ Փաշինյանի ու իր իշխանության հեռացման մասին։ Այդ ուժերը մինչեւ իսկ հրապարակայնորեն առաջ էին քաշում պետական հեղաշրջման տարբերակը՝ փորձելով խաղարկել իշխանական թիմը պառակտելու սցենար։

Տարբեր անկյուններից Նիկոլ Փաշինյանի իշխանության հրաժարականի մասին խոսում են ՀՀԿ-ն, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը, նրա վերահսկողության տակ գտնվող քարոզչական ու լրատվական խմբակները, քոչարյանական ուժերը, ՀՅԴ-ն, Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունը, մերժված ուժերի քաղաքական գաղափարաբանության ներքո գործող «Մեկ Հայաստան» ու «Ազգային օրակարգ» կուսակցությունները։f5e738a9dcd956_5e738a9dcd996.thumb

Քրեաօլիգարխիկ համակարգը առաջ է մղում հատկապես վերջին երեք կուսակցություններին, թերեւս, այն հույսով, որ վերջիններս նորաստեղծ են եւ կարող են դրանց մատուցել որպես իրենց հետ կապ չունեցող ու թարմ գաղափարներ ունեցող ուժեր։ Սակայն շատ դժվար է թաքցնել այդ կապը, քանի որ այն ճչում է այդ ուժերի դիրքավորումից ու քաղաքական ուղղվածությունից։

Հասկանալի է, որ այս բոլոր ուժերը զրկված են հասարակական լայն աջակցությունից, չունեն սոցիալական մեծ բազա, փոխարենը ունեն մեծ փողեր, քարոզչական հսկայական ռեսուրսներ, որոնք, սակայն, բավարար չեն իրենց ֆանտաստիկ դավադրական ծրագրերն իրականացնելու համար, քանի որ, ինչքան էլ հանրությունը դժգոհություններ ունենա Նիկոլ Փաշինյանի իշխանությունից, այնուամենայնիվ, դավադիր վտանգների դեպքում կանգնելու է նրա թիկունքին։ Սա լավ հասկանում են բոլորը, նաեւ այդ ուժերը։

Ինչ-որ պահի, շատ անսպասելորեն հրաժարական պահանջողներին միացավ խորհրդարանական երկրորդ ուժը՝ «Բարգավաճ Հայաստանը»։ Իրադարձությունների այս տեսակ զարգացումը մի ավելորդ անգամ փաստեց, որ իշխանության տապալման ծրագիրը նախաձեռնվել է մեկ կենտրոնում եւ վերը թվարկված ուժերի միջեւ տեղի են ունեցել որոշակի քննարկումներ ու ձեռք բերվել համաձայնություններ միասնական գործողության ու քաղաքական օրակարգի շուրջ։

ԲՀԿ-ի այս քայլից հետո իրադարձությունները զարգացան սրընթացորեն։ Իշխանություններն հրաժարականի մասին ԲՀԿ-ի հայտարարությունն անմիջապես գնահատեցին որպես կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին առնչվող մի քանի քրեական գործերին քաղաքական բնույթ հաղորդելու պաշտպանողական քայլ։

ԲՀԿ-ի հայտարարությունից օրեր անց, իրոք, ԱԱԾ-ն հաղորդագրություններ տարածեց Գագիկ Ծառուկյանին վերաբերող միանգամից երեք քրեական գործերի մասին, որոնցից երկուսը առնչվում են նրան պատկանող ընկերությունների կողմից անօրինականություններին ու փողերի լվացմանը, երրորդը՝ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ մասսայական ընտրակաշառքներ բաժանելու փաստին։ Ու խորհրդարանում դրվեց Ծառուկյանի անձեռնմխելիությունից զրկելու ու կալանավորելու հարցը։

17598885Գագիկ Ծառուկյանի ու ԲՀԿ-ի շուրջ ընթացող իրադարձությունները Հայաստանում քաղաքական զարգացուների նոր սկիզբ կարող են դառնալ։

Մի կողմից՝ նկատելի է, որ իշխանությունը կոշտացնում է իր դիրքորոշումը քրեաօլիգարծիկ համակարգի վերջնական կազմաքանդման ուղղությամբ, մինչեւ իսկ խոսում Հայաստանում տարիներ շարունակ ընտրակեղծարարությամբ զբաղված կուսակցությունների արգելման մասին։ Խոսքն առաջին հերթին ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի մասին է։

Մյուս կողմից՝ եթե Գագիկ Ծառուկյանի կալանավորումով ԲՀԿ թուլանա, ընդդիմադիր դաշտում կարող են որոշակի վերադասավորումներ առաջանալ։

Հատկանշական է, որ խորհրդարանական երկրորդ ընդդիմադիր ուժ համարվող «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը Գագիկ Ծառուկյանի հարցում մնաց երրորդ ճանապարհի իր ավանդական դերի մեջ. չմասնակցեց կալանավորման հարցով քվեարկությանը ու միանալով լուսանցքայինների հիթ-շքերթին՝ հայտարարեց Ծառուկյանին նկատմամբ ճնշումների մասին։

Հ. Կիրակոսյան

© progressgyshme.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgymri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

 

 

 

Շիրակի մարզում արձանագրվել է նոր կորոնավիրուսից մահվան 10 դեպք

Տանը մնալու  կոչին արդեն տևական ժամանակ է փոխարինելու է եկել <<Կրիր դիմակ, փրկիր կյանքեր>> կարգախոսը: Նոր կորոնավիրուսով պայմանավորված, համավարակի  կանխարգելման միջոցառումների շարքում պարտադիր բաղադրիչ է սա: Գործառույթի վերահսկողությունն իրականացնում է ոստիկանությունը: Ինչպես փակ, այնպես էլ բաց տարածքներում դիմակ կրելը և վարակվելուց խուսափելու այլ պարտադիր կանոններին տիրապետելն այս օրերին յուրաքանչյուրի պարտքն է: Հայաստանում համավարակային իրավիճակը դեռ շարունակում է լարված մնալ, իսկ սա նշանակում է, չպետք է թուլացնել հանրային զգոնությունը կյանքի բոլոր ոլորտներում: Թեև պարետի որոշմամբ տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ: Բացօթյա առևտուրը ևս բացառություն չէ: Ինչպես բացօթյա առևտրի կետերում, այնպես էլ հանրային սննդի օբյեկտներում ու արտադրամասերում, տեսչական մարմինները պարբերաբար մշտադիտարկումներ են իրականացնում ՝ հետևելով պարետի սահմանած կանոնների խիստ պահպանմանը։  Տնտեսվարողները խոստովանում են, որ Պարետի ցուցումներին անվերապահ  հետևելը ֆինանսական զգալի կորուստների է հանգեցնում, բայցև գիտակցում են, որ  հակառակ դեպքում օբյեկտի  գործունեությունը կկասեցվի: Թե մինչ օրս ընդհանուր առմամբ քանի տնտեսվարողի մոտ է խախտումներ հայտնաբերվել Սննդի անվտանգության տեսչական մարմինը դեռ չի շտապում թվեր հրապարակել, փաստում են, որ  դրանք ամեն օր են փոխվում: Ըստ պատասխանատուների, ընդհատակյա հարսանիքների վերահսկողություն էլ խստացվել է,  բայց տուգանք դեռեվս նախատեսված չէ: Ինչ վերաբերում է  Շիրակի մարզում նոր կորոնավիրուսով հիվանդացության դեպքերին, ապա hունիսի 13-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 66 հիվանդ է բուժվում, 56-ը` Շիրակի մարզի բնակիչ է։ Մարզում մինչ օրս արձանագրվել է մահվան 10 դեպք։

© progressgyshme.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgymri@gmail.com; progressgyumri@mail.ru