Monthly Archives:October 2020

Արցախի նախագահը կոչով դիմել է հայրենիքում ու Սփյուռքում ապրող հայրենակիցներին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով հերթական կոչով դիմել է հայրենիքում ու Սփյուռքում ապրող հայրենակիցներին: Նախագահն ընդգծել է՝ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկչության կողմից Արցախի և հայ ժողովրդի դեմ սանձազերծված լայնածավալ պատերազմը շարունակվում է: «Պաշտպանության բանակը այդ ընթացքում շարունակում է հերոսաբար դիմադրել և ուժգին հակահարվածներ հասցնել թշնամուն՝ պատճառելով նրան մարդկային և զինտեխնիկայի ահռելի կորուստներ: Մարտերի ընթացքում իրենց լավագույնս են դրսևորում մայր Հայաստանից և Սփյուռքից ժամանած մեր հայրենակիցները: Հատուկ ուզում եմ ընդգծել հայրենիքի պաշտպանության գործում մեծ ներդրում ունեցած և պատերազմական հարուստ փորձ ունեցող մեր մարտական ընկերների մասնակցությունը, ինչպես նաև ժամկետային մեր հերոս երիտասարդների մասնակցությունը»:Հարությունյանը բարձր է գնահատել Ռուսաստանի Դաշնության և միջազգային հանրության ակտիվ ջանքերը պատերազմական գործողությունների դադարեցման ուղղությամբ: «Վերջերս եռակողմ ձևաչափով տեղի է ունեցել հանդիպում Մոսկվայում, Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ և հայտարարություն է կատարվել գոնե հումանիտար հրադադարի հետ կապված և հետագայում բանակցությունները վերսկսելը: Բայց ի՞նչ է տեղի ունեցել: Հակառակորդը՝ հակառակը՝ օգտվելով առիթից այդ հայտարարության հաջորդ օրվանից սկսել է ավելի հուժկու մարտական գործողություններ ճակատի գրեթե ամբողջ երկայնքով մանավանդ հարավային ուղղությամբ: Եվ հակառակորդին հաջողվել է ինչ որ տեղ մխրճվել, ինչ որ տեղ ունենալ առավելություններ և օր օրի ճակատը տեղափոխել ավելի խորը տարածքներ»:Արցախի Հանրապետության նախագահը նշել է, որ հակառակորդին զինադադար ստիպելու համար մի ճանապարհ կա. պարտադրել այդ հրադադարը: «Մենք պատարստ ենք առանց նախապայմանների սկսել մեր ստանձնած հումանիտար առաքելության առումով պատասխանատվությունը, և հետագայում շարունակել բանակցությունները՝ խաղաղ ճանապարհով լուծելու ուղղությամբ, չնայած արդեն իսկ անհնարին է խաղաղ ճանապարհով, թեև դեռ ուշ չէ: Հակառակորդը ընտրել է այդ ճանապարհը, ընտրել է ոչ թե Ղարաբաղյան խնդրի լուծման ճանապարհը, այլ բնաջնջելու առաջին հերթին արցախահայությունը, հետո հնարավորության դեպքում նաև Հայաստանին: Այդ ձեռագիրը մենք տեսնում ենք»:

Տեսանյութ՝  https://www.facebook.com/ArayikHarutyunian/videos/3458494714220124/

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

ՊԲ-ն հաղորդում է, որ Ադրբեջանը Մարտակերտի ուղղությամբ կիրառել է նաև ռազմական ավիացիա

Հայաստանի պաշտպանության բանակը հաղորդում է, որ ադրբեջանական կողմը շարունակում է խախտել հումանիտար հրադադարը՝ կրկին թիրախավորելով խաղաղ բնակավայրերն ու գյուղերը:Մասնավորապես, ըստ ՊԲ-ի, Մարտակերտ քաղաքին հրթիռահրետանային հարվածներ հասցնելուց բացի, այդ ուղղությամբ այսօր Ադրբեջանը կիրառել է նաև ռազմական ավիացիա:«ՊԲ ստորաբաժանումները հակառակորդին լռեցնելու համար դիմում են համապատասխան գործողությունների», – ասված է հաղորդագրությունում:Այսօր ավելի վաղ Հայկական միասնական տեղեկատվության կենտրոնը հաղորդեց, ադրբեջանական կորուստների վերաբերյալ վերջին տվյալներն։ Ըստ այդմ խոցվել է ևս 3 աթս, 20 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, կա 350 զոհ։

Աղբյուր՝  https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/195715565402565

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Գիշերը պահպանվել է հարաբերական կայուն լարվածությունը, առավոտյան հրետակոծությունները վերսկսվել են

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն լարվածությունը: Առանձին հատվածներում տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են հրետանային մենամարտերը, հաղորդում է Արցախի պաշտպանության նախարարությունը:Առավոտյան հարավային, հարավարևելյան, հյուսիսային և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը, խախտելով հումանիտար հրադադարը, վերսկսել է հրթիռահրետանային հրետակոծությունները՝ հատկապես ինտենսիվ կրակ վարելով հարավարևելյան, հյուսիսային և հյուսիսարևելյան հատվածներում, ասված է հաղորդագրությունում:Պաշտպանության բանակի ստորաբաժանումները հակառակորդի նախահարձակ ակտիվությունը կասեցնելու համար ճակատային գծի բոլոր ուղղություններում ձեռնարկում են համարժեք գործողություններ՝ շարունակելով վստահորեն իրականացնել հայրենիքի սահմանների պաշտպանությունը, հաղորդում է Արցախի ռազմական գերատեսչությունը:

Աղբյուր՝  https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3329175193785284

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Ադրբեջանական զինուժը ՀՀ տարածքում հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկա է թիրախավորել. ՀՀ ՊՆ

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հոկտեմբերի 14-ին ադրբեջանական զինուժը թիրախավորել է Հայաստանի Հանրապետության տարածքում, Քարվաճառի հետ սահմանակից գոտում մարտական հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկա՝ ընդամենը ենթադրությունների հիման վրա, թե, իբր, այդ տեխնիկան պատրաստ է եղել հարվածել Ադրբեջանի խաղաղ բնակավայրերին։«Ավելորդ է նշել, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության այդ պնդումը չի կարող որևէ հիմնավորում ունենալ։ Փաստացի, այդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունն իրեն թույլ է տալիս թիրախավորել Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող և բնականոն մարտական հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկան՝ ընդամենը ենթադրությունների հիման վրա», – հայտնում է նախարարությունը՝ շարունակելով․ – «Վերահաստատելով, որ մինչև այս պահը Հայաստանի Հանրապետության տարածքից որևէ հրթիռ, արկ կամ գնդակ չի արձակվել Ադրբեջանի ուղղությամբ, միևնույն ժամանակ հայտարարում ենք, որ այսուհետ Հայաստանի Հանրապետության զինված ուժերն իրենց իրավունք են վերապահում նույն տրամաբանությամբ թիրախավորել Ադրբեջանի տարածքում գտնվող ցանկացած ռազմական օբյեկտ կամ ռազմական տեղաշարժ»։Պաշտպանության նախարարությունը նշում է, որ մարտական գործողությունների գոտին և տրամաբանությունը փոխելու գործընթացի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը։«Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան», – ասված է հաղորդագրությունում:

Աղբյուր՝  https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3329297003773103

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կոչ է արել

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կոչ է անում քաղաքացիներին որպեսզի պատերազմական գործողություներին, ռազմական դրությանը զուգահեռ յուրաքանչյուրն իր վարքագծով կանխի նոր կորոնավիրուսային (COVID-19) վարակի տարածումը։Թաթոյանը նշել է, որ կորոնավիրուսի տարածման վերջին օրերի տվյալները անհանգստացնող պատկեր են ցույց տալիս:«Սա լրացուցիչ ծանրաբեռնվածություն ու ավելորդ խնդիրներ է առաջացնում մեր բժիշկների, առողջապահական համակարգի համար։ Այսօր ավելի, քան երբևէ կենսական է բժշկական անձնակազմերի նվիրական աշխատանքը, որ փրկում է ռազմական գործողություններով վտանգված կյանքեր ու ճակատագրեր: Մենք պետք է միասնաբար պահպանենք կորոնավիրուսի կանխարգելման կանոնները։ Այդպես յուրաքանչյուրս կօգնենք մեր բուժաշխատողներին, ովքեր անձնուրաց օգնության են հասնում վիրավորում ստացած զինվորին, ռազմական հարձակման ենթարկված խաղաղ բնակչին», – եզրափակել է մարդու իրավունքների պաշտպանը։Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվնաճել է 745-ով՝ հասնելով 57 հազար 566-ի։ COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 9 հազար 908 մարդ:

Աղբյուր՝  https://www.ombuds.am/am/site/ViewNews/1333

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կողմերին կոչ են անում անհապաղ իրականացնել հումանիտար հրադադարը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ՝ Իգոր Պոպովը՝ ՌԴ, Ստեֆան Վիսկոնտին՝ Ֆրանսիա և Էնդրյու Շեֆերը՝ ԱՄՆ, այսօր հայտարարություն են տարածել. համանախագահները տագնապով նշում են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում շարունակվող բռնությունները: Համանախագահները կոչ են անում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անհապաղ քայլեր ձեռնարկել՝ հոկտեմբերի 10-ի Մոսկվայի հայտարարության համաձայն կողմերի պարտավորությունները ամբողջությամբ կատարելու ուղղությամբ` տարածաշրջանի համար աղետալի հետևանքները կանխելու համար: Համանախագահները կրկնում են, որ քաղաքացիական անձանց շրջանում զոհերն անընդունելի են ցանկացած պարագայում: Համանախագահները կողմերին կոչ են անում անհապաղ իրականացնել հումանիտար հրադադարը ՝ թույլ տալով վերադարձնել աճյունները, ռազմագերիներին և կալանավորվածներին, և դիմում են կողմերին անհապաղ համաձայնության գալ հրադադարի մեխանիզմի շուրջ: Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ զրույցներից հետո համանախագահները կողմերի հետ աշխատում են Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացի բովանդակային հարցերի շուրջ` բանակցային լուծման հասնելու համար:

Աղբյուր՝  https://bit.ly/2FofE71

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru