Monthly Archives:September 2021

Պարզվել են Գյումրի քաղաքի 48-ամյա բնակչի կողմից համաքաղաքացուն թրաֆիքինգի ենթարկելու հանգամանքները

Պարզվել են Գյումրի քաղաքի 48-ամյա բնակչի կողմից համաքաղաքացուն թրաֆիքինգի ենթարկելու և դիտավորությամբ վերջինիս առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի հանգամանքները: 48-ամյա տղամարդը տեղեկանալով համաքաղաքացու աշխատանք չունենալու մասին, 2018թ. սեպտեմբերին առաջարկել է նրան Շիրակի մարզի Ծաղկուտ գյուղում զբաղվել անասնապահությամբ՝ խոստանալով վարձահատույց լինել անասունների ծնած հորթերով: Նա չի պահել խոստումը, տղամարդուն աշխատեցրել է առանց վարձատրության, նվաստացրել նրան, ծեծի ենթարկել: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից՝ նշելով, որ համաքաղաքացու մոտ ստեղծելով վախի զգացողություն, 48-ամյա տղամարդը սահմանափակել է նրա ազատ տեղաշարժը, նրան պահել է իր տանը՝ մարդու կենցաղային մինիմալ պայմանների բացակայությամբ: Մինչև 2020թ. մարտի 28-ը, գտնվելով ստրկության վիճակին հավասարեցված պայմաններում, տղամարդը զբաղվել է անասունների խնամքով, կատարել նվաստացուցիչ աշխատանք, որի դիմաց որևէ կերպ չի վարձատրվել: Բացի այդ, 2020թ. մարտի 24-ին, տղամարդն իր տան մոտ ծեծի է ենթարկել համաքաղաքացուն՝ ձեռքերով ու ոտքերով, ինչպես նաև բահի երկաթյա մասով բազմաթիվ հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 48-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց՝ ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:

Աղբյուր՝ https://www.investigative.am/news/view/trafiking-ev-canr-vnas-patcharelu-qrgorcov-avart.html

 

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր հյուրընկալել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությանը։

Հովհաննես Հարությունյանը ողջունել է դեսպանին և նշել, որ ուրախ է տիկին Թրեյսիին կրկին տեսնել Գյումրիում․ «Տիկին դեսպան, բարով եք եկել Շիրակի մարզ, գիտեմ, որ առաջին անգամ չեք Գյումրիում, սակայն սիրով ձեզ նորից կպատմեմ մեր մարզի, մարզկենտրոնի մասին: Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել ԱՄՆ-ին Շիրակի մարզին ցուցաբերած աջակցության համար։ Գյումրին այն հազվագյուտ քաղաքներից է, որ պահպանել է 19-րդ դարի քաղաքային կոլորիտը և ունի մեծ ներուժ՝ զարգանալու և նոր ձեռքբերումներ ունենալու։ Որքան էլ դժվար ճանապարհ է անցել Շիրակը՝ պահպանել է իր առանձնահատուկ ոգին, ունի մեծ պոտենցիալ ինչպես զբոսաշրջության զարգացման, այնպես էլ տարբեր բնագավառներում առաջ գնալու համար։ Մենք պատրաստ ենք համագործակցության և ուրախ կլինենք նոր նախաձեռնություններ ու ծրագրեր իրականացնել ձեզ հետ համատեղ աշխատանքի արդյունքում»։
Լին Թրեյսին շնորհակալություն է հայտնել Հովհաննես Հարությունյանին ջերմ ընդունելության համար և նշել, որ ուրախությամբ է կրկին այցելել Շիրակ․ «Պարոն մարզպետ, ուրախ եմ Ձեզ հանդիպելու և ուրախ եմ տեսնելու Ձեր պատրաստակամությունն ու պատասխանատվությունն աշխատանքի նկատմամբ։ Բարձր եմ գնահատում մեր հարաբերությունները Հայաստանի Հանրապետության հետ, կարևորում եմ նաև մարզերի հետ իրականացվող տարբեր ծրագրերը։ Ուրախ եմ, որ պարեկային ծառայությունն է գործարկվում Շիրակի մարզում, բացվում են նոր հրշեջ փրկարարական կենտրոններ»։
Կողմերը խոսել են Շիրակի մարզի հիմնախնդիրներից, անդրադարձել առաջնային համարվող մարտահրավերներին։ Հովհաննես Հարությունյանը կարևորել է Շիրակի մարզի հնարավորությունների լիարժեք օգտագործումը, մասնավորապես, անդրադառնալով օդանավակայանի, նոր ենթակառուցվածքների գործարկմանն ու դրանցով պայմանավորված՝ մարզում տնտեսական նոր տեղաշարժին։ Տիկին Թրեյսին նշել է, որ կարևորում է տարբեր նախաձեռնությունների իրականացման ժամանակ համագործակցությունը։
Փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի ներկայացման համար նոր հանդիպման հեռանկարը կարևորելով՝ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել երկխոսությունն ու համագործակցությունը։

243083042_2991903504402181_8496778518002384422_n 243201600_2991903331068865_6366544922857847060_n 243211603_2991903487735516_2444698642113727341_n 243262266_2991903324402199_6515332965490574643_n

Աղբյուր՝ https://www.facebook.com/SHIRAKREGIONALADMINISTRATIONRA/posts/2991904537735411

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները Հայաստանում

#Election #Local #Government

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները Հայաստանում Մինչեւ 4000 ընտրող ունեցող համայնքներում համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններն անցկացվում են մեծամասնական ընտրակարգով․ Այսպես. Ընտրատեղամասում Ձեզ տրամադրվում է մեկ քվեաթերթիկ՝ ընտրություններին մասնակից բոլոր թեկնածուների անուններով: Նախընտրած թեկնածուի օգտին քվեարկելու համար գրիչով համապատասխան վանդակում կատարվում է նշում: 4000-ից ավելի ընտրող ունեցող համայնքներում համայնքի ավագանու ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով: Այս դեպքում, դուք ընտրելու եք միայն կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքների: Քվեարկության նոր կարգի համաձայն՝ նախընտրած քաղաքական ուժին քվե տալու համար դուք պարզապես քվեաթերթիկներից մեկը տեղադրում եք ծրարի մեջ եւ այն գցում քվեատուփի մեջ: Որևէ նշում կատարելու անհրաժեշտություն չկա։ Քվեախցիկում գրիչ չի դրվում։ Որեւէ նշում կամ գրառում քվեաթերթիկը կդարձնի անվավեր: Իսկ ծրարի վրա որեւէ գրառման դեպքում՝ այն կմարվի՝ առանց քվեաթերթիկը հանելու։ Ուշադրությու՛ն, ընտրակեղծարարների հանդեպ պատժամիջոցները խստացվել են: Քրեական պատասխանատվություն է սահմանվել կաշառք բաժանելու, աշխատակիցներին ստիպողաբար քարոզարշավին ներգրավելու, թեկնածուների կամ նրանց համակիրների քարոզարշավը խոչընդոտելու համար: Մասնակցե՛ք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: Կառուցե՛ք ձեր երազանքների համայնքը:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

«Մեդիա երկխոսություն Վրաստանում և Հայաստանում. Կովկասում ընթացող զարգացումների համատեքստում»

#Ասուլիս #Media #Dialogue

Կովկասում քաղաքական և ռազմական լարվածության և Բելառուսի ներքաղաքական իրավիճակը, միջազգային լրատվամիջոցների և «Մեդիա երկխոսություն» Արևելյան գործընկեր երկրների համագործակցության ծրագիրը, որը կապում է Հայաստանից, Գերմանիայից, Վրաստանից, Մոլդովայից, Ուկրաինայից և Բելառուսից հեռանկարային և պրոֆեսիոնալ լրագրողների, ակադեմիականների և արվեստագետների: Ծրագիրը ֆինանսավորվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից:

Ուղիղ հեռարձակում`

✅Սեպտեմբերի 23-27ը ցանցի անդամները Վրաստանից հետո աշխատում են Հայաստանում՝ Գյումրիում։
Սեմինարների և գիտաժողովների ընթացքում կուսումնասիրվեն նախապատմությունը, պատճառները և լրատվամիջոցների դերը Մոլդովայում, Ուկրաինայում, Վրաստանում և Հայաստանում սառած հակամարտությունների և բաց պատերազմների համատեքստը և արդյունքները կտարածվեն նորաստեղծ «Մեդիա երկխոսություն» հեռուստաալիքի ձևաչափի միջոցով, որը կհեռարձակվի Գերմանիայում՝ OK-TV Ludwigshafen հեռուստաընկերության միջոցով։
_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _
🆕Նախագծի վերաբերյալ որոշ նախնական տեղեկություններ.
Մեդիա երկխոսություն» նախագիծը մեկնարկել է 2015 թվականին Ուկրաինայում՝ SPD– ի պատգամավոր Դորիս Բարնետի (Լյուդվիգշաֆեն), Youth4Media / Bennohaus Münster – ի, Գերմանիայի առաջին քաղաքացիական հաղորդիչ OK -TV Ludwigshafen-ի և Գերմանիայի քաղաքացիական լրատվամիջոցների դաշնային ասոցիացիայի աջակցությամբ, ինչպես նաև Ուկրաինայի անկախ լրագրողների ասոցիացիայի (Լուցք) և Կիևի Տարաս Շևչենկոյի անվան համալսարանի «Լրագրության ինստիտուտ»-ի կողմից:
_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _
ℹ️ Ծրագիրը ի սկզբանե ֆինանսավորվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից:
«Մեդիա երկխոսություն» ցանցի ներկայիս անդամներն են.
Ուկրաինա
➡Ուկրաինացի լրագրողների միություն, Կիև
➡Ուկրաինայի անկախ լրագրողների միություն, Լուցք
➡Ժուռնալիստիկայի ինստիտուտ,
➡Կիևի Տարաս Շևչենկոյի անվան ազգային համալսարան
Լուցկի ազգային տեխնիկական համալսարան
➡ Իվան-Ֆրանկո-համալսարան,
Լվով
➡Ազգային I.-I. Մեչնիկով համալսարան, Օդեսսա
Վրաստան
➡ Կովկաս համալսարան, Թբիլիսի
Հայաստան
➡ Ակոս մշակութանին ՀԿ
➡ Երևանի պետական համալսարան
➡ Գեղարվեստի պետական ակադեմիա,
➡ Գյումրի
➡ Բելառուս
➡ Բելառուսի լրագրողների ասոցիացիա, BAJ
Մոլդովա
➡ Անկախ մամուլի ասոցիացիա, Քիշնև
https://www.ok-lu.de/programm/uebersicht/.
ℹԲանախոսներ՝
➡ Դոկտոր Վոլֆգանգ Ռեսման – Գերմանիայի Լուդվիգ Սահաֆեն քաղաքի OK TV հեռուստաընկերության տնօրեն,քաղաքական գիտությունների դոկտոր
➡ Անդրեյ Միալեշկա – ռադիո լրագրոգ, Բելոռուսի լրագրողների ասոցացիայի անդամ
➡ Եվհենի Ցիմբոլենկո – ներկայացնում է Կիևի Տարաս Շևչենկոյի անվան պետական համալսարանի միջազգային լրագրողության ֆակուլտետը
➡ Մկրտիչ -Ակոս մշակութային ՀԿ -ի նախագահ, արվեստագետ, մշակութային մենեջեր

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Մեկնարկել է «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի շինարարությունը

Մեկնարկում է «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի շինարարությունը։ Այս մասին որոշումն այսօր ընդունվել է Կառավարության հերթական նիստում։ Այդ որոշմամբ կառավարությունը սահմանել է այս ճանապարհահատվածի առաջնահերթությունը ընդհանուր ծրագրի այլ հատվածների շինարարության նկատմամբ։ Որոշման նախագիծը ներկայացնող Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշել է, որ որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է մինչև Իրանի սահման անվտանգ, ապահով ու արագընթաց ճանապարհ ունենալու անհրաժեշտությամբ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ` այս ճանապարհը նոր որակ կբերի ՀՀ տնտեսություն` նպաստելով Իրանի հետ տնտեսական կապերի ամրապնդմանը, Պարսից ծոցը Սև ծովին կապելու ու տարածաշրջանային բոլոր կոմունիկացիաների բացման շրջանակներում։

   

Աղբյուր՝ https://www.primeminister.am/hy/press-release/item/2021/09/24/Cabinet-meeting/

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

«Հայրաքաղաք» դաշինքը հակիրճ ներկայացրել է նախընտրական ծրագիրն ու հայեցակարգը

«Հայրաքաղաք» դաշինքը Գյումրիում երեկ հակիրճ ներկայացրել է նախընտրական ծրագիրն ու հայեցակարգը, որոնք ամբողջական հրապարակվելու են առաջիկայում։ Ռամկավար ազատական կուսակցության եւ «Ժառանգություն» կուսակցության միջեւ կնքվել է համաձայնության հուշագիր։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այս երկու կուսակցությունների նորաստեղծ՝ «Հայրաքաղաք» դաշինքը մասնակցելու է հոկտեմբեի 17-ին Գյումրիում կայանալիք տեղական ինքնակառավարման ընտրություններին։ Դաշինքի քաղաքապետի թեկնածուն Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ի ծրագրերի ղեկավար, Գյումրու գործող ավագանու անդամ Լևոն Բարսեղյանն է: «Ժուռնալիստ, աշխարհին հայտնի մարդ, քաղաքականությանը ծանոթ, երկու նստաշրջաններում Գյումրու ավագանու անդամ, նա այդ կառույցի գործերին ծանոթ է ներսից, որը ինձ համար շատ կարեւոր է»,-քաղաքապետի թեկնածուի՝ Լ․Բարսեղյանի ընտրությունն այսպես է հիմնավորել դաշինքի ավագանու անդամի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության Շիրակի մարզի կառույցի ղեկավար Վահագն Հովհաննիսյանը։ «Հայրաքաղաք» դաշինքը ստեղծվել է երկու քաղաքական ուժի՝ Ռամկավար ազատական եւ «Ժառանգություն» կուսակցությունների ազատ կամքի եւ համաձայնության արդյունքում, որեւէ մեկի կողմից թելադրված չէ դաշինքի ստեղծումը՝ ոչ որեւիցե քաղաքական ուժի, ոչ հասարակական խմբի եւ ոչ էլ դրսից»,-իր խոսքում նշել է քաղաքապետի թեկնածու Լևոն Բարսեղյանը՝ հավելելով ՝ շրջանառվող այն տեղեկությունները, թե դաշինքը համաձայնություն կամ պայմանավորվածություն ունի այլ ուժերի հետ, սուտ են։ Նախընտրական ծրագրի եւ հայեցակարգի կազմման համար դաշինքի թիմն աշխատել է շուրջ 14 օր։ Քննարկումների արդյունքում համակարգվել են Գյումրու խնդիրները, դրանք խմաբգրվել են։ Լ․Բարսեղյանի խոսքով՝ քաղաքացիների թվարկած խնդիրների խմբագրումն ընդգրկել է մոտ 40 էջ։ Քաղաքի, երկրի ոչ արդյունավետ կառավարման հետեւանքով առաջացած խնդիրների արմատական վերանայումը համարվում է դաշինքի նախընտրական ծրագրի կարեւոր բաղադրիչներից»,-իր խոսքում նշել է քաղաքապետի թեկնածու Լևոն Բարսեղյանը: «Հայրաքաղաք» դաշինքը, հիշեցնենք, Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցելու է 28 թեկնածուով։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Ոգեկոչման երթ Գյումրու Մայր Հայաստան հուշահամալիրում

Գյումրին կռնա դաշինքը անկախության 30ամյակի կապակցությամբ անցկացրեց միջոցառումների շարք՝ ի ոգեկոչում հայ նահատակաց և ի հարատևում հայոց պետականության: Սկիզբը տրվեց «Շիրակ» գերեզմանատան ազատամարտիկների պանթեոնից. կատարվեց նահատակաց՝ հիշատակի խոնարհման կարգ: Այնուհետև կայացավ Աշխարհաժողով կոչվող նախաձեռնության մեկամյակի ամփոփում, ինչը մեկամյա գործունեության հաշետվություն էր և ապագա քայլերի մատնանշում՝ կենսագաղափարից դեպի կենսաքաղաքականություն: Որոշակիորեն նշվեցին ոլորտային խնդիրներ, առաջարկվեցին կոնկրետ լուծումներ, իսկ ավարտին ազգային ուժերի կողմից ստորագրվեց համագործակցության հուշագիր՝ Գյումրին որպես ազգային վերազարթոնքի կենտրոն վերտառությամբ: Միջոցառումների շարքը եզրափակվեց 550մ երկարությամբ հայկական եռագույնի տեղափոխմամբ:Միասնության դրոշը ձգվեց Հայուհու հրապարակից: Ոգեկոչման բազմամարդ երթն ավարտվեց Գյումրու Մայր Հայաստան հուշահամալիրում:

242383277_1320656385017690_180893459340923873_n242396992_160790956217988_3414592861413346745_n242406184_6078050248933031_6283877369248788389_n242471995_543779770054526_8326493595696356792_n

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru