Գյումրիում աղբահանության վարձավճարը կավելանա  դրամով

Գյումրիում աղբահանության վարձավճարը կավելանա  դրամով

Գյումրու ավագանու առաջիկա նիստում կներկայացվի նախագիծ, համաձայն որի կառաջարկվի աղբի դիմաց գանձվող  100 դրամն ավելացնել 50-ով: Այսինքն մեկ անձի հաշվարկով գանձել 150 դրամ վարձավճար: Ըստ Գյումրու համայնքապետի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանի, իրենք ստիպված են այդ քայլին գնում, քանի որ աղբահանության եւ սանմաքրման ծախսը գերազանցում է դրա դիմաց մուտգագրվող վարձավճարների չափին:  «Տարիներ շարունակ էս հարցը մեր կողմից չէր բարձրացվում, հաշվի առնելով մեր բնակչության սոցիալական վիճակը: Բայց այսօր մեծ թափով շինարարական աշխատանքներ են կատարում, փողոցների քանակն է ավելացել, եւ կապված զբոսաշրջության հետ նաեւ պետք է բարձրացնել արդյունավետությունն ու սպասարկման որակը:  Էդ առումով մեր  հաշվարկների մեջ մենք բյուջեից մեծ գումար ենք ծախսում լրացուցիչ, այսինքն պետք է մեկը մյուսին ծածկեր,բայց էս ներկա վիճակում չի փակում: 2018 թվականի մեր հետազոտությունների արդյունքում  143 մլն 432989 դրամ տարբերություն է տվել, այսինքն մուտքերից ավել ենք ծախսել: Այս 50 դրամը որ ուզում ենք բարձարցնել, դա էլ է քիչ, ելնելով սոցիալական վիճակից, հիմա այսքանն ենք ավելացնում,  որ շատ դժգոհություններ չլինեն, երեւի եկող տարի կամ 2021-ին նորից կվերանայվի:  »,- խնդիրը ներկայացրեց Ռուբեն Սանոյանը:73281447_474006103469032_5937998488099880960_n

Գումարի չափն ավելանում է, քանի որ Գյումրիում ավելացել է բարեկարգ փողոցների թիվը: Նախկինում, երբ դրանք քանդված են եղել, ավլել, մաքրելու կարիք չիչ զգացվել, առավելեւս կանաչապատելու, եւ խնամելու: Ռուբեն Սանոյանը, սդակայն, վստահ է, որ ավելացող 50 դրամը եւս իրենց ունեցած խնդիրները չի կարգավորելու: Ուղղակի հարցի մասնակի լուծում է լինելու: 76609814_439197680074898_466666080954220544_n  «Սրանով էլ մեր ծախսերը չի փակվելու, բայց մասամբ գոնե կփարատվի էս վիճակը, կարծեմ Վանաձորում արդեն 200 դրամ է: Մենք ելնելով Գյումրրու առանձնահատկություններից, սոցիալական ծանր վիճակից միշտ հետաձգել ենք  հարցը: Բյուջեի մեջ սեղմվելով տեղավորվել ենք: 100 դրամի մեջ էլ չէինք տեղավորվում, բայց էս աննախադեպ փողոցաշինության արդյունքում մենք կիլոմետրերով նոր փողոցներ ունեցանք, դե պատկերացրեք սանմաքրում, աղբահանություն: Էն քանդուքարափ փողոցները ավլելու, մաքրելու գործ էլ չկար առաջ, հմի ասֆալտապատել են, բդի մաքրվի, ջրվի, բարեկարգվի,  հազար ու մի խնդիր կա, նորից եմ ասում ստիպողական քայլ է սա, լավ օրից չէ, որ անում ենք, մենք մեր բնակչության վիճակի մեջ մտնում ենք, բայց ուրիշ տարբերակ չունենք»:

Գյումրիում հաշվառված 157.000 քաղաքացուց  78.000-ն է փաստացի բնակվում: Բայց այնպես չէ, որ բոլորն էլ ժամանակինեւ պարտաճանաչ ձեւով այդ գումարը վճարում են:  Այդ հարցում մեծ  դժվարություններ կան սխալ հասցեավորումների, փլված շենքերի հասցենով գրանցումների պահպանելու հետ կապված: Քիչ չեն նաեւ փակ դռները:

©progressgyumri.am Armenian News/Analyses:

Tel: +37498 691-690; E-mail: progressgyumri@gmail.com ; progressgyumri@mail.ru

 

 

 

Թողնել Մեկնաբանություն

avatar
  Subscribe  
Notify of