«32 տարի անց՝ տնակներում»

«32 տարի անց՝ տնակներում»

ℹ Դեկտեմբերի 7-ը 1988թ-ի երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետներին դիմակայունության օրն է: Ավերիչ երկրաշարժից անցել է ուղիղ 32 տարի, սակայն աղետի գոտի հասկացությունը դեռ գոյություն ունի մեր երկրում: Մարդիկ կան, ովքեր շարունակում են անմարդկային պայմաններում վագոն-տնակներում բնակվել: Դեռևս 2018թ. Գյումրիում անցկացված կառավարության արտագնա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով ստեղծվեց աշխատանքային խումբ, որը ներկայացնելու էր աղետի գոտու խնդիրների իրական պատկերն ու վիճակագրությունը:
—————————————-
• Ի՞նչ է արձանագրել ՀՀ վարչապետին կից ստեղծված աշխատանքային խումբը:
•Շիրակի մարզի գլխավոր հիմնահարցերից մեկը՝ անօթևանության խնդիրը, երկրաշարժից 32 տարի անց էլ վերջնական լուծում չի ստացել. ինչի՞ հետևանք է սա:
•Ի՞նչ կոնկրետ ուղիներ կան՝ անօթևանության խնդիրը վերջնականապես լուծելու համար:
• Արդյո՞ք պետությունը բոլոր անօթևանների նկատմամբ ունի պարտավորություն:
•1988թ-ից հետո ի՞նչ է արվել սեյսմիկ պաշտպանության ուղղությամբ:
Բանախոսներ՝
➡️ Լևոն Բարսեղյան – Գյումրու ավագանու անդամ
➡️ Մկրտիչ Դավթյան – Գյումրի համայնքի անշարժ գույքի կառավարման բաժնի գլխավոր մասնագետ
➡️ Մկրտիչ Ասատրյան- Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության ճարտարապետաշինարարական բաժնի պետին փոխարինող
➡️ Սերգեյ Նազարեթյան- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության պետի խորհրդական
🔗Համակարգող- Լուսինե Մովսիսյան

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

Թողնել Մեկնաբանություն

avatar
  Subscribe  
Notify of