Կայացել է մարզխորհրդի հերթական նիստը

Կայացել է մարզխորհրդի հերթական նիստը

Մարզի համայնքներում 2021 թվականի առաջին եռամսյակում ամենացածրը կատարվել է բյուջեի սեփական եկամուտների հարկատեսակ համարվող հողի հարկի վճարումը, մոտ 25 տոկոս: Ի հակադրություն  նախորդ տարվա 100 տոկոսանոց ցուցանիշի, Մարմաշեն համայնքն, օրինակ,  նույն ժամանակահատվածում  գրանցել է սեփական բյուջեի կատարման 24,3 տոկոս արդյունք:

Մարզում դեռևս կան համայնքներ, որոնք ունեն գումարների հավաքագրման զրոյական ցուցանիշ, ինչը մտահոգության լուրջ առիթ է տալիս, վկայեց ոլորտի մարզային պատասխանատուն: Խնդիրը մտահոգեց նաև Շիրակի մարզպետին:

Մարզի թվով 38 համանյքում, այս տարի կլրանա ՏԻՄ-երի լիազորությունների վերջնաժամկետը և խնդիրներ չծագելու դեպքում, վերոհիշյալ համայնքներում կանցկացվեն հերթական ընտրություններ, Իր հերթին զեկուցեց  ՇՄ տեղական ինքնակառավարման եվ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ  Արամ Անտոնյանը: Հաշվի առնելով, որ ջերմաստիճանի  բարձրացման կամ գարնանային անձրևների  հետևանքով հնարավոր է նաև ջրերի մակարդակի բարձրացում, հարկավոր է պատրաստի վիճակի բերել համայնքների քաղպաշտպանության ոլորտը, հնչեց հերթական հորդորը:

Մարզի սելավատարների վիճակի մասին, մինչ օրս փրկարարական վարչություն ոչ մի հաղորդում, ոչ մի համայնքից չի ստացվել, շտապեց իր անհանգստությունը կիսել ոլորտի պատասխանատուն:

Այս ամենի ֆոնին, պակաս կարևոր չէ նաև ապաստարանների գործունակ վիճակի բերելու հարցը:

Այս տարի համայքների կողմից սուբվենցոն ծրագրերի մասնակցության մոտ 70 հայտ է ներկայացվել ` 4 մլրդ 663 մլն դրամ արժողությամբ:Ներկայացված հայտերի իրագործման արդյունքում մարզում կավելանան ոռոգելի տարածքները, կլուսավորվեն համայնքային շատ փողոցներ, կգազաֆիկացվեն մի քանի համայնքներ:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

 

 

Թողնել Մեկնաբանություն

avatar
  Subscribe  
Notify of