Անհրաժեշտ են դիտորդների համակարգողներ, երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդներ․ մանրամասները և գրանցման ձևաթղթերը👇

Անհրաժեշտ են դիտորդների համակարգողներ, երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդներ․ մանրամասները և գրանցման ձևաթղթերը👇

Հարգելի գործընկերներ և ընկերներ, ինչպես գիտեք համավարակով պայմանավորված արտակարգ դրության, ապա պատերազմով պայմանավորված ռազմական դրության, սոցիալական և քաղաքական ճգնաժամի պատճառով 2020 թվականից մինչ օրս ՀՀ-ում չեն անցկացվել Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:
Չնայած պաշտոնական տեղեկատվության սղությանը՝ ըստ ամենայնի, հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին իրականացվելու են վերոնշյալ ժամանակահատվածում ընտրություններ չիրականացրած համայնքներում հերթական և արտահերթ ընտրություններ՝ Տավուշի, Լոռիի, Շիրակի, Սյունիքի, Արմավիրի և Արագածոտնի մարզերի որոշ համայնքներում:
Այնուամենայնիվ, Անկախ դիտորդ դաշինքը հայտեր է ընդունում Հայաստանի բոլոր մարզերից և Երևանից՝ անկախ ընտրությունների աշխարհագրությունից՝ դիտորդական առաքելություն իրականացնելուն պատրաստ լինելու նպատակով: Հարկ է նշել, որ թեկնածուների ընտրությունը խիստ պայմանավորված է լինելու աշխարհագրությամբ:
Ցավոք կամ բարեբախտաբար այս ՏԻՄ ընտրությունները նույնպես արտառոց են, ինչպես վերոնշյալ պատճառներով, այնպես էլ ԱԺ ընտրությունների արդյունքում քաղաքական ուժերի վերաբաշխումից հետո քաղաքական պայքարը արդեն ՏԻՄ մակարդակում շարունակելու պատճառով:
Այս փուլում Անկախ դիտորդ դաշինքը հավաքագրում է երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդներ, դիտորդների համակարգողներ: Այս հայտը լրացնելով՝ դուք դիմում եք հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին նշանակված և նշանակվող բոլոր ընտրությունների համար, իսկ ձեր հայտերը կդիտարկվեն՝ ըստ աշխարհագրական նպատակահարմարության:

✅Երկարաժամկետ դիտորդի և կարճաժամկետ դիտորդների համակարգողի հաստիքների համար դիմելու ձևաթուղթ՝
https://forms.gle/DTPiq8NuySfCTBYY8
✅Կարճաժամկետ դիտորդների գրանցման ձևաթուղթ՝
https://forms.gle/Vzwb2b5aVWCHtoNP8

Հավաքագրումն իրականացվում է ՀՀ ողջ տարածքում՝ վերոնշյալ աշխարհագրական սահմանափակումներով:
Նախատեսվում է բոլոր դիմորդների պարտադիր վերապատրաստում:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք աշխատանքային ժամերին զանգահարել ՀՔԱ Վանաձորի գրասենյակ՝ ☎️077342268, 041158873 (անձնական), 032272268 հեռախոսահամարներով կամ գրել Անկախ դիտորդի ֆեյսբուքյան էջին:📩
Կոնտակտային անձ՝ Անտոն Իվչենկո:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Թողնել Մեկնաբանություն

avatar
  Subscribe  
Notify of