Մինչ օրս 6 քաղաքական ուժ է դիմել

Մինչ օրս 6 քաղաքական ուժ է դիմել

Հոկտեմբերի 17-ին Գյումրիում կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացնելու հարցում քաղաքական ուժերն ակտիվություն սկսեցին ցուցաբերել, սահմանված ժամկետի վերջին օրերին միայն: Այսօր թիվ 31 ՏԸՀ իր փաստաթղթերը ներկայացրեց Ռամկավար Ազատական և «Ժառանգություն» կուսակցությունների կողմից ստեղծված «Հայրաքաղաք» դաշինքը, որի համամասնական ցուցակը գլխավորում է Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը:

«Հայրաքաղաք» դաշինքն այս ընտրություններին է ներկայանում 28 հոգանոց համամասնական ցուցակով:

Նորաստեղծ դաշինքի համասնական ցուցակում հիմնականում երիտասարդներ են ընդգրկված, իսկ անվան հարցում երկար չեն մտածել:

Մինչև աշխատանքային օրվա ավարտը տարածքային հանձնաժողովին իր փաստաթղթերը հանձնել շտապեցին նաև Հայաստանի կոմունիստական կուսակցության անդամները: Նրանց 20 հոգանոց ցուցակը գլխավորում է  ՀԿԿ գյումրու քաղաքային կոմիտեի 2-րդ քարտուղար Կոնստանտին Ղավազյանը:

Այսօր առաջիկա ՏԻՄ ընտրություններին մասնակցելու հայտ էին ներկայացրել նաև «Զարթոնք» ազգային քրիստոնեական և «Արժանապատիվ ուղի» կուսակցությունները: Վերջինիս ցուցակը գլխավորում է նույն կուսակցության հիմնադիր Հովհաննես Մարգարյանը: Ընդհանուր հաշվով  մինչ օրս ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթեր է ներկայացրել  6 քաղաքական ուժ:

Տեխնիկական խնդիր առաջացավ նաև «Հայրաքաղաք» դաշինքի փաստաթղթերը ներկայացնելիս: Թիվ 31 ՏԸՀ-ը դաշինքից պահանջում էր ԿԸՀ ներկայացնել փաթեթի սքանավորված տարբերակը, մինչդեռ ինչպես պարզվեց կարիք կար ներկայացնել միայն համամասնական ցուցակի սքանավորված տարբերակները:

Մինչ օրս ընտրատարածքային հանձնաժողովին իր փաստաթղթերն է ներկայացրել նաև «Գյումրին կռնա» նորաստեղծ դաշինքը», որը նպատակ ունի հենց Գյումրիից սկսել Հայկական Երազի իրականացումը և Գյումրիում ամբողջացնել հոգևոր-արժեքային տաճարի կառուցումը:

Դաշինքի համամասնական ցուցակի առաջին հորիզոնականում Վարդան Սրտաշյանն է, բայց դաշինքի քաղաքապետի թեկնածուն Վարդան Գրիգորյանն է:

Ավելի վաղ ընտրատարածք էր դիմել նաև «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը: Թեկնածուների առաջադրման համար վերջնաժամկետը սեպտեմբերի 12-ին, ժամը 18-ն է:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Թողնել Մեկնաբանություն

avatar
  Subscribe  
Notify of