Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր հյուրընկալել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությանը։

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր հյուրընկալել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությանը։

Հովհաննես Հարությունյանը ողջունել է դեսպանին և նշել, որ ուրախ է տիկին Թրեյսիին կրկին տեսնել Գյումրիում․ «Տիկին դեսպան, բարով եք եկել Շիրակի մարզ, գիտեմ, որ առաջին անգամ չեք Գյումրիում, սակայն սիրով ձեզ նորից կպատմեմ մեր մարզի, մարզկենտրոնի մասին: Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել ԱՄՆ-ին Շիրակի մարզին ցուցաբերած աջակցության համար։ Գյումրին այն հազվագյուտ քաղաքներից է, որ պահպանել է 19-րդ դարի քաղաքային կոլորիտը և ունի մեծ ներուժ՝ զարգանալու և նոր ձեռքբերումներ ունենալու։ Որքան էլ դժվար ճանապարհ է անցել Շիրակը՝ պահպանել է իր առանձնահատուկ ոգին, ունի մեծ պոտենցիալ ինչպես զբոսաշրջության զարգացման, այնպես էլ տարբեր բնագավառներում առաջ գնալու համար։ Մենք պատրաստ ենք համագործակցության և ուրախ կլինենք նոր նախաձեռնություններ ու ծրագրեր իրականացնել ձեզ հետ համատեղ աշխատանքի արդյունքում»։
Լին Թրեյսին շնորհակալություն է հայտնել Հովհաննես Հարությունյանին ջերմ ընդունելության համար և նշել, որ ուրախությամբ է կրկին այցելել Շիրակ․ «Պարոն մարզպետ, ուրախ եմ Ձեզ հանդիպելու և ուրախ եմ տեսնելու Ձեր պատրաստակամությունն ու պատասխանատվությունն աշխատանքի նկատմամբ։ Բարձր եմ գնահատում մեր հարաբերությունները Հայաստանի Հանրապետության հետ, կարևորում եմ նաև մարզերի հետ իրականացվող տարբեր ծրագրերը։ Ուրախ եմ, որ պարեկային ծառայությունն է գործարկվում Շիրակի մարզում, բացվում են նոր հրշեջ փրկարարական կենտրոններ»։
Կողմերը խոսել են Շիրակի մարզի հիմնախնդիրներից, անդրադարձել առաջնային համարվող մարտահրավերներին։ Հովհաննես Հարությունյանը կարևորել է Շիրակի մարզի հնարավորությունների լիարժեք օգտագործումը, մասնավորապես, անդրադառնալով օդանավակայանի, նոր ենթակառուցվածքների գործարկմանն ու դրանցով պայմանավորված՝ մարզում տնտեսական նոր տեղաշարժին։ Տիկին Թրեյսին նշել է, որ կարևորում է տարբեր նախաձեռնությունների իրականացման ժամանակ համագործակցությունը։
Փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի ներկայացման համար նոր հանդիպման հեռանկարը կարևորելով՝ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել երկխոսությունն ու համագործակցությունը։

243083042_2991903504402181_8496778518002384422_n 243201600_2991903331068865_6366544922857847060_n 243211603_2991903487735516_2444698642113727341_n 243262266_2991903324402199_6515332965490574643_n

Աղբյուր՝ https://www.facebook.com/SHIRAKREGIONALADMINISTRATIONRA/posts/2991904537735411

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Թողնել Մեկնաբանություն

avatar
  Subscribe  
Notify of