Հերթական ահազանգը մարդկային կուտակումների և ուղղորդումների մասին

Հերթական ահազանգը մարդկային կուտակումների և ուղղորդումների մասին

Հերթական ահազանգը «Երկխոսության մեդիա կենտրոնը» ստացել է դարձյալ այն մասին, որ մարդկանց կուտակումներ են, քաղաքացիներին մեքենաներով ընտրատեղամաս են ուղղորդում։ Խոսքն այս անգամ Գյումրիի թիվ 31/45 տեղամասի մասին էր, որը տեղակայված է թիվ 6 դպրոցում։ Սա հերքել է ոչ միայն տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը, այլ նաև թեկնածուների վստահված անձինք ու դիտորդները։ Ընտրողների կուտակումները բացառել են, բայց թեկնածուներից մեկի վստահված անձը խոսել է գրանցամատյանում իր թողած արձանագրության մասին, ինչը վերաբերել է դրոշմակնիքներին։ Վստահված անձը նշել է, թե ինքը խախտում է հայտնաբերել, հանձնաժողովականները՝ թե դա օրենքի պահանջ է։ Ընտրացուցակային 1702 ընտրողից ժամը 17-ի դրությամբ 385-ն է մասնակցել։ Թիվ 6 և թիվ 1 դպրոցներում տեղակայված տեղամասերը նախորդ բոլոր ընտրություններին էլ մասնակցության բարձր ցուցանիշ են ապահովել։Այս ընտրություններում ընտրողներից քչերն են կարևորել իրենց քաղաքացիական պարտքը կատարել։ Թիվ 1 դպրոցում տեղակայված 31/46 տեղամասում ժամը 17-ի դրությամբ 1664 ընտրողից 310-ն է քվեարկել։ Սպասելիքը, որ մասնակցության ցուցանիշը կաճի քվեարկության ավարտին մոտ, չարդարացավ։ Աշխատանքի ռեզերվներ մարզադպրոցում տեղակայված 31/33 տեղամասում ժամը 19-ի դրությամբ քվեարկել է 323 ընտրող, ցուցակային 1226-ից։ Գյումրիում այս ՏԻՄ ընտրությունները աչքի ընկան մասնակցության պասիվությամբ։ Սա արդեն հաստատել են բոլոր տեղամասերում։


© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Թողնել Մեկնաբանություն

avatar
  Subscribe  
Notify of