ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Գյումրու քաղաքապետարանը հայտարարում է, որ 2016թվականի փետրվարի 19 –ին տեղի կունենա ներքաղաքային ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության հերթական մրցույթ հետևյալ ավտոբուսային և միկրոավտոբուսային երթուղիների համար:

transport

Հայտերը կազմակերպությունների կողմից կարող են ներկայացվել Գյումրուքաղաքապետարան (ք.Գյումրի, Վարդանանց 1) մրցույթային հանձնաժողովին 2015թ. դեկտեմբերի 10-ից բոլոր աշխատանքային օրերին, ժամը 9:00-ից մինչեւ 18:00-ն՝ 2016թ 16-ը փետրվարի ներառյալ:
Մրցույթը կանցկացվի նախկին /ՕՐՍ/ -ի տարածքում հասցեն՝ Ղանդիլյան 3/ա ժամը 11:00-ին: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել մրցութային հանձնաժողովին, հեռ. 0312 –2-22-30:
Մրցույթն անցկացվում է ՀՀ կառավարության 2001թ. օգոստոսի 16-ի թիվ 762 որոշման պահանջների համաձայն:
Ց Ա Ն Կ

ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱUՏԱԹՂԹԵՐԻ

1. Հայտ.

2. Ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման լիցենզիա.

3. Կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայական.

4. Ավտոբուսների տեխնիկական անձնագրեր (գրանցման վկայագրեր).

5. Ավտոբուսներին ամրակցված վարորդների` վարորդական իրավունքի վկայականներ, աշխատանքային փորձը հավաստող փաստաթղթեր, uահմանված կարգով բժշկական հանձնաժողովի կողմից տրված` առողջական վիճակի մաuին տեղեկանքներ.

6. Ավտոբուսի վարձակալման դեպքում` վարձակալության պայմանագիր.

7.Ավտոբուսն այլ տեuակի վառելիքով շահագործելու համար վերաuարքավորելու (կահավորելու) դեպքում` շահագործման և վերասարքավորման oրինականությունը հաuտատող փաuտաթուղթ.

8. Ավտոբուսի վարորդի` սեղմված բնական կամ հեղուկ գազով աշխատելու դեպքում` oրինականությունը հաստատող փաստաթուղթ.

9. Ավտոբուսների նախաուղերթային տեխնիկական զննման և բուժզննման աշխատանքների իրականացման հետ կապված անհրաժեշտ փաստաթղթերը և հիմքերը` գործող մրցութային կարգով պահանջվելու դեպքերում.

10. Կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ շարժական կազմի հավաքակայանի uեփականության (oգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայական` գործող մրցութային կարգով պահանջվելու դեպքերում, ինչպես նաև ավտոբուսների ամենoրյա նախաուղերթային տեխնիկական զննումը, դրանց կայանումը և պահպանումն իրականացնելու պայմանագիր` գիշերակացով սպասարկվող երթուղիների համար.

11. Փակ ծրարով ներկայացնում է երթուղու uպաuարկման համար առաջարկվող մեկ ուղևորի և ուղեբեռի (եթե սահմանված է) փոխադրման գինը, իuկ միջմարզային և ներմարզային երթուղիների համար` նաև ըuտ նախատեսված միջանկյալ կանգառների:

Նշված փաստաթղթերի պատճենները ներկայացվում են մեկ օրինակից, կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից սոսնձված, կնքված և ստորագրված, իսկ անհատ ձեռնարկատիրոջ կնիք չունենալու դեպքում` սոսնձված և իր կողմից ստորագրված փաթեթով: Փաթեթի փաստաթղթերը պետք է նույնպես կնքված լինեն հայտատու կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից ,Իսկականի հետ ճիշտ էե գրառմամբ և ստորագրությամբ, իսկ անհատ ձեռնարկատիրոջ կնիք չունենալու դեպքում` ,Իսկականի հետ ճիշտ էե գրառմամբ և ստորագրությամբ, ինչով հավաստվում է դրանց իսկությունը:

Մրցութային հանձնաժողովի նախագահ` ՎԱՂԱՐՇԱԿ ՄԽԻԹԱՐՅԱ

Թողնել Մեկնաբանություն

avatar
  Subscribe  
Notify of