Շիրակի պատգամավորները՝ իրենց արածի ու անելիքների մասին

Շիրակի պատգամավորները՝ իրենց արածի ու անելիքների մասին

«Գյումրու առաջընթաց» քաղաքացիական հասարակության  զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը Շիրակի մարզի պատգամավորներին հարցում է ուղարկել, խնդրելով գնահատել ԱԺ 6-րդ գումարման նստաշրջանները, մշտական հանձնաժողովների աշխատանքները՝ ներկայացնելով այդ նստաշրջանների ընթացքում իրենց կատարած աշխատանքը, մասնավորապես նիստերի բացակայության, քվեարկության վերաբերյալ։

Կազմակերպությունը նաեւ խնդրել է ԱԺ պատգամավորներին տրամադրել տեղեկություններ այն մասին, թե ինչպիսի նախաձեռնություններով են հանդես եկել, ինչպիսի նախագծերի հեղինակ կամ համահեղինակ  են կամ ինչ ելույթներ են ունեցել, ինչ հարցեր են բարձրացրել, ինչպես նաև խնդրել է պատգամավորներին  մատնանշել, թե  2018թ. ինչպիսի անելիքներ ունեն, ինչ նախաձեռնություններով են ներկայանալու։ Հարցումներն ուղարկվել են ԱԺ պատգամավորների էլկտրոնային հասցեներին:

Որոշ պատգամավորներ մասամբ են պատասխանել հարցերին, իսկ ՀՀԿ խմբակցության ԱԺ պատգամավոր Արման Սահակյանից դեռևս պատասխան չկա: Ա.Սահակյանին հարցումն ուղարկվել է ս/թ հունվարի 10-ին, պատասխանելու մասին հիշեցվել է փետրվարի 13-ին:

Հրապարակում ենք ամբողջական պատասխանները` առանց կրճատումների:

«Ծառուկյան»  դաշինքի ԱԺ պատգամավոր, Տարածքային  կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վարդան Ղուկասյանը գրավոր փոխանցել է հետեւյալը02140001.00_41_11_00.неподвижное изображение009«ՀՀ Ազգային Ժողովի 6-րդ գումարման անցած երկու նստաշրջաններում տարածքային  կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը, իմ գնահատմամբ, աշխատել է բավականին ծանրաբեռնված և արդյունավետ՝ օգտվելով  օրենսդրությամբ նախատեսված լծակներից եւ խորհրդարանի  կանոնակարգով սահմանված լիազորություններից:

Ընդունվել են նախագծերի փաթեթներ, օրենսդրական փոփոխություններ բոլոր ոլորտներում: Հանձնաժողովի կողմից նախաձեռնվել, կազմակերպվել եւ անցկացվել են խորհրդարանական լսումներ եւ աշխատանքային քննարկումներ:

Որպես տվյալ հանձնաժողովի անդամ՝ հանձնաժողովի նիստերում հանդես եմ եկել մի շարք առաջարկություններով, որոշ հարցերի շուրջ մասնակցել եմ քննարկումներին:

Կարևորում եմ «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքում  կատարված փոփոխությունների մասին նախագիծը, որտեղ մինչեւ 2021 թվականը սահմանամերձ համայնքների բնակիչները կշարունակեն օգտվել գազի, էլեկտրաէներգիայի և ջրի դիմաց վճարումների արտոնություններից:

Խիստ կարեւորում եմ նաև «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում կատարված որոշակի փոփոխությունները, «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարված փոփոխությունները:

Ակտիվ եւ արդյունավետ աշխատանք եմ տանում հեռուստաընկերությունների, լրատվամիջոցների եւ սոցիալական կայքէջերի հետ: Բազմաթիվ ելույթներ, ուղիղ եթերներ եմ ունեցել  մեր ազգաբնակչությանը հուզող կարևորագույն հարցերի և թեմաների շուրջ:

Իմ կողմից իրականացվել են հանդիպումներ մարզի համայնքների,  գյուղերի ու քաղաքների ազգաբնակչության եւ ընտանիքների հետ, հանդիպումներ եմ ունեցել նաև համայնքների ղեկավարության  և ավագանու անդամների հետ:

Վերը նշված աշխատանքների շնորհիվ իմ կողմից մի շարք հարցեր են ուղղվել ՀՀ կառավարությանը եւ վարչապետին:

ԱԺ նիստներին իմ մասնակցության վերաբերյալ տեղեկացնում եմ, որ անհարգելի բացակայություններ չունեմ:

Մասնակցել եմ 190 օրենքների նախագծերի քննարկմանը, 40 համաձայնագրերի եւ 14 այլ փաստաթղթերի ներկայացմանը:

Որպես «Ծառուկյան»  խմբակցության անդամ մասնակցել եմ 270-ից 264 քվեարկությունների, կողմ՝ 189, դեմ՝ 29, չեմ քվեարկել ՝ 39, ձեռնպահ ՝ 7 անգամ»:

parliament monitoring կայքի տեղեկություններով՝ Վարդան Ղուկասյանը չի բացակայել, հարցեր, ելույթներ չի ունեցել ԱԺ նախկին նիստերին։

ՀՀԿ խմբակցության ԱԺ  պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ  Ֆելիքս Ցոլակյանը պատասխանել է 02140001.00_40_07_16.неподвижное изображение005  ԱԺ 6-րդ գումարման նստաշրջանների, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքները գնահատում եմ դրական:

ԱԺ եւ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի բոլոր նիստերին մասնակցել եմ:

Հարակից զեկուցմամբ հանդես եմ եկել՝

1.«Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին

  1. «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին
  2. «Ռազմական ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին 2000 թվականի փետրվարի 11-ի համաձայնագրին
  3. «Ռուսաստանի Դաշնության կառավարության և Բելոռուսի Հանրապետության կառավարության միջեւ Պաշտպանական համակարգեր միջպետական ֆինանսարդյունաբերական խմբի մասին» 2000 թվականի փետրվարի 11-ի համաձայնագրին Հայաստանի Հանրապետության կառավարության միանալու մասին
  4. «Ռուսաստանի Դաշնության կառավարության և Բելոռուսի Հանրապետության կառավարության միջեւ Պաշտպանական համակարգեր միջպետական ֆինանսարդյունաբերական խմբի» մասին 2000 թվականի փետրվարի 11-ի համաձայնագրում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի վերաբերյալ:

2018 թվականին հանդես եմ գալու մի շարք օրենսդրական նախաձեռնություններով կապված աղետի գոտու և Շիրակի մարզի զարգացման հետ :

Նախատեսվում են այցելություններ զորամասեր եւ Շիրակի մարզ, հանդիպումներ ընտրողների հետ, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքների հետ կապված մի շարք միջոցառումներ:

Parliament monitoring կայքի տեղեկություններով՝ Ֆելիքս Ցոլակյանը կողմ է քվեարկել 251 անգամ, դեմ՝ 5, ձեռնպահ՝0, չի քվեարկել 8 անգամ, ճչի բացակայել, ելույթներ ու հարցեր չի ունեցել։    

ՀՅԴ խմբակցության Աժ պատգամավոր, պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, Ռոմիկ Մանուկյանի օգնականը փոխանցել է.02140001.00_39_55_12.неподвижное изображение007«ԱԺ վեցերորդ գումարման առաջին եւ երկրորդ նստաշրջանների ընթացքում կազմակերպվել են քաղաքացիների բազմաթիվ ընդունելություններ: Քաղաքացիների բարձրացրած խնդիրներն ունեցել են հիմնականում սոցիալական բնույթ:  Դիմել են նաեւ ազատամարտիկներ՝ բնակարանային եւ առողջապահական խնդիրներով, որոնց մասին ԱԺ 25.10.2017թ. հերթական նիստի կարավարության հետ հարց ու պատասխանի ընթացքում պատգամավորի կողմից հարց է հնչեցվել: Շիրակի մարզի Սարիար համայնքի բնակիչներից մի քանիսը դիմել են համայնքի դպրոցի տանիքի վերանորոգման խնդրանքով, որը լուծվել է համապատասխան գերատեսչությունների հետ համագործակցության արդյունքում: Դիմել են նաեւ աշխատանքի, անօթեւանության եւ կենսաթոշակների հետ կապված խնդիրներով, որոնք հիմնականում ստացել են իրենց լուծումները:

Օրենսդրական նախաձեռնություններ դեռեւս չկան»:

Parliament monitoring կայքի տեղեկություններով՝ Ռոմիկ Մանուկյանը նստաշրջանում քվեարկել է կողմ՝ 237, դեմ՝ 1, ձեռնպահ՝3, չի քվեարկել՝ 2, բացակա՝ 21, հարցեր՝ 0, ելույթ՝ 1։

«Ծառուկյան» խմբակցության ԱԺ պատգամավոր, տարածքային  կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդեւան Գրիգորյանը տեղեկացրել է.   02140001.00_40_38_00.неподвижное изображение008«Անցած 2 նստաշրջաններում, իմ գնահատմամբ, հանձնաժողովն աշխատել է արդյունավետ և ծանրաբեռնված՝ օգտվելով խորհրդարանական և հանձնաժողովական աշխատանքի բոլոր գործիքներից:

Հանձնաժողովում քննարկված նախագծերից ամբողջությամբ ընդունվել են  14 նախագծերի փաթեթներ, որոնց մեջ կատարվել են ընդհանուր առմամբ 28 օրենսգրքերի և օրենքների փոփոխություններ: Շրջանառության մեջ ունենք 8 նախագծերի փաթեթ, ընդհանուր առմամբ 28 օրենսգրքերի և օրենքների փոփոխություններով ու լրացումներով: Նախագծերի մեծ մասում հանձնաժողովի կողմից արվել են առաջարկություններ, որոնք ընդգրկվել են օրենքների նախագծերում:

Առաջարկություններ են արվել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի Պետական շինարարության և տեղական ինքնակառավարման փորձի ուսումնասիրման հանձնաժողովի, և Ագրարային քաղաքականության, բնական պաշարների եւ էկոլոգիայի մշտական հանձնաժողովի կողմից ուղարկված մոդելային օրենքների մեջ եւ ուրախությամբ պետք է փաստեմ, որ մեր առաջարկություններն ընդգրկվել են օրենքների նախագծերում:

Զուտ օրենսդրական աշխատանքները, կարծում եմ, մեզ հաջողվել են, մենք չենք զլացել ունենալ և արտահայտել սեփական կարծիք ու տեսակետ, մեր առաջարկությունները և դիտողությունները որպես կանոն իրենց արտացոլումն են գտել գործադիրի կողմից խորհրդարան բերված և մեր հանձնաժողովի պրիզմայով անցած օրինագծերում: Գաղտնիք չէ, որ ինչպես մեր, այնպես էլ մյուս բոլոր հանձնաժողովները բազմակուսակցական են, եղել են կարծիքների բախումներ, սակայն շահագրգիռ ու բուռն քննարկումների արդյունքում հաղթել է մասնագիտական օբյեկտիվ գնահատականը:

Մեր կողմից կատարված աշխատանքների մեջ կարևորում եմ «Սեւանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքի փոփոխությունը, որը, ճիշտ է, բնապահպանները քննադատեցին, սակայն արդյունքում երաշտի տարում հնարավորություն ընձեռվեց ջրի դիֆիցիտը մեղմել եւ հազարավոր հողօգտագործողներ վայելեցին սեփական աշխատանքի պտուղները:

Կարեւոր եմ համարում «Բույսերի սորտերի պահպանության մասին» ՀՀ օրենքի ընդունումը, ինչի արդյունքում մենք հնարավորություն կունենանք անդամակցելու  Բույսերի նոր սորտերի պաշտպանության միջազգային միությանը և այդ առումով կունենանք նոր հնարավորություններ և արտոնություններ:

Փոփոխություններ արվեցին «Սննդամթերքի անվտանգության մասին»,  «Անասնաբուժության մասին» եւ հարակից օրենքներում, որի արդյունքում սահմանվեց սպանդանոցային պարտադիր մորթը, ինչն ըստ էության կերաշխավորի  առողջ և անվտանգ մսամթերքի օգտագործումը բնակչության կողմից:

Առանձնապես կարեւորում եմ «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում կատարված փոփոխությունը, որի շնորհիվ  մինչև 2021 թվականը սահմանամերձ համայնքների բնակիչները կշարունակեն օգտվել գազի, էլեկտրաէներգիայի, ջրի դիմաց վճարումների արտոնություններից:

Կուզենայի անդրադառնալ նաեւ խորհրդարանական լսումներին եւ աշխատանքային քննարկումներին, որոնց թեման էր Խոսրովի անտառ պետական արգելոցում բռնկված հրդեհների, անտառային հրդեհների և Նաիրիտ գործարանում բռնկված հրդեհից հետո ստեղծված իրավիճակը և ձեռնարկվող քայլերը: «ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների առկա վիճակը, հիմնախնդիրները եւ լուծման ուղղությունները» և «Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներ՝ պարտադրա՞նք, թե՞ այլընտրանք» թեմայով խորհրդարանական լսումների քննարկումները եղել են շահագրգիռ, ակտիվ, պատգամավորները եւ քաղհասարակության ներկայացուցիչները հանդես են եկել հարցադրումներով, ստացել սպառիչ պատասխաններ:

Հանձնաժողովն արտագնա խորհրդակցություններ է կազմակերպել Դիլիջանի խոշորացված համայնքում, Շիրակի և Վայոց Ձորի մարզերում:

Հանձնաժողովն ամփոփեց տարածքային կառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության ոլորտների բյուջետային ծրագրերի կատարողական հիմնական ցուցանիշների մշակման ընթացիկ տարվա աշխատանքները: Այստեղ նույնպես հանձնաժողովի անդամները հայեցողական դիրք չեն գրավել, այլ ակտիվ մասնակցել են այդ ցուցանիշների քննարկմանը:

Որպես պատգամավոր, կարծում եմ, նույնպես նախաձեռնող եմ եղել, հեղինակել եմ 1, համահեղինակել եմ 6 օրենսդրական նախաձեռնությունների (ստորև թվարկվում են), նաև բազմաթիվ առաջարկություններ եմ արել օրենքների նախագծերում:

«Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն  և  լրացումներ կատարելու մասին

«Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին»

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին

Գյուղատնտեսության պետական աջակցության մասին

«Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին

«Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին:

Բազմիցս հանդես եմ եկել ելույթներով, հայտարարություններով, կապված թանկացումների, հարկային խստացումների, աղետի գոտու անօթեւան բնակիչների խնդիրների, աղետի գոտու հիմնախնդիրների, աշխատատեղերի կրճատումների, աղետների ռիսկերի կառավարման հետ եւ այլն:

Ինչ վերաբերվում է ԱԺ նիստերին իմ մասնակցությանը, ներկայացնում եմ parliament monitoring կայքի տվյալները՝

Քննարկված օրենքներ 190, համաձայնագրեր 40, այլ փաստաթղթեր 14, ընթացակարգային քվեարկություններ՝  26։

Կողմ է քվեարկել 185 անգամ, դեմ՝ 28, ձեռնպահ՝ 5, չի քվեարկել 42 անգամ, բացակայել է 4 անգամ, 4 հարց է բարձրացրել, եւ 4 ելույթ ունեցել»։

«Ծառուկյան» դաշինքի ԱԺ պատգամավոր, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տատյանա Միքայելյանը փոխանցել էTatyana Mikaelyan«Անցած 2 նստաշրջաններում, իմ գնահատմամբ, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն աշխատել է արդյունավետ և ծանրաբեռնված:

Մինչ այժմ հանձնաժողովը գումարել է 14 նիստ և ևս 14 համատեղ նիստ 2017թ. պետական բյուջեի կատարողականի և 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկումների համար:

Հանձնաժողովում քննարկված նախագծերից ամբողջությամբ ընդունվել են  14 նախագծերի փաթեթներ, ծրագրեր, հաշվետվություններ, որոնց մեջ կատարվել են ընդհանուր առմամբ 41 օրենսգրքերի և օրենքների փոփոխություններ: Շրջանառության մեջ ունենք 5 նախագծերի փաթեթ, ընդհանուր առմամբ 14 օրենսգրքերի և օրենքների փոփոխություններով ու լրացումներով:

Ինչ վերաբերում է ԱԺ նիստերին իմ մասնակցությանը, ներկայացնում եմ parliament monitoring կայքի տվյալները՝

Քննարկված օրենքներ՝ 190, համաձայնագրեր՝ 40, այլ փաստաթղթեր՝ 14, ընթացակարգային քվեարկություններ՝  26։

Քվերակություն կողմ՝ 192, դեմ՝ 22, ձեռնպահ՝ 7, չի քվեարկել՝ 35, բացակա՝ 8, հարց՝ 1, ելույթ՝ 0։

Անհարգելի պատճառով բացակայություններ չունեմ ոչ լիագումար, ոչ էլ հանձնաժողովի նիստերից: Եղել եմ գործուղման Ռուսաստանում ռուսական կողմի հրավերով, գուցե այդ օրերին էլ բացակայել եմ:

1.բ) Ակտիվությունս վերաբերվում է հատկապես 2-րդ և 3-րդ նստաշրջաններին, աշխատել եմ ընտրողների հետ, և իմ հնչեցրած հայտարարություններն ու կառավարությանն ուղղված հարցերն եկել են ընտրողներից: Եվ այսպես.

  • հայտարարություն եմ արել ռուսերենի ուսուցմամբ դասարաններում և խորացված ռուսերենի ուսուցմամբ դպրոցներում ռուսերենով քիմիա, մաթեմատիկա, ֆիզիկա, աշխարհագրություն առարկաների դասագրքերի պակասի, երբեմն նաև բացակայության մասին: Առիթն օգտագործել եմ խոսելու նաև ռուսերենով դասավանդող նեղ մասնագետների պակասի մասին:

 Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս հարցերն ուղղել եմ ՀՀ ԿԳ նախարարին և ստացել հուսադրող պատասխան (նյութին ծանոթանալ arminfo կայքում):

  • Ինձ դիմել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը՝ ռուսալեզու “Друзья России” ամսաթերթի տպագրությունը վերսկսելուն նպաստելու խնդրանքով: Նամակով դիմել եմ ՀՀ մշակույթի նախարարին, սպասում եմ պատասխանի
  • Հայտարարություն եմ հրապարակել ծնելիության խրախուսման ուղղությամբ պետության ձեռնարկած քայլերի (միանվագ նպաստ և այլն) անբավարարության մասին:
  • ՀՀ ջրային օրենսգրքի փոփոխությունների քննարկումների ժամանակ հարց եմ ուղղել բնապահպանության նախարարին օրենքում կատարված մեկ նորամուծության առիթով: Մասնավորապես ուշադրություն եմ հրավիրել այն հանգամանքի վրա, որ Արարատյան դաշտի պարագայում անթույլատրելի է ջրավազանային կառավարման պլանների բացակայությունը:
  • Հրավառությունների կազմակերպիչներից համայնքային բյուջեներ հարկ գանձելու մասին կետը ՏԻՄ օրենքում ներառելու և ըստ այդմ Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու օրենսդրական նախաձեռնության քննարկումների ընթացքում  առաջարկել եմ կիրառել լիցենզավորման համակարգը:
  • Ակտիվ եմ եղել 2018թ. Պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ, հարցեր եմ բարձրացրել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի, տարածքային կառավարման և զարգացման, գյուղատնտեսության նախարարների առջև:
  1. Ինչպես գիտեք, ես պատգամավոր եմ դարձել ընտրական համակարգում կատարված բարեփոխումների արդյունքում: Իմ նկատմամբ մեծ վստահություն է ցուցաբերվել, այստեղից էլ այն պատասխանատվությունը, որ զգում եմ Բարգավաճ Հայաստան կուսակցության և ռուսական համայնքի նկատմամբ:

Առաջիկայում պատրաստում եմ մեծ հանդիպում  ռուսական համայնքի ներկայացուցիչների հետ, հրավիրելու եմ երկրի բոլոր հատվածներից, լսելու եմ հայրենակիցներիս, փորձելու եմ օգնել: Ընդհանրապես ասել եմ, որ չեմ լինելու փոստատարի դերում, այլ պատկերավոր ասած՝ դեսպանի: Չեմ զբաղվելու ընդամենը մարդկանց խնդիրները վերահասցեավորելով, այլ զբաղվելու եմ անձամբ:

Այս ամսվա վերջին լինելու եմ Մոսկվայում Եվրասիական հետազոտությունների ինստիտուտի հրավերով, հանդես եմ գալու ծավալուն ելույթով հայ-ռուսական մշակութային, կրթական, հումանիտար առնչությունների, մեր երկրում ազգային փոքրամասնությունների, քաղհասարակության հաստատությունների հետ տարվող աշխատանքների շուրջ:

Ես նաև Գյումրիից ընտրված պատգամավոր եմ և հոգուս պարտքն եմ համարում զբաղվել մեր քաղաքի խնդիրներով: Այս հարցում պատրաստ եմ համագործակցել ցանկացած մեկի հետ, ով կուզենա օգնել Գյումրուն եւ գյումրեցիներին»:

Անի Մկրտչյան

©progressgyumri.am  Armenian News/Analyses/Research/Interview/Monitoring:

Թողնել Մեկնաբանություն

avatar
  Subscribe  
Notify of