Շիրակի մարզի պատգամավորների բացակայությունների և քվեարկությունների պատկերը

Շիրակի մարզի պատգամավորների բացակայությունների և քվեարկությունների պատկերը

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ռոմիկ Մանուկյանը որպես հարակից զեկուցող նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներինն հանդես է եկել «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ, նույն հանձնաժողովի անդամ Ֆելիքս Ցոլակյանը որպես հարակից զեկուցող է հանդես եկել դեկտեմբերին «Ռազմական ոստիկանության մասին», «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին», «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցերի ներկայացման ժամանակ:
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ Վ. Գրիգորյանը նոյեմբերին հիմնական զեկուցող է եղել «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին քննարկման ժամանակ, իսկ «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին նախաձեռնության և հեղինակը, և հիմնական զեկուցողն է եղել: Վարդևան Գրիգորյանը նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին  հարակից զեկուցող է եղել «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին», «Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին», «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին»  «Պետական տուրքի մասին» «Տեղական ինքնակառավարման մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին»,«Անասնաբուժության մասին», «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին քննարկումների ժամանակ:

Վարդան Ղուկասյանը, Տատյանա Միքայելյանը և Արման Սահակյանը նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին հանձնաժողովներում տեղի ունեցած քննարկումների ժամանակ որպես զեկուցող կամ հարակից զեկուցողներ հանդես չեն եկել:

1-ին և 2-րդ նստաշրջաններ Մայիսի 18-դեկտեմբերիի 21

Վարդևան Գրիգորյանvardevan

  • Կողմ 252
  • Դեմ 43
  • Ձեռնպահ 13
  • Չի քվեարկել 46
  • Բացակա 4
  • Քվեարկությունների ընդհանուր թիվը 358, Հարց 7 ,Ելույթ 6 ,Նախաձեռնություն 7

Վարդան Ղուկասյան

vardan

  • Կողմ 233
  • Դեմ 42
  • Ձեռնպահ 13
  • Չի քվեարկել 43
  • Բացակա 27
  • Քվեարկությունների ընդհանուր թիվը 358

Արման Սահակյանarman

  • Կողմ 336
  • Դեմ 10
  • Ձեռնպահ 0
  • Չի քվեարկել 8
  • Բացակա 4
  • Քվեարկությունների ընդհանուր թիվը 358  Հարց 0,Ելույթ 1,Նախաձեռնություն 3

Ֆելիքս Ցոլակյանfeliks

  • Կողմ 341
  • Դեմ 9
  • Ձեռնպահ 0
  • Չի քվեարկել 8
  • Բացակա 0
  • Քվեարկությունների ընդհանուր թիվը 358

Ռոմիկ Մանուկյանromik

  • Կողմ 326
  • Դեմ 4
  • Ձեռնպահ 5
  • Չի քվեարկել 2
  • Բացակա 21
  • Քվեարկությունների ընդհանուր թիվը 358 ,Հարց 0,Ելույթ 1,Նախաձեռնություն 0

Տատյանա Միքայելյանtatyana

  • Կողմ 253
  • Դեմ 36
  • Ձեռնպահ 18
  • Չի քվեարկել 37
  • Բացակա 14
  • Քվեարկությունների ընդհանուր թիվը 358

Այսպիսով, մինչև  երկրորդ նստաշրջանի ավարտը ամենաշատ կողմ օրենքներին ու դրանց փոփոխություններին քվեարկել է Ֆելիքս Ցոլակյանը` 341 կողմ, այնուհետև Արման Սահակյանը` 336, ամենաքիչ կողմ քվեարկել  է Վարդան Ղուկասյանը` 233: Ամենաշատ դեմ քվեարկող շիրակցի պատգամավորը Վարդևան Գրիգորյանն է եղել, այս ժամանակահատվածում` 43 անգամ, ամենաքիչը` Ռոմիկ Մանուկյանը` 4, ձեռնպահ առավել հաճախ քվեարկել է Տատյանա Միքայելյանը` 18, իսկ Ֆելիքս Ցոլակյանն ու Արման Սահակյանը  երբևէ ձեռնպահ չեն քվեարկել: Ամենից շատ չքվեարկող շիրակցի պատգամավորը  Վարդևան Գրիգորյանն է, չի քվեարկել 46 անգամ, ամենից քիչ չքվեարկողը  Ռոմիկ Մանուկյանն է, պատգամավորը չի քվեարկել ընդամենը 2 անգամ: Բացակայություններով աչքի ընկած պատգամավորները Վարդան Ղուկասյանն ու Ռոմիկ Մանուկյանն են եղել, համապատասխանաբար` 27 և 21 բացակայություն: Ամենապարտաճանաչն էլ, ըստ parliamentmonitoring.am կայքի, Ֆելիքս Ցոլակյանն է եղել, ով որևէ բացակայություն չի ունեցել երկրորդ նստաշրջանի ընթացքում:

Եթե համեմատենք  «թեժ» օրինագծերի քվեարկությունները, ապա, ըստ նույն կայքի, Ֆելիքս Ցոլակյանը,  Արման Սահակյանը և Ռոմիկ Մանուկյանը  Հանրաքվե, Անվտանգության խորհուրդ, Ներման մասին, Դատական օրենսգիրք, Սահմանադրական դատարանի մասին, Փոփոխություններ դատական օրենսգրքում, Ընտանիքում բռնության կանխարգելում, Զինվորական ծառայություն, զինծառայողի կարգավիճակ,  Բյուջե 2018, Հայ-ռուսական միացյալ զորախումբ օրինագծերին բոլորին կողմ են քվեարկել: Այսինքն քվեարկությունների ժամանակ նրանց նրանց  դիրքորոշումները համընկել են լիարժեքորեն, գրեթե նույն պատկերն է Բարգավաճ Հայաստանը ներկայացնող պատգամավորների քվեարկությունների համընկնումները: Վարդան Ղուկասյանի, Վարդևան Գրիգորյանի և Տատյանա Միքայելյանի  քվեարկությունների համընկնումը 90 տոկոս է: Նրանք դեմ են եղել Հանրաքվե, Ընտանիքում բռնության կանխարգելում, Բյուջե 2018-ին, չեն քվեարկել  Դատական օրենսգիրք, Սահմանադրական դատարանի մասին, Փոփոխություններ դատական օրենսգրքում օրինագծերի ժամանակ:

©progressgyumri.am  Armenian News/Analyses/Research/Interview/Monitoring:

Թողնել Մեկնաբանություն

avatar
  Subscribe  
Notify of