Live Ուղիղ՝ «Կառավարման արդյունավետության ուսումնասիրություն խոշորացված 17 համայնքներում»

Live Ուղիղ՝ «Կառավարման արդյունավետության ուսումնասիրություն խոշորացված 17 համայնքներում»

#Մամուլի_ասուլիս«Կառավարման արդյունավետության ուսումնասիրություն խոշորացված 17 համայնքներում»
#DMC #PressConference #Communities #Armenia
🔴 Ուղիղ հեռարձակում


📍 2015-17 թվականներին ՀՀ-ում իրականացված վարչատարածքային բարեփոխումների շրջանակում խոշորացման է ենթարկվել 465 համայնք և ձևավորվել 52 համայնք։ Գործընթացում դեռևս չի ընդգրկվել 450 համայնք, ինչը կազմում է մինչ բարեփոխումների մեկնարկը եղած համայնքների (915 համայնք) գրեթե կեսը: Վարչատարածքային բարեփոխումները ՀՀ-ում իրականացված են կիսով չափ: Համայնքների խոշորացման 1-ին և 2-րդ փուլի վերաբերյալ ուսումնասիրությունները շատ են, սակայն ամենամեծաքանակ (2017թ-ին խոշորացվեց 325 համայնք և ձևավորվեց 34 բազմաբնակավայր համայնք) և փնջերի ձևավորման բազմազանությամբ տարբերվող խոշորացման 3-րդ փուլը դեռևս ուսումնասիրված չէ։
📍 Ներկայում, «Մարդկային կապիտալի զարգացման տարածքային կենտրոն» ՀԿ-ը Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում իրականացնում է վարչատարածքային բարեփոխումների 3-րդ փուլում խոշորացված 17 համայնքում բարեփոխումների արդյունավետության գնահատում (համաթվի հաշվարկի մեթոդով) և խոշորացման մոդելների արդյունավետության համեմատություն:
📍 «Վարչատարածքային բարեփոխումների երրորդ փուլով խոշորացված Շիրակի մարզի Անի, Ախուրյան, Մարմարաշեն, Արագածոտնի մարզի Ապարան, Արագածավան, Ծաղկահովիտ, Լոռու մարզի Ստեփանավան, Տաշիր, Գյուլագարակ, Կոտայքի մարզի Բյուրեղավան, Եղվարդ, Մեղրաձոր, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Վարդենիս, Տավուշի մարզի Բերդ, Վայոց Ձորի մարզի Արենի, Սյունիքի մարզի Սիսիան համայնքներում կառավարման արդյունավետության ուսումնասիրություն» ծրագրի նպատակներն ու խնդիրները կներկայացնեն բանախոսներ՝
 Մելսիդա Կիկոյան՝ «Մարդկային կապիտալի զարգացման տարածքային կենտրոն» ՀԿ-ի նախագահ, ծրագրի ղեկավար,
 Արսեն Աբրահամյան՝ ծրագրի փորձագետ,
🔗 Համակարգող՝ «Dialogue Media Center» մեդիա կենտրոնի ղեկավար՝ Հասմիկ Մխիթարյան։
#DMC #PressConference #Communities #Armenia

 

Թողնել Մեկնաբանություն

avatar
  Subscribe  
Notify of