Գյումրիում լայնամասշտաբ փողոցաշինության ծախսերը

Գյումրիում լայնամասշտաբ փողոցաշինության ծախսերը

Հաշվետվությունը` 2019 թվականի հունվարից մինչեւ հոկտեմբեր

«Գյումրու առաջընթաց քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն»  հասարակական կազմակերպության հարցմանն ի պատասխան Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանը (կատարող` Ա.Բալաբեկյան) տեղեկացրել է, թե 2019 թվականի հունվարից մինչեւ հոկտեմբեր Գյումրիում որ փողոցներն են վերանորոգվել, ինչ միջոցներով, որքան գումար է ծախսվել եւ որ շինարարական կազմակերպություններն են կատարել այդ աշխատանքները:

Ամփոփ տեղեկությունների համաձայն` Գյումրիում նշված ժամանակահատվածում փողոցաշինությունը կատարվել է 4 աղբյուրների միջոցներով` Համաշխարհային բանկ, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկ, Գյումրի համայնքի բյուջե, սուբվենցիոն ծրագրեր: Փողոցաշինական աշխատանքները կատարել են 10 շինարարական ընկերություններ:

Համաշխարհային բանկի շնորհիվ (իրականացնում է Հայաստանի համայնքային զարգացման հիմնադրամը) Գյումրիում նշված ժամանակահատվածում վերականգնվել է Շիրազի փողոցը`680 մետր երկարություն, Ղորղանյան փողոցը (Գայի փողոցից   Շիրազի փողոց)` 174 մետր, Ջիվանու փողոցը   (Ջիվանու հրապարակից Շիրազի փողոց)` 100 մետր,  Վարպետաց փողոց (Վարդանանց հրպարակից  Շիրազի փողոց)` 170 մետր, Ջիվանու հրապարակը, Գայի փողոցը` 261 մետր, Վարպետաց  փողոցը (Ռուսթավելի փողոցից  Ֆուրմանով փողոց)` 136 մետր, Աբովյան   փողոցը  (Ռուսթավելի փողոցից  Ֆուրմանով փողոց)` 139 մետր, Ղորղանյան փողոցը (Ռուսթավելի փողոցից  Ֆուրմանով փողոց)` 138 մետր եւ Վարդանանց հրապարակը:72583614_763314960749318_4053863461388550144_nՎարդանանց հրապարակի մի մասն է վերանորոգվել

Ծախսերի մասին Գյումրու համայնքապետարանը տեղեկություններ չի տրամադրել, փոխանցել է, որ թվարկված փողոցների բարեկարգման աշխատանքների պատվիրատուն չի հանդիսացել Գյումրու համայնքապետարանը:

Այս ծրագրով կատարված փողոցաշինական աշխատանքները մրցույթով կատարել են «Մերձմոսկովյան» ԲԲ, «Ախուրյանի կոոպշին» ՍՊ եւ «Վահագն եւ Սամվել» ՍՊ ընկերությունները:

«Մերձմոսկովյան» ԲԲ ընկերությունը գտնվում է Շիրակի մարզի Ախուրյան համայնքում, ղեկավարը Արամ Ադամյանն է` Բալասանյան խմբակցության ավագանու անդամ Արտակ Ադամյանի հայրը:

«Ախուրյանի կոոպշին» ՍՊ ընկերությունը գործում է Գյումրիում, իսկ ահա «Վահագն եւ Սամվել» ՍՊ ընկերությունը` Երեւանում:

73532989_2447754958875357_5172256740355342336_nՇիրազի փողոցի վերաբացումը

70894230_535362390359103_2794653056782827520_n

Վերականգնվում է պատմական միջուկը

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջոցներով վերականգնվել են Տիգրան Մեծ պողոտան` 1014    մետր, Հայուհու հրապարակը,  Նժդեհի փողոցը`1472 գծամետր երկարությամբ, Սայաթ-Նովա փողոցը` 411 մետր: Թվարկված փողոցների վերանորոգման համար ընկերություններին երեք կատարողական է տրվել`  386 հազար 711 եվրո: Աշխատանքները կատարել են «ՀՁ Սիսանի ԲՈՒԱՏ» եւ  «Վահագն եւ Սամվել» ՍՊ ընկերությունները:73309998_410308082989136_6224672200599797760_n70655460_438637793419881_5724324870146228224_n

Տեղեկատվական համակարգում «ՍԻՍԻԱՆԻ ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ի ղեկավարի, տնօրինության մասին տեղեկություններ չկան, 2011 թվականին, ըստ մամուլի հրապարակումների, ընկերության սեփականատերը եղել է Ազգային ժողովի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը: Ընկերության գտնվելու հասցե նշվում է Սյունիքի մարզի Սիսիան համայնքը:

«Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն է վերանորոգել Ջիվանու փողոցի 140 մետր երկարությունը` (Շիրազի փողոցից   Ռուսթավելի փողոց), Վարպետաց փողոցի 142 գծային մետր երկարությունը` (Շիրազի փողոցից   Ռուսթավելի փողոց), նույն երկարությամբ  Աբովյան փողոցը` (Շիրազի փողոցից   Ռուսթավելի փողոց) եւ 144 մետր երկարության  Ղորղանյան փողոցը` (Շիրազի փողոցից  Ռուսթավելի փողոց): Այս աշխատանքների կատարման համար ընկերությունը դեռեւս չի վճարվել, կատարողական չի տրվել:

Նույն ընկերությունը դեռես չի վճարվել (հոկտեմբերի մեկի դրությամբ) նաեւ Երեւանյան խճուղու, Նժդեհի հրապարակի 3396 գծային մետր երկարության շինաշխատանքների, Անի թաղամասը Մուշ թաղամասին կապող 601 մետր երկարության փողոցի վերանորոգման աշխատանքների համար:

ՎԶԵԲ-ի շրջանակում «Մերձմոսկովյան» ԲԲ ընկերությունը վճարվել է Կոմիտաս փողոցի 900 մետր երկարության վեարոնոգման համար, տրվել է 2 կատարողական` 326 հազար 96 եվրո:

ՎԶԵԲ ծրագրի շրջանակում վերանորոգվել են նաեւ Ազնավուրի հրապարակը, Վ.Սարգսյան փողոցը` 2066 մետր երկարությամբ, Գերցենի փողոցը` 904 մետր: Աշխատանքները կատարել են «ՀՁ ԱԱԲ պրոեկտ» եւ «Էլեկտրասերվիս»  ՍՊԸ-ները: Վերջիններիս տրվել է երկու կատարողական` 250 հազար 815 եվրո:75402056_717595952081215_1030180058070777856_n

«ԱԱԲ պրոեկտ» ՍՊԸ-ն գտնվում է Երեւանում, մամուլի հրապարակումների համաձայն  «ԱԱԲ պրոյեկտ» ՍՊԸ-ի սեփականատերը ՀՀ 2-րդ նախագահ  Ռոբերտ Քոչարյանի խնամի Վոլոդյա Բադալյանն է, նախկին պատգամավոր: Տեղեկատվական համակարգում ընկերության տնօրենի անուն նշվում է` Արմեն Բադալյան:

«Էլեկտրասերվիս» ՍՊԸ-ն գրանցվել է 1998 թվականին` Երեւանում, ղեկավարը Գագիկ Արամայիսի Բադալյանն է:

ՀՀ ընտրողների ռեգսիտրից տեղեկանում ենք, որ Արմեն Բադալյանն ու Գագիկ Արամայիսի Բադալյանը գրանցված են նույն հասցեում: «Էլեկտրասերվիս» ՍՊԸ-ն ու  «ԱԱԲ պրոյեկտ» ՍՊԸ-ն եւս գրանցված են մեկ հասցեում` Արաբկիր, 39-րդ փողոց, 1ա շենք:

Քաղաքապետարանի տեղեկացմամբ` «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի իրականացման համար Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի կողմից հատկացվող վարկի մայր գումարի մարման պարարտավորությունները կրում է Հայաստանի Հանրապետությունը, ինչ վերաբերվում է վարկի սպասարկման տոկոսագումարներին ապա դրանց վճարման պարտավորությունը համայնքինն է: Առայժմ համայնքային բյուջեից վճարումներ չեն կատարվել:

Համայնքային բյուջեի միջոցներով նշված ժամանակահատվածում վերանորոգվել է Հովսեփյան փողոցը` 170 մետր երկարության,  (Հարկայինից  մինչեւ Մանուշյան  փողոց), աշխատանքները կատարելէ «Շինպլյուս» ՍՊԸ-ն, տրվել է մեկ կատարողական` 18 մլն 792 հազար դրամ: «Շինպլյուս» ՍՊԸ-ն գտնվում է Երեւանում, այլ տեղեկություններ չկան ընկերության մասին:

Սուբվենցիոն ծրագրերի արդյունքում վերանորոգվել են 29-րդ դպրոցից Կոշտոյան փողոց ձգվող ճանապարհը`110 մետր երկարությամբ, Մադոյան փողոցը`310 մետր, շինաշխատանքները կատարել է «Էլիտ Արման Շին» ՍՊԸ-ն, տրվել է երկու կատարողական` 10 մլն դրամ: Ընկերությունը գտնվում է Գյումրիում:

Խ. Դաշտենց փողոցը (Գորկի փողոցից Ռուսթավելի  փողոց)` 170 մետր երկարությամբ, աշխատանքները կատարել է «Դուստր Մոնիկա» ՍՊԸ-ն, երկու կատարողական է տրվել` 22 մլն 259 հազար ՀՀ դրամ: Ընկերությունը գտնվում է Երեւանում:

Երկաթգծի ավանի փողոցները (Մեքենավարներ, Շիրվանզադե, Աղայան)` ընդհանուր      480 մետր երկարությամբ  վերանորոգել է «ՍՏԱԳ» ՍՊԸ-ն` 2 կատարողական է տրվել,16 մլն 889 հազար ՀՀ դրամ եւ Արեւմտյան օղակային շրջանցիկ ճանապարհի վերանորոգման աշխատանքները` 3415 մետր երկարության, կատարել է «Ախուրյանի  կոոպշին» ՍՊԸ-ն, տրվել է մեկ կատարողական,  70 մլն 977 հազար դրամ:

«ՍՏԱԳ» ՍՊԸ-ն, ի տարբերություն թվարկված մյուս ընկերությունների, վերջերս է հիմնադրվել` 2018 թվականին, գտնվում է Երեւանում:

Գյումրու համայնքապետարանի փոխանցմամբ` հաջորդ տավա համար նախատեսված ճանապարհաշինական ծրագրերը ներկայում գտնվում են քննարկման փուլում:

Փողոցաշինական աշխատանքների որակից տեղե-տեղ բնակիչները դժգոհում են. բնակիչների այս դժգոհությունների մասին Գյումրու համայնքապետարանը տեղյակ է: Ավագանու վերջին նիստում` հոկտեմբերի 8-ին, Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանը հայտարարեց. «Մենք փողոցները չենք ընդունի, եւ ամեն մի շինարար գլխով պատասխանատու է որակի համար։ Էն մասը որն էսօր կատարվում է ինվեստիցիոն ծրագրով, մենք անպայման պահանջել ենք որպեսզի հատուկ մեքենա բերվի, որը միանգամից այդ որակն է ստուգում։ Դա ունի Տարածքային նախարարությունը, մենք դիմել ենք, որպեսզի էդ մեքենայով ստուգեն, հանկարծ չսխալվեն փողոցների որակի հետ կապված։ Ինձ համար շատ կարեւոր է, որ որակը լավ լինի, մի քիչ թող ուշանա եւ այլն, եւ այլն, տարբեր պատճառներով՝ օբյեկտիվ, սուբյեկտիվ, բայց որակը պետք է լինի շատ բարձր, դրա համար շատ հետեւողական է խումբը, որն իրականացնում է ՎԶԵԲ ծրագիրը։ Էն փողոցները, որոնք Համաշխարհային բանկն արեց, երբեւէ թերություններով չենք ընդունել»,-ասաց համայնքի ղեկավարը, միաժամանակ համաձայնեց, որ որոշ փողոցներում առկա են ասֆալտապատման թերություններ։

Ա. Մկրտչյան

©progressgyumri.am Armenian News/Analyses: Tel: +37498 691-690; E-mail: progressgyumri@gmail.com ; progressgyumri@mail.ru

 

Թողնել Մեկնաբանություն

avatar
  Subscribe  
Notify of