Անցյալի ստվերների դեմ «կռիվ տալիս»

Անցյալի ստվերների դեմ «կռիվ տալիս»

Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից մեկուկես տարի հետո էլ հանրապետության քաղաքական դաշտում որակական փոփոխություններ տեղի չեն ունեցել։ Նկատի ունենք ինչպես այդ դաշտի հիմնական դերակատարներին, այնպես էլ քաղաքական գործընթացների ու գործելակերպի այն ավանդույթները եւ այդ դերակատարների գործունեության բնույթը, որոնց, բացասական առումով, ականատես ենք եղել  անցած տասնամյակներում։

Այսինքն՝ դեռեւս չեն ձեւավորվել հեղափոխության արժեքային էությանը եւ տրամաբանությանը համահունչ քաղաքական դաշտ, ուժեր, քաղաքական կանքին մասնակից ու գործընթացների վրա վճռորոշ ազդեցություն գործող ակտիվ կուսակցություններ։ Արդյունքում՝ չկա նոր ժամանակների պահանջներից բխող եւ հեղափոխության նպատակների իրագործմանը միտված քաղաքական օրակարգ։ Փոխարենը՝ առաջնային պլանում ու դիրքերում են նոր իշխանության եւ անցյալի ստվերների միջեւ պայքարը, կեղծ օրակարգերն ու թեմաները, որոնք չեն իջնում տարբեր հարթակներից ու հանրային քննարկումներից։

Նախորդ երկու իշխանությունների (Ռոբերտ Քոչարանի ու Սերժ Սարգսյանի) տարբեր շրջանակներ, որոնք իրականության մեջ պետք է լինեին լուսանցքում, իրենցով են արել ընդդիմադիր դաշտը՝ այն լցնելով եւ օգտագործելով բացառապես ապակառուցոական գործունեոթյամբ ու նպատակներով։ Հենց այս շրջանակներն են ապահովում քաղաքական գործընթացների ու պայքարի այն բացասական ավանդույթները, որոնք որեւէ ընդհանուր բան չունեն քաղաքակիրթ քաղաքականության, առավել եւս՝ կյանքի ժամանակակից պահանջների հետ։

Ինչքան էլ այդ ուժերն իրենց էությամբ ու նշանակությամբ լինեն լուսանցքային եւ հանրային տրամադրությունների վրա նվազագույն ազդեցություն գործեն, ամեն դեպքում նրանց հաջողվում է իրենց շուրջը որոշակի աղմուկ ստեղծել եւ տպավորություն թողնել, թե հենց իրենք են գործող իշխանությունների հիմնական մրցակիցը։ Ավելի ճիշտ՝ իրենց նպատակն է այդպիսին դառնալ եւ այդ դաշտից դուրս թողնել այլ դերակատարների։

Այս նպատակի համար այդ ոււժերն օգտագործում ու ծախսում են հսկայական միջոցներ՝ ֆինանսներ, մի քանի տասնյակ լրատվամիջոցներ, սոցիալական այլ գործիքներ՝ որպես գործիքակազմ կիրառելով իշխանության հանդեպ հայհոյանքը, ատելություն սերմանելը, դժգոհություններ առաջ բերելը, լարվածության օջախներ ստեղծելը, քաղաքացիական բախումներից խոսելը, անօրինական գործողությունների դիմելը, ապատեղեկատվություն տարածելը եւ այլն եւ այլն։

Իրենց այս գործելակերպով նախկինները նաեւ մեկ այլ խնդիր են լուծում. իրենց ակտիվությամբ հնարավորինս պահպանել սեփական դիրքերն ու ազդեցությունը պետական որոշ համակարգերի ո կառույցների վրա, նաեւ ինչ-որ կերպ ապահովագրել տարիների ընթացքում կուտակածը։ Հանցագործությունների բացահայտման ու քրեական գործերի հարուցման դեպքում էլ աղմուկ բարձրացնել իբր քաղաքական հետապնդումների մասին։ Անցած մեկուկես տարվա ընթացքում նման բազմաթիվ դեպքեր ու աղմոււկ-աղաղակի օրինակներ ունեցել ենք, որոնցով փորձել են գրավել միջազգային ուժերի ու մեր հանրության ուշադրությունը։

Այլ խնդիր է, թե այդ ամենն ինչքանով է համահունչ հանրային տրամադրոււթյուններին կամ ինչ ազդեցություն է թողնում հասարակության ընկալումների ու վերաբերմունքի վրա։ Ըստ ամենայնի կարելի է ասել, որ ազդեցությունը շատ փոքր է, եթե ոչ՝ զրոյական։

Կարելի է նաեւ ասել, որ այս վիճակը ինչ-որ տեղ ձեռնտու է իշխանությանը, քանի որ նման մրցակից ունենալը շատ շահեկան է եւ նրանցից որեւէ վտանգ սպասել չի կարելի, ինչ էլ որ անեն ու ասեն վերջիններս։ Ընդհակառակը՝ իրենց ապակառուցողական ոււ ապաքաղաքական գործունեությամբ, աավել եւս իրենց կառավարման տարիների հիշողություններով էլ ավելի են ուժեղացնում իշխանությանը ու հանրությանը համախմբում նրա շուրջ։

Սակայն այդ վիճակից տուժում է երկիրը, քանի որ քաղաքական կյանքը հայտնվում է հնի ու նորի անիմաստ ու ոչ մի տեղ չտանող շրջապտույտի մեջ, այդպես էլ չի հաջողվում հաղթահարել անցյալի բարքերն ու ստվերները, տեղի չի ունենում քաղաքական դաշտի առողջացում, պետության համար կարեւորություն ունեցող օրակարգերն ու թեմաները մնում են ստվերում։

Այստեղ մեղքի իր բաժինն ունի նաեւ իշխանությունը, որը ցուցաբերում է անվճականություն շատ հարցերի լուծման խնդրում, դանդաղում է բարեփոխոմների հարցում։

Քաղաքական փոփոխություններից ահագին ժամանակ է անցել, սակայն նոր-նոր են ձեռնարկել «Կուսակցությունների մասին» նոր օրենքի թեմայով քննարկումների կազմակերպումը, իսկ դատաիրավական բարեփոխումները մի քանի շրջադարձերից հետո հանգրվանել են նոր ձեւաչափի մեջ, խիստ անհրաժեշտ սահմանադրական բարեփոխումների ծիրն էլ չի երեւում։

Էլ չասած այն մասին, որ արդեն տեւական ժամանակ չի հաջողվոււմ լուծել Սահմանադրական դատարանի անհասկանալի իրավիճակը։

Հ. Կիրակոսյան

©progressgyumri.am Armenian News/Analyses: Tel: +37498 691-690; E-mail: progressgyumri@gmail.com ; progressgyumri@mail.ru

 

 

 

 

Թողնել Մեկնաբանություն

avatar
  Subscribe  
Notify of