«Գյումրին առանց տնակների» հիմնադրամը բնակարան կնվիրի 2 ընտանիքի

«Գյումրին առանց տնակների» հիմնադրամը բնակարան կնվիրի 2 ընտանիքի

Տնակից տուն մեկ քայլ է: Գնիր մեծ կտավի քո մասնիկը: «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի այս նախագիծն ամբողջ 2019 թվականը բոլորին պահեց ոգեւորության մեջ: Փազլի առաջին մասնիկի, հետո նաեւ վերջինի գնորդը եղավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախագծին միացան ՀՀ գրեթե բոլոր մարզերի բնակչները, նախարարաներ, փոխնախարարներ, ԱԺ պատգամավորներ, տարբեր մարզերի ու կառույցների պաշտոնյաներ, կազմակերպություններ: Օգոստոսից մեկնարկած ծրագիրը սեպտեմբերի վերջին արդեն ավարտված էր: «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի խորհրդի որոշմամբ գյումրեցի նկարիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սուսաննա Մկրտչյանի  «Իմ հոգու տուն, Գյումրի» շարքի նկարներից մեկը 15.000 կտորանոց մեծ խճանկարի  տեսքով ներկայացավ: Կտորներից յուրաքանչյուրը վաճառվեց 1000 դրամով:  Այսօր արդեն այդ գումարով երկու բնակարան է ձեռք բերվել:

Հունվարի կեսին նաեւ հսկա փազլը կհանվի վաճառքի: Ինչ գումարով էլ այն  վաճառվի, գնորդի առջեւ մեկ հստակ պայման կդրվի.նկարը մնալու է Գյումրիում: Դրա հետ կապված լուրջ նպատակ կա: Գյումրին առանց տնակների հիմն ադրամը նախադեպը չունեցող նոր նախագիծ  է կյանքի կոչելու՝ մեկ մլն հայի միասնություն: Մեկ գաղափարի շուրջ են համախմբելու սփյուռքի մեր հայրենակիցներին: Արդյունքում Գյումրիում ունենալու ենք մեկ ամբողջական թաղամաս, որը կառուցվելու է 50 հատուկ կատեգորիայի ընտանիքի համար:

Կամ 0-ից նոր շենք կսարքեն, կամ մի կիսկառույց կվերականգնեն այդ ծրագրի իրականացման համար: Այն ընտանիքները, որոնք կընտրվեն որպես ծրագրի շահառուներ, իրենք էլ կներգրավվեն եւ գումարի հավաքման, եւ աշխատանքների իրականացման գործում,-ասում է Գյումրին առանց տնակների հիմնադրամի տնօրեն Գեւորգ Գրիգորյանը:

Աշխատելու են բաց եւ թափանցիկ, այնպես ինչպես արել են Տնակից տուն մեկ քայլ է: Գնիր մեծ կտավի քո մասնիկը նախագծի ժամանակ: Կստեղծվի նոր կայք, որի միջոցով գումար փոխանցած յուրաքանչյուր մարդ կկարողանա տեսնել իր փոխանցումն ու դրա օգտագործումը օրով, ժամով անգամ գումարի փոխանցումից ամիսներ հետո: Սա մոտ կես տարվա տաժանակիր աշխատանք է լինելու, բայց ավարտելու ենք հաջողությամբ,-ասում է հիմնադրամի տնօրենը:

 

Թողնել Մեկնաբանություն

avatar
  Subscribe  
Notify of