Վարչապետ Նիկոլ Փաշինանը կրկին Գյումրիում էր

Վարչապետ Նիկոլ Փաշինանը կրկին Գյումրիում էր

Բարի գալուստ «ԱՌԴԱ»-ի ընտանիք։ Այս խոսքերով սկսվեց ամերիկյան Առդա բարեգործական հիմնադրամի եվ Գյումրու քաղաքապետարանի համատեղ ջանքերով  կառուցված սոցիալական բնակարանների շահագործման հանդիսավոր արարողությունը։ Մովսես Խորենացի 46/1 հասցեում գտնվող  կիսակառույց շենքի վերջին 2 շքամուտքերն այս անգամ հանձնվեցին շահառուներին, որին մասնակցեց նաեվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ծրագիրը հաջողվեց, քանի որ ստեղծված էր ազնիվ աշխատանքային միջավայր ներդրումներ կատարելու համար,  անկեղծացավ «ԱՌԴԱ»-բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Հրահատ Ստեփանյանը։

Հիմնականում միայնակ տարեցներին սոցիալական բնակարանով ապահովող ծրագրի երրորդ փուլն էր սա։ Ընդհանուր առմամբ ԱՌԴԱ-ն վերջին 3 տարում Գյումրիում  41 բնակարան է հանձնել շահագործման, որի արդյունքում 41 ընտանիք  տնակից քարաշեն բնակարան է տեղափոխվել:

Այս անգամ  վիճակահանությամբ սոցիալական բնակարանատեր էր դարձել 11 ընտանիք, մինչդեռ պատրաստի բնակարանների թիվը 18 էր։   Այս պահին 7 բնակարան դեռ չունի շահառու։  «ԱՌԴԱ»-բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Հրահատ Ստեփանյանի կարծիքով, պատճառները մի քանիսն են։

Թե ովքեր կհամապատասխանեն նոր  սահմանվող չափորոշիչներին հայտնի կդառնա արդեն հունվարին, երբ հանձաժողովը կուսումնասիրի անօթևանների ցուցակները։ Մինչ այդ,  81ամյա Ռոզա տատը մեկն է այն շահառուներից, ովքեր սոցիալական բնակարան  արդեն ստացել են։ Տնակում ապրելն այլևս անհնար էր, փաստում է նա։

Ինչպես նախորդ, այնպես էլ նոր շահագործվող սոցիալական բնակարաններն ապահոված են  ջեռուցման համակարգով, կահավորված են խոհանոցները  , իսկ ԱՌԴԱ-ն կշարունակի ամբողջովին հոգալ նաև բնակիչների ջեռուցման ծախսը:

Մ․Դերբինյան

©progressgyumri.am Armenian News/Analyses:

Tel: +37498 691-690; E-mail: progressgyumri@gmail.com ; progressgyumri@mail.ru

 

Թողնել Մեկնաբանություն

avatar
  Subscribe  
Notify of