1988-ին բնակարան կորցրած, անօթեւան ճանաչված եւ չփոխհատուցված քաղաքացի Գյումրիում չկա. Ալբերտ Մարգարյան

1988-ին բնակարան կորցրած, անօթեւան ճանաչված եւ չփոխհատուցված քաղաքացի Գյումրիում չկա. Ալբերտ Մարգարյան

1988-ին հաջորդած տարիների ընթացքում պետությունը բնակապահովման խնդրի կարգավորմանը զուգահեռ, աղետից ուղիղ 32 տարի անց անօթեւաններին բաժանեց երկու խմբի՝ 88-ի հետեւանքով բնակարաններ կորցրած անօթեւաններ, եւ երկրորդ՝ ուղղակի անօթեւաններ, որոնք Գյումրիում տնակներում են ապրում՝ պայմանավորված ամենատարբեր հանգամանքներով: Առաջին խմբի նկատմամբ, այսինքն Գյումրիում 88-ին բնակարաններ կորցրածների մասին է խոսքը, պետությունն, ըստ ՇՄ քաղշինվարչության պետ Ալբերտ Մարգարյանի, այլեւս պարտավորություն չունի: Նրանք, ովքեր անօթեւան են ճանաչված եղել, պետության կողմից արդեն փոխհատուցվել են: Ներկա պահին այդ խմբի անօթեւաններ կան միայն Շիրակի մարզի գյուղական բնակավայրերում:  Գյուղական 9 բնակավայրում ներկա պահին 148 անօթեւան ընտանիք է ապրում:

Նրանցից 90-ը նախընտրել է վերցնել բնակարանի գնման վկայագիրը, որպեսզի կամ իր գյուղում, կամ մեկ այլ համայնքում բնակարան գնի: Մնացած 58-ը ցանկացել է օգտվել պետության առաջարկած բնակարանային շինարարության ծրագրից, որը հավանաբար կմեկնարկի գարնանը: Իսկ ԲԳՎ ծրագրի 2020-ի առաջին փուլն արդեն մեկնարկել է: Բայց այնպես չէ, որ վկայագրեր վերցրած անօթեւանները մեծ ոգեւորության մեջ են: Ասում են տրված գումարը քիչ է, հետո էլ գյուղերում ազատ բնակարաններ չկան, որ իրենք էլ գնեն: Շիրակի վարչական ղեկավար Համլետ Ասատրյանն իր գյուղի օրինակով բացատրում է, որ մարդիկ վկայագրին են համաձայնել, քանի որ շինարարության համար էլ էր պետությունը գումարի նույն չափն առաջարկել, որով իհարկե բնակարան կառուցել որեւէ մեկը չէր կարողանա: 1 քմ-ի համար հաշվարկվել է 78.000 դրամ: 5 սենյականոց բնակարանի համար գյուղական բնակավայրերի անօթեւանին կտրվի 9 մլն 672 հազար դրամ արժեցող վկայագիր, 4 սենյականոցի համար քաղաքացին կստանա 6 մլն 45 հազար, 3 սենյականոցի համար 5 մլն 239 հազար, իսկ 2 սենյականոց բնակարանի վկայագրի արժեքը 4 մլն 433 հազար դրամ է:

 Գյուղում բնակարանները թանկ են, որոնք էլ մի փոքր էժան են, բակության համար պիտանի չեն: Անօթեւաններն արդեն հաշվել են, մինչեւ պետության տված գումարը չկրկրնապատկեն, բնակարան գնել չեն կարողանա: Իսկ Գյումրիում ապրել չեն ուզում:Tnak.00_03_29_45.неподвижное изображение001

 Մարզպետարանի պատասխանատուն ասում է, անկախ տարբեր դժգոհություններին ԲԳՎ ծրագիրն իրեն արդարացնում է: Այն Շիրակում իրականացվում է 2012 թվականից: 500 ընտանիքի անցնող տարիներին տրվել են վկայագրեր, միայն 71 ընտանիք չի կարողացել բնակարան ձեռք բերել եւ մարել է վկայագիրը: Անօթեւանների երկրորդ խմբի մասին եւս չեն մոռանա,-ասում է Ալբերտ Մարգարյանը: Գյումրիում դեռեւս 91 տնակային ավան կա: Այս ուրբաթ կառավարությունը կքննարկի այն գործողությունները, որոնք իրականացվելու են պարզելու, թե ովքեր են Գյումրու այն անօթեւան ընտանիքները, որոնք մինչ օրս ապրում են տնակներում: Ինչպես են հայտնվել տնակում, եւ երբվանից: Կայանալիք քննարկման ժամանակ ուսումնասիրվելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով  ստեղծված հանձնաժողովի արձանագրած տվյալները:  Նաեւ քննարկման առարկա կլինի Գյումրու  վթարային շինությունների բնակչների հարցը: Կամ ԲԳՎ կտրվի նրանց, կամ շենքերը կամրացվեն:

 

 

Թողնել Մեկնաբանություն

avatar
  Subscribe  
Notify of