Քաղաքական դիրքեր ու դիրքավորումներ

Քաղաքական դիրքեր ու դիրքավորումներ

2020 թվականի քաղաքական գործընթացների մեկնարկը տրվեց սահմանադրական փոփոխությունների ուղղությամբ ձեռնարկվող քայլերով։ Դեռ տարեվերջին՝ դեկտեմբերի 30-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում էր ստորագրել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին: Խորհրդարանական խմբակցություններն արդեն ներկայացրել են հանձնաժողովում իրենց ներկայացոցիչներին եւ ենթադրվում է, որ մինչեւ հունվարի վերջ կամ փետրվարի սկիզբ հանձնաժողովը ձեւավորված կլինի:

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն ընդհանուր առմամբ կազմված է լինելու 15 հիմնական անդամից։ Այնտեղ ի պաշտոնե ընդգրկվելու են արդարադատության նախարարը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչը, Մարդու իրավունքների պաշտպանը, դատավորների ընդհանուր ժողովի ներկայացուցիչը։ Հանձնաժողովոմ ներկայություն կունենա նաեւ քաղաքացիական հասարակությունը։ Արդարադատության նախարարն հայտարարել է, որ տարեվերջին պատրաստ կլինի սահմանադրական փոփոխությունների այն նախագիծը, որը հնարավոր կլինի դնել հանրաքվեի:

Իշխանության ներկայացուցիչները չենք թաքցնում, որ սահմանադրական փոփոխություններում մեծ տեղ են գրավելու դատական համակարգին վերաբերող դրույթները։ Այսինքն՝ մտադիր են դատական համակարգում առկա ճգնաժամը, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի կնճիռը լուծել սահմանադրական փոփոխությունների միջոցով։ Եթե այդպես լինի, ապա ակնհայտ է, որ այդ ճգնաժամը եւ Սահմանադրական դատարանի էպոպեան շարունակվելու է 2020 թվականի ընթացքում։regnum_picture_15653981613022465_normal

Իշխանությանը անցած ողջ տարվա ընթացքում չհաջողվեց այլ միջոցներով հանգուցալուծել Սահմանադրական դատարանի ու դրա նախագահ Հրայր Թովմասյանի հարցը, որոնց համարում են ոչ լեգիտիմ ու մեղադրում քաղաքականությամբ զբաղվելու եւ նախկին իշխանական շրջանակների շահերը սպասարկելու մեջ։

Այդ միջոցներից վերջինը Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրումն էր, որից ՍԴ անդամները, ըստ էության, հրաժարվեցին։ Այդ համակարգի շուրջ մեծ աղմուկ բարձրացրին նախկին իշխանության ու դրա հետ փոխկապակցված շրջանակները, այդպիսով ինչ-որ կերպ՝ ուղղակիորեն կամ անուղղակի ճնշում գործադրելով ՍԴ անդամների վրա՝ վերջիններիս հրահանգելով մինչեւ վերջ կատարել «դիրքապահի» կամ վերջին բաստիոնի պահապանի դերը։ Ու մարդիկ շատ լավ կատարոմ են այդ դերը, իհարկել, գլխավոր դիրքապահ Հրայր Թովմասյանի գլխավորութամբ, որին քրեական մեղադրանք է ներկայացվել արդարադատության նախարար եղած ժամանակ պաշտոնական դիրքը չարաշահելու ու վատնումներ կատարելու համար։

Ըստ ամենայնի, Հրայր Թովմասյանի դիրքապահությամբ առավել քան շահագրգռված են Ռոբերտ Քոչարյանն ու իր կողմնակիցները։ Անցած ողջ տարվա ընթացքում այդպես էլ չհաջողվեց սկսել Մարտի 1-ի գործով դատական նիստի բովանդակային քննությունը՝ Քոչարյանի փաստաանների անվերջ ու տարատեսակ միջնորդությունների պատճառով։

2020 թվականը սկսվեց գրեթե նույն սցենարով։ Նպատակը մնացել է նույնը (թույլ չտալ բուն դատական գործընթաց սկսելը), փոխվել է միայն մարտավարությունը (միջնորդություններ ներկայացնելու փոխարեն Քոչարյանի ու մյուս ամբաստանյալների պաշտպանները հերթով չեն ներկայանոմ դատական նիստերին ու բոյկոտոմ են դրանք)։ Փաստաբանների այս քայլը մեկ անգամ եւս ու վերջնականապես բացում է նրանց խաղաքարտերը՝ ամեն կերպ ձգել դատավարոթյունը եւ հույսը դնել «դիրքապահ» Սահմանադրական դատարանի վրա, որը սպասում է Քոչարյանի գործով Վենետիկի հանձնաժողովի ու ՄԻԵԴ-ի խորհրդատվական եզրակացությանը։

Քոչարյանականներն ըստ երեւույթին ակնկալում են, որ եվրոպական այդ կառույցներից իրենց համար շահեկան ինչ-որ եզրակացություն կգա, եւ ՍԴ-ի դիրքապահները Քոչարյանի համար ցանկալի որոշում կընդունեն։ Կամ Հրայր Թովմասյանն ու նրա գործընկերները իրենց հայտնի միջոցներով ու խուճուճ ձեւակերպումներով շահեկան կդարձնեն եզրակացությունը։ Ըստ որոշ տեղեկությունների, այդ եզրակացությունը կլինի փետրվարի վերջին կամ մարտի սկզբին։ Այսինքն՝ այդ ողջ ընթացքում դատական նիստերը թերեւս բոյկոտվելու են։

Մինչ այդ քաղաքական առումով բավական ակտիվացել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, որը գրեթե ամեն օր սոցիալական ցանցերում հասարակական-քաղաքական թեմաներով կարճառոտ գրառումներ է անում՝ ըստ ամենայնի նախապատրաստելով իր քաղաքական գործունեոթյան մեկնարկը եւ դիրքավորվելով քաղաքական դաշտում։ Ինչպես եւ սպասվում էր՝ այդ դիրքն ուղղակիորեն տեղավորվում է նախկինների դաշտում։ Ամեն դեպքում՝ հռետորաբանությունը գրեթե նույնն է։

Հ. Կիրակոսյան

©progressgyumri.am Armenian News/Analyses:

Tel: +37498 691-690; E-mail: progressgyumri@gmail.com ; progressgyumri@mail.ru

 

 

 

 

Թողնել Մեկնաբանություն

avatar
  Subscribe  
Notify of