Գյումրին օգնություն է ուղարկելու Չինաստանի Սիան քաղաք

Գյումրին օգնություն է ուղարկելու Չինաստանի Սիան քաղաք

Գյումրու ավագանին այսօր որոշեց 2 մլն դրամ հատկացնել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Սիան քաղաքին մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով։ Գյումրու համայնքապատերանը նշված գումարի չափով բժշկական պարագաներ է ուղարկելու Սիան քաղաք, որը Գյումրիի քույր քաղաքներից է։ Կորոնավիրուսի տարածումը Չինաստանում շարունակում է մնալ օրախնդիր։ Նրանք, ովքեր ցանկանում են անհատապես օգնել, կարող են դիմել Գյումրու համայնքապետարան։ Ավագանին դրամական օգնություն ցուցաբերեց Գյումրու երկու ընտանիքի, Հայաստանի գրողների միությանը՝ 700 հազար դրամ, «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ին՝ 600 հազար դրամ։ Իսկ «Երկրապահ կամավորների միություն» ՀԿ-ի սեփականության իրավունքով պատկանող շենքերի եւ շինությունների գույքահարկի եւ հողի հարկի 2017-2020 թվականների մայր գումարների եւ տույժերի նկատմամբ սահմանեց արտոնություն։ ՀԿ-ի 97 հազար 140 դրամ կազմող հարկերը զրոյացվեցին։ Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի կողմից իրականացվելիք կանանց միջազգային օրվա կապակցությամբ միջոցառումների կազմակերպման եւ անցկացման համար Ավագանին որոշեց հատկացնել 3 միլիոն դրամ։ Հայատարարվելու է մրցույթ, քաղաքապետարանը որոշել է՝ ավանդական տորթերի փոխարեն խմիչք ու ծաղիկներ են նվիրելու կանանց։ Գյումրու ավագանու հաջորդ նիստի օր նշանակվեց մարտի 10-ը։

©progressgyumri.am Armenian News/Analyses:

Tel: +37498 691-690; E-mail: progressgyumri@gmail.com ; progressgyumri@mail.ru

Թողնել Մեկնաբանություն

avatar
  Subscribe  
Notify of