Շիրակի մարզում արձանագրվել է նոր կորոնավիրուսից մահվան 10 դեպք

Շիրակի մարզում արձանագրվել է նոր կորոնավիրուսից մահվան 10 դեպք

Տանը մնալու  կոչին արդեն տևական ժամանակ է փոխարինելու է եկել <<Կրիր դիմակ, փրկիր կյանքեր>> կարգախոսը: Նոր կորոնավիրուսով պայմանավորված, համավարակի  կանխարգելման միջոցառումների շարքում պարտադիր բաղադրիչ է սա: Գործառույթի վերահսկողությունն իրականացնում է ոստիկանությունը: Ինչպես փակ, այնպես էլ բաց տարածքներում դիմակ կրելը և վարակվելուց խուսափելու այլ պարտադիր կանոններին տիրապետելն այս օրերին յուրաքանչյուրի պարտքն է: Հայաստանում համավարակային իրավիճակը դեռ շարունակում է լարված մնալ, իսկ սա նշանակում է, չպետք է թուլացնել հանրային զգոնությունը կյանքի բոլոր ոլորտներում: Թեև պարետի որոշմամբ տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ: Բացօթյա առևտուրը ևս բացառություն չէ: Ինչպես բացօթյա առևտրի կետերում, այնպես էլ հանրային սննդի օբյեկտներում ու արտադրամասերում, տեսչական մարմինները պարբերաբար մշտադիտարկումներ են իրականացնում ՝ հետևելով պարետի սահմանած կանոնների խիստ պահպանմանը։  Տնտեսվարողները խոստովանում են, որ Պարետի ցուցումներին անվերապահ  հետևելը ֆինանսական զգալի կորուստների է հանգեցնում, բայցև գիտակցում են, որ  հակառակ դեպքում օբյեկտի  գործունեությունը կկասեցվի: Թե մինչ օրս ընդհանուր առմամբ քանի տնտեսվարողի մոտ է խախտումներ հայտնաբերվել Սննդի անվտանգության տեսչական մարմինը դեռ չի շտապում թվեր հրապարակել, փաստում են, որ  դրանք ամեն օր են փոխվում: Ըստ պատասխանատուների, ընդհատակյա հարսանիքների վերահսկողություն էլ խստացվել է,  բայց տուգանք դեռեվս նախատեսված չէ: Ինչ վերաբերում է  Շիրակի մարզում նոր կորոնավիրուսով հիվանդացության դեպքերին, ապա hունիսի 13-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 66 հիվանդ է բուժվում, 56-ը` Շիրակի մարզի բնակիչ է։ Մարզում մինչ օրս արձանագրվել է մահվան 10 դեպք։

© progressgyshme.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgymri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

 

 

Թողնել Մեկնաբանություն

avatar
  Subscribe  
Notify of