Ձմեռ Պապը շուտով նստավայր կունենա

Ձմեռ Պապը շուտով նստավայր կունենա

#Sarapat #Shirak #region

Բնության այս գողտրիկ անկյունում Համայնքների ֆինանսիստների միավորումը Սարապատ խոշորացված համայնքի ղեկավարի հետ ստորագրում է փոքր դրամաշնորհային ծրագրի իրականացման պայմանագիր: Այն առաջինն է քաղաքացու բյուջե նախաձեռնությունների շարքում, որոնք իրականացվելու են Հայաստանի 50 խոշորացված համայնքներում 2020 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին:

Սարապատում արդեն ամեն ինչ թղթին հանձնված ու ծրագրի տեսք ստացած է , շուտով այստեղ հիմնվելու է Ձմեռ Պապիկի նստավայր, որն իր հյուրընկալ հարկի տակ է առնելու զբոսաշրջիկներին ամբողջ տարվա ընթացքում: Սա Շիրակի մարզի երկատարև ձմեռային ամիսների ընթացքում համայնքին զբոսաշրջային գրավչություն հաղորդելու նպատակ ունի:

Խոշորացված համայնքների բնակիչներին իրենց համայնքների զարգացման առաջնահերթությունների սահմանմանը մասնակից դարձնելու նպատակով՝ փորձ է արվում Հայաստանում կիրառել քաղաքացու բյուջե մեթոդը, որն այսօր  մասնակցային բյուջետավորման գործիք է համարվում:

Սարապատում Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Գաղափարն իրագործելու համար կպահանջվի մոտ 3000 եվրո գումար:

Բացի կոմունիկացիայից տարածքն ունենալու է հեռավար կառավարվելու հնարավորություն:

Նոր տեխնոլոգիաներով զինված, ժամանակակից չափորոշիչներին համապատասխանող Ձմեռ պապի կացարանը նախատեսվում է իր առաջին այցելուներին ընդունել այս տարեվերջին`այսինքն դեկտեմբերի 31-ին:

© progressgyshme.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgymri@gmail.com; progressgyumri@mail.ru

Թողնել Մեկնաբանություն

avatar
  Subscribe  
Notify of