Ինձ բացակա չդնեք. Լեռնուտում հարգել են զոհված զինվոր Նարեկ Հարությունյանի հիշատակը

Ինձ բացակա չդնեք. Լեռնուտում հարգել են զոհված զինվոր Նարեկ Հարությունյանի հիշատակը

Շիրակի մարզի Լեռնուտ համայնքի դպրոցում հարգանքի տուրք են մատուցել լեռնուտցի հերոս Նարեկ Հմայակի Հարությունյանի հիշատակին: Դպրոցի ռազմագիտության դասարանն անվանակոչել են 2017 թվականին մարտական դիրքում նահատակված  զինվորի անունով: «Կտրված կարմիր ժապավենը կարմիր գծի նման կանցնի լեռնուտցի աշակերտների մտքի եւ սրտի միջով: Ներկաները վստահ են՝ Նարեկն այս քայլով մեկ անգամ եւս անմահացավ: Երբեմն մտածում եմ՝ արդյո՞ք տեղին է զոհված զինվորների ծնողների եւ հարազատների ներկայությամբ նման միջոցառումների անցկացումը: Արդյո՞ք ավելի չենք ցավեցնում, արդարացվա՞ծ է արդյոք մեր այս քայլերը: Բայց ես կարծում եմ որ այո, արդարացված է, քանի որ մեր այս տղաների, մեր հերոսների անձնազոհության հավերժական հուշարձաններ են պետք, միայն խաչքարեր չեն, որ մեզ պետք են: Մենք հենց այս ճանապարհով ենք մեր երեխաներին կրթելու ու պատմելու պատմական իրադարձությունների, իրենց կողքին ապրած հերոս տղաների մասին, նրանք պետք է այս պատին տեսնեն հուշամեդալն ու նկարները, պետք է հասկանան, թե ինչի համար է այս դասարանն իրենց համագյուղացու անունով կոչված: 75576421_2612776115467543_2786713865570746368_nՍա արվում է այսօր դրսում խաղացող երեխայի համար, որը վաղը մեծանալու, զորակոչվելու է, սա արված է այս սար ու ձորի սիրուն անկյունում մարդկանց արարելու, աշխատելու հնարավորության համար: Նարեկը ծնվել է մի պարզ ընտանիքում, սովորել այս դասարանում, նստել նույն այս աշակերտական նստարանին, որին հիմա իրենք են նստում, բայց Նարեկն առավել է բոլորից, նա հերոս է, անմահ է, նա մեկն էր բոլորից, ով զոհվեց հունուն հայրենիք»,- դասարանի բացման ժամանակ ասաց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:

«Ուզեցինք, որ անպայման Նարեկի մասին փոքրերն իմանան, մեծերն էլ հիշեն, հենց դրա համար էլ ռազմագիտության դասարանն անվանակոչեցինք մեր հերոսի անունով, որ Նարեկն իր երկնային ներկայությամբ ոգեւորի մեր աշակերտներին, կրթի եւ ճիշտ ուղղությամբ առաջնորդի»,- ասաց Լեռնուտի դպրոցի տնօրենի պաշտոնակատար Աննա Մարտիրոսյանը:74599519_589810678456738_633357240635490304_n

Ռազմագիտութայն այդ փոքրիկ դասարանում դարակների եւ սեղանի վրա խնամով դրված էին  Նարեկի տարբեր տարիների, զինվորական ծառայության ընթացքում արված լուսանկարները, զինվորական համազգեստը, աշակերտական տետրերը, օրագիրը, գրիչն ու անձնական այլ իրեր:  Նարեկը հայրենասեր էր, մեծ ուրախությամբ եւ ոգեւորությամբ գնաց բանակ: Տղայի մասին անցյալ ժամանակով չի խոսում հայրը՝ Հմայակը: Ասում է, երբ զորակոչվեց Նարեկն ու տարան Արցախ, փորձել է միակ զավակին ավելի անվտանգ վայում ծառայելու ելքեր որոնել: Նարեկը թույլ չի տվել: «Ինքը կըսեր՝ ես անպայման բդի Ղարաբաղ ծառայեմ, բոլորը կարող են, ես չէ՞: Իմ միակ տղան էր, իմ հույսը: Ես ըսեցի՝ Նարեկ ջան, քեզի Ղարաբաղ չեմ թողնի, բայց ինքը դեմ եղավ: Ըսեց՝ պա ջան, ըդպես բան չենես, ես Ղարաբաղ բդի ծառայեմ»,- կարոտի արցունքներն ու անդառնալիության զգացողությունը փոքր-ինչ զսպելով պատմեց Նարեկի հայրը:Նարեկը զոհվել է 2017 թվականի ապրիլի 24-ին՝ Ասկերանի դիրքերից մեկում՝ թշնամու դիպուկահարի կրակոցից:

Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով 2017 թվականին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի  Նարեկ Հարությունյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Ա․ Մինասյան

©progressgyumri.am Armenian News/Analyses:

Tel: +37498 691-690; E-mail: progressgyumri@gmail.com ; progressgyumri@mail.ru

Թողնել Մեկնաբանություն

avatar
  Subscribe  
Notify of