Monthly Archives:November 2022

«2027թ.-ը վերջնաժամկետ՝ տնակներում ապրողների համար»

«2027թ.-ը վերջնաժամկետ՝ տնակներում ապրողների համար»
—————————————
📌Կառավարությունը հոկտեմբերի 13-ին նոր որոշում է ընդունել՝ աղետի գոտու բնակավայրերը տնակներից ազատելու վերաբերյալ: Այժմ մինչև 2027 թվականի նոյեմբերի 1-ն է համարվում տնակներն ապամոնտաժելու վերջնաժամկետ: Այս որոշմամբ՝ պետական աջակցության տարբերակված մոտեցում է ցուցաբերվելու տնակների բնակիչների հանդեպ՝ կախված ժամանակավոր կացարաններում նրանց հայտնվելու հիմքերից:
—————————————
Ուղիղ հեռարձակում 🔴
—————————————
ℹԲանախոսներ՝
➡ Գևորգ Գրիգորյան- Գյումրու համայնքապետարանի Անշարժ գույքի կառավարման բաժնի պետ
➡ Քնարիկ Մանուկյան- ՇՄ Քաղաքաշինության վարչության բնակարանային ենթակառուցվածքների գործունեության բաժնի պետ
➡ Լևոն Բարսեղյան- Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ի խորհրդի նախագահ
➡ Սեյրան Մարտիրոսյան- Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնի Շիրակի մասնաճյուղի ղեկավար, իրավապաշտպան
🔗Համակարգող՝ Լուսինե Մովսիսյան
————————————————————————
Քննարկումն իրականացվում է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է Դոյչե Վելլե ակադեմիայի կողմից՝ Բի-Բի-Սի Մեդիա էքշնի-ի, ԲՀՀ-Հայաստանի, Հետաքննող լրագրողներ (Hetq.am) ՀԿ-ի և ֆակտոր տեղեկատվական կենտրոնի հետ համատեղ։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում  dialoguemc.am- ը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները: 

«Աղետի գոտին տնակներից ազատելու նոր վերջնաժամկետ է սահմանվել»

Ավտոկայանին հարող տարածքը Գյումրիի տնակային ամենամեծ թաղամասն է, որտեղ ավելի քան 100 տնակային հասցե կա: Գյումրիում, ընդհանուր առմամբ,  2743 ընտանիք 35-րդ ձմեռն է դիմավորելու ժամանակավոր կացարաններում: Հոգսը նույնն է. վառելիքի հայթայթում՝ առանց տնակները լքելու հեռանկարի: Ամենատարբեր խճճված պատմություններ, գնալով խորացող պրոբլեմներ, որոնք տնակային կենցաղին են կապել հազարավոր մարդկանց:

Կառավարությունն օրեր առաջ նոր որոշում է ընդունել աղետի գոտու բնակավայրերը տնակներից ազատելու մասին: Հիմա էլ մինչև 2027 թվականի նոյեմբերի 1-ն է համարվում տնակները վերացնելու վերջնաժամկետ: Այս որոշմամբ պետական աջակցության տարբերակված մոտեցում է ցուցաբերվելու տնակների բնակիչների հանդեպ՝ կախված ժամանակավոր կացարաններում նրանց հայտնվելու հիմքերից:

Նպատակ կա առաջիկա 5 տարում ազատվել տնակներից, բայց ընտանիքների որոշ խմբի հանդեպ կառավարությունը բնակապահովման պարտավորություն չի ստանձնում: Այս որոշմամբ, առաջին պահանջը դրվել է բնակարան ստացած ու մինչ օրս տնակը չլքած ընտանիքների առջև: Մինչև 2023 թվականի ապրիլի 14-ը նրանք պետք է ազատեն տնակները, դրանք ապամոնտաժեն և ստացած բնակարանները սեփականաշնորհեն, հակառակ դեպքում, ավելի կոշտ մոտեցմամբ գործի կանցնի Գյումրիի քաղաքապետարանը:

Կառավարության նախորդ որոշմամբ թույլատրվել էր բազմանդամ ճանաչված և 2 տնակ ունեցող ընտանիքներին բնակարան ստանալուց հետո, թողնել մի տնակը, մյուսը՝ ապամոնտաժել: Հիմա՝ նոր որոշմամբ, տնակներում ապրող, այսպես ասած, կիսված այդ ընտանիքներին պետությունը տրամադրում է 1 սենյականոց բնակարանի գնման վկայագիր, անկախ այն բանից, թե ընտանիքում քանի անդամ կա:

Գյումրիի քաղաքապետարանի պատասխանատուի խոսքով, փոխհատուցման որևէ տարբերակ չկա նաև այն ընտանիքների համար, որոնք 88-ի երկրաշարժի հետևանքով բնակարան են կորցրել, հետագայում փոխհատուցվել  և ինչ-ինչ պատճառներով բնակարանը վաճառել ու նորից տնակում հայտնվել:

Փոխարենը, անկախ ընտանիքների անդամների թվից, պետությունը 1 սենյականոց բնակարանի գնման վկայագիր է տրամադրելու տնակների այն բնակիչներին, որոնք բնակարանը վաճառել են, բայց ոչ թե 88-ից հետո փոխհատուցածը, այլ մինչ երկրաշարժը ունեցածը: Ընդ որում, փոխհատուցման ենթակա ընտանիքները պետք է իրենց անունով սեփական անշարժ գույք չունենան, բացառություն է միայն երկրաշարժի հետևանքով 4-րդ աստիճանի վթարայնության շենքի բնակարանը: Փակ տնակների ապամոնտաժման խնդիրը ևս լուծում է ստանալու այս որոշմամբ: Այդ տնակների հասցեները նորից կհստակեցվեն ու համապատասխան ծանուցումից հետո չքանդելու դեպքում, դրանց քանդումը կստանձնի քաղաքապետարանը:

Կառավարության այս որոշմամբ, ըստ սոցիալական առաջնահերթության և ընտանիքների անդամներին հասանելիք սենյակների թվի, պետությունը բգվ-ներ  կտրամադրի այն ընտանիքներին, որոնք 30 և ավելի տարիներ ապրում են տնակներում և մինչ այժմ բնակարանային փոխհատուցում չեն ստացել:

Ընդ որում, բոլոր տարբերակների դեպքում,  շահառու ճանաչվելուց հետո ընտանիքը 1 ամսվա ընթացքում պետք է ազատի կամ ապամոնտաժի տնակը: Պետության փոխհատուցած բնակարանը վաճառած ընտանիքներին 1 տարի, ամիսը 60.000 դրամ վարձակալության գումար է հատկացվելու, որ այդ ընթացքում կարողանան իրենց բնակարանային խնդիրները լուծել: Գյումրիի քաղաքապետարանի պատասխանատուն չի հերքում, որ կլինեն ընտանիքներ, որոնք դուրս կմնան փոխհատուցման այս՝ գուցե վերջին ծրագրից, բայց սպասելիքներ կան, որ առաջիկայում հնարավոր է բնակարանաշինություն սկսվի աղետի գոտում, սակայն,դա հիմնականում կլինի երիտասարդ ընտանիքների համար:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

Կառավարությունը գումար է հատկացրել Շիրակի մարզին

Կառավարությունն այսօրվա որոշմամբ Շիրակի մարզպետարանին հատկացրել է 56 մլն 622 հազար դրամ երկու սուբվենցիոն ծրագրերի (1-ին փուլ) համաֆինանսավորման նպատակով։ Գումարի 27 մլն 728 հազար դրամը Արթիկ համայնքի Փանիկ բնակավայրի մշակույթի տան հիմնանորոգման սուբվենցիոն ծրագրի պետության համամասնությունն է, ծրագիրը երկու փուլով է իրականացվել, աշխատանքները մեկնարկել են 2021-ին։ 28 մլն 893 հազար դրամն էլ ուղղվելու է Ախուրյան համայնքի Ջրառատ բնակավայրում մանկապարտեզի կառուցման սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորմանը։ Սուբվենցիոն այս ծրագրով ևս աշխատանքներն իրականացվել են երկու փուլով։ Երկու փուլերի արժեքը 244 մլն 221 հազար դրամ է, կառավարությունը կտրամադրի գումարի 60 տոկոսը։ Շինաշխատանքներն իրականացվում են «Շինարար» ՍՊԸ -ի կողմից։

 

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներ» Գայանե Գրիգորյան

#HumanRights #Մարդու_Իրավունքներ

ℹ Աշխարհում ավելի քան մեկ միլիարդ մարդ ապրում է այս կամ այն տեսակի հաշմանդամությամբ և 200 միլիոն մարդ գործունեության ընթացքում առնչվում է զգալի դժվարությունների հետ:

ℹ Ամբողջ աշխարհում հաշմանդամություն ունեցող անձինք առողջապահական, կրթական և տնտեսական բնագավառներում մասնակցության համեմատաբար ցածր և աղքատության ավելի բարձր ցուցանիշներ ունեն:

_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _

Հարցազրույցը իրականացվում է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է Դոյչե Վելլե ակադեմիայի կողմից՝ Բի-Բի-Սի Մեդիա էքշնի-ի, ԲՀՀ-Հայաստանի, Հետաքննող լրագրողներ (Hetq.am) ՀԿ-ի և ֆակտոր տեղեկատվական կենտրոնի հետ համատեղ։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում  dialoguemc.am- ը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները: 

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru