Monthly Archives:May 2023

🔎 Դրամաշնորհների/ենթադրամաշնորհների, ծրագրերի, նախագծերի, գաղափարների գեներացիա վերապատրաստման անվճար դասընթացներ

#ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ❗

«Գյումրու առաջընթաց» ՔՀԶԿ-ն հրավիրում է Շիրակի մարզի  ՔՀԿ-ների ակտիվ անդամներին, երիտասարդներին, կամավորներին՝ մասնակցելու

🔎 Դրամաշնորհների/ենթադրամաշնորհների, ծրագրերի, նախագծերի, ակցիաների մասնակցային մշակում, կառավարում, գաղափարների գեներացիա  վերապատրաստման անվճար դասընթացներին:

——————————————————————————————

➡️Դասընթացները տեղի կունենան

#Երկխոսության_մեդիա_կենտրոն -ում, հասցեն՝ Ա.Մանուկյան 1:

Դասընթացին մասնակցելու համար դիմել Արմեն Պետրոսյանին, հեռ․ 094826876 ։

——————————————————————————————

📌Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2023թ․-ի  մայիսի 24-ն է։

Հարցերի դեպքում զանգել  098691690 հեռախոսահամարով  կամ գրել progressgumri@mail.ru էլեկտրոնային հասցեին։

 

 

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

«Փորձում ենք քաղաքի համաչափ զարգացման ծրագիր կազմել» Հ.Սուլթանյան

🎥 «Փորձում ենք քաղաքի համաչափ զարգացման ծրագիր կազմել» Հ.Սուլթանյան

YouTube` 🔴  

#Գյումրի

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից 4 զինծառայողների վիրավորում ստանալու առնչությամբ ՀՀ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել

2023 թվականի մայիսի 11-ին՝ ժամը 06։00-ից, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողները, խախտելով հրադադարի ռեժիմը, ռասայական, ազգային, էթնիկ ծագումով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով, իրենց ծառայողական պարտքը կատարող ՀՀ ԶՈՒ զինծառայողներին կյանքից ապօրինաբար զրկելու դիտավորությամբ, հրետանային և հրաձգային զենքերից կրակոցներ են արձակել ՀՀ սահմանագծի արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքերի ուղղությամբ․ տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։ Այդ գործողությունների հետևանքով վիրավորումներ են ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքերում մարտական հերթապահություն իրականացնող` նույն զորամասի 4 զինծառայողներ: Վերջիններս տեղափոխվել են կայազորային զինհոսպիտալ։ Դեպքի վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ, 8-րդ և 15-րդ կետերի հատկանիշներով /4 դրվագ/։

Աղբյուր ` https://www.investigative.am/news/view/sotk-hardzakum.html

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Ժամը 15:00-16:00-ն ընկած ժամանակահատվածում հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել

արձանագրվել․ տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ «Ժամը 16:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Իրադրության փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ»,- ասված է հաղորդագրությունում։ Այսօր առավոտյան Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ ժամը 6-ից Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հրետանային և ականանետային կրակ են բացել Սոթքի դիրքերի ուղղությամբ, հայկական Զինված ուժերը պատասխան գործողություններ են ձեռնարկել: Հայկական կողմը հաղորդել է իր չորս վիրավորների, ադրբեջանական կողմը՝ մեկ զոհի և մեկ վիրավորի մասին: Ըստ Հայաստանի ռազմական գերատեսչության՝ ժամը 10-ից սկսած լարվածությունն առաջնագծում նվազել է, իրադրությունը հարաբերականորեն կայունացել է: Պաշտոնական Բաքուն իր հերթին հայկական կողմին է մեղադրում հրադադարի խախտման մեջ:

Աղբյուր https://mil.am/hy/news/11465

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Գյումրին հասարակական զուգարաններ կունենա. կայացել է ավագանու հերթական նիստը

Գյումրիի ավագանին գումարել  է հերթական նիստը՝ օրակարգում ունենալով 30 հարց: Դրանք վերաբերել  են համայնքապետարանի ենթակայության ոչ առևտրային կազմակերպություններին շինարարության նպատակով գումարների հատկացմանը, սոցիալապես անապահով թվով 89 անձանց դրամական աջակցություն տրամադրելուն, քաղաքում  կառուցված ինքնակամ շինությունների և դրանց զբաղեցրած հողամասերի օտարմանը, հանրային բնակելի ֆոնդի տների պահպանման համար դրանց հողամասերը զբաղեցնողներին ուղղակի վաճառելուն: Ավագանին որոշում  է ընդունել  գումար հատկացնել  «Կումայրի» արգելոց թանգարանի ցուցասրահների լուսավորության, նաև որպես թանգարանային նմուշ, հին Գյումրվա կնիքներ ձեռք բերելու  համար:  Մեկ այլ որոշմամբ էլ`  Գյումրիի բնակիչ Գեղեցիկ Գևորգյանին 200.000 դրամ աջակցություն է տրամադրվել: Նրա տնակը գույքով  այրվել  էր օրեր առաջ: Աճուրդի ենթակա հողատարածքների մեկնարկային գների վերանայում է տեղի ունեցել: Որոշ  հողատարածքների դեպքում  քաղաքապետարանը գները ավելացրել  է, որոշների դեպքում՝  նվազեցրել:  Ավագանին մեկնարկային նոր գները հաստատել է որոշմամբ:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների  նախարարությունը Գերմանիայի միջազգային համագործակցության հետ համատեղ «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագիրն է իրականացնում, որի շրջանակներում Գյումրին 16 մլն դրամի դրամաշնորհ է ստանալու:  Գումարի 10 տոկոսը լինելու է Գյումրիի քաղաքապետարանի համաֆինանսավորումը: Ներկայացվել է, որ այդ գոմարով հնարավոր է քաղաքում  ինֆորմացիոն կետեր  ստեղծվեն կամ  հասարակական զուգարաններ կառուցվեն:  Հասարակական զուգարանների հարցը, հիշեցնենք, Գյումրիում լուծում չի ստանում ավելի քան 20 տարի: Դրանց անհրաժեշտության մասին առաջին անգամ  խոսվել է 2001 թվականին,  երբ երկրում  նշում  էին քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու  1700 ամյակը:

Կարինե Կազարովա

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com