YouTube`
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Գյումրու ավագանին այսօր գումարել է հերթական նիստը՝ օրակարգում ունենալով 46 հարց: Նոր ուսումնական տարվան ընդառաջ, ավագանին որոշեց նախադպրոցական ուսումնական հաստատությոնների ավարտական խմբերի և սոցիալապես անապահով ընտանիքների 1000 երեխաների համար գրենական պիտույքներ և պայուսակներ գնելու նպատակով համայնքային բյուջեից 4 մլն դրամ հատկացնել: Քաղաքապետի խորհրդական Լենա Ջիլավյանի խոսքով, ամեն տարի այդ նպատակին 3 մլն դրամ էին հատկացնում, այս տարի՝ 4 մլն, քանի որ ամեն ինչ թանկացել է:
Հարց բարձրացվեց այն մասին, թե ինչու քաղաքապետարանի աշխատակիցները 400.000-800.000 դրամ պարգևավճարներ են ստանում, իսկ մանկապարտեզների աշխատողներին գոնե 5000 դրամ չի տրամադրվում:
Ավագանին մեկ այլ որոշմամբ, գումար հատկացրեց ,,Շիրակ,, գերեզմանատան զինվորական պանթեոնի վերանորոգման աշխատանքների համար: Նշենք, այստեղ հուղարկավորված են 1992-1995 թվականների Արցախյան պատերազմի ժամանակ զոհված հայորդիները: Գողության դեպքերը շատ են գերեզմանատներում, դրանք նվազեցնելու համար նախատեսվում է տեսախցիկներ տեղադրել:
Օգոստոսի 5-ին Գյումրիում կանցկացվեն Համահայկական ամառային 8-րդ խաղերը, որին մասնակցելու նպատակով ավագանին 13 մլն դրամ գումար հատկացրեց Գյումրի համայնքի հավաքական թիմերին:
Իսկ ամենամյա ,,Գյումրու օր,, միջոցառման տոնակատարությունների համար ավագանին որոշեց հատկացնել 9 մլն դրամ:
Սոցիալապես անապահով 140 ընտանիքի էլ ավագանու որոշմամբ դրամական աջակցություն կտրամադրվի:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր, ելույթ ունենալով 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովում, անդրադարձել է մի շարք հարցերի, մասնավորապես, թե ինչո՞ւ փաստաթուղթը ստորագրվեց և պատերազմը կանգ առավ հենց նոյեմբերի 9-ին, ինչպե՞ս ընկավ Շուշին, ի՞նչ լրացուցիչ պահանջներ էր ներկայացրել Իլհամ Ալիևը, որոնք ինքը մերժել է։ Փաշինյանը պարզաբանել է՝ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրելու համար շրջադարձային էր Շուշիի անկումը։ «Շուշիի կորստից հետո, ըստ էության, հարվածի տակ էր հայտնվելու Ստեփանակերտը, անխուսափելիորեն պիտի ուժեղանար ճնշումը Լեռնային Ղարաբաղի Մարտունու վրա և որ ամենակարևորն է՝ մեր շուրջ 25 հազար զինվոր կհայտնվեր շրջափակման մեջ ընկնելու վտանգի տակ», – ասել է Փաշինյանը: Վարչապետը նշել է՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունը պատերազմը դադարեցնելու 5 -րդ փորձն էր, հոկտեմբեր 7-ին, 9-ին, 13-ին 19-ին հրադադար հաստատելու բանակցությունները արդյունք չեն տվել, քանի որ Ալիևը պարբերաբար նորանոր պահանջներ էր ներկայացրել հայկական կողմին։ Ընդորում, ըստ Հայաստանի ղեկավարի, արդեն հոկտեմբերի 19-ին Բաքուն պահանջում էր վերադարձնել ոչ միայն 7 շրջանները, այլև Շուշի պետք է վերադառնային ադրբեջանցիները, կառուցվեր Շուշի տանող նոր ճանապարհ և այլն։ Վարչապետը, շեշտել է, թե իր համար կարմիր գիծ է եղել Շուշին և խաղաղապահների տեղակայումը Մեղրիում։ Փաշինյանը վստահեցրել է՝ ամեն ինչ արել է, որ Շուշին պահեն, բայց հոկտեմբերի 7 -ի կեսօրին շտաբի պետ Օնիկ Գասպարյանը հաղորդեց Շուշիի անկման մասին։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
ՀՀ ՊՆ Հունիսի 20-ին՝ ժամը 16:30-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ: Ադրբեջանը կրակ է բացել Ներքին Հանդի եւ Սրաշենի ուղղությամբ․
ՀՀ ՊՆ Հունիսի 20-ին՝ ժամը 15:50-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Ներքին Հանդի և Սրաշենի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հանդես եկել ուղերձով,որում ասվում է․ «Հունիսի 20-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Փախստականների համաշխարհային օր։ Ապաստան հայցողների և փախստականների իրավունքների պաշտպանությունը ՀՀ մարդու իրավունքների Պաշտպանի գործունեության կարևոր ուղղություններից է, որն իրականացնում է ինչպես ամենօրյա աշխատանքային գործունեության, այնպես էլ արտահերթ զեկույցների և տարեկան հաղորդումների, անդրազգային և ներպետական կառույցների հետ համագործակցության, իրազեկվածության բարձրացման, ինչպես նաև ոլորտային հիմնական խնդիրների բարձրաձայնման շրջանակներում։ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության կազմակերպման շրջանակներում առանձնահատուկ նշանակություն ունի արտակարգ և ռազմական դրության ժամանակահատվածում ու նման իրավիճակներից հետո մարտահրավերների դիմակայումը: Ցավով պետք է արձանագրել, որ արդի ժամանակաշրջանում փախստականների թիվը ահագնացող չափերի է հասնում։ Ոստի օրախնդիր է վերջիններիս իրավունքների պաշտպանության կառուցակարգերի վերանայումը և կատարելագործումը: Այս համատեքստում լիազոր մարմինները պետք է լրջագույն ջանքեր գործադրեն իրավունքի գերակայության ապահովման, խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության և խախտված իրավունքների վերականգնման, իրազեկման աշխատանքների իրականացման, միջազգային իրավական փաստաթղթերով ստանձնած պարտավորությունների անխոչընդոտ իրականացման հարցերում: Պետությունը և քաղաքացիական հասարակությունը, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ազգային և միջազգային կառույցները պետք է համախմբվեն այն գաղափարի շուրջ, որ փախստականները և ապաստան հայցողները ի վիճակի լինեն իրացնելու իրենց իրավունքները և պարտականությունները այնպես, որ վստահ լինեն իրենց հասանելի կարգավիճակի, կարգավիճակով պայմանավորված երաշխիքների ամբողջական տրամադրման և վերջինիս անփոփոխելիության հարցում»:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Հաշվի առնելով սեզոնային գործոնով պայմանավորված առանձնահատկությունները՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից հանրապետության իրացման ցանցերում անցկացվել է երկրում արտադրվող և ներմուծվող պաղպաղակ արտադրատեսակի դիտարկում և հսկիչ գնում․ տեղեկացնում են ՍԱՏՄ-ից։ Վերահսկողության ընթացքում արձանագրվել են այդ արտադրատեսակի համար սահմանված իրավական նորմերի խախտումներ:
Մասնավորապես՝ հայտնաբերվել են մակնշման անհամապատասխանություններ՝ «Գրանդ Քենդի» ՍՊԸ արտադրության «Classic» պաղպաղակի մակնշվածքում բացակայում է ռուսերեն մակնշումը, Դելիկասա ՍՊԸ կողմից ներմուծվող Չիստայա լինյա «ICL Gravity» պաղպաղակը չունի հայերեն մակնշում, «Շոկոլադային Պաղպաղակ Պլոմբիր»-ի վրա բացակայում է պահպանման ժամկետը, Թամարա ՍՊԸ արտադրության «Rockn Roll», «bubble GUM», «СССР», «Magic Cone, «Ալիք» պաղպաղակների փաթեթավորման վրա անընթեռնելի է արտադրման օրը, ամիսը, տարին, «Պաղպաղակ կոն շոկոլադե» տեսակի պատրաստման ամսաթիվը դրոշմված է սննդամթերքի բաղադրության վրա, որի պատճառով անընթեռնելի է և՛ պատրաստման օրը, և՛ բաղադրությունը, «Դուստր Մարիաննա» ՍՊԸ արտադրության «ԲՈՆՄԱՐԻ» վանիլային վաֆլե գլանակների մեջ» պաղպաղակում արտադրման ժամկետի մակնշումն ընթեռնելի չէ, «ԻԳԻԹ» ՍՊԸ արտադրության «Պաղպաղակ վանիլային տոնական» տեսակի արտադրման ժամկետի մակնշումն ընթեռնելի չէ։ «Յուրմենշին» ՍՊԸ արտադրության «Պաղպաղակ ընտանեական մրգային» տեսակի պիտակի վրա արտադրման ժամկետի մակնշումն ընթեռնելի չէ։
Մակնշման անհամապատասխանություններով արտադրատեսակների իրացումը կասեցվել է, տրվել են խախտումները վերացնելու հանձնարարականներ։ Դիտարկման ընթացքում հայտնաբերվել են նաև ըստ անվանման նույնականացման խնդիրներ (hամաձայն Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջի՝ եթե պաղպաղակի բաղադրության մեջ առկա է կաթնային ճարպի փոխարինիչ, ապա դրա անվանման մեջ չի թույլատրվում «կաթնային», «սերուցքային», «պլոմբիր» հասկացությունների կիրառությունը): Ըստ այդմ` «ԻԳԻԹ» ՍՊԸ-ի կողմից արտադրվող «Պաղպաղակ կապուչինո պլոմբիր» արտադրատեսակի անվանման մեջ մակնշված է «պլոմբիր», սակայն բաղադրության մեջ նշված է, որ օգտագործվել է կաթնային ճարպի փոխարինիչ, իսկ «Յուրմենշին» ՍՊԸ-ի կողմից («էլիտ Շանթ») արտադրվող «Պաղպաղակ վանիլային» անվանումը մակնշված չէ ամբողջական՝ «Պաղպաղակ կաթնային ճարպի փոխարինիչով վանիլային» (բաղադրության մեջ նշված է): Դիտարկման շրջանակներում նմուշառված «Փինք Բերրի» ՍՊԸ-ի կողմից արտադրված պլոմբիր տեսակի «Վանիլային պաղպաղակ թխվածքաբլիթով» և «Պաղպաղակ քոթոթ» արտադրատեսակները տրվել են լաբորատոր փորձաքննության, ինչի արդյունքում դրանցում հայտնաբերվել է կաթնայուղի փոխարինիչ։ Հաշվի առնելով դիտարկման գործընթացում արձանագրված անհամապատասխանությունները և առաջնորդվելով հետագծելիության սկզբունքով՝ վերոնշյալ 3 կազմակերպություններում՝ «ԻԳԻԹ», «Յուրմենշին» և «Փինք Բերրի» ՍՊԸ-ներում, այժմ իրականացվում է պետական վերահսկողություն՝ ստուգում:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Իսկ Ազգային այդ հարստությունը պահպանելու անհրաժեշտություն առաջացավ հատկապես 88-ի երկրաշարժից հետո, երբ բազմաթիվ այլ շինությունների կողքին լրջորեն վնասվեցին նաև «Կումայրի» արգելոց-թանգարանին պատկանող հազարից ավելի շինություններ: Գյումրիում թանգարանում այժմ հաշվառված է շուրջ 1022 կառույց, որոնք հուշարձանի կարգավիճակ ունեն: Ըստ մասնագետների, մի քանի երկրաշարժ տեսած պատմական այս հին շինությունները վաղուց պետք է պետության ուշադրության կենտրոնում լինեին:
Չնայած սահմանված նորմերին ու 2020 թվականից գործող նոր ընթացակարգերին, մինչև վերջերս, ով ինչ ու ինչպես ուզել վերականգնել է սեփականության իրավունքով իրեն պատկանող հին շինությունը, դրանով աղավաղելով պատմամշակութային արժեք ունեցող կառույցի ճարտարապետությունը: Մինչդեռ, հատուկ կարգավիճակի պատճառով , «Կումայրի» արգելոցի տարածքում գտնվող շենք-շինությունները պահանջում են առանձնահատուկ մոտեցում, երբ խոսքը վերաբերում է կառուցապատման կամ վերականգնման հարցերին:
Պատմամշակութային արժեք ունեցող ցանկացած շենքի ամրությունը սահմանված հատուկ կարգով ապահովելու խնդիրը սեփականատիրոջից պահանջելուց բացի, մասնագետները կարծում են, որ ճիշտ կլիներ, եթե նման կառույցների վերականգնման ընթացքում սեփականատիրոջ կողքին կանգնի պետությունը: Այդ մասին, նույնիսկ առաջարկ է ներկայացվել կառավարություն:
Առաջարկին ընթացք չի տրվել, բայց ԿԳՄՍ նախարարությանն է տրվել արգելոցի տարածքում գտնվող հանրապետական նշանակության հուշարձանների վերականգնման, վերանորոգման կամ այլ աշխատանքներ կատարելու համար թույլտվություն տրամադրելու իրավունքը: Այն ձեռք բերելն այնքան ժամանակատար է ու փաստաթղթատար, որ աշխատանքների մեկնարկի ձգձգման, հաճախ հիասթափության պատճառ է դառնում:
Մինչ «Կումայրի» արգելոցի տարածքում գտնվող շինությունների մասնավոր հատվածը այս կամ այլ կերպ կարողանում է ապահովել Գյումրիի տուրիստական գրավչությունը, նույն արգելոցում գտնվող պետական կամ համայնքային սեփականույուն հանդիսացող շատ կառույցներ դեռ սպասում են վերականգնման իրենց հերթին:
հեղինակ՝ Մարինե Դերբինյան
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
YouTube`
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com;