© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Տոնակատարությունների համար համայնքի ավագանին հատկացրեց 9 միլիոն դրամ, թե գումարն ինչպես է ծախսվելու, հայտնի չէ, սակայն համայնքապետարանը ծախսերի հաշվետությունը ավագանու անդամներին կներկայացնի սեպտեմբերին ։ Հուլիսին Գյումրիում կանցկացվի նաև «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնը: Ծրագիրը համատեղ կյանքի կկոչեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ու Հանրային հեռուստաընկերությունը:
Գյումրու ավագանին նաև միաձայն որոշեց նախնական համաձայնություն տալ «ԱՐՄԷԿՈՏԵԿ» ՍՊ ընկերությանը Գյումրիում կենցաղային թափոնների վերամշակման գործարանի կառուցման մասին։ Նշենք, որ այսօր Գյումրի համայնքի ավագանու վեցերորոդ նստաշրջանի վերջին նիստն էր։ Սկզբում նիստին 33 ավագանու անդամից մասնակցում էր 22-ը, ապա նրանց թիվը կրճատվեց՝ դառնալով 18։
Հիմնականում բացակա էին «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Բալասանյան դաշինք» խմբակցությունների ավագանու անդամները։ Նիստը նախագահում էր համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը։ Նիստի օրակարգում ընդգրկված 40 նախագծերն էլ հաստատվեցին ավագանու կողմից։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Շենքերի բարելավման համար անհրաժեշտ գումարի հաշվարկ եւս առկա չէ
Գյումրու Տիգրան Մեծի պողոտայի 17 շենքի բնակչուհի Սուսաննա Հարությունյանը շենքի հնաբնակներից է։ 1926 թվականի երկրաշարժից հետո է կառուցվել այս շենքը, բայց, բնակչի խոսքով, մինչ օրս որեւէ հիմնանորոգում չի կատարվել։ Ամենատեսանելի գործը, որ Գյումրու համայնքապետարանն արդեն մի քանի անգամ կատարել է, պողոտայի վրա գտնվող շենքերն արտաքինից գունավոր ներկելն է եղել՝ քողարկելով շենքի ավելի լուրջ խնդիրները։
Շենքում 4 ընտանիքով են ապրում։ Տանտիրուհին պատմում է, որ իրենց հարյուրամյա շենքն էլ, քաղաքի մյուս բազմաբնակարանների նման, համատիրությունների հույսին է մնացել։ Ասում է՝ տարիներ շարունակ սպասարկման վճարները մուծել են, բայց համատիրության աշխատանքը չեն տեսել։ Գուցե հիմա էլ՝ միայն գումար գանձող այդ կառույցին չանհանգստացնեին, եթե կարիքը չստիպեր։
«Մոտ 3 տարի առաջ ասֆալտապատեցին Տիգրան Մեծի պողոտան ու մեր շենքի դիմացի մայթերը։ 60 սմ բարձրությամբ խիճ լցրեցին, 2 սմ էլ ասֆալտային շերտ արեցին։ Մայթերը բարձրացան, շենքի նկուղների լուսամուտներն էլ համարյա գետնին հավասարվեցին։ Հետեւանքում, անձրեւներից հետո, ջրհորդաններից թափվող ջուրն անընդհատ շենքի տակ է ներծծվում։ Տանս պատերը խոնավացել են, հատակն էլ ջրից փտել է, հնարավոր է փլուզվի։ Դիմել եմ համատիրությանը, որ միջոցներ ձեռնարկի, ջրհորդանները մի քիչ երկարացնեն, հեռացնեն շենքից, բայց ասում են, որ դա իրենց գործը չէ։ Բա ո՞րն է իրենց գործը»,-ասում է Սուսաննան։
Տանտիրուհու խոսքով՝ ասֆալտապատողները պետք է շենքի նկուղի պատուհանի քարերը բարձրացնեին, ինչը նախագծում կար, բայց չարեցին, արդյունք չտվեցին նաեւ բնակիչների բողոքները։ Շինարարները հեռացան՝ նոր խնդիրներ ստեղծելով բնակիչների համար։ Սուսաննա Հարությունյանի խոսքով՝ նախկինում իրենց շենքի պատուհաններն այնքան բարձր էին, որ չէին կարողանում դրսից դրանք լվանալ։ Հիմա պատուհանների գոգերը շատ են ցածրացել, գետնից հազիվ կես մետր են բարձր։
Տիգրան Մեծի պողոտայի այս շենքերի նկուղները տասնամյակներ շարունակ լցված են եղել ջրով։ Ըստ բնակիչների՝ ջրերը պարբերաբար հեռացրել են նկուղներից, որոշ դեպքերում՝ համատիրության, հաճախ էլ իրենց անձնական միջոցներով։ Սակայն նկուղներում խոնավությունը շարունակում է պահպանվել։
«Էդ նկուղները մտնելու տեղ չէ։ Լրիվ քանդված է, ո՛չ ջուր, ո՛չ նստելու տեղ կա, պատերի ծեփոնները թափված են»,-ասում է, հարեւան՝ Տիգրան Մեծի պողոտայի 15 շենքի բնակչուհի Տիգրանուհի Գեւորգյանը։
Ըստ բնակչի՝ դեռ 4 տարի առաջ է համատիրությունը խոստացել տարածքի շենքերի նկուղները մաքրել, վերանորոգել, սակայն դեռեւս ոչինչի չի արվել։
Նույն շենքի բնակչուհի Աննա Պետրոսյանը համատիրության աշխատանքից դժգոհ չէ։ Ասում է, որ փոքր խնդիրներով դիմում են, արձագանքում են․ իրենց շենքում օրինակ, ծակված ջրհորդանները փոխել են, բայց նկուղների խոնավությունը վերացնել համատիրությունը չի կարող։ Ըստ բնակչի՝ արդեն մի քանի տարի է, ջուրը նկուղներ չի լցվում, բայց նույն թաց վիճակը պահպանվում է, չեն չորանում։
Տիգրանուհի Գեւորգյանը պատմում է նաեւ Գյումրու Կամոյի փողոցի 50 շենքի իր բնակարանի վիճակի մասին։ Ասում է՝ այդ շենքում էլ մուտքերի ներսը վերանորոգման կարիք ունի, բայց ուշադրություն դարձնող չկա։ Մի անգամ համատիրությունը արձագանքել է, մուտքով անցնող գլխավոր ջրատարի մի հատվածը փոխել է։ Բայց բնակիչը 2 անգամ իր միջոցներով է մուտքի դուռը ներկել։
«Արդեն ամաչում էի, ինչ ասես գրված էր մեր մուտքի դռան վրա, ինքս ներկեցի։ Բայց որ շքամուտք ես մտնում, առաստաղը, պատերը լրիվ կիսաքանդ են, բոլորովին հաճելի չէ։ Համատիրությունը ոչինչ չի անում»,-ասում է Տիգրանուհի Գեւորգյանը։
«Բնակչի կողմից կա դժգոհություն, թե համատիրությունը չի աշխատում, համատիրությունն էլ դժգոհում է, թե բնակիչը չի վճարում։ 2 կողմերին ինչպե՞ս բերել փոխվստահության դաշտ։ Սա շատ բարդ խնդիր է։ Պատճառներից մեկն էլ Գյումրիում բնակչության սոցիալական ծանր վիճակն է, մարդկանց եկամուտները ցածր են»,-ասում է «Զարթոնք» խմբակցության ավագանու անդամ Գոռ Մանուկյանը։
Գյումրիում 700-ից ավելի բազմաբնակարան շենք կա, բայց այդ շենքերից ոչ մեկը չունի տեխնիկական բնութագիր, հստակեցված չէ, թե կոնկրետ որ շենքն ինչպիսի խնդիրներ ունի։ Բնակելի շենքերի վիճակի համալիր ուսումնասիրություն վերջին ավելի քան 10 տարում չի կատարվել։
Ըստ Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի համայնքի անշարժ գույքի կառավարման, բնակարանային տնտեսության եւ համատիրությունների աշխատանքների համակարգման բաժնի 1-ին կարգի մասնագետ Հարություն Ավետիսյանի՝ քաղաքապետարանը չունի ո՛չ հաշվարկ, ո՛չ էլ վերլուծություն այն մասին, թե քաղաքի բազմաբնակարան շենքերի վիճակի բարելավման համար որքան գումար է անհրաժեշտ։
«Բարձրաբերդ» համատիրության նախագահ Գայանե Սահակյանի խոսքով՝ ըստ օրենքի, շենքերի տեխնիկական անձնագիր ապահովելը համատիրությունների գործն է, բայց համատիրություններն այդքան գումար չունեն դա կատարելու համար։
«Մուշ» համատիրության նախագահ Հակոբ Հունանյանն էլ հայտնում է, որ դիմել էր սեյսմիկ ծառայության գրասենյակ, որպեսզի շենքերի տեխնիկական վիճակի ուսումնասիրություն սկսվի, բայց շատ մեծ գումարներ էին պահանջել, ինչը համատիրության բյուջեին մոտ էլ չէ։ Բացի դրանից, ըստ նրա, համատիրությունների բյուջեների 90 տոկոսն ուղղվում է շենքերի ներսում վթարված ջրագծերի նորոգմանը։
Կարինե Կազարովա
#CivilSociety #CounterpartInternationalArmenia #NGOC #CSOs4Progress #NGOC4CSOs
Սույն հոդվածը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցության շնորհիվ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) թիվ 72011123CA00001 համագործակցության պայմանագրի համաձայն՝ Քաունթերփարթ Ինթերնեշնլի «Գործուն քաղաքացիական հասարակություն» (ԳՔՀ) ծրագրի շրջանակներում։
Սույն հոդվածի բովանդակության համար պատասխանատու է «Գյումրու առաջընթաց» քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը և պարտադիր չէ, որ այն արտահայտի ԱՄՆ ՄԶԳ-ի, ԱՄՆ կառավարության և Քաունթերփարթ Ինթերնեշնլի տեսակետները։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
ℹԲանախոսներ՝
➡ Հարություն Ավետիսյան – Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի համայնքի անշարժ գույքի կառավարման, բնակարանային տնտեսության և համատիրությունների աշխատանքների համակարգման բաժնի 1-ին կարգի մասնագետ
➡ Գայանե Սահակյան – «Բարձրաբերդ» համատիրության նախագահ
➡ Հակոբ Հունանյան – «Մուշ» համատիրության նախագահ
➡ Գոռ Մանուկյան – «Զարթոնք» խմբակցության ավագանու անդամ
🔗Համակարգող՝ Լուսինե Մովսիսյան
Սույն քննարկումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցության շնորհիվ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) թիվ 72011123CA00001 համագործակցության պայմանագրի համաձայն՝ Քաունթերփարթ Ինթերնեշնլի «Գործուն քաղաքացիական հասարակություն» (ԳՔՀ) ծրագրի շրջանակներում։Սույն քննարկման բովանդակության համար պատասխանատու է «Գյումրու առաջընթաց» քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը և պարտադիր չէ, որ այն արտահայտի ԱՄՆ ՄԶԳ-ի, ԱՄՆ կառավարության և Քաունթերփարթ Ինթերնեշնլի տեսակետները։
«Արդար բաշխում․ մոնիտորինգ Գյումրու համատիրություններում» ծրագիրն իրականացվում է «Գյումրու առաջընթաց» քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն ՀԿ-ի կողմից՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) «Գործուն քաղաքացիական հասարակություն» (ԳՔՀ) ծրագրի շրջանակներում։
ԱՄՆ ՄԶԳ ԳՔՀ հնգամյա ծրագիրն իրականացվում է Քաունթերփարթ Ինթերնեշնլի կողմից՝ Ուրբան կայուն զարգացման հիմնադրամի հետ համատեղ։
#CivilSociety #CounterpartInternationalArmenia #NGOC #CSOs4Progress #NGOC4CSOs
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
35-ամյա Ժենյայի ընտանիքը տնակային ավանից Գյումրու Մուշ-2 թաղամաս է տեղափոխվել 8 տարի առաջ։ Ասում է՝ մկներից եւ առնետներից չի ազատվել անգամ բազմաբնակարանային շենքի պայմաններում։ «Առնետների դեմ էլ ենք այստեղ պայքարում, դեղ ենք դրել, ամբողջ շենքում այս խնդիրները կա։ Գիշերային ժամերին հատկապես մուտքերի դռներից են մտնում շենքի անկյուններ, բնակարաններ»,-ասում է Ժենյան։
2010 թվականին շահագործված շենքի նկուղային հատվածում հաճախ են կոյուղատար խողովակները վնասվում, հետևանքում ջուրը տարածվում է շենքում։ Շենքերում ստեղծված այս վթարային խնդիրներն արդեն 8 տարի է՝ փորձում է լուծել ոչ թե «Վեոլիա ջուր» ընկերությունը, այլ՝ համատիրությունը։
Համատիրության բյուջեն, սակայն, չի բավարարում նման բարդ խնդիրներ լուծելու համար։ Ստիպված մասամբ և ժամանակավոր լուծում են տալիս, որից էլ դժգոհ են մնում բնակիչները եւ շարունակում չվճարել բնակվարձի դիմաց, որը Գյումրիում մեկ քառակուսի մետրի համար սահմանված է 10 դրամ։
Համատիրությունների նկատմամբ անվստահություն ունեն նաև բարձրահարկ շենքերի այն բնակիչները, որտեղ կտուրները, նաև շենքն ամբողջովին հիմնանորոգման կարիք ունեն։
Գյումրու Արագած թաղաղամասի 1-ին շենքի 6-րդ հարկում բնակվող Կարապետ Մալխասյանը պատմում է՝ երկու տարին մեկ անգամ շենքերի վճարունակ բնակիչներով գումար են հավաքում, մասնագետ գտնում, վճարում, որպեսզի տանիքի վնասված թիթեղները փոխի․ այդպիսով անձևաջրերից պաշտպանում են բնակարանների առաստաղն ու պատերը։
«5 տարի առաջ գումարները հավաքեցին ամուսիններով, հետո փախան, ոչ մի գործ չարեցին։ Հիմա ուրիշ մարդ է մեր համատիրության նախագահը, բայց որոշել ենք՝ չենք վճարելու, որովհետեւ շենքը 88-ի երկրաշարժից հետո չի ամրացվում, համատիրությունն էլ մեր հաշվին աշխատող է պահում։ Մեր ուժերով ենք հավաքում գումարը և մեր ուզած ձևով վերանորոգում կտուրը, մինչև կառավարությունը գա, ամրացնի էս շենքը»,-ասում է նա։
Գյումրիում համատիրությունները սպասարկում են ավելի քան 730 բազմաբնակարան շենք։ Ներկայում Գյումրին ունի 25 համատիրություն՝ 19 նախագահով (որոշ համատիրությունների նախագահներ միևնույն անձինք են)։
2014 թվականից Գյումրու ավագանին ամեն տարի 11-19 համատիրությունների ընդհանուր հատկացրել է 17-32 միլիոն ՀՀ դրամ՝ որպես սուբսիդիա ( դրամական ձևով նպաստ, օգնություն): Գումարները տրամադրվում են հիմնականում մարտ-սեպտեմբեր ամիսներին` ավագանու որոշումների համաձայն:
Գյումրու համատիրություններն ամեն տարվա առաջին կամ երկրորդ եռամսյակում Գյումրի համայնքի ղեկավարին ներկայացնում են ընթացիկ տարում շենքերում կատարվող վերանորոգման աշխատանքները եւ անհրաժեշտ գումարի չափը։ Նրանք դիմում-խնդրանքներին կցում են վերանորոգման ենթակա շենքերի ցուցակները։
Համայնքապետարանն ընտրում է մի քանի համատիրություն եւ ավագանու քննարկմանը ներկայացնում համատիրություններին հատկացվող անհրաժեշտ գումարի որոշակի մասը։ Գումարի չափի ընտրությունը ևս անհասկանալի է:
Գյումրու ավագանին գրեթե մշտապես (բացառությամբ մեկ դեպքի, երբ 2019 թվականին ավագանին 9 դեմ եւ 17 կողմ է արտահայտվել անվտանգության տեսախցիկների տեղադրման վերաբերյալ նախագծին) համատիրություններին սուբսիդիա հատկացնելու մասին որոշման նախագծերին միաձայն կողմ է քվեարկել:
2019-2023 թվականներին համայնքի բյուջեից համատիրություններն ավագանու 7 որոշման արդյունքում ստացել են սուբսիդիա՝ ընդհանուր 117 մլն 524 հազար 500 ՀՀ դրամ (միայն 2022 թվականին այս նպատակով գումար չի հատկացվել համատիրություններին)։
Համատիրություններն այդ դրամական աջակցությունը ստացել են շենքերում տեսախցիկներ տեղադրելու, մասնակի վերանորոգման, նաև դռների ու պատուհանների նորոգման, տանիքների և նկուղների վերանորոգման աշխատանքների կազմակերպման նպատակներով:
2019 թվականին Գյումրի համայնքի ավագանու թվով երկու որոշմամբ համատիրություններին հատկացվել է 26 միլիոն ՀՀ դրամ, 2020 թվականին Գյումրու ավագանու թվով երեք որոշմամբ համատիրություններին ընդհանուր հատկացվել է 34 մլն 324 հազար 500 ՀՀ դրամ, 2021 թվականին Գյումրի համայնքի ավագանու մեկ որոշմամբ համատիրություններին հատկացվել է ընդհանուր 25 մլն 200 հազար ՀՀ դրամ սուբսիդիա։
2022 թվականին Գյումրի համայնքի ավագանին դրամական աջակցություն չի հատկացրել որևէ համատիրության և այս մասին առկա չէ ավագանու որոշում, իսկ 2023 թվականին Գյումրի համայնքի ավագանու մեկ որոշմամբ համատիրություններին ընդհանուր հատկացվել է 32 միլիոն ՀՀ դրամ։
Գյումրու համայնքապետարանից տեղեկացնում են, որ վարչական տարածքում գործող համատիրություններին դրամական աջակցություն Գյումրի համայնքի ավագանին հատկացնում է՝ առաջնորդվելով Գյումրի համայնքի զարգացման ծրագրով, ինչպես նաև համատիրությունների նախագահ-կառավարիչների դիմում-խնդրանքներով։
Համայնքապետարանի պարզաբանմամբ հատկացվող գումարների չափի տարբերությունը պայմանավորված է առանձին համատիրության սպասարկման ներքո գտնվող շենքերի քանակից, դրանց մաշվածությունից, ինչպես նաև կարևոր այլ սկզբունքերից։
Այսպիսով, Գյումրու համայնքապետարանը չունի համատիրություններին դրամական աջակցության հատկացման հստակ, միասնական կանոնակարգ և սահմանված ընդհանուր չափորոշիչ։
Գյումրու բնակֆոնդի մեծ մասը հին է․ 1900-ականների կառույցներ, Խրուշչովյան շինություններ, հետերկրաշարժյան վթարային, որոնք մինչ այժմ ամրացված չեն։ Գյումրու բազմաբնակարան շենքերում տարիներ շարունակ լուրջ խնդիր է մնում տանիքների և ջրակոյուղատար համակարգերի վերանորոգումը։
Համատիրությունների 16 նախագահից 13-ը հարցազրույցների ընթացքում պատմել է, որ բազմաբնակարան շենքերի բնակիչները գերակշիռ դեպքերում դիմում են տանիքների վերանորոգման և նկուղային հարկերում ջրահեռացման խնդրանքով։
Բնակիչներից ստացված խնդիրները, ըստ համատիրությունների նախագահների, մեծամասամբ փորձում են լուծել խնդիրները, բայց դրանք կրում են տեղային, և ոչ թե ընդհանուր բնույթ։ Ամբողջական լուծում ստանալու համար հարկավոր են խոշոր ներդրումներ, օրինակ, վթարային մեկ շենքի կտուրի վերանորոգման համար հարկավոր է 20-30 մլն ՀՀ դրամ։
Համատիրության 16 նախագահից 14-ը պատասխանել է, որ բնակիչների բարձրաձայնած հրատապ խնդիրները լուծելու նպատակով 2019-2023 թվականներին դիմել են Գյումրու համայնքապետարան դրամական աջակցություն ստանալու ակնկալիքով,նրանք միաժամանակ հաստատել են, որ իրենց ակնկալվող, պահանջվող գումարների չափն ավելին է եղել, քան հատկացրել է Գյումրի համայնքի ավագանին։
Հունիսի 7-ին «Երկխոսության մեդիա» կենտրոնում կազմակերպված «Համատիրություններում առկա խնդիրները, լուծման հնարավոր ուղիները թեմայով քննարկմանը «Գյումրի կենտրոն» և «Կարին» համատիրությունների նախագահները ևս մեկ անգամ հաստատեցին, որ բնակվարձով եւ համայնքի աջակցությամբ անհնար է Գյումրու բազմաբնակարանային շենքերում առկա խնդիրներն ամբողջովին լուծել և հարկավոր է կառավարության աջակցությունը։
Գյումրիում բնակվարձն ընդամենը 10 դրամ է 1 քառակուսի մետրի դիմաց, բայց շատ մարդիկ այդ գումարն էլ չեն վճարում ու տարիներով կուտակված պարտքեր ունեն։
Գյումրիում 90-ից ավելի վթարային բազմաբնակարան շենք կա, որոնք թեպետ բնակեցված են 88-ի ավերիչ երկրաշարժից հետո, սակայն դրանց լուծման ուղղությունները և հիմնանորոգման ժամանակացույցը ևս առկախ է մինչև այսօր։
հեղինակ՝Կարինե Կազարովա
Սույն հոդվածը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցության շնորհիվ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) թիվ 72011123CA00001 համագործակցության պայմանագրի համաձայն՝ Քաունթերփարթ Ինթերնեշնլի «Գործուն քաղաքացիական հասարակություն» (ԳՔՀ) ծրագրի շրջանակներում։
Սույն հոդվածի բովանդակության համար պատասխանատու է «Գյումրու առաջընթաց» քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը և պարտադիր չէ, որ այն արտահայտի ԱՄՆ ՄԶԳ-ի, ԱՄՆ կառավարության և Քաունթերփարթ Ինթերնեշնլի տեսակետները։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
ℹԲանախոսներ՝
➡ Մովսես Ջուհարյան՝ «Գյումրի կենտրոն»համատիրության նախագահ
➡ Սենիկ Եսայան՝ «Կարին» համատիրության նախագահ
➡ Քնարիկ Հարությունյան՝ ՔՊ խմբակցության ավագանու անդամ
➡ Վարդեւան Հակոբյան՝ անկախ ավագանու անդամ
➡ Կարեն Սոսյան՝ «Զարթոնք» խմբակցության ավագանու անդամ
🔗Համակարգող՝ Լուսինե Մովսիսյան
Երկխոսության մեդիա կենտրոնում այսօր տեղի է ունեցել «Գյումրու համատիրությունները․ խնդիրներ և լուծման ուղիներ» թեմայով քննարկում։ Բանախոսներն են եղել «Գյումրի կենտրոն» համատիրության նախագահ Մովսես Ջուհարյանը, «Կարին» համատիրության նախագահ Սենիկ Եսայանը, ՔՊ խմբակցության ավագանու անդամ Քնարիկ Հարությունյանը, անկախ ավագանու անդամ Վարդեւան Հակոբյանը, «Զարթոնք» խմբակցության ավագանու անդամ Կարեն Սոսյանը։
Գյումրիում համատիրությունները սպասարկում են շուրջ 730 բազմաբնակարան շենք։ Բնակարանի մեկ քառակուսի մետրի դիմաց Գյումրիում սահմանված է 10 ՀՀ դրամ վճար, որն անփոփոխ է մնացել տարիներ շարունակ։ Բազմաբնակարան շենքերի բնակիչներն առանձնացնում են տանիքների և կոյուղատար համակարգի վերանորոգման հրատապ խնդիրները։ Այս եւ այլ խնդիրների լուծման նպատակով Գյումրի համայնքի ավագանին գրեթե ամեն տարի դրամական աջակցություն է հատկացնում համատիրություններին։ 2019-2023 թվականներին Գյումրի համայնքի բյուջեից համատիրությունները ավագանու 7 որոշման արդյունքում ստացել են սուբսիդիա՝ ընդհանուր 117 մլն 524 հազար 500 ՀՀ դրամ (միայն 2022 թվականին այս նպատակով գումար չի հատկացվել համատիրություններին)։ Այս գումարները ծախսվել են որոշ շենքերի մուտքերի, տանիքների, նկուղների վերանորոգման, տեսախցիկների տեղադրման նպատակներով։ Համատիրությունների նախագահների մի մասը բնակիչների վճարները եւ համայնքի դրամական աջակցությունն էլ բավարար ֆինասնական աղբյուր չեն համարում որոշ շենքերի վերանորոգման աշխատանքների կազմակերպման համար, քանի որ 88-ի ավերիչ երկրաշարժից հետո էլ Գյումրիում 90-ից ավելի շենք ունի ամբողջովին հիմնանորոգման կարիք։
«Գյումրի կենտրոն» համատիրությունը սպասարկում է ամենամեծ թվով բազմաբնակարան շենքերը՝ 230-ից ավելի, որոնք կառուցվել եւ շահագործվել են տարբեր տարիների ընթացքում, սկսած՝ 1910 թվականից։ Համատիրության նախագահ Մովսես Ջուհարյանն ասում է՝ Գյումրիում համատիրությունները հիմնականում ստեղծվել են 2022 թվականից։ «Օրենքում գրված է՝ համատիրությունների ստեղծման ժամանակ համայնքը պարտավոր է պատշաճ ձեւով հանձնել ժողովրդին տվյալ շենքը։ Ի՞նչ է նշանակում պատշաճ ձեւով՝ կտուրը վերանորոգված, մուտքերը վերանորոգած, կոյուղագծերը, ջրագծերը փոխված, բոլոր թերությունները վերացրած պիտի տան ժողովրդին, ժողովուրդն էլ պիտի ստեղծեր իր կառավարման ձեւը, սակայն այդպիսի բան չի եղել, ինչպես եղել է 1908 թվականին կառուցված շենքը, ոչ մի անգամ չվերանորոգված՝ հանձնվել է, եւ մյուս շենքերն էլ․․․ կիսակամավոր, կիսապարտադիր ձեւով ստեղծվել են համատիրություններ եւ այդ համատիրությունները ընկել են կրակը»,-ասում է Մ․Ջուհարյանը։ 1990-ականներից մինչեւ 2010 թվականին շահագործման հանձնված շենքեր է սպասարկում «Կարին» համատիրությունները։ Համատիրության նախագահ Սենիկ Եսայանն առանձնացնում է նկուղներում առկա հողային կուտակումները, կոյուղագծերը՝ հողի տակ մնալու խնդիրները։ Այս խնդիրները, ըստ նրա, պետք է կարգավորի կառավարությունը։ «Զարթոնք» խմբակցության ավագանու անդամ Կարեն Սոսյանն ասում է՝ օրենքը չի ստեղծում բավարար տնտեսական հիմքեր համատիրությունների համար, որպեսզի համատիրությունները կարողանան լիարժեք գործել։ «Բավարար տնտեսական հիմքերից կարեւորը ֆինանսական մուտքերն են, որոնք այսօր անբավարար են։
Այդ չնչին գումարներով հնարավոր չէ վերանորոգել, կառավարել շենքերը»,-ավելացնում է ավագանու անդամը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամ Քնարիկ Հարությունյանն ասում է՝ համատիրություններին համայնքի բյուջեից նախորդ տարի ընդհանուր հատկացվել է 32 միլիոն ՀՀ դրամ։ Գումարների բաշխումը պայմանավորված է եղել տվյալ համատիրության սպասարկման ներքո գտնվող բազմաբանակարան շենքերի թվաքանակով։ Գյումրի համայնքի ավագանու անդամ Վարդեւան Հակոբյանը համատիրությունների աշխատանքի վերահսկող տեսնում է տվյալ շենքի բնակիչներին եւ հարցնում է․ «Միեւնույն ժամանակ մենք նայենք, թե համատիրությունները տարեկան կամ եռամսյակային կտրվածքով թափանցիկությունը, հաշվետվողականությունն արդյո՞ք ապահովում են, թե՞ ոչ»։
Սույն քննարկումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցության շնորհիվ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) թիվ 72011123CA00001 համագործակցության պայմանագրի համաձայն՝ Քաունթերփարթ Ինթերնեշնլի «Գործուն քաղաքացիական հասարակություն» (ԳՔՀ) ծրագրի շրջանակներում։Սույն քննարկման բովանդակության համար պատասխանատու է «Գյումրու առաջընթաց» քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը և պարտադիր չէ, որ այն արտահայտի ԱՄՆ ՄԶԳ-ի, ԱՄՆ կառավարության և Քաունթերփարթ Ինթերնեշնլի տեսակետները։
«Արդար բաշխում․ մոնիտորինգ Գյումրու համատիրություններում» ծրագիրն իրականացվում է «Գյումրու առաջընթաց» քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն ՀԿ-ի կողմից՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) «Գործուն քաղաքացիական հասարակություն» (ԳՔՀ) ծրագրի շրջանակներում։
ԱՄՆ ՄԶԳ ԳՔՀ հնգամյա ծրագիրն իրականացվում է Քաունթերփարթ Ինթերնեշնլի կողմից՝ Ուրբան կայուն զարգացման հիմնադրամի հետ համատեղ։
#CivilSociety #CounterpartInternationalArmenia #NGOC #CSOs4Progress #NGOC4CSOs
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com