Սեպտեմբերի 9-13-ը ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պատվիրակությունը ակադեմիայի պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանի գլխավորությամբ այցելել է Ֆրանսիայի Հանրապետության զինված ուժերի նախարարություն և Սեն-Սիրի ռազմական ակադեմիա:
Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարության արտաքին կապերի և ռազմավարության վարչության ներկայացուցիչների, Սեն-Սիրի ռազմական ակադեմիայի պետ, գեներալ Էմանուել Շարփիի և Սեն-Սիրի վարժարանի ղեկավարության հետ:
Պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետագա համագործակցության ընդլայնման, կուրսանտների փոխանակման և ուսումնական ծրագրերի արդիականացման վերաբերյալ:
ՀՀ պատվիրակությունը շրջայց է կատարել Սեն-Սիրի ակադեմիայի և վարժարանի տարածքում, ծանոթացել ուսումնական հաստատությունների ուսումնանյութական բազային, կրթական ծրագրերին և ուսումնական գործընթացի կազմակերպման առանձնահատկություններին:
© progressgyumri.am Լուրեր Հայաստանից / Վերլուծություններ.
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Ռուսաստանի հետ գերիների փոխանակման արդյունքում Կիևը վերադարձրել է 103 ռազմագերու, այդ թվում՝ Ուկրաինայի Զինված ուժերի սպաներ, սերժանտներ և շարքայիններ: Այդ մասին հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին՝ մանրամասնելով, որ Ուկրաինա են վերադարձել 82 շարքային և սերժանտ, 21 սպա:
Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր գերիների «103-ը 103-ի դիմաց» փոխանակելու մասին: Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունից նաև հայտնել են, որ գերիների փոխանակման հարցում միջնորդ ել է Արաբական Միացյալ Էմիրությունները: Նշվում է, որ ներկայումս բոլոր ռուս զինծառայողները գտնվում են Բելառուսի տարածքում:
© progressgyumri.am Լուրեր Հայաստանից / Վերլուծություններ.
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն անդրադարձել է Հայաստան նախատեսված իր այցին:
«Հայաստան, Հունաստան և Մոլդովա: 3 օր, 3 եվրոպական ժողովրդավարություն, որոնք մոտ են Ֆրանսիային»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը:
Ավելի վաղ ՀՀ արտգործնախարարությունից հայտնել են, որ Սեժուրնեն վաղը Երևան կժամանի:
Երկուշաբթի ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների պաշտոնական հանդիպումը, որին կհաջորդի Արարատ Միրզոյանի և Ստեֆան Սեժուրնեի համատեղ մամուլի ասուլիսը:
© progressgyumri.am Լուրեր Հայաստանից / Վերլուծություններ.
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Սեպտեմբերի 15-16-ն այցով Հայաստանում է գտնվելու Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն:
Սեպտեմբերի 16-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների պաշտոնական հանդիպումը, որին կհաջորդի Արարատ Միրզոյանի և Ստեֆան Սեժուրնեի համատեղ մամուլի ասուլիսը, հաղորդում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը:
Անի Բադալյանի հաղորդագրությունում այլ մանրամասներ նշված չեն:
© progressgyumri.am Լուրեր Հայաստանից / Վերլուծություններ.
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Սեպտեմբերի 12-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալներ Պարույր Հովհաննիսյանը և Վահան Կոստանյանն ընդունել են Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարության պետքարտուղար Մարկո Շտուցի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Պարույր Հովհանիսյանը և Մարկո Շտուցին քննարկել են երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ: Մտքեր են փոխանակվել երկու երկրների միջև առևտրատնտեսական, ՏՏ, զբոսաշրջության, գիտության և այլ ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ:
Զրուցակիցները քննարկել են նաև ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացմանն առնչվող հարցեր: Կողմերը գոհունակությամբ ընդգծել են Հայաստանի և Սլովենիայի միջև երկկողմ քաղաքական հարաբերությունների ներկա բարձր մակարդակը:
Կարևորվել է բարձրաստիճան փոխայցելությունների և շփումների շարունակականությունը: Վահան Կոստանյանի հետ հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները:
Անդրադարձ է կատարվել միջազգային հարթակներում համագործակցությանը և դրանց շրջանակներում փոխադարձ աջակցության հնարավորություններին:
© progressgyumri.am Լուրեր Հայաստանից / Վերլուծություններ.
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Միջխորհրդարանական միության նախագահ Տուլիա Էքսոնը սեպտեմբերի 13-ին ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի պաշտոնական փակման արարողությանը:
«Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը ոգեշնչել է մեզ: Հազվադեպ իրավիճակ է, երբ այսքան երիտասարդ ձայներ ամբողջ աշխարհից հավաքվել են մեկ վայրում, միացած են ընդհանուր հանձնառությամբ` կերտել ավելի լավ ապագա: Մենք քննարկել ենք հաղթանակի, դիմակայության և նորարարության ոգեշնչող պատմություններ ամբողջ աշխարհից: Մենք միասին նոր գաղափարներ ենք ստեղծում, նոր մոտեցումներ, և այս համաժողովն էլ ավելի է ամրապնդում մեր հավատքը: Երբ խորհրդարանը արտահայտում և արտացոլում է ժողովրդի էությունը` դա ե’ւ արդյունավետ է լինում, ե’ւ դիմակայուն: Մենք կրկնում ենք մեր ընդհանուր հանձնառությունը` ոչ մի որոշում չի կայացվի երիտասարդության մասին առանց երիտասարդների»,- ասել է Տուլիա Էքսոնը` շնորհակալություն հայտնելով Ազգային ժողովի նախագահին հրաշալի, հիշարժան միջոցառումն անցկացնելու և հյուրընկալելու համար:
«Հայաստանը մի երկիր է, որ ունի հնամյա ժառանգություն և ժամանակակից ձգտումներ` զորացնել երիտասարդությանը: Շնորհակալ եմ ձեր առաջնորդության, ջանքերի, Միջխորհրդարանական միության հետ համագործակցելու համար»,- նշել է Միջխորհրդարանական միության նախագահը:
© progressgyumri.am Լուրեր Հայաստանից / Վերլուծություններ.
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 12-13-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 112 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես, բացաայտվել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 28, հոգեկան ներգործունեության և անձնական ունեցվածքի գողության՝ 9-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, թմրանյութի հայտնաբերման՝ 7-ական, փողերի լվացման՝ 6-ական, խարդախության ու գույքի ոչնչացման կամ վնասման՝ 5-ական, սառը զենքի հայտնաբերման պաշտոնեական լիազորությունների չարաշահման և թմրանյութի իրացման՝ 3-ական, սեքսուալ բնույթի բռնի գործողության, խուլիգանության ու փաստաթղթերի կեղծիքի՝ 2-ական, կողոպուտի, վստահված գույքի հափշտակման, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, զենք-զինամթերքի առգրավման, անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկությունների ապօրինի տարածման, աշխատանքների պաշտպանության կանոնները կամ պահանջները խախտելու, զորակոչից խուսափելու, շրջանառություն արգելված թմրամիջոցների, հոգեմետ, խիստ ներգրոծող կամ թունավոոր նյութեր պարունակող բույսեր ցանելու (աճեցնլու), դատավարական փաստաթղթեր կեղծելու կամ կեղծ ապացույցներ ներկայացնելու, անառկաբաարո արարք կատարելու, հողը փչացնելու, սուտ մատնության, ինքնիրավչության, կանախմտածված կեղծ սնանկության, ծնողից երեխային ապօրինի բաժանելու, կեղծ փաստաթղթեր ներկայացելու, ծառերը թփերը ապօրինի հատելու կամ ապօրինի ձեռք բերված ծառերը, թփերը տեղափոխելու և ընդերքի պահպանման օգտագործման կանոնները խախտելու՝ 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության և բնակարանային գողության 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 3 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է։ ճանապարհատրանսպորտային 20 պատահար, 3 մարդ զոհվել է, 17-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
© progressgyumri.am Լուրեր Հայաստանից / Վերլուծություններ.
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 11-ի հերթական նիստում բավարարել է 51 քաղաքացիների դիմումը «Եվրոպայի միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» ՀՀ օրենքի նախագիծը քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջարկելու նպատակով նախաձեռնող խումբ կազմավորելու վերաբերյալ։ Նախաձեռնող խմբի լիազոր է նշանակվել Արտակ Հայկազի Զեյնալյանը։
Հարցը զեկուցող ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հայտնեց, որ նախաձեռնող խումբը ԿԸՀ է ներկայացրել «Հանրաքվեի մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։
Նախագիծը հանրաքվեին ներկայացնելու համար անհրաժեշտ ստորագրությունների հավաքումն իրականացվում է ԿԸՀ-ի կողմից նախաձեռնող խմբին գրանցելուց հետո 60 օրվա ընթացքում։ Ստորագրությունների հավաքման ժամկետ է սահմանվել 2024 թվականի սեպտեմբերի 16-ից նոյեմբերի 14-ը ներառյալ։
Մեկ այլ որոշմամբ հանձնաժողովը սահմանել է քաղաքացիական նախաձեռնության անդամի և քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցչի վկայականների ձևը։
Նիստում քննարկվել են նաև Երևանի քաղաքապետի՝ սեպտեմբերի 10-ին ԿԸՀ ուղարկած արձանագրությունները։ Երևանի ավագանու անդամ Անուշ Մարզպետունու Գինոսյանի լիազորությունները վաղաժամկետ դադարել են, մանդատը տրամադրվել է Երևանի ավագանու «Հանրային Ձայն» կուսակցության ընտրական ցուցակի հաջորդ կին թեկնածու Լուսինե Գուրգենի Բուղայանին։
Երևանի ավագանու անդամ Անույշ Ռուբիկի Խուդավերդյանի լիազորությունները վաղաժամկետ դադարելու հիմքով մանդատ է տրամադրվել Երևանի ավագանու «Հանրային Ձայն» կուսակցության ընտրական ցուցակի հաջորդ կին թեկնածու Դիաննա Արսենի Ալեքյանին։
Երևանի ավագանու անդամ Գրիգոր Աշոտի Երիցյանի լիազորությունները վաղաժամկետ դադարելու հիմքով մանդատ է տրամադրվել Երևանի ավագանու «Ազգային Առաջընթաց» կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Վահագն Ալբերտի Իսոյանին։
© progressgyumri.am Լուրեր Հայաստանից / Վերլուծություններ.
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Մարմաշեն վանական համալիրի անվտանգ պահպանությունն ապահովելու և նպատակային օգտագործելու, պատշաճ սպասարկում իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում: Ըստ այդմ՝ առաջարկվում է հուշարձանը և դրա տարածքը ամրացնել ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին:
Արդյունքում՝ կիրականացվեն հուշարձանի և դրա տարածքի պահպանությունը, պատշաճ օգտագործումը և սպասարկումը և հնարավոր կլինի նաև ապահովել մշտական հսկողություն: Հնարավոր կլինի լուծել նաև Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից «Մարմաշենի վանական համալիր տանող ճանապարհի հիմնանորոգում և հարակից տարածքի բարեկարգում» ենթածրագրով իրականացված լուսավորության անցկացման արդյունքում էլեկտրաէներգիայի ծախսի վճարման նպատակով բաժանորդային պայմանագիր կնքելու և վճարումները կատարելու հարցը, ինչը ներկայում հնարավոր չէ գույքի նկատմամբ իրավունքի հաստատագրված պատվիրատու կազմակերպության բացակայության պատճառով:
© progressgyumri.am Լուրեր Հայաստանից / Վերլուծություններ.
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com