Monthly Archives:September 2024

Հաստատվել է ՀՀ սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2025 թ. ծրագիրը

Կառավարության որոշմամբ ՀՀ 2025 թ. պետբյուջեի նախագծի կազմում ՀՀ Ազգային ժողովի քննարկմանը կներկայացվի սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2025 թ. ծրագիրը, որն իրականացվում է սահմանամերձ համայնքների բնակիչների առօրյա հոգսերը հնարավորինս մեղմելու և կենսապայմանները բարելավելու նպատակով: Ըստ այդմ՝ սահմանվում է սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության փոխհատուցման ենթակա ծավալները, փոխհատուցման կարգն ու փոխհատուցում ստացող սահմանամերձ համայնքների ցանկը: Ծրագրի շրջանակում աջակցություն են ստանում սահմանամերձ 13 համայնքների 82 բնակավայրերի բնակիչներ։ Նախագծով առաջարկվում է սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2025 թ. ծրագրի իրականացման համար հատկացնել 988 933.7 հազար դրամ։ Սահմանամերձ համայնքներին ցուցաբերվելու է պետական աջակցություն՝ բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի ու անշարժ գույքի հարկի ամբողջական փոխհատուցում տրամադրելու համար:

Գործադիրը հաստատել է նաև Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ծրագիրը, որում ներառվել է 19 միջոցառում: Միջոցառումների իրականացման արդյունքում ակնկալվում է`Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վիճակի, լճի և դրա ջրհավաք ավազանի էկոհամակարգերի կենսաբազմազանության պահպանություն և կենսապաշարների կայուն օգտագործման բարելավում, կեղտաջրերի մաքրման կայանների նախագծում և կառուցում, ռեկրեացիայի արդյունավետ զարգացում, «Սևան» ազգային պարկի կառավարման համակարգի կատարելագործում, գոմաղբի կուտակման նպատակով գոմաղբամբարների կառուցում և այլն:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

44-օրյայի մասնակից ներկայացած քաղաքացին Ոստիկանությանն ասել է, որ Արցախից բերած զինամթերքը թողել է Ամասիա գյուղի հուշարձանի մոտ

Սեպտեմբերի 25-ին Ոստիկանության Ամասիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը արդյունավետ է եղել: Ժամը 10:25-ին բաժին զանգահարած անհայտ քաղաքացին հայտնել է, որ ինքը 44-օրյա պատերազմի մասնակից է և իր հետ Արցախից բերած զենք-զինամթերքը թողել է Ամասիա գյուղի հուշարձանի հետնամասում:

Նշված վայրում իրավապահները հայտնաբերել են պոլիէթիլենային պարկ, որի մեջ եղել է «ԱԿ-74» տեսակի մեկ ինքնաձիգ, լիցքավորված փամփշտատուփ, տարբեր տեսակի փամփուշտներ և մեկ սվին-դանակ:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

Էմմա Պողոսյանը՝ Ծանրամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն

18-ամյա Էմմա Պողոսյանը դարձել է Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ Իսպանիայի Լեոն քաղաքում անցկացվող առաջնությունում Պողոսյանը մինչև 81 կգ քաշային կարգում երկամարտի 233 կգ արդյունքով նվաճել է ոսկե մեդալը:

Պոկում վարժությունում Էմման 100 կգ արդյունքով զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը, իսկ հրում վարժությունում փոքր ոսկե մեդալ է նվաճել՝ գլխավերևում պահելով 133 կգ կշռող ծանրաձողը:

Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներ Ալեքսանդրա Գրիգորյանն ու Աննա Ամրոյանը նվաճել էին երիտասարդական ԱԱ-ի բրոնզե մեդալները:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

«Միավորված համայնքների համաչափ զարգացում»

«Միավորված համայնքների համաչափ զարգացում»
—————————————
📌Համայնքների միավորումն ինչքանո՞վ է նպաստել տարածքային համաչափ զարգացմանը։
📌Համայնքների միավորումը ենթադրում է մարդկային ռեսուրսների համախմբում, ենթակառուցվածքների և ծառայությունների մատուցման արդյունավետության բարձրացում, ֆինանսական կարողությունների ուժեղացում և լիազորությունների շրջանակի ընդլայնում։ Ձեր կարծիքով, իրական կյանքում դա ինչքանո՞վ է առկա։
📌Ո՞րն է քաղաքացիական հասարակության կառույցների դերը տարածքային համաչափ զարգացման գործում՝ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների տեսանկյունից։
📌Քաղաքացիական հասարկության կառույցների կարծիքով ի՞նչ չեն անում տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, կենտրոնական իշխանությունը տարածքային կազմակերպման և տարաբնակեցման հավասարակշռված ու բազմակենտրոն մոդելի ձևավորման, իրական ապակենտրոնացման իրականացման համար։
📌Ո՞րն է համայնքի բնակիչների ներգրավվածությունը, մասնակցության տեղն ու դերը տարածքային համաչափ զարգացման գործում։
—————————————
Ուղիղ հեռարձակում 🔴 

 —————————————
ℹԲանախոսներ՝
➡ Արսեն Աբրահամյան, Շիրակի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար,
➡ Կարեն Բադիշյան – ՇՄ զարգացման ծրագրերի մշակման եվ իրականացման բաժնի պետ
➡ Լևոն Բարսեղյան, Ասպարեզ լրագրողների ակումբ ՀԿ,
➡ Գևորգ Պետրոսյան, Բիոսոֆիա» առողջապահության, բնապահպանանության և գյուղատնտեսության զարգացման կենտրոն ՀԿ։
🔗Համակարգող՝ Լուսինե Մովսիսյան
—————————————
ℹՔննարկումն իրականացվում է Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի աջակցության շնորհիվ։

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

Նյու Յորքում կայացավ Փաշինյան-Էրդողան հանդիպումը

Ընդգծվել է կարգավորման գործընթացն առանց նախապայմանների շարունակելու և հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու պատրաստակամությունը, ասված է պաշտոնական հաղորդագրությունում:

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:

Նիկոլ Փաշինյանն ու Ռեջեփ Թայիփ էրդողանը Նյու Յորքում մասնակցում են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանին:

ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվականի փոխանցմամբ՝ զրուցակիցները մանրամասն անդրադարձել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում արդեն իսկ կատարված քայլերին և առկա պայմանավորվածություններին:

Ընդգծվել է կարգավորման գործընթացն առանց նախապայմանների շարունակելու և հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու պատրաստակամությունը: Կողմերը անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերին:

«Վարչապետ Փաշինյանը նախագահ Էրդողանին տեղեկացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի առկա իրավիճակի, հարաբերությունների կարգավորման պայմանագրի ստորագրման պատրաստակամության, ինչպես նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մասին», – ասված է հաղորդագրությունում:

Հանդիպման վայրի մասին մանրամասներ Կառավարության լրատվականը չի փոխանցում։ Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը հանդիպման մասին միայն հայտնել է, որ այն տեղի է ունեցել «Թուրքիայի տանը», և որ Էրդողանը Փաշինյանին է նվիրել իր «Ավելի արդար աշխարհ հնարավոր է» գիրքը՝ ստորագրությամբ։

Ըստ հրապարակված լուսանկարների՝ հայկական կողմից հանդիպմանը ներկա են եղել արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, թուրքական կողմից՝ արտգործնախարար Հաքան Ֆիդանն ու Հետախուզական ծառայության ղեկավար Իբրահիմ Քալընը։

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Ծանրորդ Աննա Ամրոյանը՝ երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականի անդամ, 76 կգ քաշային Աննա Ամրոյանը երկամարտի 228 կգ արդյունքով բրոնզե մեդալ է նվաճել Իսպանիայի Լեոն քաղաքում ընթացող աշխարհի առաջնությունում: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Պոկում վարժությունում Ամրոյանը գլխավերևում պահել է 100 կգ կշռող ծանրաձողն ու զբաղեցրել է 4-րդ տեղը: Հրում վարժությունում նա 128 կգ արդյունքով արժանացել է փոքր բրոնզե մեդալի:

Հայաստանի ներկայացուցիչներից ավելի վաղ երկամարտի բրոնզե մեդալ էր նվաճել 55 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը՝ 191 կգ արդյունքով: Հայ մարզուհին պոկում վարժությունում նախ գլխավերևում պահել էր 77, ապա 81 կգ կշռող ծանրաձողերն ու այս վարժությունում ցույց տվել 7-րդ արդյունքը: Ալեքսանդրան երրորդ մոտեցմամբ չէր կարողացել բարձրացնել 83 կգ-ն:

Հրում վարժությունում հայ մարզուհին բարձրացրել էր 110 կգ կշռող ծանրաձողն ու այս վարժությունում դարձել էր փոքր արծաթե մեդալակիր:

Ընդ որում՝ ամիսներ առաջ ենթարկվելով ուսի վիրահատության՝ Ալեքսանդրան առաջին միջազգային մրցաշարին էր մասնակցում:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Գյումրի քաղաքի Անի և Ավստրիական թաղամասերի ճանապարհների վերանորոգման, լուսավորության համար մոտ 2,7 մլն եվրոյի վարկ կներգրավվի

Գյումրու կենտրոնի վերափոխմանը վերաբերող վարկային համաձայնագրին վերաբերող փոփոխությունը ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:

««Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2016 թվականի մայիսի 11-ին ստորագրված «Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 2 համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագծով նախատեսվում է բանկից ներգրավել հավելյալ 2,720.000 եվրոյի չափով վարկ` Գյումրի քաղաքի Անի և Ավստրիական թաղամասերի ճանապարհների վերանորոգման և լուսավորության ապահովման համար: Վարկի բոլոր տրանշների վերջին հասանելիության ժամկետ է սահմանվել 2028 թվականի ավարտը: Վաչե Տերտերյանի խոսքով համաձայնագրով ամբողջ ցանցի ոչ թե հատվածական, այլ համալիր վերափոխում է նախատեսվում:

Պատգամավորների` Գյումրու լուսավորության, ջրամատակարարման, ճանապարհաշինարարական համակարգերի փոխկապակցվածությանը, համաձայնագրի ժամկետի երկարաձգման նպատակահարմարությանը վերաբերող հարցերի առնչությամբ փոխնախարարը պարզաբանումներ է ներկայացրել:

Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

Հայաստանի և Սիեռա Լեոնեի ԱԳ նախարարները քննարկել են միջազգային ու տարածաշրջանային անվտանգության հարցեր

Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի շրջանակում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սիեռա Լեոնեի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Թիմոթի Մուսա Կաբայի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Զրուցակիցները քննարկել են միջազգային ու տարածաշրջանային անվտանգության հարցեր՝ հաշվի առնելով նաև Սիեռա Լեոնեի ընտրվելը որպես ՄԱԿ ԱԽ-ում ոչ մշտական ​​անդամ և ՄԱԿ ԱԽ մանդատը միջազգային կայունության ու խաղաղության պահպանման հարցում։

Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հարավային Կովկասում կայուն, արդար և համապարփակ խաղաղության հաստատման հարցում ՀՀ տեսլականը, այդ թվում՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման կարևորությունն ու այդ ուղղությամբ գործադրվող ջանքերը։

Հայաստանի և Սիեռա Լեոնեի ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել նաև երկու երկրների միջև տարբեր ոլորտներում հարաբերությունների զարգացման հեռանկարներին՝ հաշվի առնելով Աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ գործընկերության ընդլայնման ՀՀ շահագրգռվածությունը:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

«Ինչու՞ են դանդաղում Գյումրու ասֆալտապատման աշխատանքները»

«Ինչու՞ են դանդաղում Գյումրու ասֆալտապատման աշխատանքները»
—————————————
ℹ16 կմ կամ 37 փողոց է նորոգվելու Գյումրու ամենամեծ՝ «Անի» թաղամասում և 1300 լուսատու է արդիականացվելու։ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը ընդհանուր 4 մլն եվրո է տրամադրել «Անի» թաղամասի փողոցների հիմնանորոգման ու լուսավորության համար։
📌Գյումրեցիները բողոքում են՝ արևային օրերին փոշին, անձրևներին ցեխը քաղաքում խնդիրներ են ստեղծում թե հետիոտների, թե վարորդների համար։
Կառավարությունը ֆինանսավորու՞մ, Գյումրու համայնքապետարանը դանդաղեցնու՞մ է ասֆալտապատման աշխատանքը, թե այլ խնդիրներ կան կապված այս թեմայի հետ։
📌Նշենք որ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Գյումրի քաղաքի զբոսաշրջության ենթակառուցվածքների և ճանապարհների վերակառուցում» ծրագրի շրջանակներում իրականացվում է լայնածավալ փողոցաշինական ծրագիր, որում ընդգրկված են եղել նաև Խանջյան և Չայկովսկի փողոցները, որոնց հիմնանորոգման աշխատանքներն արդեն ավարտված են: Վերոնշյալ աշխատանքների արժեքը միասին՝ նախնական գնահատմամբ, կազմելու է շուրջ 4 միլիարդ 300 միլիոն ՀՀ դրամ։
📌Ի՞նչ փուլում է այս պահին Գյումրու ասֆալտապատման աշխատանքները
📌Ինչու՞ է դանդաղում արդեն քանդված փողոցների կառուցապատումը
📌Ի՞նչ ժամանակային շեղումների մասին է խոսքը
Արդյո՞ք փողոցաշինությունը դանդաղում է կոմունիկացիենրի անցկացման աշխատանքներով պայմանավորված
📌Ինչպե՞ս է իրականացվում վերահսկողությունը
Քաղաքացիների ահազանգերին ընդառաջ ի՞նչ արձագանքներ են լինում համայնքապետարանի, ջրմուղի կամ ավագանիների կողմից
—————————————
Ուղիղ հեռարձակում 🔴
—————————————
ℹԲանախոսներ՝
➡ Սուրեն Ջանոյան – Գյումրու համայնքապետի տեղակալ
➡ Շավարշ Արամյան – Գյումրու ավագանու «ՔՊ» խմբակցության անդամ
➡ Կարեն Սոսյան – Գյումրու ավագանու «Զարթոնք» խմբակցության անդամ
🔗Համակարգող՝ Հրաչ Սահակյան

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com