Մարդկանց համար արագ և որակյալ ծառայություններ մատուցելու համար մի շարք բարեփոխումներ ենք իրականացրել «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Բջջային նոր հավելվածի միջոցով շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչի թերթիկները լրացվում են էլեկտրոնային եղանակով․ բուժառուի տվյալները ներբեռնվում են մեկ ընդհանուր համակարգում՝ հետագայում տեսանելի դառնալով բուժող բժշկի համար։
1-03 հեռախոսահամարին ստացված զանգերը սպասարկվում են 100 տոկոսով, ինչը մեզ թույլ է տալիս արդյունավետ արձագանքում իրականացնել։
Մարդկանց կյանքը և առողջությունը կարևոր է մեզ համար, և մենք շարունակելու ենք բարձրացնել մեր ծառայությունների որակը»,- մասնավորապես ասված է Տիգրան Ավինյանի գրառման մեջ:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Ուղիղ հեռարձակում
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
«Մասնագիտական այն պոտենցիալն ու ձեռքբերումները, որ ունի Հայաստանը բժշկության ոլորտում, պետք է որպես մտավոր կապիտալ արտահանվի բժշկական զբոսաշրջության տեսքով։ Այս ոլորտում դեռ հեռու ենք ցանկալի արդյունքներից, բայց վստահաբար ունենք դրա մեծ ներուժը, և ժամանակն է առաջ շարժվելու»,- նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Բժշկական զբոսաշրջության զարգացումը Հայաստանում» թեմայով քննարկմանը։
Բաց քննարկումը կազմակերպել է ՀՀ առողջապահության նախարարությունը` Էկոնոմիկայի նախարարության հետ գործակցության արդյունքում։
Քննարկմանը ներկա են եղել էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Լուսինե Գևորգյանը, ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, բժշկական կենտրոնների ղեկավարներ, բժշկական տուրիզմի ոլորտում առավել մեծ փորձ ունեցող կլինիկաների ներկայացուցիչներ, զբոսաշրջության ոլորտի պատասխանատուներ։
Նախարար Ավանեսյանն անդրադարձել է այն հիմնական ուղղություններին, որոնք այժմ բարեփոխման փուլում են` բուժկենտրոնների հիմնորոգում, վերազինում, էլեկտրոնային առողջապահության զարգացում, լիցենզավորման, որակի ստանդարտների և վերահսկողության խստացում։
«Բժշկական տուրիզմ ունենալը ցանկացած երկրի համար մեծ հեղինակություն է և զբոսաշրջային ոլորտի զարգացմանը նպաստող այս ոլորտի համար շատ ավելի եկամտաբեր ուղղություն։ Տուրիզմի զարգացման մեր ռազմավարության մեջ մենք մեծ տեղ ենք հատկացրել առողջապահական տուրիզմին», – նշել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը` հայտնելով պատրաատակամություն առողջապահության նախարարության հետ կոնկրետ ենթածրագրերով համագործակցելու։
Նա անդրադարձել է նաև բժշակական սարքավորումների ձեռքբերման պետական լիզինգային ծրագրին։
Յոլյան արյունաբանության և ուռուցքաբանության ազգային կենտրոնի մեծ ձեռքբերումների արդյունքում, արյունաբանական և ուռուցքաբանական հիվանդությունները հաղթահարելու համար, Հայաստան են գալիս ոչ միայն հայազգիներ, այլև քաղաքացիներ աֆրիկական երկրներից, Անգլիայից։ Ակնաբուժական, ստոմատոլոգիական, էսթետիկ բժշկությունն այն հիմնական ուղղություներն են, որոնց բուժծառայություններից օգտվելու համար առավել հաճախ են մարդիկ գալիս մեր երկիր։
Որո՞նք են այն հիմնախնդիրները, որ խոչընդոտում են մեր երկրում այս ոլորտի զարգացմանը, ի՞նչ կարող է անել պետությունը Հայաստանը հենց բժշկական զբոսաշրջության առումով աշխարհին ճանաչելի դարձնելու համար. քննարկմանն այս հարցերի շուրջ իրենց առաջարկներն են արել մասնակիցները։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
«Շիրակ» ֆուտբոլային ակումբը ֆեյսբուքյան էջում տարածել է պաշտոնական հայտարարություն, որով պահանջում է ՀՖՖ ղեկավարության հեռացումը. «Բոլոր ուղղություններով բացարձակ ձախողումներից, ֆան-շարժումների ու հասարակության լայն շերտի հրաժարականի պահանջից հետո անգամ ՀՖՖ գործող վերնախավը հույս ունի պաշտոնավարել։
Իրականության զգացումի կորուստը ՀՖՖ ղեկավարների կողմից ավելի կխորացնի ճգնաժամը հայկական ֆուտբոլում և կարող է հանգեցնի ոչ միայն Պրեմիեր լիգայի ակումբների, այլ նաև նրանց մանկապատանեկան թիմերի առաջնություններից դուրս գալուն։
Կոչ ենք անում ՀՖՖ ղեկավարներին ճիշտ գնահատել պահի լրջությունն ու օր առաջ հեռանալ՝ այդկերպ գոնե նպաստելով հայկական ֆուտբոլի առողջացմանն ու զարգացմանը»։
Հիշեցնենք, որ նման պահանջով էր հանդես եկել նաև «Ուրարտու» ակումբը:
ՀՖՖ ղեկավարությունը պետք է հեռանա ու դա պետք է անի օր առաջ
Բոլոր ուղղություններով բացարձակ ձախողումներից,…
Опубликовано SC ShirakПятница, 1 ноября 2024 г.
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոյեմբերի 1-ի որոշմամբ՝ Էդգար Զաքարյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ կայացել է ՀՀ մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը։
Նախ անդրադարձ է կատարվել ԱԺ պատգամավորների կողմից ներկայացված «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծին, քննարկվել է համայնքներում թափառող շների հետ կապված խնդիրը։
Ապա օրակարգային հաջորդ հարցով քննարկվել է համայնքների եկամուտների հավաքագրման 9 ամիսների արդյունքները։ Ըստ այդ արդյունքների համայնքների կատարողականը 9 ամսվա պլանի համեմատ կազմել է 93,7 տոկոս։ Այս մասին տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից։
Սեփական եկամուտների հավաքագրման տվյալներով առաջատար են Արմավիրի, Կոտայքի և Սյունիքի մարզերը։
Նախարարը հորդորել է ուշադրության կենտրոնում պահել համայնքների կողմից սեփական եկամուտների հավաքագրման գործընթացը՝ ապահովելով 2024 թվականի համար պլանավորված նշաձողը, ինչպես նաև ապահովել պետական բյուջեով մարզպետարանների համակարգմամբ իրականացվող սուբվենցիոն և հրատապ ծրագրերի կատարողականը:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է 2024-2026 թվականների Ոստիկանության ոլորտի բարեփոխումների ռազմավարական ծրագրի և դրանից բխող գործողությունների ծրագրի նախագիծը:
Նախ անդրադարձ է կատարվել նախորդ ռազմավարության արդյունքներին, որոնց թվում են՝ Ներքին գործերի նախարարության ստեղծումը, պարեկային ծառայության ներդնումը, օպերատիվ կառավարման կենտրոնի ստեղծումը, պարեկային ծառայության կադրերի պատրաստման ուղղությամբ իրականացված ծրագրերը և այլն: Զեկուցվել է, որ ռազմավարական ծրագրից բխող գործողությունների ծրագրով նախատեսվում է բարելավել ՆԳՆ կողմից մատուցվող հանրային ծառայությունների որակը, ոստիկանության կառավարման սխեման բերել ավարտական տեսքի, ներդնել մարդկային ռեսուրսների կառավարման ինստիտուցիոնալ նոր մոտեցում, իրականացնել ոստիկանության արտաքին նկարագրի, ենթակառուցվածքների, տեխնիկական հագեցվածության լավարկում և այլն: Միաժամանակ, վերը նշված ժամանակահատվածում նախատեսվում է գործարկել քրեական ոստիկանությունը, համայնքային ոստիկանությունը, ոստիկանության գվարդիան նոր կառուցվածքով և ֆունկցիոնալով, ձևավորել հանրապետական մեկ միասնական օպերատիվ կառավարման կենտրոն։
Հետևողական քայլեր են իրականացվելու կրթական միջավայրի բարելավման, ոստիկանության կադրային պատրաստման, մասնագիտական զարգացման, Պարեկային ծառայության զարգացման, ազատությունից զրկված անձանց իրավունքների երաշխավորման, վատ վերաբերմունքի կանխարգելման և այլ ուղղություններով:
Միաժամանակ, նշվել է, որ վերջին շրջանում անկախ կազմակերպությունների կողմից իրականացվել են սոցհարցումներ՝ պարզելու Ոստիկանության նկատմամբ հանրային վստահության մակարդակը: Մասնավորապես, ԵԱՀԿ-ի կողմից 2024 թ․ անցկացված հարցման արդյունքներով Ոստիկանության նկատմամբ հանրային վստահության մակարդակը կազմել է 72%, IRI-ի կողմից 2023-ին անցկացված հարցումներով՝ 58%, իսկ 2024 թ․՝ 62%:
Վարչապետ Փաշինյանը կարևորել է Ոստիկանության ոլորտի բարեփոխումների արդյունավետ իրականացումը՝ ընդգծելով հանրային վստահության մակարդակի բարձրացման ուղղությամբ հետևողական ու շարունակական քայլերի անհրաժեշտությունը:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com