Monthly Archives:January 2026

«Մեր ձևով» շարժման անդամները կուսակցություն են գրանցել՝ «Ուժեղ Հայաստան»

«Տաշիր» ընկերությունների սեփականատեր Սամվել Կարապետյանի գլխավորած «Մեր ձևով» շարժման անդամները գրանցել են կուսակցություն՝ «Ուժեղ Հայաստան» անվամբ։

Կուսակցությունը գրանցել են շարժման անդամներ Ալեքսան Ալեքսանյանը, Աշոտ Ֆարսյանն ու Լենա Մաթևոսյանը։ Կուսակցությունը գրանցված է «Տաշիր» ընկերությունների խմբի երևանյան գրասենյակում՝ Տերյան 69 հասցեում։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է՝ խուսափեք երրորդ կողմերի միջամտությունից և հավելյալ վճարներից

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից զգուշացնում են՝ եթե հարցազրույցի օր ամրագրելու համար օգտվել եք տուրիստական գործակալի կամ աջակցման այլ ծառայություններից և Ձեր դիմումումը լրացվել են սխալ կամ կեղծ (օրինակ՝ հեռախոսահամարը կամ էլեկտրոնային հասցեն) տեղեկություններ, ապա Դեսպանատունը իրավունք ունի չեղարկել Ձեր հանդիպումը։

«Խուսափեք երրորդ կողմերի միջամտությունից և հավելյալ վճարներից։
Ձեր դիմումում առկա տեղեկության ճշգրտության և ճշմարտացիության պատասխանատուն Դուք եք»,- նշված է հաղորդագրությունում։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Սամվել Կարապետյանը ԱԱԾ մեկուսարանից տեղափոխվել է տուն

Սամվել Կարապետյանը այսօր ԱԱԾ մեկուսարանից տեղափոխվել է տուն։ Փաստաբան Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը՝ համակցված գրավով և բացակայելու արգելքը։ Բացի այդ, սահմանվել են որոշ սահմանափակումներ՝ այդ թվում մերձավոր ազգականների հետ տեսակցելու արգելք։ Այս պայմանների շրջանակում Նարեկ Կարապետյանը չի կարող տեսակցել իր հորեղբորը։

Նշենք, որ դատարանի որոշմամբ բարերարի նկատմամբ կիրառվել է տնային կալանք ու գրավ։ Վարդեւանյանը հայտնել է, որ 53 քննիչներից բաղկացած խումբն այլեւս 22 հոգուց է բաղկացած. «Աբսուրդային իրավիճակ է լրիվ, անհասկանալի»։

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանը Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը մերժել էր՝ կիրառվելով տնային կալանք՝ երկրից բացայակելու արգելքով:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Սամվել Կարապետյանին կրկին կտեղափոխեն ԱԱԾ մեկուսարան

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն այսօր բեկանել է դատավոր Սարգիս Պետրոսյանի որոշումը, որով Սամվել Կարապետյանի նկատմամբ տնային կալանք էր կիրառվել։

Սամվել Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը կիրառվել է երկու ամիս ժամկետով։ «Տաշիր գրուպի» սեփականատեր, ռուսաստանցի միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանի խափանման միջոցի փոփոխությունը՝ տնային կալանք և գրավ, դատարանը դեկտեմբերի 30-ին էր կայացրել։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Շիրակի մարզպետի մոտ քննարկվել են ՎԶԵԲ-ի ծրագրով Անի և Ավստրիական թաղամասերում նախատեսվող աշխատանքները

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի մոտ այսօր քննարկվել են Անի թաղամասում ՎԶԵԲ-ի «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի Գ և Դ Տրանշների շրջանակներում Անի և Ավստրիական թաղամասերում առաջիկայում մեկնարկելիք աշխատանքներին առնչվող հարցեր։

Ծրագրով նախատեսված աշխատանքների նախագծային փուլի մեկնարկին ընդառաջ՝ Շիրակի մարզպետն անդրադարձել է շահագրգիռ բոլոր կառույցների համագործակցված աշխատանքին՝ նշելով, որ միայն այդ կերպ հնարավոր կլինի ծրագրի իրականացման ընթացքում չկանգնել ավելորդ քաշքշուկների առաջ, չունենալ բացթողումներ։

 «Այս ծրագրի ընթացքը մեր ամենօրյա ուշադրության ներքո է լինելու և մինչ նախագծային աշխատանքների ավարտն ու բուն շինաշխատանքների մեկնարկը պետք է կոմունալ ծառայություններն արդեն հստակեցրած լինեն այդ հատվածում իրենց իրականացվելիք աշխատանքներն ու դրանք ավարտեն պատշաճ ժամկետներում, որպեսզի շինաշխատանքների ընթացքը չխոչընդոտվի։ Չարչրկված մեխանիզմների առջև չպետք է կանգնենք, որ վերանորոգումն իրականացվի և պարզվի, որ գազատար կամ ջրատար խողովակ փոխելու, էլեկտրական մալուխներ անցկացնելու և պլանային այլ աշխատանքների իրականացնելու անհրաժեշտություն կա։ Այդ ամենն արդեն պետք է իրականացված լինեն մինչ ծրագրի շինարարական փուլի մեկնարկը»,- ընդգծել է մարզպետը։

 Նշենք, որ «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի Գ և Դ Տրանշների շրջանակներում նախատեսվում է Անի և Ավստրիական թաղամասերի շուրջ 17 կմ երկարությամբ և շուրջ 190 հազար քառակուսի մետր մակերեսով 37 փողոցների, ներառյալ ջրահեռացման համակարգի հիմնանորոգման աշխատանքների իրականացում և միևնույն թաղամասերի, ինչպես նաև Շիրակացի փողոցի արտաքին լուսավորության արդիականացում՝ 1284 լուսադիոդային լուսատուներով։

 Հանդիպման ընթացքում Գյումրու համայնքապետարանի պատասխանատուների և ջրամատակարար ընկերության ներկայացուցչի հետ քննարկվել են նաև Շիրակացի փողոցի վերանորոգման աշխատանքների ընթացքին առնչվող հարցեր։ Արդեն մեկնարկած աշխատանքների համար Կառավարությունը 898 մլն 43 հազար դրամ է նախատեսել։ Գումարի շրջանակենրում հիմնանորոգվելու է Շիրակացի փողոց՝ Մ-1 Երևան-Գյումրի ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի տարանցիկ 2,4 կմ երկարությամբ հատվածը։ Եղանակների տաքանալուն զուգընթաց աշխատանքներին տեմպեր կհաղորդվեն։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

ԱՄՆ պետքարտուղարությունը կասեցրել է ներգաղթային մուտքի արտոնագրերի տրամադրումը

ԱՄՆ պետքարտուղարությունը կասեցրել է ներգաղթային մուտքի արտոնագրերի տրամադրումը բազմազանության արտոնագրի (գրին քարտ) խաղարկության շրջանակում։ Մենք ժամանակ և անհրաժեշտ միջոցներ կտրամադրենք ԱՄՆ ազգային ու հասարակական անվտանգությունը պաշտպանելու համար։

DV-2027 ծրագրի վերաբերյալ այս պահին նոր հայտարարություններ առկա չեն։
👉 Հավելյալ տեղեկությունների համար այցելեք՝ shorturl.at/bJyNR
___________
❗The Department of State has paused issuance of all diversity immigrant visas (Green Card.) We will take the time and the measures necessary to protect U.S. national security and public safety.
There are no new announcements regarding DV-2027 at this time.

👉 More information at shorturl.at/bJyNR

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Գյումրիում բացվել է «ՍՕՍ-մանկական գյուղեր» հիմնադրամի «Շիրակ» մասնաճյուղը

Մասնաճյուղի հիմնական գործառույթը լինելու է մարզում մանկալքության վտանգի առաջ կանգնած ընտանիքների իդենտիֆիկացումը և այդ ընտանիքների հզորացման ու աջակցության միջոցով երեխաներին կենսաբանական ընտանիքներում պահելը։ Այն նաև կծառայի որպես ռեսուրս խնամքի հաստատություններում գտնվող երեխաների համար՝ վերամիավորվելու կենսաբանական ընտանիքների հետ՝ հաշվի առնելով երեխաների լավագույն շահը։ Այստեղ ծառայություն կտրամադրվի 150 երեխաների։

Մասնաճյուղի բացումից հետո տրվել է «Ընտանիքում ապրելու իրավունք II. խնամատարության և համայնքահեն ծառայությունների հասանելիության, մատչելիության և որակի բարելավում Ալբանիայում, Հայաստանում, Բելառուսում, Հյուսիսային Մակեդոնիայում և Ուկրաինայում» տարածաշրջանային ծրագրի մեկնարկը։ Անդրադարձ է կատարվել ծրագրի նպատակներին և ակնկալվող արդյունքներին։ Տեղի է ունեցել «Խնամատարությունը խնամատար ծնողների աչքերով» թեմայով պանելային քննարկում։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Գերիները վերադարձան. նախնական զննությամբ նրանք առողջական խնդիրներ չունեն

Ադրբեջանից Հայաստան վերադարձված չորս հայերը Երևանում են․ Նրանց առողջական վիճակն է ներկայացրել Նիկոլ Փաշինյանը։ «Գեւորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը նախնական զննությամբ առողջական խնդիրներ չունեն։ Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը նախնական գնահատվում է բավարար։

Նրանք տեղափոխվում են Երեւան»,- գրել է վարչապետ Փաշինյանը։ Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառմամբ տեղեկացրել էր,որ Հակարի կամրջով Ադրբեջանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հայերը հանձնվեցին Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչներին եւ հիմա գտնվում են ՀՀ տարածքում։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դի. ընթանում է քննություն

Հունվարի 14-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահան Խաչատուրի Պետրոսյանի դին՝ հրազենային վնասվածքով։ Այդ մասին հայտնում են ՊՆ-ից:

«Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին»,- նշված է հաղորդագրության մեջ։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com