Yearly Archives:2021

«Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16 օրյակ»

📌1991-ից ի վեր, ավելի քան 164 երկրներից ավելի քան 3700 կազմակերպություններ են մասնակցել ,Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակե ամենամյա
միջազգային քարոզարշավին, որն ուղղված է կանանց դեմ բռնության բոլոր
ձևերի վերացմանը։ 2000թ.-ին ,Ըննդեմ գենդերային բռնության ակտիվության 16-
օրյակըե մուտք գործեց նաև կովկասյան տարածաշրջան։ Հայաստանում 16-օրյակը մուտք գործեց արդեն 2001թ.-ից:
————————————-
YouTube` 🔴

Քարոզարշավը ներառում է հետևյալ հիշարժան օրերը՝
գ նոյեմբերի 25 – Կանանց դեմ ուղղված բռնության վերացման միջազգային օր,
գ դեկտեմբերի 1 – ՁԻԱՀ-ի համաշխարհային օր,
գ դեկտեմբերի 2 – Ստրկության վերացման միջազգային օր,
գ դեկտեմբերի 6 – Մոնրեալի սպանդի տարելից և
գ դեկտեմբերի 10 – Մարդու իրավունքների միջազգային օր։
————————————-
16 օրյակի ուղերձը նպատակ ունի բարձրաձայնել կանանց խախտված իրավունքների և խոչընդոտների մասին ձայնը լսելի դարձնել ամենուր, հատկապես որտեղ դրա հնարավորությունը չի եղել:
————————————-
ℹԲանախոսներ՝
➡ Ժենյա Մայիլյանը – ,Իրական աշխարհ, իրական մարդինե ՀԿ նախագահ
➡ Անուշ Գաբրիելյան – ,Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնե-ի սոցիալական աշխատող
➡ Լիլիթ Գորգինյանը – Շիրակի մարզի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ
🔗Համակարգող՝ Կարինե Դավթյան – Կանանց իրավունքների տան նախագահ

Գյումրիում 37 փողոց կասֆալտապատվի. գործադիրը գումար է հատկացրել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի շրջանակում Կառավարությունը մոտ 948,3 մլն դրամ կհատկացնի կապալառու և մատակարար կազմակերպությունների հետ կնքված 3 պայմանագրով 2021 թ.-ին ստանձնած պարտավորությունների ամբողջ ծավալով կատարման համար։ Որոշումն այսօր ընդունվել է ՀՀ կառավարության նոյեմբերի 9-ի նիստում։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը տեղեկացրել է, որ այս ծրագիրը 2 կարևոր բաղադրիչ ունի՝ մեկը փողոցների բարեկարգումն է, մյուսը՝ էներգախնայող արտաքին լուսավորության ցանցը: «Ծրագրի ընդհանուր գումարը 23,84 մլն եվրո է, շինարարական աշխատանքները սկսվել են 2019 թվականից: 15,4 մլն եվրոն ուղղված է ճանապարհների, փողոցների և հարակից ենթակառուցվածքների հիմնանորոգմանը, 6,5 մլն եվրոն նախատեսված է արտաքին լուսավորության ցանցի համար: Ընդհանուր առմամբ, նախատեսված է 26 կմ ճանապարհների ասֆալտապատում, դա 37 փողոց է Գյումրիում՝ իրենց բոլոր ենթակառուցվածքներով, նաև հարակից հատվածներում փողոցներում լուսավորության ցանցի փոփոխման ծրագրեր, և 2022 թ.-ի կեսին կունենանք բոլոր այդ 26 կիլոմետրն ավարտված, ինչպես նաև 3 հրապարակը ու լուսավորության ամբողջ ցանցն անցկացված»,- հայտնել է Սանոսյանը։ Նախարարի հավաստմամբ՝ ծրագիրը կավարտվի հաջորդ տարի։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Բնակֆոնդի ապահովման նոր ծրագրեր կան. փոխվարչապետ

Բնակֆոնդի ապահովման նոր ծրագրեր կան. փոխվարչապետ Երկրաշարժի 33-րդ տարելիցի օրը Գյումրի բարձրաստիճան պաշտոնյաները՝ ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ, դիվանագիտական ու ուժային կառույցների ներկայացուցիչները, հարյուրավոր գյումրեցիներ ծաղիկներ խոնարհեցին անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող «Անմեղ զոհերին, բարեգութ սրտերին» հուշակոթողին և մեկ րոպե լռությամբ հարգել նրանց հիշատակը: Այնուհետև Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի ձեռամբ հոգեհանգստի կարգ է մատուցվել անմեղ զոհերի հիշատակին: «Երկրաշարժից 33 տարի անց Գյումրիում դեռ անելիքներ կան»,-լրագրողների հետ զրույցում նշել է նորանշանակ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը՝ անդրադառնալով լրագրողների այն հարցին, թե երկրաշարժից 33 տարի անց դարձյալ օրակարգային է Գյումրիում անօթևանության հիմնախնդիրը, ենթակառուցվածքների վերանորոգումը: Նա նշել է, թե վերջին երեք տասնյակ տարիների ընթացքում աղետալի երկրաշարժի հետևանքները դեռ չեն վերանում քաղաքից և առհասարակ աղետի գոտուց, բայց վերջին տարիների ընթացքում քաղաք Գյումրիում, Շիրակի մարզում, Լոռիում իրականացվել են մի շարք ծրագրեր։ Նախատեսված է, որ 2022 թվականին դրանք ունենալու են շարունակական բնույթ: «Շիրակի մարզում այս երեք տարիներ 8 միլիարդ դրամի շրջանակներում իրականացվել են սուբվենցիոն ծրագրեր»,-ասել է փոխվարչապետը: Նա նշել է, որ սուբվենցիոն ծրագրերն իրականացվել են կառավարության համաֆինանսավորմամբ, մոտ 60 տոկոսը՝ բյուջեի հաշվին։ Իսկ կառավարության ուղղակի ֆինանսավորմամբ իրականացվում են փողոցաշինական, ջրագծերի փոփոխման աշխատանքներ, լուսավորության խնդիր է այս պահին լուծվում։ «Պետք է ևս մենք անգամ պարտավորվենք, որ առաջիկա տարիների ընթացքում անելու ենք հնարավորինս, որպեսզի օր առաջ լուծենք Շիրակում՝ հատկապես երկրաշարժի հետևանքով ծառացած խնդիրները»,- հավելել է ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը՝ վստահեցնելով, որ բնակարանաշինական խնդիրների հետ կապված ծրագրերի մասին ավելի ստույգ կհայտարարվի առաջիկայում՝ ՀՀ կառավարության՝ ՀՀ քաղաքաշինական կոմիտեի հետ նախատեսվող նիստից հետո: «Բնակֆոնդի ապահովման համար նախաձեռնած ծրագրեր կան՝ 2021-2022 թվականներին»,- ընդգծել է փոխվարչապետը։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Հանցավոր 12 ընտրախախտում՝ Շիրակի մարզի ՏԻՄ ընտրություններում. 4-ով նախապատրաստվում են նյութեր

Հանցավոր 12 ընտրախախտում՝ Շիրակի մարզի ՏԻՄ ընտրություններում. 4-ով նախապատրաստվում են նյութեր ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ըստ մարզերի հրապարակել 2021թ. դեկտեմբերի 5-ին հանրապետության մի շարք մարզերում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում առերևույթ ընտրական հանցագործության դեպքերի, դրանց տեսակների, իրավապահ մարմինների կողմից դրանց առթիվ ձեռնարկված միջոցների վերաբերյալ հանրության իրազեկման գործընթացը: «Մասնավորապես, դեկտեմբերի 5-ին Շիրակի մարզի Ախուրյան, Ամասիա, Աշոցք, Արթիկ համայնքներում ևս կայացել են ՏԻՄ ընտրություններ: Վերջիններիս նախընտրական քարոզարշավի շրջանի վերաբերյալ ստացվել է ընտրական բնույթի 4, իսկ բուն քվեարկության օրվա և գործընթացի հետ կապված՝ 8 առերևույթ հանցավոր խախտումների վերաբերյալ հաղորդում, ահազանգ»,- հայտնում են Գլխավոր դատախազությունից: Նշված ընդհանուր 12 հաղորդում-ահազանգերից 4-ը ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող մշտադիտարկման արդյունքում վեր հանված ԶԼՄ հրապարակումներ են, 3-ը՝ ֆիզիկական անձանց կողմից տրված հաղորդումներ, 5-ը՝ ոստիկանության աշխատակիցների կողմից ստացված օպերատիվ տվյալներ և ներկայացված զեկուցագրեր: Ստացված հաղորդումներից և ահազանգերից 1-ը վերաբերում է ենթադրաբար ընտրակաշառք տալուն, ստանալուն կամ ընտրակաշառքի միջնորդությանը, 3-ը՝ Ախուրյան, Արթիկ խոշորացված համայնքներում առերևույթ ընտրողների ուղղորդման միջոցով առերևույթ ընտրողների ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելուն, 1-ը՝ Ախուրյան խոշորացված համայնքում քաղաքացու կողմից ընտրական իրավունքի իրականացմանն առերևույթ խոչընդոտելուն, 1-ը՝ Արթիկ խոշորացված համայնքում քարոզչական պաստառների տեղադրմանը խանգարելու միջոցով քարոզչության անցկացմանը խոչընդոտելուն, 2-ը՝ Ախուրյան խոշորացված համայնքի ընտրություններում ենթադրաբար քվեաթերթիկը կամ ծրարը ընտրատեղամասերից դուրս տանելու հանգամանքներով պայմանավորված առերևույթ քվեարկության գաղտնիությունը խախտելուն, 2-ը՝ Արթիկ խոշորացված համայնքի տարբեր ընտրատեղամասերում առերևույթ կրկնաքվեարկության փորձեր կատարելուն, 1-ը՝ Ամասիա համայնքում ընտրատեղամասերից մեկում լույսերի անջատմամբ պայմանավորված՝ ենթադրաբար քվեարկության արդյունքները կեղծելու փորձին, 1-ը՝ այլ բնույթի: Վերացական և ընդհանրական բնույթի ենթադրյալ ընտրական իրավախախտումների վերաբերյալ 8 հաղորդումների առնչությամբ ՀՀ Ոստիկանության մարզային բաժիններին դատախազության կողմից հանձնարարվել է սկսել անհրաժեշտ ստուգողական գործողություններ: Արդյունքում, դրանցից 3-ը թողնվել են անհետևանք, քանի որ ներկայացված տվյալները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով չեն հաստատվել, կամ նշվածները չեն համապատասխանել իրականությանը, իսկ 5 ահազանգերի կապակցությամբ ստուգողական գործողությունները շարունակվում են: Իսկ 4 հաղորդում ուղարկվել է նախաքննության մարմին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով, որոնցով գործընթացը շարունակվում է՝ հանգամանքների պարզման, քրեական գործ հարուցելու հիմքերի ստուգման նպատակով:

Աղբյուր՝  https://www.prosecutor.am/am/mn/8384/

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Նախընտրական բանավեճ. Աշոցք-Ամասիա

#ՏԻՄ #բանավեճ #Debate

Սույն հեռուստաբանավեճը իրականացվել է Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի «Մարդու իրավունքներ և Քաղաքացիական հասարակության հզորացում ՀՀ մարզերում» ծրագրի շրջանակներում

➡ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԳՐԻԳՈՐ, «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ, Ամասիա համայնք

➡ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՋԵՄՄԱ, «ԱՄԱՍԻԱ-ԱՐՓԻ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ, Ամասիա համայնք

➡ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ, «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ, Աշոցք համայնք

➡ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԿԱՐԵՆ, «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ, Աշոցք համայնք

🔗Սեյրան Մարտիրոսյան, Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

«Հավասար հնարավորություններ աշխատող մայրերի համար»

📌«Ալվան ծաղիկ սոցիալ-կրթական կենտրոն» ՀԿ-ն, համագործակցելով «Խորանարդ ինտելեկտուալ կենտրոն» ՀԿ-ի հետ, Հայաստանում Նիդերլանդների դեսպանատան աջակցությամբ իրականացնում է «Հավասար հնարավորություններ աշխատող մայրերի համար» իրազեկման և օրենսդրական փոփոխությունների նախաձեռնման ծրագիրը։ Ծրագրի փորձագիտական խումբը Գյումրու «Երկխոսության մեդիա կենտրոնում» ներկայացրել է համապատասխան զեկույցը՝ սոցիոլոգիական և իրավական բաղադրիչներով, ինչպես նաև՝ այն առաջարկները, որոնք ուղղված են աշխատող մայրերի իավական վիճակի բարելավմանը։
————————————-
Ուղիղ հեռարձակում 🔴   

————————————-
Բանախոսներ՝
➡ Գայանե Հովակիմյան- Սոցիոլոգ
➡ Լուիզա Զաքեյան- Սոցիոլոգ
➡ Վանուհի Գասպարյան-Իրավաբան
➡ Գայանե Գևորգյան-Իրավաբան
🔗Համակարգող՝ Եստեր Գրիգորյան

ՏԻՄ ընտրություններ 17 հոկտեմբեր, 2021թ. ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ԶԵԿՈՒՅՑ

cover-avagani-2021 1ej

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru