ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

Կազմակերպության առաքելությունն է` աջակցել ՀՀ-ում քաղաքացիական հասարակության, ժողովրդավար համայնքի զարգացման ու կայացման գործընթացին, մարդու իրավունքների ճանաչմանը եւ պաշտպանությանը, խոսքի, մամուլի ազատ արտահայտմանը, կոռուպցիայի նվազմանը, թրաֆիքինգի դեմ պայքարին, ժուռնալիստիկայի եւ կինոֆոտոարվեստի զարգացմանը:

«Գյումրու Առաջընթաց» Քաղաքացիական Հասարակության Զարգացման Կենտրոն» հասարակական կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա պետությունների քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց և իրավաբանական անձանց հասարակական միավորում է, որն ունի ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ:

Կազմակերպությունը իրականացնում է իր գործունեությունը ՀՀ Սահմանադրության, ՀՀ օրենքների, իրավական այլ նորմատիվ ակտերի և սույն կանոնադրության հիման վրա:

Կազմակերպության գործունեության սկզբունքներն են` օրինականությունը, խտրականության բացառումը, անդամության կամավորությունը, անդամների շահերի ընդհանրությունը, ինքնակառավարումը, բարեխղճությունը, հաշվետվողականությունը:

Կազմակերպությունը գործում է ՀՀ ողջ տարածքում և օտարերկրյա պետություններում, այդ երկրների օրենսդրությանը համապատասխան։

Կազմակերպության պաշտոնական լեզուն հայերենն է: Տարբեր լեզուներով գրված տեքստերի մեկնաբանությունից ծագած որևէ անհամապատասխանության դեպքում, հայերեն գրված տեքստը համարվում է որոշիչ:

Կազմակերպությունն իրավաբանական անձի կարգավիճակ է ձեռք բերում պետական գրանցման պահից:

Կազմակերպությունն ունի հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով  կլոր կնիք:

Կազմակերպության անվանումն է․

Հայերեն լրիվ՝ «Գյումրու Առաջընթաց» Քաղաքացիական Հասարակության Զարգացման Կենտրոն»  հասարակական կազմակերպություն, կրճատ՝ «Գյումրու Առաջընթաց» Քաղաքացիական Հասարակության Զարգացման Կենտրոն» ՀԿ, հապավումը՝ ԳԱՔՀԶԿ ՀԿ,

Ռուսերեն լրիվ՝  Общественная организация  “Прогресс Гюмри” Центр Развития Гражданского Общества”, կրճատ՝ “Прогресс Гюмри ” Центр Развития Гражданского Общества” ОО, հապավումը՝ ПГЦРГО ОО,

Անգլերեն լրիվ՝ “Progress of Gyumri” Civil  Societi Development Center” Non Governmental Organization, կրճատ՝ “Progress of Gyumri” Civil  Society Development Centre” NGO, հապավումը՝ PGCSDC NGO:

Կազմակերպությունն ունի խորհրդանիշ, որում պատկերված է կապույտ ֆոնի վրա երկրագունդը իր ուղեծրով: Իսկ պատկերի կողքը կապույտ գույնով գրված է PROGRESS OF GYUMRI  NGO Civil Society Development Center”    (NGO բառը կարմիր գույնով է գրված):   Խորհրդանիշի խորհուրդը հետևյալնէ՝ աշխարհում ընթացող  զարգացումներին համընթաց Կազմակերպության  դիտակետում է գտնվում Հայաստանը։

Կազմակերպությունը կարող է օրենքով սահմանված կարգով ստեղծել տնտեսական  ընկերություններ և նրանց միջոցով իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն, որից ստացված եկամուտները կուղղվեն կազմակերպության նպատակներին: Կազմակերպությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով անձամբ կարող է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ՝ իր կանոնադրությամբ սահմանված նպատակներին համապատասխան:

Կազմակերպության իրավաբանական հասցեն է’ ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի,Վ․ Աճեմյան 7, իսկ գործունեության հասցեն՝ ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի,Ալեք Մանուկյան 1 /հեռ․  098691690/: