© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
#ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ❗
«Գյումրու առաջընթաց» ՔՀԶԿ-ն հրավիրում է Շիրակի մարզի ՔՀԿ-ների ակտիվ անդամներին, երիտասարդներին, կամավորներին՝ մասնակցելու
🔎 Դրամաշնորհների/ենթադրամաշնորհների, ծրագրերի, նախագծերի, ակցիաների մասնակցային մշակում, կառավարում, գաղափարների գեներացիա վերապատրաստման անվճար դասընթացներին:
——————————————————————————————
➡️Դասընթացները տեղի կունենան
#Երկխոսության_մեդիա_կենտրոն -ում, հասցեն՝ Ա.Մանուկյան 1:
Դասընթացին մասնակցելու համար դիմել Արմեն Պետրոսյանին, հեռ․ 094826876 ։
——————————————————————————————
📌Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2023թ․-ի մայիսի 24-ն է։
Հարցերի դեպքում զանգել 098691690 հեռախոսահամարով կամ գրել progressgumri@mail.ru էլեկտրոնային հասցեին։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
📍2021 թ․ դեկտեմբերի 5-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ տեղի կունենան ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան, Թալին; Արարատի մարզի Արարատ, Արտաշատ, Մասիս, Վեդի; Արմավիրի մարզի Արաքս, Արմավիր, Բաղրամյան, Խոյ, Մեծամոր, Վաղարշապատ, Փարաքար; Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Սևան, Վարդենիս; Լոռու մարզի Թումանյան, Սպիտակ, Վանաձոր, Փամբակ; Կոտայքի մարզի Աբովյան, Գառնի, Ծաղկաձոր, Հրազդան, Նաիրի, Նոր Հաճն; Շիրակի մարզի Ախուրյան, Ամասիա, Աշոցք, Արթիկ; Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր, Ջերմուկ, Վայք; Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքներում։
🔍«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը դիտարկելու է դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունները, որի համար հավաքագրում է երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդներ։
📆Երկարաժամկետ դիտորդների դիմելու վերջնաժամկետը 2021 թ․ հոկտեմբերի 31-ն է։
✅Երկարաժամկետ դիտորդների հայտը՝ https://forms.gle/DTPiq8NuySfCTBYY8
📆Կարճաժամկետ դիտորդների դիմելու վերջնաժամկետը 2021 թ․ նոյեմբերի 12-ն է։
✅Կարճաժամկետ դիտորդների հայտը՝ https://forms.gle/Vzwb2b5aVWCHtoNP8
«Անկախ դիտորդ» առաքելություն, ի դեմս՝
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի
«Իրազեկ քաղաքացիների միավորման»
«Գյումրու առաջընթաց» ՔՀԶԿ֊ի
«Կանանց իրավունքների տուն» ՀԿ-ի
«Գյումրու ռեստարտ նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի
«Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ-ի
—————
ℹ«Ընտրություններ բոլորի համար 2021- տեղական դիտորդություն և քաղաքացիական հասարակության կողմից քաղաքացիների իրավազորում» ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի և Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի հետ համատեղ:
Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:
Աղբյուր՝ https://www.facebook.com/AnkakhDitord/posts/1220409695036287
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Հարգելի գործընկերներ և ընկերներ, ինչպես գիտեք համավարակով պայմանավորված արտակարգ դրության, ապա պատերազմով պայմանավորված ռազմական դրության, սոցիալական և քաղաքական ճգնաժամի պատճառով 2020 թվականից մինչ օրս ՀՀ-ում չեն անցկացվել Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:
Չնայած պաշտոնական տեղեկատվության սղությանը՝ ըստ ամենայնի, հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին իրականացվելու են վերոնշյալ ժամանակահատվածում ընտրություններ չիրականացրած համայնքներում հերթական և արտահերթ ընտրություններ՝ Տավուշի, Լոռիի, Շիրակի, Սյունիքի, Արմավիրի և Արագածոտնի մարզերի որոշ համայնքներում:
Այնուամենայնիվ, Անկախ դիտորդ դաշինքը հայտեր է ընդունում Հայաստանի բոլոր մարզերից և Երևանից՝ անկախ ընտրությունների աշխարհագրությունից՝ դիտորդական առաքելություն իրականացնելուն պատրաստ լինելու նպատակով: Հարկ է նշել, որ թեկնածուների ընտրությունը խիստ պայմանավորված է լինելու աշխարհագրությամբ:
Ցավոք կամ բարեբախտաբար այս ՏԻՄ ընտրությունները նույնպես արտառոց են, ինչպես վերոնշյալ պատճառներով, այնպես էլ ԱԺ ընտրությունների արդյունքում քաղաքական ուժերի վերաբաշխումից հետո քաղաքական պայքարը արդեն ՏԻՄ մակարդակում շարունակելու պատճառով:
Այս փուլում Անկախ դիտորդ դաշինքը հավաքագրում է երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդներ, դիտորդների համակարգողներ: Այս հայտը լրացնելով՝ դուք դիմում եք հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին նշանակված և նշանակվող բոլոր ընտրությունների համար, իսկ ձեր հայտերը կդիտարկվեն՝ ըստ աշխարհագրական նպատակահարմարության:
✅Երկարաժամկետ դիտորդի և կարճաժամկետ դիտորդների համակարգողի հաստիքների համար դիմելու ձևաթուղթ՝
https://forms.gle/DTPiq8NuySfCTBYY8
✅Կարճաժամկետ դիտորդների գրանցման ձևաթուղթ՝
https://forms.gle/Vzwb2b5aVWCHtoNP8
Հավաքագրումն իրականացվում է ՀՀ ողջ տարածքում՝ վերոնշյալ աշխարհագրական սահմանափակումներով:
Նախատեսվում է բոլոր դիմորդների պարտադիր վերապատրաստում:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք աշխատանքային ժամերին զանգահարել ՀՔԱ Վանաձորի գրասենյակ՝ ☎️077342268, 041158873 (անձնական), 032272268 հեռախոսահամարներով կամ գրել Անկախ դիտորդի ֆեյսբուքյան էջին:📩
Կոնտակտային անձ՝ Անտոն Իվչենկո:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Մենք, քաղաքացիական հասարակության ներքոնշյալ ներկայացուցիչներս, խիստ մտահոգված ենք Հայաստանյան քաղաքական դաշտում տիրող ատելության խոսքի և բռնության կոչերի կապակցությամբ, որոնք աճի միտում ունեն արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Թե՛ իշխանական և թե՛ ընդդիմադիր շրջանակների խնդրահարույց և վտանգավոր ելույթները թունավորում են հանրային դաշտը՝ երկրորդ պլան մղելով պետական և հասարակական նշանակություն ունեցող առաջնային խնդիրների քննարկումը։ Քաղաքական հակառակորդների և նրանց աջակիցների նկատմամբ վիրավորական պիտակների և հայհոյանքների կիրառումը, դավադրապաշտական տեսությունների, կեղծիքի և ապատեղեկատվության տարածումը, վախի և փոխադարձ ատելության մթնոլորտի սերմանումը ուղղակիորեն անհամատեղելի են ժողովրդավարության և արդար ընտրությունների անցկացման սկզբունքներին։ Հանրային հարցումները ցույց են տալիս, որ հանրությունը հոգնել է քաղաքական շրջանակների նման անպատասխանատու պահվածքից և ակնկալում է բովանդակային և կոնկրետ քայլեր ճգնաժամային իրավիճակից դուրս գալու համար։ Քաղաքացիներն արժանի են բազմակարծության և կարծիքի հարգանքի հիման վրա քաղաքակիրթ նախընտրական քարոզարշավ ունենալ, որը նրանց հնարավորություն կտա ընտրություն կատարել՝ ճշգրիտ պատկերացում ունենալով համակարգային ճգնաժամը հաղթահարելու վերաբերյալ քաղաքական ուժերի կողմից ստեղծված առաջարկվող լուծումների և նրանց կարողությունների մասին։ Հորդորում ենք իշխանական և ընդդիմադիր քաղաքական շրջանակներին զերծ մնալ ժողովրդավարական սկզբունքները և մարդու իրավունքների արժեքները խեղաթյուրող վարքագծից և գործելակերպից, գործադրել անհրաժեշտ քաղաքական կամք և ջանքեր ազատ և արդար ընտրությունների իրականացման համար, լեգիտիմ իշխանություն ձևավորելու և քաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ կարևոր քայլ կատարելու համար։ Հայտարարությունը բաց է միանալու համար։ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն Իրազեկ քաղաքացիների միավորում Հանուն հավասար իրավունքների ՀԿ Փինք իրավապաշտպան ՀԿ Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ Հանրային լրագրության ակումբ «Սինեմարթ» Երիտասարդական ՀԿ Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ Ուղղակի ժողովրդավարություն ՀԿ Կանանց իրավունքների տուն Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ Քաղաքացիական Երիտասարդական Կենտրոն ՀԿ «Ազդեցիկ քաղաքացի» ՀԿ «Բազմազանություն» սոցիալ-մշակութային, իրավապաշտպան ՀԿ Սպիտակի ՛՛ՇՈՂԵՐ՛՛ Կենտրոն Լրագրողներ Հանուն Մարդու Իրավունքների իրավապաշտպան ՀԿ «Աջակցություն կանանց և երեխաներին» ՀԿ «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ Գյումրու «Առաջընթաց» ՔՀԶԿ ՀԿ:
Աղբյուր՝ https://cutt.ly/RceNePb
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
2018թ․ հեղափոխության օրերին որպես հանրային պահանջ է ձևակերպվել, իսկ ԱԺ արտահերթ ընտրություններից հետո վերահաստատվել է, որ իշխող քաղաքական ուժը վերարտադրող և չարաշահումների լայն հնարավորություններ ստեղծող ընտրական օրենսգիրքը պետք է փոխվի։ Այդ բարեփոխման խոստումն ու պարտավորությունն ամրագրվել է նաև ՀՀ Կառավարության ծրագրում և դատաիրավական բարեփոխումների ռազմավարությունում, ինչպես նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2020թ. նոյեմբերի 18-ին հրապարակած ճանապարհային քարտեզում։
Շուրջ երկու տարի ՀՀ Ազգային Ժողովի բազմաթիվ պատգամավորներ, արտախորհդարանական ուժեր, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, միջազգային կառույցներ և պետական տարբեր մարմիններ քննարկումներ են ունեցել ընտրական օրենսգրքի և հարակից օրենքների փոփոխության անհրաժեշտության վերաբերյալ։ Այդ քննարկումների արդյունքում մշակվել է մի նախագիծ, որն անդրադառնում է ընտրական օրենսդրության գրեթե բոլոր խնդրահարույց կետերին։ Նախագիծն արդեն իսկ պաշտոնապես շրջանառվել ու հրապարակվել է ԱԺ կայքում, ինչպես նաև ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին՝ փորձագիտական կարծիք ստանալու համար:
Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծն առաջարկում է պարզ համամասնական ընտրակարգ, որը պետք է օգնի զարգացնել և բովանդակային դարձնել խորհրադանական համակարգը, ինչպես նաև երաշխավորի ընտրակաշառքի ու քրեածին հեղինակությունների ազդեցության կանխարգելումը ընտրությունների վրա։ Պարզ համամասնական ընտրակարգի անցումը 2018թ․ հավանության է արժանացել բոլոր այն ուժերի կողմից, որոնք այժմ ներկայացված են ՀՀ Ազգային Ժողովում։ Այդ ընտրակարգը նաև եղել է փաստացի գլխավոր հստակ փոփոխությունը, որ կանխատեսվում էր բարեփոխումների համատեքստում և հավանության էր արժանացել արտախորհրդանական ուժերի կողմից։
Ընտրական օրենսգրքի և հարակից օրենսդրության փոփոխությունների ընդունումն այն կարևոր քայլն է, որով ԱԺ բոլոր խմբակցությունները կարող են ցույց տալ, որ նախընտրական պայքարում հրաժարվելու են
Ներկայիս քաղաքական ճգնաժամի հաղթահարման գլխավոր երաշխիքը արտահերթ ընտրությունների անցկացումն է, սակայն վարկաբեկված ու ակնհայտորեն թերի օրենսգրքով ընտրությունների կազմակերպումն ինքնին և ի սկզբանե կհանդիսանա ռեսուրսների, ոչ թե ծրագրերի մրցավազք և կասկածի տակ կդնի նոր Ազգային ժողովի լեգիտիմությունն ու վարկանիշը։
Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ընդունման և կիրարկման թիվ մեկ պատասխանատուն Ազգային Ժողովի քաղաքական մեծամասնությունն է։ Միևնույն ժամանակ ընդդիմադիր խմբակցությունների և իշխանության հավակնող քաղաքական ուժերի կողմից օրենսգրքի փոփոխությանը չսատարելը ինքնին կգնահատվի որպես վարչական և ապօրինի ռեսուրսներին ապավինելու մտադրություն և քաղաքական ճգնաժամը հաղթահարելու պատրաստակամության բացակայություն։
Արտահերթ ընտրությունները պետք է նշանակվեն միմիայն ընտրական օրենսգրքի փոփոխությունների ընդունումից հետո՝ հնարավորինս սեղմ ժամկետներում՝ առանց ստորադասելու արտահերթ ընտրությունների հրամայականը ժամկետների վերաբերյալ միջազգային ընդհանրական կանոններին։
Հայտարարությանը միանալու համար խնդրում ենք Կազմակերպության կամ Ձեր տվյալները լրացնել այստեղ
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Իրազեկ քաղաքացիների միավորում
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն
Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն ՀԿ
“Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն” ՀԿ, Օլեգ Դուլգարյան
«Փինք» իրավապաշտպան ՀԿ
Մեդիա նախաձեռնությունների կենտրոն
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
Մարդու իրավունքների Հելսինկյան ասոցիացիա
Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա
Ժուռնալիստների <Ասպարեզ> ակումբ ՀԿ, Լեւոն Բարսեղյան խորհրդի նախագահ
«Ռեստարտ» գիտա-կրթական հիմնադրամ
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ
Սոցիոսկոպ ՀԿ
«Քաղաքաքական երկխոսություն» ՀԿ
Ավնիկ Մելիքյան
Կանանց իրավունքների տուն
«Գյումրու առաջընթաց» ՔՀԶԿ ՀԿ
Սեդա Գրիգորյան, վավերագրող ռեժիսոր
Աղբյուր՝ https://cutt.ly/qz1AHTV
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
9 փետրվարի 2021 թ
2021թ․ փետրվարի 7-ին ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպման արդյունքում արձանագրել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից և հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ:
Պնդումը, թե լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ, նույնքան մանիպուլյատիվ է, որքան խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության պնդումը, թե գործող կառավարության կողմից կազմակերպված ընտրությունները անպայմանորեն լինելու են իրենց օգտին կեղծված։
Քաղաքացիական հասարակության և քաղաքական ուժերի բազմաթիվ ներկայացուցիչներ հայտարարել են, որ տեսնում են արտահերթ ընտրությունները՝ որպես ներկայիս վստահության ճգնաժամի հաղթահարման միակ միջոց։
Ստեղծված իրավիճակում արտահերթ ընտրություններից հրաժարվելը հիմք է տալիս ենթադրել, որ խորհրդարանական մեծամասնությունը փաստացի իր նեղ կուսակցական շահից դրդված է շահարկում հանրային պահանջի գաղափարը` իրապես չցանկանալով իմանալ կամ հաշվի առնել այն: Կառչելով մանդատից և արտոնություններից՝ կուսակցական շահը հանրայինին գերադասելու անպատասխանատվությամբ այն որևէ կերպ չի տարբերվում նախորդ՝ 2018թ. ժողովրդական հեղափոխության արդյունքում մերժված իշխանություններից:
Հարկ է արձանագրել, որ որոշ քաղաքական շրջանակների կողմից 2020 թվականի նոյեմբերի 10-ից մինչ օրս կազմակերպվող բողոքի ցույցերին հանրային լայն աջակցության բացակայությունը պայմանավորված է երկու հիմնական գործոններով.
Ծանր պատերազմից հետո Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական վերականգնմանն ուղղված համակարգային փոփոխությունները չեն կարող երաշխավորված լինել առանց հանրային վստահություն ունեցող իշխանությունների: Հանրության զգալի մասը չունի որևէ վստահություն, որ ներկա իշխանություններն կարողունակ են ոչ միայն դիմագրավել պատերազմի հետևանքով ստեղծված ներքին և արտաքին նոր մարտահրավերներին, այլև՝ ապահովել Հայաստանի խաղաղ զարգացման երաշխիքներ։
Վերահաստատելով արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը՝ մենք, քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ ներկայացուցիչներս, պահանջում ենք «Իմ քայլը» խմբակցությունից՝ գիտակցել սեփական պատասխանատվությունը ՀՀ քաղաքացիների ու պետության առջև և 2021 թվականի քաղաքական օրակարգ վերադարձնել արտահերթ ընտրությունների կազմակերպման հարցը՝ մինչ այդ սեղմ ու հստակ ժամանակացույցով ապահովելով ընտրական ու հարակից օրենսդրության բարեփոխումը և նախապատրաստելով ընտրական հանձնաժողովներն ու դատաիրավական համակարգը ընտրական օրենսդրության նվազագույն պահանջների ապահովմանը:
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Իրավական զարգացման և պաշտպանության հիմնադրամ
Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ
Իրազեկ քաղաքացիների միավորում
Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա
Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ
Խաղաղության երկխոսություն ՀԿ
Փինք իրավապաշտպան ՀԿ
Սոնա Մանուսյան, հոգեբան
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Վերլուծելով հետհեղափոխական գրեթե երկու տարին` պարտավոր ենք արձանագրել հետեւյալը:
2018թ․ հեղափոխության շարժիչ ուժն արդարության և արժանապատվության, ժողովրդի իշխանության վերականգման ցանկությունն էր, որը բխում էր սոցիալական արդարության համակարգային և համատարած բացակայությունից: Ընտրական իրավունքի խեղաթյուրման, հանրային շահի քողի տակ սեփականության իրավունքի ոտնահարման, խոշտանգումներից ու ոստիկանական կամայականություններից զերծ մնալու ու կրթական իրավունքների զանգվածային ոտնահարումների պայմաններում արդարադատությունը հասանելի չէր ՀՀ քաղաքացիների համար:
Ձևավորված անպատժելիությունն ապահովագրվում և երաշխավորվում էր դատական համակարգի՝ դատական իշխանության կողմից, որովհետեւ նույնիսկ ամենաավտորիտար համակարգերում նման ամենաթողություն տեղի չէր ունենա առանց դատական իշխանության հովանավորչության:
Հայաստանի Հանրապետության քաղաքացին 2018թ մարտ-մայիս ամիսներին դուրս եկավ փողոց հենց այս անպատժելիության և նվաստացման դեմ: Հեղափոխությունը կարողացավ պարտադրել իշխող վարչախմբին հրաժարվել գործադիր իշխանությունից և պարտադրեց նոր ընտրություններ օրենսդիր իշխանության ձևավորման համար: Ժողովրդի քվեով ձևավորված իշխանությունը, սակայն, մինչ այժմ չի կարողացել ազատագրել դատական համակարգը շուրջ երկու տասնամյակ տիրապետած քաղաքական էլիտաների ազդեցությունից: Այլ կերպ ասած՝ հեղափոխության ինստիտուցիոնալ շարունակության մանդատը ստացած քաղաքական ուժը ձախողեց մի ամբողջ համակարգի՝ դատական իշխանության լեգիտիմության վերականգման գործընթացը:
Մերժելով Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի իշխանությունը և արտահերթ ընտրություններում իրենց քվեն տալով՝ ժողովուրդը լիազորեց կառավարությանը և Ազգային ժողովին նախաձեռնել և իրականացնել արմատական և համակարգային փոփոխություններ: Նոր իշխանությունները, սակայն, բաց թողեցին այդ հնարավորության պատեհ ժամանակը: Մինչ օրս, իրական համակարգային բարեփոխումների փոխարեն, Ազգային Ժողովը փորձում է լուծել կարճաժամկետ ու հատվածական խնդիրներ:
Խնդիրը Սահմանադրական դատարանի առանձին անդամներից ազատվելը, առանձին անձանց եկամտի հայտարարագրերի ստուգումը կամ նույնիսկ դատավորների վերաբերյալ ԱԱԾ տվյալների բացահայտումը չէ: Խնդիրն արդարության վերականգնումն է սահմանադրական և օրենսդրական մակարդակներում, դատական և իրավապահ մարմինների համակարգում։
Ժամանակն է հասկանալու, որ օրենսդրական, տնտեսական և վարչական լծակների զավթման ավելի քան 20 տարիների ընթացքում կարծրացած կառույցներն ապամոնտաժելու կարճ և պարզունակ ճանապարհ չկա: Պետության զավթումը չի կարող վերացվել 1 կամ 100 օրենքների միջոցով, կամ նույնիսկ սահմանադրական բարեփոխումների միջոցով, եթե արդարադատության վերականգնումը համալիր եւ ամբողջական չլինի: Իսկ դա նշանակում է բոլոր խախտումների ճանաչում, որոնք են վատ օրենքները, կեղծ քննությունները ու անարդար դատական որոշումները, ներառյալ, բայց ոչ միայն մարտի 1-ի կամ այլ առանձին գործերի ամբողջական բացահայտում:
Դպրոց հաճախող երեխաների գրեթե 50%-ը որակյալ կրթություն չի ստանում, մինչդեռ նախարարության միևնույն աշխատակիցները շարունակում են իրենց «բնականոն աշխատանքը»: Բանակում` ինքնասպանությունների, սպանությունների, առողջական խնդիրների ու դժբախտ պատահարների արդյունքում մահացության դեպքերը մնում են ծանր մարտահրավեր, իսկ զորամասների ղեկավարությունը, պաշտպանության նախարարության, զինված ուժերի գլխավոր շտաբի պատասխանատու աշխատակիցները շարունակում են իրենց «բնականոն աշխատանքը»: Կյանքի, սեփականության, անձի ազատության և անձեռնմխելիության իրավունքները խախտած դատախազներն ու քննիչները, ոստիկաններն ու ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները շարունակում են իրենց «բնականոն աշխատանքը»: Բանկային աշխատողներն ու փողերի լվացման դեմ պայքարի պատասխանատուները, որ փակել են աչքերը Հայաստանից ապօրինի դուրս բերված միլիարդավոր դոլարների վրա, շարունակում են իրենց «բնականոն աշխատանքը»:
Այն համայնքի ղեկավարների մեծ մասը, որոնք ընտրվել են կլանային շահի թելադրանքով և տասնամյակներ շարունակ հանդիսացել են ընտրությունների կեղծման տեղական գործիքներ, շարունակում են «բնականոն աշխատանքը»՝ խոչընդոտելով փոփոխությունները համայնքներում։
Հրապարակներում ու փողոցներում պայքարած քաղաքացիները չեն կարող շարունակել մնալ սպասման եւ անորոշության մեջ՝ չունենալով նախկին և առկա իրավիճակների քաղաքական գնահատականը, չտեսնելով վարքի հստակ ու կանխատեսելի փոփոխություններ առկախող և արժեզրկող բյուրոկրատիայի հանդեպ:
Մեկ տարի առաջ արդարադատության համակարգում հեղափոխություն չիրականացնելով՝ Կառավարությունը և Ազգային Ժողովը թույլ տվեցին կոռումպացված դատական համակարգին վերածվել ռևանշիստների ամրոցի: Ճգնաժամի խորացմանը մեծապես նպաստեց Կառավարության դժկամությունը՝ սկսելու անցումային արդարադատության պատշաճ գործընթաց, որը կօգներ ոչ միայն վերականգնել խախտված իրավունքները, այլև բացահայտել ընտրությունների, հանրաքվեների կեղծումն ու մարդու իրավունքների խախտումներն իրականացրած ցանցերի կառուցվածքը և մասնակիցներին: Իշխանություններն այս կամ այն քաղաքական գործչի առանձին բանավոր հայտարարություններով այս ամենը համարում են բացահայտված, համարում են, որ հեղափոխությունն ինքնին արդեն գնահատական է: Պնդումը, թե ամեն ինչ հայտնի է մարդկանց, եւ որեւէ իրավական կամ քաղաքական գործընթացի կարիք չկա, խոշոր քաղաքական բացթողում է, եթե ոչ սխալ: Հեղափոխության նպատակը միայն մի քանի պաշտոնյաների պաշտոնանկումը եւ նրանց պատասխանատվության ենթարկելը չէր, այլեւ խորքային կոռուպցիայից երկրի ազատագրումը, անպատժելիության վերացումը՝ մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության ամուր, արդյունավետ համակարգի ստեղծման եւ ժողովրդավարության անդառնալիության հաստատման համար:
Այս ճգնաժամի լուծումը պետք է հստակ սահմանվի իշխանությունների կողմից, որպես նախորդ իշխանությունների կողմից պետության զավթման դեմ ամբողջական պայքարի շրջանակներում իրականացվող գործողությունների շարք, որը պետք է հասկանալի և կանխատեսելի լինի ՀՀ քաղաքացիների և միջազգային հանրության համար: Ճգնաժամի լուծումը պահանջում է ճգնաժամի ճանաչում եւ արձանագրում, ոչ թե որպես առանձին կամ մեկուսի երևույթ, այլ համակարգային անարդարության պատճառ եւ բաղադրիչ: Արդարության վերականգնման արմատական և համակարգային գործողությունները պետք է պլանավորվեն, հայտարարվեն եւ իրականացվեն հստակ և սեղմ ժամկետներում՝ իշխանության հանրային հաշվետվողականության պայմաններում:
Հայտարարությունը բաց է միանալու համար.
«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն
Արմավիրի զարգացման կենտրոն
Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան
«:Բուն» գիտամշակութային հիմնադրամ
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն ՀԿ
«Գյումրու առաջընթաց» քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն» ՀԿ
«Երիտասարդ Սյունիք» երիտասարդական ՀԿ
Երիտասարդական ավանգարդ ՀԿ
«Երիտասարդները հանուն փոփոխության» քաղաքացիական հասարակության զարգացնման ՀԿ
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Ժողովրդավարական ինստիտուտների զարգացման կենտրոն
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Իրազեկ քաղաքացիների միավորում
Իրական աշխարհ, իրական մարդիկ ՀԿ
Իրավական հետազոտության և զարգացման կենտրոն
«Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ
Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ
Խաղաղության երկխոսություն ՀԿ
Խորան Արդ ինտելեկտուալ կենտրոն ՀԿ
Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա
«Կանանց իրավունքների տուն» կազմակերպություն
Կանանց ռեսուրսային կենտրոն
«Կրթության ասպարեզ» ՀԿ
Համայնքային Համախմբման և Աջակցության Կենտրոն ՀԿ
Համայնքների ֆինանսիստների միավորում
Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ
Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ հիմնադրամ
Հանրային լրագրության ակումբ
«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ
«Հասարակություն Առանց Բռնության» ՀԿ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
«Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» ՀԿ
Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ
Մենք Պլյուս ՀԿ
Նոր Սերունդ Մարդասիրական ՀԿ
«Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նաաձեռնություն
Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն
Սպիտակի Հելսինկյան խումբ իրավապաշտպան ՀԿ
«Սինեմարթ» ԵՀԿ
Վստահություն առողջապահական ՀԿ
Ուղիղ ժողովրդավարություն ՀԿ
Փինք իրավապաշտպան ՀԿ
Քաղաքացիական Երիտասարդական Կենտրոն
«Քաղաքացիական Զարգացում» կրթահետազոտական ՀԿ
Հ. Կիրակոսյան
©progressgyumri.am Armenian News/Analyses:
Tel: +37498 691-690; E-mail: progressgyumri@gmail.com ; progressgyumri@mail.ru
#ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ❗
«Գյումրու առաջընթաց» ՔՀԶԿ-ն հրավիրում է Շիրակի մարզի ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, ՔՀԿ-ների ակտիվ անդամներին, երիտասարդներին, կամավորներին՝ մասնակցելու
🔎 Մոնիթորների վերապատրաստման անվճար դասընթացներին:
——————————————————————————————
✅Վերապատրաստման արդյունքում, լավագույն մասնակիցները կներգրավվեն ծրագրի կազմակերպչական ու իրականացման գործընթացներում՝ հնարավորություն կունենան իրականացնելու մոնիթորինգներ, մշտադիտարկելու Գյումրու ավագանու գործունեությունը:
➡️Դասընթացները տեղի կունենան
#Երկխոսության_մեդիա_կենտրոն -ում, հասցեն՝ Ա.Մանուկյան 1:
Դասընթացին դիմելու համար խնդրում ենք ուղարկել Ձեր CV-ն և մոտիվացիոն նամակը (ոչ ավել քան 1 էջը) 📧progressgyumri@mail.ru էլեկտրոնային հասցեին։
——————————————————————————————
📌 Մոտիվացիոն նամակը պետք է ներառի տեղեկություններ դիմողի ուսման կամ աշխատավայրի մասին, մասնակցության դիմելու պատճառը և ակնկալիքները դասընթացից։
📌Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2019-ի օգոստոսի 20-ն է։
Ընտրության արդյունքների վերաբերյալ մասնակիցները կտեղեկացվեն մինչև 2019թ-ի օգոստոսի 25-ը։
Հարցերի դեպքում դիմել Մարինեին՝ զանգահարելով +374 94644521, հեռախոսահամարին կամ գրել 📧mderbinyan@mail.ru էլեկտրոնային հասցեին։