Գյումրու ավագանու առաջիկա նիստում կներկայացվի նախագիծ, համաձայն որի կառաջարկվի աղբի դիմաց գանձվող 100 դրամն ավելացնել 50-ով: Այսինքն մեկ անձի հաշվարկով գանձել 150 դրամ վարձավճար: Ըստ Գյումրու համայնքապետի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանի, իրենք ստիպված են այդ քայլին գնում, քանի որ աղբահանության եւ սանմաքրման ծախսը գերազանցում է դրա դիմաց մուտգագրվող վարձավճարների չափին: «Տարիներ շարունակ էս հարցը մեր կողմից չէր բարձրացվում, հաշվի առնելով մեր բնակչության սոցիալական վիճակը: Բայց այսօր մեծ թափով շինարարական աշխատանքներ են կատարում, փողոցների քանակն է ավելացել, եւ կապված զբոսաշրջության հետ նաեւ պետք է բարձրացնել արդյունավետությունն ու սպասարկման որակը: Էդ առումով մեր հաշվարկների մեջ մենք բյուջեից մեծ գումար ենք ծախսում լրացուցիչ, այսինքն պետք է մեկը մյուսին ծածկեր,բայց էս ներկա վիճակում չի փակում: 2018 թվականի մեր հետազոտությունների արդյունքում 143 մլն 432989 դրամ տարբերություն է տվել, այսինքն մուտքերից ավել ենք ծախսել: Այս 50 դրամը որ ուզում ենք բարձարցնել, դա էլ է քիչ, ելնելով սոցիալական վիճակից, հիմա այսքանն ենք ավելացնում, որ շատ դժգոհություններ չլինեն, երեւի եկող տարի կամ 2021-ին նորից կվերանայվի: »,- խնդիրը ներկայացրեց Ռուբեն Սանոյանը:
Գումարի չափն ավելանում է, քանի որ Գյումրիում ավելացել է բարեկարգ փողոցների թիվը: Նախկինում, երբ դրանք քանդված են եղել, ավլել, մաքրելու կարիք չիչ զգացվել, առավելեւս կանաչապատելու, եւ խնամելու: Ռուբեն Սանոյանը, սդակայն, վստահ է, որ ավելացող 50 դրամը եւս իրենց ունեցած խնդիրները չի կարգավորելու: Ուղղակի հարցի մասնակի լուծում է լինելու: «Սրանով էլ մեր ծախսերը չի փակվելու, բայց մասամբ գոնե կփարատվի էս վիճակը, կարծեմ Վանաձորում արդեն 200 դրամ է: Մենք ելնելով Գյումրրու առանձնահատկություններից, սոցիալական ծանր վիճակից միշտ հետաձգել ենք հարցը: Բյուջեի մեջ սեղմվելով տեղավորվել ենք: 100 դրամի մեջ էլ չէինք տեղավորվում, բայց էս աննախադեպ փողոցաշինության արդյունքում մենք կիլոմետրերով նոր փողոցներ ունեցանք, դե պատկերացրեք սանմաքրում, աղբահանություն: Էն քանդուքարափ փողոցները ավլելու, մաքրելու գործ էլ չկար առաջ, հմի ասֆալտապատել են, բդի մաքրվի, ջրվի, բարեկարգվի, հազար ու մի խնդիր կա, նորից եմ ասում ստիպողական քայլ է սա, լավ օրից չէ, որ անում ենք, մենք մեր բնակչության վիճակի մեջ մտնում ենք, բայց ուրիշ տարբերակ չունենք»:
Գյումրիում հաշվառված 157.000 քաղաքացուց 78.000-ն է փաստացի բնակվում: Բայց այնպես չէ, որ բոլորն էլ ժամանակինեւ պարտաճանաչ ձեւով այդ գումարը վճարում են: Այդ հարցում մեծ դժվարություններ կան սխալ հասցեավորումների, փլված շենքերի հասցենով գրանցումների պահպանելու հետ կապված: Քիչ չեն նաեւ փակ դռները:
©progressgyumri.am Armenian News/Analyses:
Tel: +37498 691-690; E-mail: progressgyumri@gmail.com ; progressgyumri@mail.ru
📌ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կփոխի դպրոցներում «Նախնական զինվորական պատրաստություն» (ՆԶՊ) առարկայի դասավանդման մեթոդը, դասընթացները կիրականացվեն նաև զորանոցային, ճամբարային պայմաններում:
——————————————————————
Ուղիղ հեռարձակում 🔴
ℹ Բանախոսներ՝
➡ Սուրեն Ավետիսյան Գյումրու ավագ զինղեկ,ավագ լեյտենանտ, թիվ 10 հին . դպրոցի զինղեկ՝
➡ Սամվել Խաչատրյան Ֆոտոն վարժարանի զինղեկ, փոխգնդապետ
➡ Վաչագան Սարգսյան Գյումրու թիվ 20 հիմն. դպրոցի զինղեկ, ավագ լեյտենանտ,
➡ Ժորա Աբգարյան «Տիգրան Աբգարյան մարտական պատրաստության ակումբ»-ի նախագահ
🔗Արմենուհի Մինասյան
#Preliminary #Military #Education
#Հարցում
➡ Կհրաժարվեն արդյո՞ք ԲՈՒՀ-երը հայոց լեզու, հայ գրականություն,
հայոց պատմություն առարկաների պարտադիր ներառումից
➡ Ինչպե՞ս եք վերաբերվում ԿԳՄՍ նախարար
Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին
#Shirak #Region #Borders
——————————————————————
📌Շիրակի մարզի համայնքներում ինչպիսի՞ սահմանային անճշտություններ կան, ինչու՞ են դրանք առկա եւ խնդրի լուծման ի՞նչ ճանապարհներ են մշակված։ Արդյո՞ք համայնքների խոշորացումն ունեցել է դերակատարում եւ ո՞ր համայնքներում է ներկա պահին խնդիրն առկա։
——————————————————————
Ուղիղ հեռարձակում 🔴
ℹԲանախոսներ՝
➡ Զորիկ Խաչատրյան ՇՄ հողաշինության եվ հողօգտագործման բաժին-հողային պետական տեսչության պետ
➡ Երվանդ Հակոբյան Անուշավան համայնքի ղեկավար
➡ Մերգել Ղարիբյան Արփի համայնքի ղեկավար
➡ Մխիթար Վարագյան Արթիկի համայնքապետ
🔗Արմենուհի Մինասյան
Երկխոսություն մեդիա կենտրոնում հոկտեմբերի 15-ից անցկացվում են լրագրողական դասընթացներ Գյումրիում գործող բուհերի լրագրության բաժնի ուսանողների եւ ոլորտով հետաքրքրված երիտասարդների համար։ Ոուսուցանվում են լրագրության հիմունքներ, մասնակիցները ծանոթանում են արդի լրագրության ժամանակակից գործիքներին, փորձում են ուժերը՝ հանձնարարված թեմաների շուրջ նյութեր պատրաստելով։
#Քննարկում «《Հայ եկեղեցու պատմություն》-ը կրթում է, թե` քարոզում»
——————————————————————
📌 “Հայ եկեղեցու պատմություն” առարկան դպրոցական ծրագրից հանելու թեման հանրային թեժ քննարկումների առիթ է դարձել: Եթե որոշ փորձագետներ կարծում են, որ առարկան պետք է դուրս գա հանրակրթական ծրագրից և դասավանդվի հայ ժողովրդի պատմություն առարկայի շրջանակում, ապա Մայր Աթոռում այդ տեսակետի հետ համաձայն չեն:
——————————————————————
Ուղիղ հեռարձակում
🔴
ℹԲանախոսներ`
➡ Տեր Փավստոս քահանա Սարգսյան- ՀԱԵ Շիրակի թեմի հոգևորական
➡ Հայկուհի Հովհաննիսյան – պատմաբան
➡ Աբրահամ Ավագյան – ՀԵՊ առարկայի դասավանդող
🔗Համակարգող` Մարինե Դերբինյան
Շիրակի մարզի Լեռնուտ համայնքի դպրոցում հարգանքի տուրք են մատուցել լեռնուտցի հերոս Նարեկ Հմայակի Հարությունյանի հիշատակին: Դպրոցի ռազմագիտության դասարանն անվանակոչել են 2017 թվականին մարտական դիրքում նահատակված զինվորի անունով: «Կտրված կարմիր ժապավենը կարմիր գծի նման կանցնի լեռնուտցի աշակերտների մտքի եւ սրտի միջով: Ներկաները վստահ են՝ Նարեկն այս քայլով մեկ անգամ եւս անմահացավ: Երբեմն մտածում եմ՝ արդյո՞ք տեղին է զոհված զինվորների ծնողների եւ հարազատների ներկայությամբ նման միջոցառումների անցկացումը: Արդյո՞ք ավելի չենք ցավեցնում, արդարացվա՞ծ է արդյոք մեր այս քայլերը: Բայց ես կարծում եմ որ այո, արդարացված է, քանի որ մեր այս տղաների, մեր հերոսների անձնազոհության հավերժական հուշարձաններ են պետք, միայն խաչքարեր չեն, որ մեզ պետք են: Մենք հենց այս ճանապարհով ենք մեր երեխաներին կրթելու ու պատմելու պատմական իրադարձությունների, իրենց կողքին ապրած հերոս տղաների մասին, նրանք պետք է այս պատին տեսնեն հուշամեդալն ու նկարները, պետք է հասկանան, թե ինչի համար է այս դասարանն իրենց համագյուղացու անունով կոչված: Սա արվում է այսօր դրսում խաղացող երեխայի համար, որը վաղը մեծանալու, զորակոչվելու է, սա արված է այս սար ու ձորի սիրուն անկյունում մարդկանց արարելու, աշխատելու հնարավորության համար: Նարեկը ծնվել է մի պարզ ընտանիքում, սովորել այս դասարանում, նստել նույն այս աշակերտական նստարանին, որին հիմա իրենք են նստում, բայց Նարեկն առավել է բոլորից, նա հերոս է, անմահ է, նա մեկն էր բոլորից, ով զոհվեց հունուն հայրենիք»,- դասարանի բացման ժամանակ ասաց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:
«Ուզեցինք, որ անպայման Նարեկի մասին փոքրերն իմանան, մեծերն էլ հիշեն, հենց դրա համար էլ ռազմագիտության դասարանն անվանակոչեցինք մեր հերոսի անունով, որ Նարեկն իր երկնային ներկայությամբ ոգեւորի մեր աշակերտներին, կրթի եւ ճիշտ ուղղությամբ առաջնորդի»,- ասաց Լեռնուտի դպրոցի տնօրենի պաշտոնակատար Աննա Մարտիրոսյանը:
Ռազմագիտութայն այդ փոքրիկ դասարանում դարակների եւ սեղանի վրա խնամով դրված էին Նարեկի տարբեր տարիների, զինվորական ծառայության ընթացքում արված լուսանկարները, զինվորական համազգեստը, աշակերտական տետրերը, օրագիրը, գրիչն ու անձնական այլ իրեր: Նարեկը հայրենասեր էր, մեծ ուրախությամբ եւ ոգեւորությամբ գնաց բանակ: Տղայի մասին անցյալ ժամանակով չի խոսում հայրը՝ Հմայակը: Ասում է, երբ զորակոչվեց Նարեկն ու տարան Արցախ, փորձել է միակ զավակին ավելի անվտանգ վայում ծառայելու ելքեր որոնել: Նարեկը թույլ չի տվել: «Ինքը կըսեր՝ ես անպայման բդի Ղարաբաղ ծառայեմ, բոլորը կարող են, ես չէ՞: Իմ միակ տղան էր, իմ հույսը: Ես ըսեցի՝ Նարեկ ջան, քեզի Ղարաբաղ չեմ թողնի, բայց ինքը դեմ եղավ: Ըսեց՝ պա ջան, ըդպես բան չենես, ես Ղարաբաղ բդի ծառայեմ»,- կարոտի արցունքներն ու անդառնալիության զգացողությունը փոքր-ինչ զսպելով պատմեց Նարեկի հայրը:Նարեկը զոհվել է 2017 թվականի ապրիլի 24-ին՝ Ասկերանի դիրքերից մեկում՝ թշնամու դիպուկահարի կրակոցից:
Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով 2017 թվականին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի Նարեկ Հարությունյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Ա․ Մինասյան
©progressgyumri.am Armenian News/Analyses:
Tel: +37498 691-690; E-mail: progressgyumri@gmail.com ; progressgyumri@mail.ru
Գյումրու Սեւ բերդ ամրոցում կայացավ ՀՀ ԱԺ եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի 32-րդ նիստը:Նիստին մասնակցում էին ՀՀ ԱԺ եւ ՌԴ Պետդումայի պատգամավորները, ԵՏՀ ներկայացուցիչները, ՀՀ եւ ՌԴ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները, Գյումրու քաղաքապետը: ՌԴ Դաշնային խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովն ասաց մեծ է Հայաստանի ունեցած ավանդը ԵՏՄ զարգացման և ամրապնդման գործում։
Ըստ նիստին մասնակից ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի, այս հանդիպումն անչափ կարեւոր է, քանի որ Հայաստանը բոլոր երկրների հետ չունի նման համագործակցություն:
Նիստի ընթացքում անդրադարձ եղավ նաեւ ՌԴ ռուսական բազայի առաջիկա ընդլայնմանը: Կա՞ն արդյոք անվտանգության երաշխիքներ: Վորոբյովը հարցի պատասխանը չուներ: Մարուքյանն ասաց, որտեղ զորք կա, այնտեղ խնդիր էլ կա, միջադեպ էլ:
Լրագրողները նաեւ չունեցան պատասխան ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու, դրա վտանգավորության եւ այլ հարցերի մասով: Սեղմ ու կարճ պատասխան ուներ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
ՀՀ ԱԺ եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի 32-րդ նիստում ի թիվս այլ հարցերի քննարկվեց նաեւ մինչ 2025թ. եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների, ինչպես նաեւ Լարսում նոր անցակետի կառուցման հնարավորությունը:
Ա․Մինասյան
©progressgyumri.am Armenian News/Analyses:
Tel: +37498 691-690; E-mail: progressgyumri@gmail.com ; progressgyumri@mail.ru
📌ՏԻՄ-երի հանդեպ հանրային վստահությունը տեղական ինքնակառավարման արդյունավետության և ՏԻՄ աշխատանքներին հանրային մասնակցության գլխավոր գրավականներից է։ Ինչպիսի՞ն է այսօր ՏԻՄ-երի հանդեպ հանրային վստահությունը: Արդյո՞ք Գյումրիում ՏԻՄ-երը վայելում են բնակչության վստահությունը: Ինչպե՞ս է Գյումրու ավագանին ապահովում կապը բնակիչների հետ: Հիմնականում ի՞նչ խնդիրներով են բնակիչները գալիս համայնքապետարան եվ ի՞նչ սկզբունքով են առաջնորդվում ավագանու խմբակցությունները հարցերը քննարկելիս:
Ուղիղ հեռարձակում
🔴
ℹԲանախոսներ՝
➡ Արսեն Աբրահամյան – ՏԻՄ փորձագետ
➡ Արմենուհի Վարդանյան – Գյումրու ավագանու անդամ, «ԳԱԼԱ» խմբակցություն
➡ Ավետիս Առաքելյան – Գյումրու ավագանու անկախ անդամ
🔗Համակարգող` Մարինե Դերբինյան
#Քննարկում «Անօթեւանության ի՞նչ թիվ ու իրավիճակ փաստեց վարչապետի հանձնարարականով ստեղծված աշխատանքային խումբը» #Homelessness #Gyumri
————————–
📌ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով Շիրակի և Լոռու մարզերի անօթևանության և տնակների հաշվառման նպատակով ստեղծված աշխատանքային խումբն ավարտել է աշխատանքը: Անօթեւանության ի՞նչ պատկեր է արձանագրվել, ինչ թվերի մասին է խոսքը եւ ո՞րն է խնդրի լուծման ճանապարհը:
————————–
Ուղիղ հեռարձակում 🔴
ℹԲանախոսներ՝
➡ Մկրտիչ Դավթյան, անշարժ գույքի կառավարման բաժնի գլխավոր մասնագետ
➡ Վահան Թումասյան Շիրակ կենտրոն հկ նախագահ
➡ Տիգրան Հարությունյան ՀՀ ՇՄ քաղաշինվարչության բնակարանային և ենթակառուցվածքների գործունեության բաժնի պետ
🔗Արմենուհի Մինասյան