Պատմություն

 ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆ Է՝

Հանրային իրազեկում և հանրային վերահսկողություն հանուն ժողովրդավարության զարգացման և քաղաքացիական հասարակության կայացման:

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏԵՍԼԱԿԱՆՆ Է՝

Առաջընթաց՝ հանուն իրազեկ և պաշտպանված հասարակության

Մեկ տասնամյակից ավել կազմակերպությունը գործունեություն է ծավալում`նպատակ  ունենալով աջակցել ժողովրդավարության հաստատմանը Հայաստանում՝ ժողովրդավարական արժեքների զարգացմանը՝ խոսքի ազատությունը, բազմազանությունը եւ բազմակարծությունը: Հանրային իրազեկման ու հանրային վերահսկողության միջոցով Կազմակերպությունը նպաստել է ՏԻՄ օրենքների կիրառմանը Գյումրի համայնքում, ՏԻՄ-ների գործունեության, համայնքային որոշումների ու խնդիրների հրապարակայնության ու թափանցիկության ապահովմանը, համայնքի բնակչության իրազեկմանը, մասնակցային որոշումների կայացմանը, փոխադարձ հաշվետվողականությանը, շահերի պաշտպանությանը,  խտրականության դեմ պայքարին, ապահովել է ավագանու նիստերի թափանցիկությունը, ժողովրդավարական ընտրությունների անցկացմանը Շիրակի մարզում,  անկախ ԶԼՄ-ի ամրապնդմանը, բազմակարծության ապահովմանը,  ՔՀԶ-ների միջև համագործակցությանը: Մենք հավատում ենք, որ քաղաքացիների իրազեկությունը նրանց իրավունքների պաշտպանության գրավականն է, հետևաբար նաև ժողովրդավարական արժեքների գնահատման ու պահպանման կարևոր գործոնը:

Մենք ողջունում ենք գործընկերների համագործակցությունն ու նախաձեռնությունը` հանուն ընդհանուր գաղափարների իրականացման: Ստեղծելով կառուցողական երկխոսության միջավայր, Կազմակերպությունը կշարունակի Երկխոսության հարթակը ծառայեցնել շահագրգիռ բոլոր այն մարդկանց ու կազմակերպություններին, որոնց գործունեությունն ուղղված է հանուն ժողովրդավարության ու առաջընթացի:

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ

«Գյումրու առաջընթաց» ՔՀԶԿ»  կազմակերպությունը իր գործունեությունը ծավալում է արդեն 13 տարի` հիմնադրվել է 2008թ.-ին՝ նպատակ ունենալով նպաստել ժողովրդավարական արժեքների զարգացմանը՝ խոսքի ազատությանը, բազմակարծությանը, ազատ ԶԼՄ-ների կայացմանը,  քաղաքացիական հասարակության, համայնքների զարգացման ու կայացման գործընթացին, մարդու իրավունքների ճանաչմանը և պաշտպանությանը, կոռուպցիայի նվազմանը:

Հանրային իրազեկման ու հանրային վերահսկողության միջոցով Կազմակերպությունը նպաստել է ՏԻՄ-ների և ԱԺ-ի Շիրակի մարզից ընտրված պատգամավորների գործունեության թափանցիկության ու հաշվետվողականության ապահովմանը, ՀՀ ԱԺ-ի օրենքների, ՀՀ կառավարության, Շիրակի մարզի և Գյումրի քաղաքի որոշումների ու խնդիրների հրապարակայնության ապահովմանը, համայնքի բնակչության իրազեկմանը։

Ավագանու նիստերի թափանցիկությունը ապահովելու համար ուղիղ հեռարձակումներ է անցկացրել նիստերից։

Կազմակերպությունը 5 տարի իրականացրել է Գյումրու ավագանու և  Շիրակի մարզից ընտրված պատգամավորների գործունեության մոնիտորինգ, պատրաստվել են զեկույցներ, որոնք տեղադրված են կազմակերպության կայքերում։ Իրականացվել է նաև Գյումրի համայնքի ամենամյա բյուջեի մոնիտորինգ։

Կազմակերպվել են հանրային քննարկումներ   վիճահարույց որոշումների ու խնդիրների վերաբերյալ։

Կազմակերպությունը ստեղծել է Երկխոսության լսարան հաղորդաշարը, որտեղ անցկացվում են տարբեր ֆորմատի հարցազրույցներ տարբեր թեմաների շուրջ՝ քաղաքական, սոցիալ-տնտեսական, կրթական, մարզային, համայնքային խնդիրներ   և այլն։

Կազմակերպության նախաձեռնությամբ ստեղծվել է նաև Երկխոսության մեդիա կենտրոնը, որտեղ անցկացվում են քաղաքական ու տնտեսական ամենատարբեր թեմաներին առնչվող քննարկումներ, մամլո ասուլիսներ, որոնք վերաբերում էին ՀՀ կառավարության, ԱԺ, ՏԻՄ որոշումներին, օրենսդրությանը, մարզի խնդիրներին,  հակահամաճարակային միջոցառումներին, տուրիզմի, տնտեսության զարգացման ծրագրերին, Աժ արտահերթ ընտրություններին, ընտրական  գործընթացին, ընտրական օրենսգրքի փոփոխություներին, քաղաքական ուժերի ծրագրերին և այլն։

Կազմակերպության ջանքերով ստեղծվեց նաև Քաղաքացիական ակտիվության և բանավեճի ակումբը, որտեղ կազմակերպվեցին դասընթացներ ակտիվ երիտասարդների, ուսանողների, լրագրողների համար, ովքեր ձեռք բերեցին քաղաքացիական խմբերի շահերի պաշտպանության, համայնքների զարգացման ծրագրեր մշակելու, իրականացնելու և վերահսկելու գիտելիքներ ու հմտություններ, ծանոթացան լրագրության նոր մեթոդներին, սոցիալական մեդիային, մեդիագրագիտությանը, բանավեճի արվեստին, կանոններին, մասնակցեցին ԵԿՄ-ում իրականացվող  միջոցառումներին։ Վերահսկողություն իրականացնելու համար ընդլայնվեց ակտիվիստների ցանցը։

Բանավեճի ակումբի տաղավարում արդեն կազմակերպվեցին , նախընտրական, քաղաքական և համայնքային խնդիրների վերաբերյալ բանավեճեր։

Նախընտրական շրջանում, փոփոխված ընտրակարգի և ընտրախախտումներից զերծ մնալու վերաբերյալ  սոցիալական հոլովակներ պատրաստվեցին, ինչը նպաստեց ընտրողների իրազեկության բարձրացմանը:

Սկսած 2016թ․-ից կազմակերպությունը հանդես եկավ դիտորդական առաքելությամբ։ ԱԺ և ՏԻՄ ընտրությունների կարճաժամկետ դիտորդական առաքելության արդյունքներն ամփոփվել են զեկույցներում։ Կազմակերպությունն իրականացրել է նաև Գյումրիում հեռարձակվող տեղական ՀԸ-ների նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածի մոնիտորինգ։ Բոլոր զեկույցներն ու հետազոտությունները զետեղված են կազմակերպության կայքում։

Կազմակերպությունն 2020թ․-ից կազմակերպությունն անդամակցել է Անկախ դիտորդ դաշինքին՝ համատեղ իրականացնելու դիտորդական առաքելությունը։ Այդ նպատակով  անցկացվել են կարճաժամկետ դիտորդների վերապատրաստման  դասընթացներ։ Իսկ ընտրություններին, դիտորդներն ու լրագրողները  հետևել  են ընտրական գործընթացներին՝ քվեարկության մեկնարկից  մինչև հաշվարկի ավարտը, արձանագրել ընտրախախտումներ, դրանց վերաբերյալ պատրաստել ռեպորտաժներ։

Երկխոսության մեդիա կենտրոնում Կազմակերպությունն իրականացրել է նաև ուղիղ հեռարձակումներ՝ ներկայացնելով ԿԸՀ-ից, Անկախ դիտորդներից և լրագրողներից ստացված տեղեկատվությունը։

Մինչ ընտրությունների օրն ու դրանից հետո կազմակերպություն էին այցելում միջազգային դիտորդական առաքելություն իրականացնող երկարաժամկետ դիտորդները՝ ծանոթանալու տեղական դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների ջանքերին ու քայլերին։

Արդեն 4-րդ տարին է, կազմակերպությունը  մատուցում է Օրվա լուրերը՝ 120 վայրկյանում՝ մեր երկրում, մարզում տեղի ունեցող կարևոր իրադարձությունների մասին։

Կազմակերպությունն իրականացնում է Մարդու իրավունքներ հաղորդաշարը, որի նպատակն է բարձրացնել Շիրակի մարզում հանրության տեղեկացվածության մակարդակը տարբեր ոլորտներում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրների մասին։

Կազմակերպությունն ակտիվորեն շարունակելու է իր ներդրումն ունենալ ժողովրդավարության կայացման, հանրային իրազեկման և բաց երկխոսության ապահովման գործում։ Մինչ օրս իրականացրած ծրագրերը լինելու են շարունակական, կավելանան նաև նոր բաղադրիչներ։

ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԾՐԱԳՐԵՐԸ

2008թ. «Երաշխիք» քաղաքացիական հասարակության կենտրոն ՀԿ-ի հետ համատեղ իրականացրել է կրթական ոլորտին վերաբերող «Երիտասարդությունը կարող է» հակակոռուպցիոն ծրագիրը (դրամաշնորհատու՝ ԱՄՆ դեսպանատուն):

2009թ. Սախարովի անվան ՄԻՊ հայկական կենտրոնի աջակցությամբ իրականացրել է «ԵՂԻՐ ԻՐԱԶԵԿ» ծրագիրը, որն ուղղված է համայնքային խնդիրների, ՏԻՄ-ների գործունեության իրազեկմանը:

2011թ. ԱՄՆ ՄԶԳ եւ Քաունթերփարթի-Հայաստանյան աջակցությամբ իրականացրել է «ԵՂԻՐ ԻՐԱԶԵԿ» ծրագիրը, որի նպատակն է` նպաստել ՏԻՄ-ի օրենքների կիրառմանը Գյումրի համայնքում, ապահովել ավագանու նիստերի թափանցիկությունը:

2013թ. ԱՄՆ ՄԶԳ եւ Քաունթերփարթի-Հայաստանյան աջակցությամբ իրականացրել է «Երկխոսություն` հանուն քաղաքացիական հասարակության զարգացման», որի նպատակն է՝ նպաստել մասնակցային որոշումների կայացմանը, համայնքի բնակչության իրազեկմանը, փոխադարձ հաշվետվողականությանը, մասնակցային պլանավորման եւ բյուջետավորման մշակույթի կայացմանը ՏԻՄ-երի եւ բնակիչների միջեւ:

2014թ. ԱՄՆ ՄԶԳ եւ Քաունթերփարթի-Հայաստանյանի աջակցությամբ իրականացրել է «Քաղաքային տրանսպորտի կառավարման եւ սպասարկման որակի բարձրացում` հանուն ուղեւորների շահերի պաշտպանության» ծրագիրը:

2015թ.-2016թ.   Ամերիկյան ժողովրդավարության ազգային հիմնադրամի (NED) ֆինանսավորմամբ իրականացրել է «Երկխոսության լսարան» ծրագիրը, որը նպատակաուղղված է ՏԻՄ-ների գործունեության, համայնքային որոշումների ու խնդիրների հրապարակայնության ու թափանցիկության ապահովմանը:

2015թ. Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի եւ Նոր սերունդ ՄՀԿ-ի աջակցությամբ իրականացրել է «Մենք բոլորս հավասար ենք» Երիտասարդներն ընդդեմ խտրականության տեղական հակախտրական փոքր դրամաշնորհային ծրագիրը:

2016թ.-2017թ.  Ամերիկյան ժողովրդավարության ազգային հիմնադրամի (NED) ֆինանսավորմամբ իրականացրել է «Ժողովրդավարական գործընթացները երկխոսության լսարանում» ծրագիրը, որի նպատակն է՝ hանրային իրազեկության եւ վերահսկողության միջոցով նպաստել ժողովրդավարական, ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունների անցկացմանը Շիրակի մարզում, անկախ ԶԼՄ-ի ամրապնդմանը:

2016թ. Սախարովի անվան ՄԻՊ հայկական կենտրոնի աջակցությամբ իրականացրել է «Երկխոսություն՝ հանուն ժողովրդավար ընտրությունների» ծրագիրը, որի նպատակն է՝ hանրային իրազեկության միջոցով նպաստել ժողովրդավար, ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունների անցկացմանը Գյումրի համայնքում:

2017թ. «ՀԿ Կենտրոն» Քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի կողմից իրականացվել է «Ֆինանսական կառավարման կատարելագործված համակարգեր՝ հանուն  «Գյումրու առաջընթաց» ՔՀԶԿ» ՀԿ-ի զարգացման» ծրագիրը:

2017թ.  Սախարովի անվան ՄԻՊ հայկական կենտրոնի աջակցությամբ իրականացրել է «Իրազեկ քաղաքացիները՝ հանուն համայնքների զարգացման» ծրագիրը, որի նպատակն է՝ բարձրացնել Ախուրյանի եւ միավորվող Ախուրյան, Արեւիկ, Կառնուտ, Կամո, Այգաբաց, Հովիտ, Բասեն, Ջրառատ գյուղական համայնքների հանրային իրազեկությունը Հայաստանի ՏԻՄ համակարգում իրականացվող փոփոխությունների, մասնավորապես՝ Ախուրյան համայնքում իրականացվող խոշորացման ծրագրի մասին, նպաստել թափանցիկության եւ հրապարակայնության ապահովմանը, խթանել այդ գործընթացում հասարակական մասնակցությունը:

2017թ.-2018թ. Ամերիկյան ժողովրդավարության ազգային հիմնադրամի (NED) ֆինանսավորմամբ իրականացրել է«Երկխոսություն՝հանուն ժողովրդավարության» ծրագիրը, որի նպատակն է հանրային իրազեկման եւ վերահսկողության միջոցով նպաստել ՏԻՄ-ների եւ Շիրակաի մարզից ընտրված ԱԺ ներկայացուցիչների գործունեության թափանցիկության եւ հաշվետվողականության ապահովմանը, ազատ լրատվամիջոցների կայացմանը։

2018թ. Սախարովի անվան ՄԻՊ կենտրոնի  կողմից իրականացվել է «Ընտրություններին ընդառաջ»  ծրագիրը։

2018թ․ Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստանի կողմից իրականացվել է «ԱԺ արտահերթ ընտրությունների մշտադիտարկում Շիրակի մարզում»  ծրագիրը։

2018-2019թթ. Ամերիկյան ժողովրդավարության ազգային հիմնադրամի (NED) ֆինանսավորմամբ իրականացվել է «Երկխոսության մեդիա կենտրոն»  ծրագիրը։

2019թ․ն Հայաստանում Չեխիայի դեսպանատան աջակցությամբ իրականացվել է «Խոսափող»  ծրագիրը։

2020թ․ Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստանի կողմից իրականացվել է «Եղիր     տեղեկացված COVID 19-ի մասին»  ծրագիրը։

2020թ․ստանում Չեխիայի դեսպանատան աջակցությամբ իրականացվել է «Dialoguemc.am»  ծրագիրը։

2019-2021թթ․ Ամերիկյան ժողովրդավարության ազգային հիմնադրամի (NED) ֆինանսավորմամբ իրականացվել  է «Երկխոսություն՝հանուն առաջընթացի»  ծրագիրը։